Հայերեն


«Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ»

Հասարակություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ ու չարաճճի երեխա էր Դավիթս: Դպրոցում գերազանց էր սովորում, սակայն առաջադիմությունը վերջին տարիներին փոխվեց: Իմ երեք երեխան էլ ուսման հանդեպ սեր են ունեցել, աչքի ընկել բարձր առաջադիմությամբ: Դավիթի ամենասիրելի առարկաներից էին «Հայոց լեզուն» և «Գրականությունը», առհասարակ, շատ էր սիրում ընթերցել: Նրա երազանքը բժիշկ դառնալն էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արաքսյան՝ Դավիթի մայրիկը:

Դավիթն իր երազանքների իրականացումը պետք է սկսեր, երբ վերադառնար պարտադիր զինվորական ծառայությունից: Դավիթը զորակոչվել է զինծառայության 2019 թ. դեկտեմբերի 27-ին: Ծառայում էր Ասկերանում՝ որպես հետախույզ: «Շատ լավ էր տրամադրված ծառայությանը: Իր ընկերոջ հետ էին, հավաքակայանում վիճակահանության ընթացքում Դավիթն «ընտրեց» Արցախը, իսկ ընկերը՝ Արմավիրի ուսումնական զորամասը: Վեց ամիս հետո ընկերոջն էլ տեղափոխեցին Արցախ, բայց միասին չէին ծառայում: Բարձր տրամադրությամբ, հայրենիքին նվիրվածությամբ ու սիրով ծառայում էր, շատ ոգևորված էր: Վերջերս իր դպրոցում, որտեղ դասարաններից մեկն անվանակոչել են Դավթիս անունով, միջոցառում էր: 12-րդ դասարանում ուսուցիչը Դավիթի դասարանին թեմատիկ աշխատանք է հանձնարարում՝ «Հայրենիքը սուրբ է» վերնագրով: Աշակերտները պետք է մի քանի տողով ի մի բերեին իրենց մտքերը: Տղայիս գրած աշխատանքը ձեռքս ընկավ:

Դավիթը գրել է. «Հայրենիքը սուրբ է: Ամեն մարդ պետք է իր հայրենիքն ընդունի որպես իր ընտանիք: Հայրենիքն այնքան կարևոր է մեր համար, որ նույնիսկ մեր կյանքը զոհաբերում ենք հանուն նրա: Պետք է հայրենիքը պահել մաքուր: Չպետք է հեռանալ քո սեփական հայրենիքից»»:

Դավիթի ծառայության ամիսներին ընտանիքը երբեք չի ունեցել տագնապի զգացողություն, քանի որ որդին երբեք չի տրտնջացել, հակառակը՝ իր ոգևորությունը փոխանցել է ընտանիքի անդամներին: «Սեպտեմբերի առաջին օրերին տատիկի հետ էր զրուցել: Դա այն ընթացքն էր, որ համավարակի պատճառով չէինք կարողանում երեխաների մոտ գնալ, իրենք էլ՝ արձակուրդ գալ:

Տատիկին ասել էր. «Ուզում եմ մամային անակնկալ անել: Հասակս համընկել է, քննություններ եմ հանձնել, որ սպեցնազում շարունակեմ ծառայությունս»: Պետք է գար Երևան, սակայն պատերազմը թույլ չտվեց: Շատ ոգևորված էր, անգամ մտքեր ուներ, որ ժամկետային ծառայությունն ավարտելուց հետո շարունակեր իր ծառայությունը զինված ուժերում»: Դավիթն առաջին օրվանից եղել է պատերազմի ամենաթեժ կետերում՝ Ասկերան, Ակնա, Հադրութ:

«Պատերազմի առաջին օրվանից իր հետ կապ ենք ունեցել, ավելի կոնկրետ՝ մինչև հոկտեմբերի 11-ը: Այդ օրը վերջին զանգն էր: Այդ օրն առաջին անգամ զանգեց, ասաց, որ ամեն ինչ նորմալ է: Երկրորդ անգամ զանգեց, երբ արդեն մեքենայի մեջ էր, ձայներ էին լսվում: Այդ օրերին հեռախոսը միշտ ձեռքիս էի պահում, զանգի էի սպասում, լուրեր նայում, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Այդ օրվա երկրորդ զանգի ժամանակ անմիջապես պատասխանեցի, Դավիթը չէր տեսել, որ արդեն միացել է իմ զանգը, տղաներին ասաց, որ ավելորդ բան չասեն՝ մորս եմ զանգել: Սկսեցինք զրուցել, բնականաբար, պատերազմի դաշտից ստացվող լուրերը վախեցնող էին: Ձայնիցս զգաց, որ հուզված եմ, հարցրեց՝ մա՛մ, լացո՞ւմ ես, չտեսնեմ, որ էլ լացես: Ես էլ արձագանքեցի՝ Դավի՛թ ջան, եթե խոստանաս, որ քո հետ ոչ մի վատ բան չի լինի, հաստատ չեմ լացի: «Կներես, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ»: Հոկտեմբերի 11-ին երեկոյան ժամը վեցի կողմերը տղաներին «ուրալներով» տեղափոխել են Հադրութ: Անօդաչուն հարվածել էր մեքենաներին: Իննսուն երեխայից տասնհինգին էին վիրավոր տեղափոխել Երևան: Նրանցից մեկը Երևանում մահացավ: Մյուս տղաները տեղում էին մահացել:

Երեխեքը չէին պատկերացրել, թե ինչ պատերազմի են հանդիպել: Եթե դա պատերազմ լիներ, իրենք կհաղթեին, դա պատերազմ չէր»: Դավիթի պատերազմը սկսվել է Ասկերանում, շարունակվել Ակնայի (Աղդամ) դիրքերում, ավարտվել Հադրութում: «Մենք Դավիթին ուշ գտանք, քանի որ իր մոտ փաստաթուղթ չէր եղել: Փնտրելու ընթացքում շատերին ենք հանդիպել: Տղաներից մեկը լացելով պատմում էր, թե պատերազմի ընթացքում ինչպես է Դավիթն իրեն գրկած իջեցրել Ակնայի դիրքերից. «Հասցրեց ինձ շտապօգնության մեքենայի մոտ, հետո ինձ տեղափոխեցին: Դավիթը կյանքս փրկել է»»: Որդուն փնտրելու ժամանակ ծնողները նրա հետ վերջին զրույցից մոտ երկու շաբաթ հետո զանգ են ստանում, մայրիկը տարակուսում է, չգիտի՝ ուզում էին իրենցից գումար կորզե՞լ, թե՞ ինչ: «Մեր տղային էինք փնտրում, զանգ ստացանք, որ իրեն տեսել են, ողջ է, բայց վիրավոր: Դրանից հետո գնացինք Արցախ, իր հրամանատարին ասացինք, որ վիրավոր է և այլն: Բայց հրամանատարը հերքեց դա՝ Դավիթը հետախույզ էր, պատրաստված զինվոր, եթե ողջ մնացած լիներ, ինչ-որ տարբերակով դուրս կգար այդտեղից»: Դավիթին «գտել» են դեկտեմբերի 31-ին:

«Նրա մարմինն ամբողջական էր: Հոկտեմբերի 12-ից եղել է Երևանում, բայց քանի որ իր մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել, բավականին երկար փնտրեցինք իրեն: Իր գրպանում մի թուղթ կար. «Լավ է այնտեղ, որտեղ պատրոնների տեղը թռչուններն են թռչում»: Մեծ տղաս անընդհատ գնում ու գալիս էր Երևան, խնդրել էր իրեն ցույց տալ տղաների լուսանկարները, ցույց էին տվել, բայց Դավիթը նրանց մեջ չէր եղել: Մեծ տղաս պարբերաբար երազներ էր տեսնում, պատմեց մեզ դրանք՝ Դավիթը երազումս ասում է, որ գալիս ես, բայց ինձ տուն չես տանում: Հետո արդեն միասին եկանք Երևան, որ ես էլ արյան անալիզ հանձնեմ, բայց արդեն «գտել» էին երեխուն:

Ասացին, որ ամուսնուս ԴՆԹ-ի հետ համընկնում կա, էլ անհրաժեշտություն չկա, որ արյուն հանձնեմ: Իրեն ամենուր փնտրել ենք: Այդ ընթացքում մեր վերջին զրույցն էի վերլուծում, վատ կանխազգացում ունեի, որ կարծես իմ երեխեն ինձ հրաժեշտ էր տալիս: Ամեն լուր լսելու պատրաստ էինք, բայց հեռախոսազանգը, որի ժամանակ զանգահարողը մեզ ասաց, թե Դավիթին տեսել է, գնում է դիրքեր, նրան իր հետ կիջեցնի և այլն, մի տեսակ սպասում արթնացրեց մեր մեջ»: Հիմա Դավիթն Արագածոտնի մարզի հայրենի՝ Զարինջա գյուղում է: «Իր համար առանձին տեղ հատկացվեց, միայն Դավիթն է պատերազմում զոհվել: Դավիթս այնպիսի տեղում է, որ ով գյուղ է մտնում, առաջինն ակամայից պետք է նրա կողքով անցնի, նոր շարունակի ճանապարհը»: Ընտանիքն իրենց համակած այս ցավը հաղթահարելու ուժ գտավ, ապրեցին հանուն մեկը մյուսի: «Ասում են, թե ժամանակը բուժում է, դա անհնար բան է, ուղղակի խոսք է, ասում են: Դավիթից հետո առողջական խնդիրներ ունեի, կարծես ապրել չուզենայի: Մեծ տղայիս ասացի՝ Դավիթին շատ եմ կարոտել, ուզում եմ մոտը գնալ: Պատասխանեց՝ մա՛մ, որ իր մոտ գնաս, հետո էլ պետք է ասես՝ Սլավիկին ու Գրետային եմ կարոտել: Զգացի, որ մեծ տղայիս ու աղջկաս էլ եմ պետք»:

Հ. Գ. - Դավիթ Ավոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նրա անունով պուրակ և հուշաղբյուր է կառուցվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան ԱվինյանՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքըՄեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Վաղը կարող է, ես ողջ չլինեմ, թողեք հասնենք վերջնակետին. Բագրատ Սրբազան Կարբի գյուղի կարկտահարության հետևանքները (տեսանյութ) Կարկուտ՝ Երևանում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Արտակարգ դեպք Արմավիրում․ «GAZ» մակնիշի մեքենայի մեջ հրդեհ է բռնկվել Ի՞նչ վիճակում է օդը Երևանում ու մարզերում Մարդկանց վրա թքելը փողոցային չէ՞, բա տաճարը չհաղթի՞ այդ փողոցին․ Բագրատ Սրբազան Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան ԱվինյանՀԻՄԱ. Աբովյանում հավաք է, սպասում են Բագրատ Սրբազանին Շախմատիստներ Հայկ Մարտիրոսյանը և Սամվել Տեր-Սահակյանը Դուբայի մրցաշարի 4-րդ տուրում հաղթանակ են տոնելՀրդեհ է բռնկվել Աբովյան փողոցի շենքերից մեկի նկուղային հարկում գործող բարի խոհանոցում Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանՌուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Ալմաթիում. ԶախարովաԱվետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Վեհափառ Հայրապետը օրհնել է, այլ ոչ թե առաջնորդում է շարժումը. Բագրատ ՍրբազանՀայաստանի որոշ հատվածներում մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը օդում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ո՞վ է դիմավորել Փաշինյանին Մոսկվայի օդանավակայանում ՇՏԱՊ․ Ուսանողները պայքար են սկսում «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Արտակարգ իրավիճակ Աբովյան փողոցում․ սրճարան-բարը «ծխի մեջ» էԿանադայում ձկնորսության ժամանակ չորս երեխա է մահացել Կշարժվենք մինչև Հոռոմի կամուրջ, որտեղ մեզ կմիանան արթիկցիները. Միքայել սրբազան Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըՈղբերգական դեպք Wildberries-ում․ 27-ամյա աշխատակից է մահացել պահեստներից մեկում Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքՊայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է կզակի շրջանում հրազենային վիրավորումով․ ՔԿ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանԱրարատ Միրզոյանը ուղերձ է հղելԵկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շների ոհմակը հարձակվել է 11-ամյա աղջկա վրա․ երեխան վնասվածքներ ունի (տեսանյութ) Ջուր չի լինի Վանաձորում 56-ամյա որդին հարվածներ է հասցրել 83-ամյա մորը․ վերջինը հիվանդանոցում մահացել է Ջերմուկում ձյուն է տեղում (տեսանյութ) ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Հայաստանում ձյուն է գալիս Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» «Ժողովուրդ». Երեկ զոհված զինծառայողն ինքնաuպան է եղել Փաշինյանը փորձում է վարկաբեկել քաղաքական հայտ ներկայացրած անձանց 4 գյուղերը հանձնելով չենք ավարտում․ Նաիրի Սարգսյան Իշխանությունները քարոզչական արշավ են սկսել Բագրատ սրբազանի առաջնորդած շարժման դեմ. Մեսրոպ Առաքելյան
Ամենադիտված