Հայերեն


Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան

Տնտեսություն
Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում մտավախություն է հայտնել, թե ՀՀ տնտեսությունն ապագայում կարող է ամբողջությամբ կախման մեջ ընկնել թուրքական տնտեսությունից։
 
2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը վկայում է, որ ՀՀ տնտեսության մեջ շատ բան չի փոխվել։ Տնտեսության աճը, ինչպես վերջին 1-2 տարիներին, այս տարի ևս շարունակվում է ռելոկացիայի, ռեէքսպորտի, հանքարդյունաբերության ու տեղում սպառման հաշվին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը։

Ապրիլի 25-ին ՊԵԿ–ը հրապարակել է 2024 թ. առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցանկը։ Այն առաջին անգամ գլխավորում է բջջային հեռախոսների և այլ տեխնիկայի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը։ Տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերությունը, որը հայ սպառողներին առավել հայտնի է «Վեստա» առևտրի ցանցով, խոշոր հարկատուների ցուցակի 5-րդ հորիզոնականում է։

Ցանկի 2–րդ հորիզոնականում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է, երրորդը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Խոշոր հարկատուների առաջին տասնյակում են նաև ծխախոտի տեղական արտադրողները և վառելիքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունները։

Նաիրի Սարգսյանի համոզմամբ` տեխնիկայի ներկրմամբ զբաղվող ընկերությունների, այդ թվում` «Մոբայլ Սենթրի» վաճառքը ՀՀ–ում կտրուկ ավելացել է ի հաշիվ ռուսական շուկայի, քանի որ ՀՀ–ի սպառողական շուկան նման ծավալներ չէր կարող ապահովել։
 
«Օրինակ` խոշոր ընկերությունների` Samsung-ի, Apple–ի արտադրանքը, որը սահմանափակումների պատճառով ՌԴ չի արտահանվում, ձեռք է բերվում այլ երկրների միջոցով` Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի, ԱՄԷ–ի և այլն»,– պարզաբանում է մեր զրուցակիցը` հավելելով, որ նշված արտադրանքը ՀՀ–ից ՌԴ է հասնում ոչ միայն վերարտահանման արդյունքում, այլև անհատական գնումների. ՀՀ–ում գնում են և իրենց հետ տանում ՌԴ, կամ էլ ուղարկում ծանոթի միջոցով։
Ներկրված տեխնիկայի իրացման հնարավոր տարբերակների մասին, Նաիրի Սարգսյանի խոսքով, կարող են հուշել տվյալ հարկատուների վճարած ԱԱՀ–ի և շահութահարկի տվյալները։

«Օրինակ` «Մոբայլ Սենթրի» ԱԱՀ–ն 17 մլրդ–ը գրազանցում է, ինչը նշանակում է, որ մեծ քանակությամբ վաճառք Հայաստանում է տեղի ունեցել։ Մինչև 2 մլրդ էլ շահութահարկն է, այսինքն` երկու տարբերակով էլ իրացվել է։ Բայց ավելի շատ ՀՀ–ում ձեռք են բերել և իրենց հետ տարել ՌԴ»,– նկատում է Սարգսյանը։

Համեմատության համար նշենք, որ տեխնիկա ներկրող ու վաճառող «Փրիթի Ուեյ» ընկերության շահութահարկը հունվար–մարտ ամիսներին կազմել է 3.5 մլրդ դրամ, ԱԱՀ–ն`գրեթե 3 մլրդ։

Ինչ վերաբերում է ՀՀ տնտեսության ավանդական առաջատար համարվող «Գազպրոմ Արմենիային», Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին կամ ծխախոտի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, Նաիրի Սարգսյանը շեշտում է, որ դրանք իրենց դիրքերը զիջել են ոչ թե որովհետև սկսել են քիչ աշխատել կամ քիչ եկամուտ ստանալ, այլ որովհետև տնտեսության վերոհիշյալ ճյուղն է ինչ–ինչ հանգամանքների հաշվին շատ ավելի մեծ եկամուտներ կարողացել ստանալ և բնականաբար ավելի մեծ հարկեր վճարել։

«Նրանց հարկերի ավելացման հաշվին սրանք իրենց դիրքերը զիջել են,– արձանագրում է տնտեսագետը` հավելելով, որ ներկրման, վաճառքի ու վերարտահանման վրա հիմնված տնտեսության կառուցվածքը, հատկապես, եթե այն տևական ժամանակ է շարունակվում, գուժում է մոտ ապագայում Հայաստանի տնտեսության փլուզման մասին։
 
«Եթե սրան ավելացնենք նաև քաղաքական կոմպոնենտը, ապա չի բացառվում, որ սա միտումնավոր արվող քայլ է Հայաստանի տնտեսության ներուժն ամբողջությամբ ոչնչացնելու և ապագայում ամբողջությամբ թուրքական տնտեսությունից կախման մեջ գցելու համար։ Այսինքն` ամեն ինչ ներկրենք Թուրքիայից և Հայաստանում միայն սպառում իրականացնենք, ինչը մաշեցնում է երկրի ապագա զարգացման ու հզորացման հիմքերը»,– ասում է Նաիրի Սարգսյանը։
Հիշեցնենք` 2023 թ. տարեկան ցուցանիշներով` ՀՀ ամենախոշոր հարկատուն եղել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, երկրորդը` «ԳՐանդ Տոբակոն», երրորդը` «Գազպրոմ Արմենիան»։ «Մոբայլ Սենթրն» ու «Փրիթի Ուեյը» զբաղեցրել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները։

 
 
Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել էԲոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան «Մենք միասին կհասնենք այս գործընթացի հաղթական ավարտին»․ Բագրատ Սրբազանը՝ սփյուռքահայերին Շղթայական ավտովթար՝ Երևանի կենտրոնում. բախվել են մեքենաները և թիվ 44 երթուղու ավտոբուսը. կա վիրավոր Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանըՄեկուսարանից... Նիկոլ, ես գալու եմ քո հետևից. ազատ արձակված Տիգրան Ուրիխանյանը լուսանկար է հրապարակել Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համարԼարսը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար բաց էՕրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ալմաթիում ավարտվել են Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունները. ԱԳՆ Ձերբակալվել է Տիգրան Ուրիխանյանը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ ԶաքարյանՔիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը«Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանըԳազամատակարարման պլանային դադարեցումներ Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկըՊարագլուխը պարտվում է օրակարգերի դաշտում, և դա նրա համար մահացու պարտություն է. Դավիթ ՍարգսյանԱնձրև, ամպրոպ. Նոր ակտիվ ցիկլոն է ներթափանցել Հայաստան. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Ջուր չի լինի 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել«Սա ընդդեմ իշխանության վարած քաղաքականության, բարքերի ու վարքագծի ժողովրդական բունտ է, որը ստացավ քաղաքական բովանդակություն». «Փաստ» Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Իշխանությունների ճղճիմության նոր դրսևորումները. «Փաստ» Տարադրամի այսօրվա փոփոխությունները Կես տարվա համար՝ 100 միլիոն դոլարի ֆինանսավորում Հայաստանին. «Փաստ» Արդեն մյուս եռամսյակում խոշոր հարկատուների առաջատարը նորից կփոխվի. «Փաստ» Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին. «Փաստ» Ողբերգական վթար Սյունիքում. կա 2 զոհ Հայտարարություն տրբունալի խորհրդի և ներկա վիճակի մասին ՇՏԱՊ. Մեծ հանրահավաք` Հանրապետության հրապարակում Արտյոմ Հարությունյանը կմենամարտի ամերիկացի Շաքուր Սթիվենսոնի դեմ Հիմա Խարկովում կոշտ մարտեր են. ՌԴ-ն հարձակողական գործողությունների նոր ալիք է սկսել. Զելենսկի Պուտինը բացատրել է Միշուստինի թեկնածության ընտրությունը Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Երևանում ողբերգական հրդեհի հետևանքով մահացած կնոջ ինքնությունը պարզվել է Աննախադեպ գնիջեցում Վենուս խանութ-սրահներում մինչև մայիսի 30-ը Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար ԼՂ-ից տեղահանվածների կենսաթոշակի վճարումը սկսվել է Փակ է Սպիտակ-Երևան մայրուղին․ Լուսանկարներ Ավարտվում է սահմանային սյուների տեղադրումը. Ջեյհուն Բայրամով (տեսանյութ)Ավտոբուսը ճեղքել է կամրջի ցանկապատը և մեքենայի հետ բախումից հետո ընկել գետը․ զոհեր կան (տեսանյութ) Այս ժողովրդին այլևս ոչ ոք չպիտի խաբի, հուսախաբ անի. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» շարունակում է անվերապահորեն աջակցել օրեցօր թափ առնող ՇարժմանըԵրևան-Սևան ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել. 110 հատ գազի բալոն լցվել է ճանապարհի երթևեկելի հատված «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն մասնակցել է «Career City Fest 2K24» լավագույն գործատուների փառատոնին Քանի՞ մարդ է ձերբակալվել ակցիաների ժամանակ Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում
Ամենադիտված