Հայերեն


Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերջնական տարբերակից, ինչպես հայտնի է, հանվել էր, այսպես կոչված, անկլավների հարցը։ Եվ Փաշինյանը նույնպես խոստովանում էր, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ եղել է այդպիսի հարց, բայց այդ կետն ընդհանրապես հանվել է: Դրանից հետո նա մի պահ սկսեց հայտարարել, թե անկլավների հարց չկա, այն չի քննարկվում, բայց որոշ ժամանակ հետո արդեն նշեց, թե անկլավների հարց կա, որին պետք է լուծում տրվի։ Ու անսպասելիորեն հանկարծ որոշվում է, որ սահմանազատումը պետք է սկսվի Տավուշի հատվածից: Ինչո՞ւ: Որովհետև եթե սկսվեր, ասենք, Գեղարքունիքից, Վայոց ձորից կամ Սյունիքից, ապա պետք է կատարվեր 1991 թ. սահմաններին համապատասխան, իսկ այդ գործընթացը պետք է ենթադրեր, որ ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքներից, ինչը ձեռնտու չէ Ադրբեջանին։

Բաքուն առաջ է շարժվում ոչ թե փոխզիջումային, այլ միայն սեփական օրակարգը պարտադրելու մոտեցումով։ Թերևս Ադրբեջանի հաշվարկը շատ պարզ է՝ Հայաստանի կապիտուլ յացիան պետք է շարունակել այս անգամ արդեն Տավուշի ուղղությամբ։ Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմից հետո Տավուշի սահմանամերձ հատվածն այն ուղղությունն է, որտեղ ադրբեջանական զինված ուժերն էական առաջխաղացում չեն ունեցել։ Այսինքն, մեր դիրքերն ամուր են եղել, ու 2020 թ. հուլիսին Ադրբեջանի հետ բախումը ևս դա ապացուցել է։ Ուստի, պատահական չէ, որ Ադրբեջանը խնդիր է դրել Հայաստանին թուլացնել կոնկրետ Տավուշի ուղղությամբ։ Բնականաբար, եթե անկլավները տրվում են, ապա նաև քանդվում է հայկական կողմի պաշտպանական գիծը։ Իսկ զրոյից նոր դիրքեր կառուցելը մեծ ժամանակ ու ռեսուրսներ է տանելու։ Չհաշված, որ մի շարք ուղղություններով հայկական կողմը դառնում է խոցելի։

Օրինակ՝ ադրբեջանական վերահսկողության տակ է հայտնվում այդ հատվածով անցնող գազամուղը, իսկ դիտարկման ներքո՝ ռազմավարական նշանակութան բարձունքներ, ինչպես նաև հայկական կողմի համար շատ կարևոր դերակատարություն ունեցող ճանապարհներ, այդ թվում՝ Վրաստանին կապող ճանապարհը։ Այնպես չէ, որ սահմանազատումից հետո անմիջապես սահմանն ուղղակի հանձնվելու է սահմանապահների վերահսկողությանը։ Ըստ էության Ադրբեջանը ոչնչով կաշկանդված չէ, ու անկլավներում ռազմական կոնտինգենտ կարող է կենտրոնացնել։ Մյուս կողմից էլ՝ սահմանազատումը տեղի է ունենում, սակայն որևէ փաստաթուղթ չկա, որով կկարգավորվեն սահմանային հարցերը։ Իսկ Ադրբեջանից էլ հայտարարում են, թե սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը միմյանցից տարանջատ գործընթացներ են։ Սա ենթադրում է, որ ադրբեջանական զորքերը կարող են նաև չբավարարվել անկլավներով։

Մի օր էլ Բաքվում կարող են հայտարարել, թե 1918 կամ 1920 թվականների ինչ-որ «քարտեզներ» են գտել, որ սահմանն այլ տեղով է անցնում, ու ագրեսիա ձեռնարկել։ Բացի այդ, կամայական սահմանազատման արդյունքում խախտվում են քաղաքացիների սահմանադրական իրավունքները։ Մարդիկ սեփականություն ունեն, որն ուղղակի վերցվում ու հանձնվում է ուրիշին։ Այս ամենի արդյունքում խախտվում է ՀՀ Սահմանադրությունը, որը երաշխավորում է մարդկանց սեփականության իրավունքը։ Բացառված չէ, որ ադրբեջանական կողմը այլ ոտնձգություններ ևս չի իրականացնի ՀՀ քաղաքացիների ու նրանց սեփականության նկատմամբ։ Մյուս կողմից՝ պայմաններ են ստեղծվելու, որ ադրբեջանցիներն ահաբեկեն Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչությանը, վնաս պատճառելուց զատ նոր հոգեբանական ճնշման ենթարկեն:

Արդեն իսկ տեսանելի է, որ պայմաններ են ստեղծվում, որ Տավուշի սահմանամերձ շրջանները հայաթափվեն։ Հակառակորդը լրացուցիչ լծակներ է ստանում հայկական բնակավայրերի միջև հաղորդակցությունը խոչընդոտելու և մարդկանց մեկուսացման մեջ պահելու համար: Ու Բաքվի վարած քաղաքականության տրամաբանությունից ելնելով՝ Ադրբեջանը շուտափույթ ձեռնամուխ կլինի բնակչություն բերել անկլավների հատված, որպեսզի լեգիտիմացնի այդ հատվածների նկատմամբ իր վերահսկողությունը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լայպցիգում հայտնաբերվել է Մոցարտի նախկինում անհայտ ստեղծագործությունը Ուկրաինայի ԶՈՒ-ն հետ է մղել ռուսներին Պոկրովսկու ուղղությամբ, ՌԴ-ն հաջողություններ ունի Խարկովի մարզում. ISW Մահացել է Արտաշես Գեղամյանը «4 տարի առաջ այս օրը կայացրի կյանքիս ամենաճիշտ որոշումը». Արուս Տիգրանյան Արտակարգ դեպք Լոռվա մարզում․ 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հետ սեպտեմբերի 19-ին հանդիպել ենք Վենետիկի հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ․ Արուսյակ ՋուլհակյանՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Իրանից Հայաստան աղ տեղափոխող բեռնատարում հայտնաբերվել է 58,750 տուփ ծխախոտ (տեսանյութ)Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ Սեպտեմբերի 21-ին Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Ջուր չի լինի Սկանդալային ձայնագրությունների հետքերով Զաբել ջան՛, ջան՛. երգչուհի Սիրուշոն տեսանյութ է հրապարակել դստեր և ամուսնու մասնակցությամբ Հայաստանում նշվել է աստղագիտության օրըՍեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակաhարություն՝ Երևանի կենտրոնում. վիրավnրներ կան Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները ՌԴ-ում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութեր) Մահացել է Արտաշես Գեղամյանը Երգչուհի Շպռոտն ամուսնացել է Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե»Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Ինչ լավ լուր է հայտնում Գագիկ Սուրենյանը Մինչև 18։00-ն գազ չի լինիԻնչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե ՀովհաննիսյանՊՆ-ն այդպես էլ չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Կյանքից հեռացել է բանաստեղծ, մանկագիր Նիկոլայ Շահնազարյանը Սև ծովից ներթափանցած ցիկլոնը Հայաստանում է. Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասինԿրակոցներ՝ Վերնիսաժի տարածքումԵրևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) Ռուբլին էժանացել է․ փոխարժեքն՝ այսօր «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. ՍիրուշոԱրարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Կարևոր․ ոստիկանությունը զգուշացում է տարածել
Ամենադիտված