Հայերեն


ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը

Քաղաքականություն

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցում ուշագրավ մի հանգամանք էլ է քննարկվել, որի վերաբերյալ ո՛չ ամերիկյան, ո՛չ էլ հայկական կողմերը բնականաբար չեն հայտնել։

Մայիսի 7-ին տեղի է ունենալու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Բլինքենը պարզ և հստակ Փաշինյանին ասել է, որ Արևմուտքը չի հասկանում նրա աշխարհաքաղաքական կողմնորոշումների վայրիվերումները, և իրենց աջակցությունը շարունակելու համար Փաշինյանը պարզապես պարտավոր է մայիսի 7-ին չներկայանալ Մոսկվա և չմասնակցել Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։

Փաշինյանը փորձել է տարհամոզել, թե չներկայանալը կարմիր գիծ են դիտարկելու նաև Մոսկվայում, ինչին ի պատասխան Բլինքենը նշել է, որ Արևմուտքը որևէ պարագայում թույլ չի տալու նրա մասնակցությունը երդմնակալության արարողությանը։ Մայիսի 8-ին Մոսկվայում կայանալու է նաև ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը։ Այս հարցում Բլինքենը տվել է իր թույլտվությունը՝ պայմանով, որ Փաշինյանը Մոսկվա է մեկնելու մայիսի 8-ին, մասնակցելու է գագաթնաժողովին և անմիջապես վերադառնալու է Հայաստան։ Փաշինյանին պարզորոշ հասկացրել են, որ կարմիր գիծ են դիտարկում նաև մասնակցությունը մայիսի 9-ին Կարմիր հրապարակում կայանալիք ռազմական շքերթին։

Ըստ Արևմուտքի՝ դա Վլադիմիր Պուտինի շոուն է, որտեղ նրա կողքին կանգնած ցանկացած պետության ղեկավար իր ուղիղ աջակցությունն է հայտնում Մոսկվային, Ուկրաինա ներխուժման ֆոնին։ Ըստ էության, Բլինքենը Փաշինյանին ասել է, որ ընդամենը կես օրով պետք է մեկնի Մոսկվա, մասնակցի գագաթնաժողովին և վերադառնա։

Իհարկե, նույն Արևմուտքը հրաշալի հասկանում է, որ այդ պայմաններում Փաշինյանը լրջագույն խնդիրներ է ունենալու հենց ռուսական կողմի հետ, և, ի վերջո, նման քայլերով փորձում են վերջնականապես պոկել Հայաստանը Ռուսաստանից, կամ էլ հնարավորություն են տեսնում այս կերպ Փաշինյանի Մոսկվա մեկնելու և բոլոր արարողություններին մասնակցելու պարագայում ընդհանրապես ձեռք քաշել Հայաստանի իշխանություններին աջակցելու հնարավորությունից. առանց այն էլ Փաշինյանը վաղուց այլևս հիմնովին զզվեցրել է Արևմուտքին։

Ալիսա Վերանյան

«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 9 ժամ գազ չի լինելուՀատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուցԱռաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա ՍողոմոնյանԴատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղըԻդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրելՀաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդԿենդանակերպի այս նշաններն անսովոր կերպով կփոխեն իրենց կարիերայի ուղղությունը
Ամենադիտված