Հայերեն


«Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Եթե նորմալ սահմանազատում իրականացվեր, այն ամբողջ սահմանով պետք է կատարվեր: Սրա մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն է խոսում: Ինչո՞ւ է այն այսքան շտապողական և հատվածական: Դա պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն անընդհատ ինչ-որ բան է ուզում, բայց հասկանում է, որ միանգամից շատ բան ուզելը կարող է վտանգավոր լինել, և այդ պատճառով, երբ տեսնում է, որ պահը հասունացած է, փորձում է Հայաստանից ինչ-որ բան պոկել: Աշնանն Ադրբեջանում ՄԱԿ-ի՝ կլիմայի հետ կապված մեծ միջոցառում է լինելու: Երևի Ադրբեջանը մտածում է, որ հիմա մի քանի գյուղի սահմանամերձ տարածքների հարցը լուծելու ժամանակն է, Հայաստանն էլ մտածում է, որ դրանով ժամանակ կշահի, քանի որ մինչև ամբողջ պրոցեսն ընթանա, սահմանապահները կանգնեն իրենց տեղերում, աշուն կլինի, վիճակը մի քիչ կհարթվի, շատերը կմոռանան, և կտեղափոխվենք 2025 թվական»,- «Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին:

Կարծում է՝ շտապողականությունը պայմանավորված է նրանով, որ Ադրբեջանն ուլտիմատիվ կերպով ասել է՝ եթե ուզում եք համաձայնենք դելիմիտացիայի գործընթացին, տարածքները պետք է նախապես տաք: «Փաստ է այն, որ երկու հանձնաժողովները դեռևս չես մշակել իրենց աշխատանքի կանոնակարգը, մինչև հուլիսի 1-ը պետք է մշակեին, ինչպես Նիկոլն է դա հաստատում, հետո երկու երկրների խորհրդարանները վավերացնեին իրենց աշխատակարգը, հետո ընթանար դելիմիտացիայի գործընթաց: Այն, ինչ հիմա հանձնում ենք, ավանս է, «բարի կամք» ենք ցուցաբերում Ադրբեջանին: Ադրբեջանն ասում է՝ մերն է եղել, մենք էլ ասում ենք՝ ձերն է եղել, վերցրեք, բարով մաշեք»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Իսկ սյունն ու սահմանապահը կարո՞ղ են անվտանգության երաշխիք լինել այն պարագայում, երբ դու ունես մի հարևան, որը մտածում է քեզ ֆիզիկապես ոչնչացնելու մասին: «Անգամ իշխանությունն է հասկանում, որ ոչ: Նա չի ժխտում, որ ոչ մի երաշխիք չկա: Ո՛չ մի սյուն, ո՛չ մի սահմանապահ, ո՛չ մի սահման երբեք երաշխիք չեն եղել ու չեն լինելու: Եթե կա ցանկություն ուժով հարց լուծելու, հարձակում անելու, միշտ էլ հնարավոր է ինչ-որ սադրանք հրահրել, ասել՝ տեսեք, մյուս կողմն արեց, և սկսվում է պատերազմ: Բոլոր պատերազմներն այդպես են սկսվել, և ոչ մի սահման երբեք երաշխավոր չի եղել պատերազմ չսկսելու համար: Սահմանները միշտ էլ խախտվել են ուժով, երբ մի երկիր որոշել է, որ ուժով կարող է այդ հարցը լուծել: Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ է այդպես սկսվել, երբ Գերմանիան պաշտոնապես հարձակվել է Լեհաստանի վրա: Գերմանիան ասել է, որ լեհական կողմից սահմանի խախտում է եղել, հարձակվել են գերմանական դիրքի վրա, և իրենք հակահարված են տալիս»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Տարբեր երկրներ ու միջազգային հարթակներ ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները. «Պարզ է, որ Վաշինգտոնի, Բրյուսելի կամ այլ երկրի համար իրականում այդքան էական նշանակություն չունի մի գյուղն այս կողմ, մի գյուղն այն կողմ: Երբ կա ինչ-որ հակամարտություն, որը ձեռնտու չէ ինչ-որ մի ուժի, նրանք ուզում են, որ այդ հակամարտությունը մի քիչ սառի, և գնում են բավարարելու ուժերի պահանջները, այս դեպքում հեշտ է Ադրբեջանի պահանջները բավարարելը: Երկրորդ՝ հայ-ադրբեջանական շփման գործընթացում կա աշխարհաքաղաքական ենթատեքստ, այն է՝ այս գործընթացը նպաստում է Ռուսաստանի դիրքերի թուլացմանը տարածաշրջանում: Այս ամբողջն այդ կոնտեքստի մեջ է, իշխանություններն ասում են, որ դա Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա է կատարվում: Իսկ դա նաև ձեռնտու է Արևմուտքին ռուս-ուկրաինական հակամարտության առումով, քանի որ իրենք կցանկանային, որ նույն սկզբունքը կիրառվեր նաև այդ հակամարտության լուծման պարագայում: Գործընթացը ողջունելով՝ քաղցր բլիթ են տալիս: Դա ավելի շատ Հայաստանի համար է արվում, որ մարդիկ տեսնեն՝ Արևմուտքն էլ է ողջունում այս գործընթացը»:

Ղազախստանում հանդիպելու են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները: Մարգարյանի կարծիքով, արտառոց որևէ բան չկա, Երևանն ու Բաքուն Արևմուտքին խոստացել են պարբերաբար հանդիպել, քննարկել խաղաղության գործընթացը, այս անգամ հանդիպման համար հարթակ է տրամադրել Ղազախստանը, որը որպես միջնորդ հանդես չի գալիս: Ամենաէականն այն է, որ Ադրբեջանը կանգ չի առնելու և մշտապես ավելին է պահանջելու: «44-օրյա պատերազմ, Արցախի հայաթափում ու ռազմաքաղաքական ղեկավարության ձերբակալում, դրան կհաջորդի Կիրանցը, Ադրբեջանը կպահանջի «Զանգեզուրի միջանցքը», կբարձրացնի «անկլավների», «փախստականների վերադարձի» հարցերը և այլն: Քանի դեռ նա պահանջներ է ներկայացնում, նախկին կորուստները գնում են հետին պլան: Աստված չանի, բայց եթե մինչև Երևան հասնեն, ոչ ոք չի հիշելու Ստեփանակերտի մասին: Սա Ադրբեջանի՝ շատ տրամաբանական քաղաքականությունն է, ցավոք, շատ տրամաբանական է նաև գործող իշխանության սկզբունքը: Քանի դեռ իրենք զիջում են, նախորդ զիջումները հետ են մղվում, ինչոր ձևով արդարացվում, դառնում անխուսափելի: Եթե հիմա Կիրանցի ու միջանցքի հարցն է, կարծես բնական դառնա՝ բա Արցախը ո՞նց պահեինք:

Իշխանության օրոք այդքան արյուն ենք տեսել՝ պատերազմ, Արցախ, իրենք կարծես կապված են այդ հանգամանքով և չեն կարող շեղվել այդ կուրսից, չեն կարող որդեգրել այլ կեցվածք: Սև ու սպիտակ անվանելու հնարավորությունն այն է, որ այդ զիջումների քաղաքականությունը շարունակվի, արդարացվի և ներկայացվի որպես հաղթանակ՝ տեսեք, Ադրբեջանի հետ սահման ունենք, սա ոչ թե պարտություն է, Արցախի կորուստ, այլ հաղթանակ է: Այս շուռ տված տրամաբանության միակ հնարավորությունը Ադրբեջանին պարբերաբար զիջելու քաղաքականությունն է, իհարկե, բանականության մեջ, որ պայթյուն չլինի: Ցավոք, այդ վիճակն է: Հայաստանի իշխանություններին է ձեռք տալիս այդ քաղաքականությունը»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Շիրակում «ԳԱԶ 2410»-ով վրաերթի է ենթարկվել քրեական հետախուզության բաժանմունքի oպերլիազnրը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Ջուր չի լինի Նախօրեին ուժեղ քամուց ծառեր եւ էլեկտրասյուները են տապալվել. Բազմաթիվ մեքենաներ են վնասվել Երևանում 9 ժամ գազ չի լինելուՀատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր Հրդեհ՝ Արշակունյաց պողոտայում․ այրվել է առևտրի կենտրոնի 6 տաղավար (տեսանյութ, լուսանկարներ) Կիրանցը կրկին մեկուսացնում են. գյուղ մտնող ճանապարհներին անցակետեր են տեղադրվել Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում ՀՐԱՏԱՊ․ Այս պահին Կիրանց կարող են գալ միայն այն մարդիկ ովքեր ունեն Կիրանցի գրանցում
Ամենադիտված