Հայերեն


«Քաղաքապետի գավաթ»․ Երևանում մի քանի մարզաձևերի միջազգային մրցաշարեր կանցկացվեն

Սպորտ

Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո անցկացվելիք «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող բասկետբոլի, վոլեյբոլի, բադմինթոնի, սեղանի թենիսի մրցաշարերը կնպաստեն մարզաձևերի մասսայականացմանը, մայրաքաղաքում գործող թիմերի զարգացմանը: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետ Արսեն Մակվեցյանը` ներկայացնելով «Երևանի քաղաքապետի գավաթ» խորագիրը կրող սպորտային միջոցառման մանրամասները: 

««Երևանի քաղաքապետի գավաթ» մրցաշարն անցկացվելու է 4 մարզաձևով՝ բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս: Նման ձևաչափով մրցաշար անցկացվելու է առաջին անգամ, որը կրելու է շարունակական բնույթ: Մրցաշարերը կանցկացվեն «Գազպրոմ» համալիրում, «Օլիմպավան»-ում և թենիսի, բադմինթոնի խաղային մարզաձևերի մարզադպրոցներում: Մեր նպատակը  մրցաշարերի միջոցով խաղային մարզաձևերը զարգացնել է, որի անհրաժեշտության կարիքն այսօր շատ ունենք: Ընտրվել են  հենց այս խաղային մարզաձևերը, քանի որ հենց դրանք Հայաստանում զարգացման կարիք ունեն»,- ասաց նա:

Մասնակից երկրները շուրջ 10-ն են լինելու: Մրցաշարն ընթանալու է ըստ միջազգային ֆեդերացիաների սահմանած կանոնակարգի և կազմակերպվում է միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ։

«Ակնկալում ենք, որ այս մրցաշարից հետո մեր հավաքականները խաղային փորձ ձեռք կբերեն, եվրոպական և միջազգային մրցաշարերում ավելի բարձր արդյունքներ կգրանցեն»,- նշեց Մակվենցյանը: 

Սեղանի թենիսի հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պողոսյանի խոսքով՝ մարզաձևը հանգամանքների բերումով անկում է ապրում, «Երևանի քաղաքապետի գավաթ»-ը խթան է այն նորից զարգացնելու: 

«Քանի որ միջազգային մրցաշար է, մենք սպասում ենք մեծ քանակի հյուրերի և բարձրակարգ մարզիկների, որը կխթանի, որպեսզի պատանի սեղանի թենիսիստները ոգևորվեն և առաջ գնան»,- ասաց Պողոսյանը: 

Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի ներկայացուցիչ Հրաչյա Պողոսյանն էլ ողջունեց նախաձեռնությունը ու ընդգծեց՝ նպատակը սերունդներ դաստիարակելն է:  

«Ուրախալի է, որ բադմինթոնի Եվրոպայի ֆեդերացիան, բանակցելով Հայաստանի բադմինթոնի ֆեդերացիայի հետ, համաձայնեց, որ «Երևանի քաղաքապետի գավաթ»-ում մինչև 15 տարեկան երեխաների մրցաշարը լինի վարկանիշային: Կլինեն երեխաներ, որոնք կունենա վարկանիշ և կմասնակցեն Եվրոպայի առաջնությանն արդեն վարկանիշով»,- հայտնեց նա:  

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար  Կարեն Ասմարյանը տեղեկացրեց՝ արդեն իսկ հյուրընկալել են Բելառուսի, Ռուսաստանի թիմերին, սպասում են Ուզբեկստանին: 

«Ունենալու ենք հետաքրքիր պայքար, քանի որ Բելառուսի, Ռուսաստանի, Ուզբեկստան թիմերը լավագույններից են: Մեր երեխաները հնարավորություն կունենան բարձրակարգ թիմերի հետ պայքարել: Մյուս տարի Երևանում անցկացվելու է մինչև 16 տարեկան տղաների Եվրոպայի առաջնությունը, և սա լավագույն միջոցն է պատրաստվելու գալիք միջոցառմանը»,- նշեց նա:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչ Թովման Օրդանյանն էլ հավելեց` պատանեկան բասկետբոլի զարգացման համար մրցաշարը շատ լավ փորձ կլինի: 

«Պատրաստվում ենք Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությանը, որը կայանալու է Ալբանիայում: Մրցաշարը կօգնի ավելի պատրաստված գնալ, փորձ ձեռք բերել»,- եզրափակեց նա: 

«Երևանի քաղաքապետի գավաթ»-ի վոլեյբոլի ու բասկետբոլի մրցաշարերը կկայանան մայիսի 7-12-ը, բադմինթոնինը՝ մայիսի 16-19-ը, սեղանի թենիսինը՝ մայիսի 17-20-ը:

Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները Զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են․ ՊՆ «Պատրաստվեք»․ Բագրատ Սրբազանը՝ ԵՊՀ-ականներին Գեղամ Նազարյանը հայտարարություն է տարածելԿիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին»Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Ցավալի լուր․ Մահացել է Ջեմմա ՀովհաննիսյանըՊետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Շրջաններում հնարավոր է ձյուն, սպասվում է մինչև -3 աստիճան ցուրտ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Տավուշի մարզպետն ասել է՝ համաձայնություն տվե՛ք, սկսենք նոր ճանապարհը սարքել. Կիրանցի բնակիչ Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Կամուրջը և տները կանցնեն Բաքվին, ասում են՝ ոչինչ չի փոխվի. Ի՞նչ իրավիճակ է Կիրանցում մարզպետի հետ հանդիպումից հետո Հայհիդրոմետից ձյան մասին են հայտնում, ավելի ցածր ջերմաստիճան խոստանում Ինչ են հայտնում ՏիգրանաշենիցՏարադրամի փոխարժեքները մայիսի 17-ին Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը
Ամենադիտված