Հայերեն


Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մոսկվայում մայիսի 23-ին տեղի կունենա «Ռուսաստանը և աշխարհը. երկխոսություններ-2024: Ձգողության ուժերը» միջազգային 8-րդ գիտագործնական կոնֆերանսի եզրափակիչ փուլը:

Ի դեպ, նշենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի կազմակերպած այս կոնֆերանսը բավական մեծ աղմուկ է բարձրացրել, այդ թվում՝ Արևմուտքում: Մասնավորաբար, Թբիլիսիում կայացած կոնֆերանսը միջազգային մի շարք լրատվամիջոցներ որակել էին որպես «Ռուսաստանի հատուկ ծառայությունների համագումար»:

Հավելենք, որ եզրափակիչ փուլին նախորդել է կոնֆերանսների շարք ոչ միայն Թբիլիսիում, այլև Դուշանբեում, Բիշքեկում, Ցխինվալում, Մինսկում: Տեղեկացնենք, որ Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը գիտական կազմակերպություն է, որը զբաղվում է հարևան երկրներում տեղի ունեցող իրադարձությունների վերլուծությամբ՝ քաղաքականությունից մինչև սպորտ:

Ըստ ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վլադիսլավ Գասումյանովի, Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտը ակտիվորեն զբաղվում է միջհասարակական և միջանձնային երկխոսության նախաձեռնմամբ: Ի դեպ, ինստիտուտի ղեկավար կազմը արդեն հասցրել է լրատվամիջոցներում որակվել որպես «աստղային»:

Ինստիտուտը ղեկավարում է Դիտորդ մարմինը, որի կազմում են տարբեր ոլորտների հայտնի փորձագետներ, ի մասնավորի՝ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի նախկին տեղակալ, գեներալ-գնդապետ Վալենտին Սոբոլևը, Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Վիտալի Նաումկինը, մեծ հեղինակություն ունեցող այլ անձինք:

Ինստիտուտի զարգացման գործում մեծ ավանդ ունի հետազոտող դիվանագետ, Ռուսաստանի հերոս, արտաքին հետախուզության նախկին տնօրեն, Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գիտխորհրդի անդամ Վյաչեսլավ Տրուբնիկովը: Ինքը՝ ինստիտուտի տնօրեն Վլադիսլավ Գասումյանովը, երկար տարիներ աշխատել է պետանվտանգության համակարգում, ՌԴ նախագահի աշխատակազմում, «Նորնիկել» կորպորացիայում, գլխավորում է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ամբիոններից մեկը: Անդրադառնալով կադրային հարցին՝ Գասումյանովը նշում է, որ ինստիտուտը զբաղվում է գիտությամբ, և աշխարհում ընդունված է կադրերի «հոսունությունը»՝ ակադեմիական կառույցներ-ուժային կառույցներ-իշխանության մարմիններհասարակական կազմակերպություններ «ճանապարհով»:

Հիմնական նպատակներն են, որ ժողովուրդները, նրանց միջոցով՝ նաև կառավարությունները ճանաչեն միմյանց, որը թույլ կտա նվազեցնել իրար մեջ եղած լարվածությունը, ստեղծել Ռուսաստանի շուրջ բարիդրացիության գոտու աճի կետեր, ինչպես նաև աշխարհին հասցնել Ռուսաստանի օբյեկտիվ կերպարը: «Մենք հիանալի հասկանում ենք, որ աշխարհն այսօր բազմաբևեռ է, ու շատ կարևոր է ապրել և զարգանալ այդ պայմաններում, ինչը նշանակում է հարգել միջազգային գործընթացների բոլոր մասնակիցների իրավունքներն ու հետաքրքրությունները», - նշում է Հաղորդակցությունների զարգացման ազգային հետազոտական ինստիտուտի տնօրենը:

Ի դեպ, անդրադառնալով Հայաստանին, ինստիտուտի տնօրենը նշում է, որ հատկապես հեռավոր բնակավայրերում ռուսաց լեզուն որոշակիորեն իր դիրքերը զիջել է: «Այստեղ արդեն մեծանում է երկրորդ սերունդը, որը չգիտի կամ լավ չգիտի ռուսաց լեզուն: Որպեսզի կոտրենք այդ բացասական միտումը, մենք Հայաստանում ստեղծել ենք երեք մշակութային կենտրոն»,- ասում է Գասումյանովը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պատգամավորների եւ սեւ բերետավորների միջեւ քաշքշուկ սկսվեցԱԺ պատգամավորները դաշտերով են գնում Կիրանց, որ խուսափեն ոստիկանական բլոկադայից «Չի կարելի գյուղ մտնել», «Ես պատգամավոր եմ, որ օրենքով չեք թողնում». Կիրանցը կրկին բլոկադայի մեջ է (տեսանյութ) Ամուսնությունից հետո ի՞նչ խնդիրներ ունեն Գևորգն ու Քրիստինան. զույգը բացառիկ հրապարակում է արել ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում էԻրանի և Ադրբեջանի պետական սահմանին սկսվել է Ռաիսի-Ալիև հանդիպումը ՈՒՂԻՂ․ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցում մասնակցում է պատարագի Արտակարգ լուր Սյունիքից Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում «Nissan Tida»-ում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկումով. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ալիևը Noldu Pashinyan երգի տակ, պարելով, ավտոմեքենա է վարում (տեսանյութ) Հայ Առաքելական Եկեղեցին այսօր նշում է Հոգեգալստյան տոնը Ոչնչшցվել են. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ռուբլին թանկացել է. փոխարժեքն այսօր՝ մայիսի 19-ին Հայտնի է, թե ովքեր են եղել «Կիրանց» հացատան հատուկ հյուրերը Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Կրակոցներ Հրազդանում. կան զոհեր Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանըԳործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան«Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներՀրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունիցՎերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. ԿամենդատյանԱրևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» «Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը Շահեն, ապա՝ Շահին. Ադրբեջանի փոխվարչապետի ջուջևանյան անցյալը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. ԱվինյանԱսացին՝ մինչև հուլիսի 24-ը տնիցդ դուրս ես գալու. կիրանցեցի Մհերը մանրամասներ է հայտնումՈվքե՞ր էին դիմակավորված «ախռանայով» հյուրերը՝ Կիրանցի հացատանըԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումովՓաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Վթարային ջրանջատում Երևանում, մարզերում Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Այս անուններով կանայք ամենաշատն են գրավում տղամարդկանց Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները
Ամենադիտված