Հայերեն


«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով

Հասարակություն

«Յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, թե ինչ է բյուջեն, ինչպես են այն արդյունավետ կառավարում, խնայում և ապահովագրում ռիսկերը», - կարծիք է հայտնել միջազգային ծրագրերի փորձագետ, խորհրդատու, վերապատրաստման փորձագետ Րաֆֆի Օհաննեսիանը։

Ի՞նչ պետք է իմանալ ֆինանսների և դրանց արդյունավետ կառավարման մասին, ինչպե՞ս ճիշտ ներդրումներ կատարել ու ինչպե՞ս «շահող» դուրս գալ ճգնաժամային իրավիճակներում․ այս և մի շարք այլ հարցեր են քննարկվել «Ֆասթ Շիֆթ»-ի կողմից Fastexverse վիրտուալ տարածքում կազմակերպված «Ֆինանսական գրագիտություն» թեմայով առաջին վիրտուալ հանդիպմանը։

Ըստ Րաֆֆի Օհաննեսիանի՝ ֆինանսական գրագիտությունն սկսվում է կարիքներն ու ցանկությունները տարբերակելուց․ «Կարևոր է հասկանալ, թե մենք որքան եկամուտ ունենք, որքան ենք ծախսում և խնայում։ Եվ դա պետք է սովորեցնել երեխաներին փոքրուց»։ Փորձագետն օրինակ է բերում բյուջեն կառավարելու 50/30/20 մոդելը, ըստ որի՝ եկամուտի 50 տոկոսը կարելի է տրամադրել  առօրեական ծախսերին, 30 տոկոսը՝  ցանկությունների ծախսերին, իսկ 20 տոկոսը՝ խնայել։

Մասնագիտությամբ դիզայներ Արտավազդ Կլեկչյանը, ով հանդիպմանը հանդես է եկել որպես ազատ փորձագետ, նշել է, որ ժամանակ առ ժամանակ դժվար է հասկանալ առաջնային և երկրորդական ծախսերը։ ԵՊԲՀ դասախոս, հոգեբանական գիտությունների թեկնածու Նունե Վարդանյանն արձագանքել է․ «Մեր ներքին երեխան ուզում է, որ մենք իր համար լավ բան անենք, իհարկե դա կարևոր է անել, բայց նա նաև կարիք ունի, որ մենք հասուն կողմ ունենանք,  որի վրա ինքը կարողանա հենվել։ Իսկ այդ հասուն կողմ ունենալը ենթադրում է խելամիտ լինել և խնայողություն ունենալ, ինչն էլ ապահովագրության զգացողություն է տալիս»։

Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունն սկսում է ընտանիքից. պետք է և պարտադիր է երեխաների հետ խոսել ֆինանսներից․ «Բացի դպրոցից, ընտանիքը ևս անելիք ունի, օրինակ՝ երեխային տանը փոքրիկ աշխատանք անելու դիմաց սիմվոլիկ գումար կարելի է տալ, կամ եթե որևէ բան է ցանկանում՝ բյուջե տրամադրել, որ դու ունես այսքան գումար, որոշի՛ր, թե ինչ ես ուզում։  Երեխաների համար կարևոր է նաև հասկանալ, որ դա ընտրություն է, և այստեղ դու որոշ բան պետք է զոհաբերես», - ասել է Նունե Վարդանյանը։

Մեդիափորձագետ Մանե Բարեղամյանը, անդրադառնալով սոցհարթակներին, հայտնել է, որ ներկայում ուղերձներ են հնչում, թե  պետք չէ մտածել խնայելու մասին, այլ՝ կենտրոնանալ բյուջեն մեծացնելու վրա։ Հոգեբան Նունե Վարդանյանը համարում է, որ այդ ուղերձները տագնապ են հարուցում մարդկանց մտքում․ «Հասուն կյանքում դա չի աշխատում, բնականաբար մենք պետք է հավատանք, որ արժանի ենք շատ գումար աշխատել, բայց պետք է որոշակի բաներ անենք դրա համար»։

Հանդիպման մասնակիցները համակարծիք էին, որ ֆինանսները բաշխելիս պետք է առաջնորդվել ոսկե միջինով, զերծ մնալ իմպուլսիվ  ծախսերից և առաջնորդվել բյուջեն կառավարելու որևէ մեխանիզմից։ Բանախոսները զրուցել են նաև տեղեկատվական տեխնոլոգիաների առավելությունների և դրանց՝ ֆինանսական վարքի և գրագիտության վրա ազդեցության մասին։  

Հանդիպման տեսաձայնագրությունն ամբողջությամբ հնարավոր է դիտել «Ֆինանսական գրագիտության» մասին առաջին՝  վիրտուալ հանդիպումը հղումով։

Մամուլի ծառայություն

Fast Shift 

Էլ․ փոստ՝ press@fastshift.am  

Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար Արհեստական բանականության կիրառումը բացասաբար է անդրադառնում բժիշկների հմտությունների վրա. հետազոտությունՌԴ-ն և Բելառուսը զորավարժությունների ժամանակ կիրականացնեն միջուկային զենքի և նորագույն «Օրեշնիկ»-ի կիրառման պլանավորումըԱրմավիրում բնակարանային գողություններ արած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) Դավիթ Բեկ փողոցում բախվել են «Mitsubishi»-ն և «BYD»-ը. կա 2 տուժած ԱՄՆ-ում փորձում են «ավելի խելացի» սերունդ ստեղծել՝ օգտագործելով առաջադեմ գենետիկական թեստավորում և սաղմերի ընտրության տեխնիկա. WSJԿարեն Խաչանովը Ցինցինատիի մրցաշարի 1/8 եզրափակչում է Apple-ն այս տարի կթողարկի նոր բյուջետային MacBook. DigiTimes Հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել ավելի քան 1․5 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Թրամփն ու Պուտինը կհանդիպեն Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում. CNN «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքըԱՄՆ-ի պետական պարտքը հասել է ռեկորդային 37 տրիլիոն դոլարի Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համարԱշխարհը կոչ է անում Թրամփին Նոբելյան մրցանակ տալ․ Սպիտակ տուն «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումԱրտաշատում հայտնաբերվել է Հայաստանում կառուցված ամենահին եկեղեցին Առանձնակի ցավալի ու մտահոգիչ է հետևել, որ հանրային հստակ պահանջ չի ձևավորվում Բաքվում պահվող հայերի վերադարձի շուրջ. ադրբեջանագետ Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալ «Անհամբեր եմ, թե երբ եմ նոր տեսահոլովակը կիսելու ձեզ հետ»․ Աստղիկ Սաֆարյանը ցույց է տվել նկարահանումների ընթացքը Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին
Ամենադիտված