Հայերեն


Ազգային բարոյական նկարագրի աղճատումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխարհի բոլոր երկրներում էլ տարերային աղետներ, բնության արհավիրքներ լինում են և պետությունները սովորաբար արձագանքում են իրենց ունեցած հնարավորություններով, ինչպես նաև դիմում գործընկեր ու այլ պետությունների, սեփական հանրություններին` տուժած շրջաններին օգնության հասնելու, տնազուրկ մարդկանց օգնելու, կացարան տրամադրելու և այլ հարցերով։ Տասնամյակներ շարունակ քաղաքակիրթ աշխարհը համապատասխան մոդելներ է ստեղծել, կառույցներ և ընթացակարգեր՝ մեկը մյուսին դիմելու, օգնություն առաջարկելու։ Այդ ամենը, սակայն, քիչ է կոնկրետ տվյալ երկրի ժողովրդի արձագանքի համեմատ։

Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում բազմաթիվ աղետներ է տեսել, որոնցից ամենամեծն, իհարկե, 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժն էր։ Բնավ ոչ տարօրինակ կերպով ողջ հայ ժողովուրդը Հայաստանում, Սփյուռքում, ամենուրեք հավաքվեց, օգնության ձեռք մեկնեց տուժած հայրենակիցներին, յուրաքանչյուրը փորձում էր իր ունեցածի, իր կարեցածի չափով օգնել տուժած մարդկանց, հնարավորինն անել՝ նրանց հոգսը թեթևացնելու, վիշտը կիսելու ուղղությամբ։ 1988 թվականի դեկտեմբերի 7-ից հետո Հայաստանում, ցավոք, այլ դեպքեր էլ են եղել, բնության տարբեր աղետներ, որոնց ընթացքում ևս բազմիցս աչքի են ընկել մեկը մյուսին օգնելու՝ հայ ժողովրդի ցանկությունը, մղումները։

Լոռու և Տավուշի մարզերում հեղեղները ահռելի վնաս են հասցրել, ստիպել, որ իշխանությունը աղետի գոտի հայտարարի դրանք։ Դեբեդի բարձրացման հետևանքով 4 մարդ զոհվեց, տասնյակ ու հարյուրավոր տներ օրեր շարունակ մնացել են ցեխի ու ջրի տակ, իսկ հասցված վնասը դեռ երկար ժամանակ հնարավոր չի լինի վերականգնել։ Քաղաքակիրթ աշխարհն այս անգամ էլ արձագանքեց, օգնություն առաջարկեց։ Ռուսաստանի Դաշնությունից նշեցին, որ կապի մեջ են Հայաստանի իշխանությունների հետ, պատրաստ են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, Շվեյցարիան վնասները գնահատելու հատուկ մասնագետներ է ուղարկել, Լիտվիան 100 հազար դոլարի օգնություն է առաքելու Հայաստան, Իրանը առաջին անհրաժեշտության պարագաներ ուղարկեց, Արգենտինան և Իսպանիան ևս առաջիկայում մարդասիրական օգնություն կուղարկեն Հայաստան։

Օգնության ձեռք մեկնողների շարքում են ավելի քան 20 երկիր և սփյուռքի հայկական օջախներ։ Զարմանալիորեն բավարար չէր Հայաստանի Հանրապետության քաղաքացու, հատկապես քաղաքացիական հասարակության արձագանքը՝ միասնություն և ուժ ցուցաբերելու բնական աղետի հետևանքները վերացնելու հարցում։ Քաղաքական ուժերը ևս այս անգամ, կարծես, բավարար չափով չարձագանքեցին, մինչդեռ դա առաջին հերթին խոսում է հենց կոնկրետ հանրության բարոյական նկարագրի մասին, որը նախընտրում է գինու փառատոնները, մի սուպերմարկետի խաղարկությունը, ժամանցի այլ վայրերը՝ սեփական երկրի տուժած քաղաքացիներին կարեկցելու, օգնության հասնելու փոխարեն։

Ազգային բարոյական նկարագրի այս աղճատումը, հատկապես 44-օրյա պատերազմից հետո, ծանրագույն հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի հետագա ընթացքի համար. հատկապես անբարյացկամ երկրներով շրջապատված լինելով՝ Հայաստանը պետության և պետականության արժանի հիմքեր պիտի կարողանա դնել, իսկ պետության և պետականության կարևորագույն հիմնաքարերից մեկը քաղաքացու, բնակչի, ժողովրդի բարոյական նկարագիրն է, և այդ բարոյական նկարագրի մեջ ոչ պակաս կարևոր դեր ունի հայրենակցին օգնության ձեռք մեկնելու արձագանքը։ Եթե Հայաստանն ուզում է քաղաքացիական իսկական հասարակություն ունենալ, պետք է աղետների, տարբեր խնդիրների ժամանակ միմյանց ձեռք մեկնել սովորի։ Այսօր էլ ուշ չէ...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն հասել մակարդակին, որը թույլ կտա արդյունավետ բանակցել. ԱրաղչիՀավաքական անվտանգության հարցերն առանց Ռուսաստանի լուծելն ուտոպիա է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ. ԼավրովՊուտինն Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում Թրամփի հանդիպման մասին իր գնահատականովԹրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու «Սրտերը հանդիպում են քայլերից առաջ». Անի Երանյան Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցներըՄոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխաԱյս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը
Ամենադիտված