Հայերեն


«Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի իշխանությունների «պրոֆեսիոնալիզմը», ցավոք, հանգեցրեց նրան, որ Հայաստանը հայտնվեց աշխարհաքաղաքական փակուղում: Նախօրեին Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում տեղի ունեցած Մոսկվա-Երևան տեսակոնֆերանսի ձևաչափով կլոր սեղանի ժամանակ այս մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ այս իշխանությունները մեզ ոչ հասկանալի հարաբերություններ են առաջարկում ինչպես հասարակության ներսում, այնպես էլ հարևանների հետ շփման տիրույթում:

«Նիկոլ Փաշինյանը Սյունիքում խոսում էր հերթական հանձնման մասին: Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է: Խոսում էր 100 քառակուսի կմ-ի հանձնման մասին՝ այլ 100 քառակուսի կմ-ի դիմաց: Հասկանալի չէ, թե ինչ 100 քկմ է Ադրբեջանը պատրաստվում փոխանցել մեզ: Կասկածներ ունեմ, որ խոսքն, ամենայն հավանականությամբ, անկլավների մասին է, որոնք մեր երկրի տարածքում են»,-նշել է Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցին: Պաշտպանության նախկին նախարարը նաև նշել է, որ սահմանազատումն ու սահմանագծումը տեղի են ունենում ոչ թե բանակցությունների, այլ Հայաստանի վրա ռազմական ճնշման ճանապարհով:

«Դրան գումարվում են բազում դիլետանտներ իրենց կարծիքներով, որոնց պատճառով փակուղում ենք, նրանք պատճառ դարձան մեր և Ռուսաստանի՝ մեր ստրատեգիական դաշնակցի միջև անախորժությունների ի հայտ գալուն: Ռուսաստանն ակտիվորեն պաշտպանել է Հայաստանին: Պաշտոնապես հայտարարում եմ՝ այն բանակցությունների ժամանակ, երբ ներկա են եղել Ռուսաստանի ներկայացուցիչները, նրանք պաշտպանել են Հայաստանին՝սկսած Արցախում տեղակայված խաղաղապահ ուժերի հրամանատարից, որը բանակցությունների ժամանակ միշտ նստում էր հայկական կողմի կողքին: Եթե ես էի բանակցում, ապա՝ իմ կողքին: Նույնը տեղի էր ունենում Մոսկվայում, երբ ռուսական կողմը փաստացի ստանձնել էր կոնֆլիկտը կայունացնողի դերը բանակցություններում»,-նշում է Արշակ Կարապետյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցներըՄոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխաԱյս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված