Հայերեն


Արմեն Գրիգորյան. «Կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է». մրցումների մասնակցությունը հովանավորում է ԶՊՄԿ-ն

Սպորտ

Արևելյան մարզաձևերից մարզկենտրոնում գործում է Սյունիքի մարզի շոտոկան կարատեի ֆեդերացիայի «Պանտերա» ակումբը (մարզիչ՝ Արմեն Գրիգորյան): Ա.Գրիգորյանը 1990-ականների կեսերից է սկսել մարզչական գործունեությունը: Այն ժամանակ կարատեն նոր-նոր էր սկսել դուրս գալ ընդհատակից: Մինչ այդ (ավելի ստույգ՝ խորհրդային տարիներին այդ մարզաձևով բացահայտ չէին պարապում), քանզի համարվում էր վտանգավոր մարզաձև: Գործունեության ընթացքում նա մշտապես տարբեր դասընթացների մասնակցելով՝ որակավորում է ստացել, նաև մարզչական գործունեության թույլտվություն Հայաստանի կարատեի ֆեդերացիայի կողմից:

«Պանտերա» ակումբի առաջին պարապմունքները սկսել են 30-35 սաներով, աստիճանաբար նորերը եկան, այժմ ավելի քան 100 սան է պարապում ակումբում, որոնցից վեցը՝ աղջիկ: Վերջիններիս թիմում կան մրցումների հաղթողներ՝ Նունե Հարությունյան (Հայաստանի քառակի չեմպիոն է): Ակումբի պատանի մարզիկների տարիքը տատանվում է հինգից մինչև 24 տարեկան: Պարապմունքներն անց են կացվում Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի մարզադահլիճում:

– Ֆիզիկական ի՞նչ պատրաստականությամբ են ներկայանում ակումբ, երբ ցանկություն են հայտնում այդ մարզաձևով զբաղվելու,- առաջին հարցս այս էր՝ ուղղված մարզիչ Արմեն Գրիգորյանին:

«Ֆիզիկապես թույլ երեխաներ էլ կան: Հեռախոսները շեղում են դեռահասների ուշադրությունը մարմնակրթությունից, ֆիզիկական աշխատանք կատարելը երկրորդ պլան է մղվում: Սերունդն ահավոր ծույլ է մեծանում, ֆիզիկապես տկար են, քաշի հետ կապված խնդիրներ ունեն: Բայց ճիշտ աշխատելու դեպքում այդ ամենը կարգավորվում է: Չի կարող չկարգավորվել, որովհետև կարատեն մատաղ սերնդին տալիս է այն ամենը, ինչն անհրաժեշտ ու կենսական է, ամենակարևորը՝ կամքի ուժ, կարգապահություն, պատասխանատվություն: Այս ամենը դժվար է գերագնահատել աճող սերնդի ներդաշնակ զարգացման համար, որովհետև տղաները վաղը, մյուս օրը պիտի մեկնեն զինծառայության և պաշտպանեն մեր հայրենիքը»,- մանրամասնում է մեր զրուցակիցը:

«Պանտերա» ակումբի սաները պարբերաբար մասնակցում են մրցումների, մրցանակային տեղեր գրավում: Օրինակ՝ Թբիլիսիում կայացած մրցումներից, որին մասնակցում էին Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի Դաշնության մարզիկներ, կապանցի կարատեիստները հինգ մրցանակային տեղ են զբաղեցրել՝ երկու առաջին, մեկ երկրորդ, երեք երրորդ: Ավելի ներկայացուցչական ու պատասխանատու մրցման՝ Վենետիկում միջազգային մրցաշարի են մասնակցել ակումբի չորս սան: Ճիշտ է, շուտ դուրս մնացին մրցապայքարից, բայց մրցակարգ ձեռք բերելը մի այլ կարևոր հանգամանք է:Այս համատեքստում մարզիչը նշում է, որ տարվա ընթացքում մարզիկն ութից-տասը մրցման պիտի մասնակցի՝ նորմալ կարգավիճակ ձեռք բերելու համար:

Մրցումների մասնակցությունը հովանավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (գլխավոր տնօրեն՝ Ռոման Խուդոլիյ):

Արդեն նշեցինք, որ ակումբի սաներն անհրաժեշտ ֆիզիկական պատրաստություն են ստանում, ինչը նրանց օգնում է՝ հաջողությամբ հաղթահարելու զինվորական կյանքի առաջին դժվարությունները: Մարզիչը նաև տեղեկացրեց, որ իր սաներից տասը ծառայում է Հայոց ազգային բանակում, և ինքը միշտ հետաքրքրվում է նրանց զինվորական առօրյայով:

Կարատեն օլիմպիական մարզաձև դառնալուց հետո աշխարհում էլ ավելի մեծ մասսայականություն է վայելում: Բացի այդ՝ Հայաստանը վերջերս Եվրոպայի չեմպիոն ունեցավ: Արմեն Գրիգորյանի կարծիքով՝ այս երկու հանգամանքի շնորհիվ հանրապետությունում ավելի մեծ ուշադրություն կդարձվի մարզաձևին:

Վահրամ Օրբելյան

Team-ից գնի՛ր Xiaomi սմարթֆոն, ստացի՛ր նաև երկրորդըՍամվել Կարապետյանը շարունակում է ամեն ամիս սեփական միջոցներից 150 մլն դրամ տրամադրել ՀԷՑ-ին. չի դադարեցնում, քանի որ ՀԷՑ-ը կգնա կործանման. Ղազինյան 2018-ից հետո նրանց իշխանությունը սկսեց կրթական ջարդ․ Արմեն ՀարությունյանԿապանի տարածքում հայտնաբերվել է 4-5-րդ դարերի եռանավ բազիլիկ եկեղեցու հիմքեր ու սյուների խարիսխներ Ռուբեն Հակոբյանն ազատ է արձակվել Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան ՈՒԵՖԱ-ն ներկայացրել է ՉԼ նոր գնդակը Արսեն Թորոսյանը նոր պաշտոն ունի Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը ժամանակին փրկել են ՀԷՑ-ը․ Ղազինյան Ծնողները դասագրքերի վարձավճարներից հետ կստանան 3000 դրամ. պետք է միայն եկամուտների հայտարարագիր լրացնել. նախարար Երևանի մի շարք վարչական շրջաններում փորձարկվելու են էլեկտրական շչակներ ՀԷՑ-ի ազգայնացման մասին խոսք չի գնում․ ՀԷՑ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Արդարացնել Արցախից զրկվելը` նշանակում է արդարացնել էթնիկ զտումը. Արմեն Մանվելյան Մոռացման և ուրացման գնով խաղաղություն մեզ պետք չէ´. Անահիտ Ղազարյան ՀՀ կառավարությունը ՀԷՑ-ի գործում ձևական «մի կողմ է քաշվել». Ղազինյան Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում օգոստոսի 26-27-ը «ՀԷՑ-ը գլխատում են, մինչև հիմա 45-50 աշխատակից են հեռացրել»․ Ղազինյան Աֆրիկան ռեկորդային ծավալով արևային վահանակներ է գնել Չինաստանից ՔՊ-ում դժգոհ են ներկուսակցական խնդիրներից Վաշինգտոնից հետո Ադրբեջանն անթաքույց ծաղրում է ՀՀ իշխանություններին Երրորդ նախագահն է Սամվել Կարապետյանին խնդրել գնել ՀԷՑ-ը Շուրջ 100 տարվա դադարից հետո, ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ իր հոգևոր գործունեությունը վերսկսեց Քաջարան համայնքի Փուխրուտ գյուղի Սբ. Ստեփանոս եկեղեցին Ֆասթ Բանկն ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով Ով կնշանակվի Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Տեղի է ունեցել Հայաքվե միավորման Երևանի կենտրոն,Նորք - Մարաշ տարածքային գրասենյակի ակտիվի հանդիպումը․ Հրայր Կամենդատյան Ձախողել են, երկրի կեսը կորցրել ենք սրանց պատճառով. քաղաքացի Սերժ Սարգսյանի հարցազրույցի կարևոր թեմաները ՀՀ-ից ՌԴ պտուղ-բանջարեղեն, ծաղիկ տեղափոխելիս պետք է պահպանել ԵԱՏՄ և ՌԴ օրենսդրության պահանջները․ ՍԱՏՄԿատարը հայտարարել է, որ Իսրայելը դեռևս պաշտոնապես չի արձագանքել Գազայում հրադադարի վերաբերյալ առաջարկինԳերմանական գարեջրատները զանգվածային սնանկացման վտանգի տակ են հայտնվել Վերին Արտաշատում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Խաբարովսկում ՌԴ քաղաքացու ճամպրուկում կոկորդիլոսի գլուխ են հայտնաբերել Ցուցարարները hրդեհել են Իսրայելի փողոցներըԳերմանիան մտադիր չէ ճանաչել Պաղեստինի պետականությունը՝ չնայած իր որոշ գործընկերների դիրքորոշմանը. Մերց«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է Տաջիկստանի իրավապահների կողմից հետախուզվող տղամարդը«Ֆլամենգոն» տոնեց ամենախոշոր հաղթանակը վերջին 41 տարվա ընթացքում Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը Պեկինը և Մոսկվան պետք է շարունակեն ավանդական բարեկամությունը, խորացնեն ռազմավարական փոխվստահությունը․ Սի Ցզինպին15․000 պայուսակ, 15․000 ժպիտ․ ինչու՞ է իշխանությունը փորձում սևացնել Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը«Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Բաքվի զնդանում հայերը զրկանքներ են կրում` որպես ժողովրդավարության կրողներ. Հովհաննես Իշխանյան Պլաստիկից մաքրվել է Սևանա լճի 2 կմ երկարությամբ տարածքԶՊՄԿ հովանավորությամբ վերաօծվեց Փուխրուտ գյուղի Սուրբ Ստեփանոս Նախավկա եկեղեցինԱնկախության 200-ամյակը կարևոր և խորհրդանշական տոն է Ուրուգվայի համար. Խաչատուրյանն ընդունել է ՀՀ-ում Ուրուգվայի դեսպանին Այդ փաստաթուղթն ասք է այն մասին, թե ինչպես կապիտուլյանտը բավարարեց Ադրբեջանի հերթական պահանջները. Սերժ Սարգսյանը՝ Վաշինգտոնյան պայմանագրի մասին Երեխաների դրական էմոցիաները մեր ամենաթանկ արժեքն են․ մեր թիմը դրանք ապրում է ու կիսում արդեն 30 տարի․ Ալիկ Ալեքսանյան
Ամենադիտված