Հայերեն


Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում. Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Ադրբեջանը շարունակում է նոր առաջարկներով «հարստացնել» բանակցային գործընթացը՝ պատրվակ ստեղծելու ռազմական էսկալացիայի համար, նաև ծաղրելով Հայաստանի գործող իշխանություններին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ ելույթ ունենալով Շուշիում անցկացվող մեդիա ֆորումում, հայտարարել է, թե Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի հիմնարար սկզբունքները նախքան լայնածավալ պայմանագրի կնքումը։

Ըստ Հաջիևի, այդ սկզբունքների ներդաշնակեցումը կարող է բարիդրացիական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջև, և կողմերը դրանց շուրջ կարող են համաձայնության գալ մինչև նոյեմբերին Բաքվում կայանալիք COP 29-ը։ «Ես սա չէի անվանի խաղաղության ժամանակավոր համաձայնագիր։ Հարկ է հաշվի առնել, որ 2021 թվականին ադրբեջանական կողմը դարձավ այն սկզբունքների նախաձեռնողը, որոնք հիմք կհանդիսանան ընդհանուր առմամբ խաղաղ գործընթացի համար»,- ասլ է Ադրբեջանի նախագահի օգնականը։

Տևական ժամանակ բազմաթիվ քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ փաստում են, որ Ադրբեջանը որևէ խաղաղության պայմանագիր մտադիր չէ կնքել Հայաստանի հետ։ Ավելին, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը նշել էր, թե Ադրբեջանը փորձելու է շրջանակային ինչ-որ համաձայնագիր կնքել, որը խախտելն այդ երկրի համար բարդություն չի կարող ներկայացնել։

Հաջիևը միաժամանակ պնդել է Բաքվի պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։ «Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը կդադարեցնի սահմանադրական հիմունքներով իր տարածքային պահանջներն Ադրբեջանի նկատմամբ։ Մենք հասկանում ենք, որ սահմանադրությունը յուրաքանչյուր երկրի ներքին խնդիրն է։ Բայց եթե սահմանադրությամբ կա մեկ այլ պետության նկատմամբ տարածքային պահանջ, ապա դա պետք է վերացվի, և իրավական դաշտը պետք է լինի այնպիսին, որ ամբողջովին վերջ դրվի տարածքային պահանջներին, որպեսզի դրա հիման վրա կարողանանք առաջ շարժվել այս հարցում»։

Ադրբեջանի նախագահի օգնականի մյուս հայտարարությունն իսկապես նվաստացուցիչ է Հայաստանի համար։ Ըստ Հաջիևի, Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու COP 29 գագաթնաժողովին։ Համաժողովի ղեկավարությունը նույնիսկ պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԳՆ, և այժմ ժամանակն է, որ Հայաստանի կառավարությունը որոշում կայացնի։ Հայաստանից միայն արձագանքել են, թե հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն։

Չի բացառվում, որ հենց Բաքվում առաջարկեն այդ կիսա-պայմանագիրը կնքել, ինչն արդեն ծաղր է դառնալու։ Ստացվելու է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին հրավիրեցին Բաքու, ստիպեցին թուղթ ստորագրել։ Ի՞նչ է սա, եթե ոչ կապիտուլյացիա և նվաստացման ակտ։ Կամ էլ, ինչն ավելի, հավանական է, Ադրբեջանը նոր պատերազմի պատրաստություն է տեսնում, ընթացքում էլ սադրում Հայաստանին։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն օրերս էր արձանագրել, որ նոր պատերազմը միանգամայն հնարավոր է։ «Առաջին հերթին Ադրբեջանին հետաքրքրում է դեպի Նախիջևան ցամաքային ելքը, որպեսզի նրա միջոցով կապ ունենա Թուրքիայի հետ։ Ես վստահ եմ, որ նման ծրագրի իրականացումը ցավալիորեն կհարվածի հենց Ադրբեջանին։ Եթե տեղի ունենա զինված ագրեսիայի փորձ, ապա ինչ-որ արևմտյան կոալիցիա Ալիևին կհայտարարի բռնապետ և հարմար առիթ կստանա այդ երկիրը օկուպացնելու համար։ Դրանից հետո հանրապետությունը կբաժանեն մասերի և էժան նավթ ու գազ կմղեն Արևմուտք»,- զգուշացրել էր պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։

Ադրբեջանը բարձրաձայնում է իր չորրորդ պահանջը Փաշինյանն արևմտամետ ընդդիմություն է ստեղծում իր համար Զբոսաշրջիկների թիվն անշեղորեն նվազում է 7 ԿՎտ-ը բավարար է՞. Էներգետիկայի նախարարությունն առաջարկում է սահմանաչափ տնային արևային վահանակների համար Դարեր շարունակ՝ կողք կողքի և միասին. Տյումենում հայկական սփյուռքի ներկայացուցիչ Աբրահամ Հովեյանը՝ նոր դարաշրջանի մարտահրավերների մասին Նավթի շուկան նվազելու է, իսկ պղնձինը՝ հինգ անգամ աճելու. հանքարդյունաբերության վերաբերյալ քննարկում ՀԱՊՀ ուսանողների հետՎերջին յոթ տարում համատարած կոլապս է. քաղաքացի Դոմուսը խաղարկում է ուղևորություն դեպի Բարսելոնա «Աննա Հակոբյան» հանրային պերսոնաժի հրապարակումների ոճը, բովանդակությունը, խոսքի որակն ու հորդացող ատելությունը վերլուծելով` շատ վատ հետևանքներ են ուրվագծվում․ Աննա Կոստանյան Հայտնաբերվել է Էջմիածնում հորը կյանքից զրկած որդին Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ» Իսկ գուցե ամենամեծ անարդարությունն այլ տեղ է պետք փնտրել. «Փաստ» Կրթությունը ոչ թե պիտի «մոդայիկ» լինի, այլ.... «Փաստ» «Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ» Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ» Ինչո՞ւ են ՊԵԿ-ից դժգոհում տնտեսվարողները՝ ԱԱՀ վերադարձի հետ կապված. «Փաստ» Քանի՞ հոգի էր Հայաստանում դեմ Լավրովի այցին. «Փաստ» Ի՞նչ է կատարվում կառավարությունում ՍԱՏՄ ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո. «Փաստ» Համաձայնագրի ստորագրումը կամ տեղի չի ունենա, կամ պարունակում է այնպիսի ռիսկային դրույթներ, որոնց հրապարակայնացումը կբերի ներհասարակական ճգնաժամի. Արմեն ՀովասափյանՈսկու գինը տրոյական ունցիայի դիմաց գերազանցել է 3300 դոլարը Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի հանրապետական օլիմպիադանԱյսօր պատիվ ունեցա Երևանում հանդիպել մեր ժողովրդի մեծագույն բարեկամին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը «պետք» է հստակ դիրքորոշում արտահայտի` երբ և ինչ պայմաններում «արևմտյան ադրբեջանցիները» կկարողանան վերադառնալ իրենց «հայրենի հողերը». Ալիև«10 տարի անց «Full House»-ի երեկույթից հետո». Մենչը հրապարակում է արել Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ) Քաղաքացին «Արմավիր» ՔԿՀ բերված հեռուստացույցի մեջ թաքցրել էր բջջային հեռախոս և այլ արգելված իրերԱյսօր կկայանա Եվրոպա Լիգայի եզրափակիչը Կոտայքում «Volkswagen Jetta»-ն բախվել է քարե պարսպինՊակիստանում մահապարտը պայթեցրել է դպրոցական ավտոբուսը. զոհվել են երեխաներ Դա կլինի իմ որոշումը, ուրիշ ոչ մեկինը. Թրամփն արձագանքել է Զելենսկու՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներինԱրցախում շարունակվում են Ադրբեջանի և Իրանի համատեղ զnրավարժությունները Իսրայելը պատրաստվում է hարվածել Իրանի միջnւկային օբյեկտներին. CNN Անահիտ Ադամյանի նոր ֆոտոշարքը Առեղծվածային ու ողբերգական դեպք, գետից մաhացած դուրս են բերվել հայր և որդիՀոկտեմբերին Ռուսաստանում Հայկական մշակույթի օրեր կանցկացվեն ՀայաՔվեի դեմ խախտումների փաթեթն ամփոփել և ներկայացրել ենք ՄԱԿ-ի գրասենյակ. Արմեն Մանվելյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստն արդարացվել է. փաստաբան ՀայաՔվեն նախանձախնդիր է քաղաքացիական իրավունքների պաշտպանության հարցում. Հովհաննես Իշխանյան IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը Ռոնալդինյոն Վրաստանում խոսել է Յամալի, Վինիսիուսի և Անչելոտիի մասին ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ պաշտպանությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը. Լավրով Հայաստանը հատուկ տեղ ունի Իրանի հարևանության քաղաքականության մեջ. Իրանի պաշտպանության և ԶՈւ-երի աջակցման նախարար ANIF-ն ավելի մեծ չափով հարկ է մուծել, քան գումար ստացել պետությունից. տարածվող կեղծիքների մասին Փաշինյանի իշխանությունն է հրահրել Լավրովի դեմ ակցիաները Եվրոպան ՀԿ-ներին անտեր չի թողնի Մակունցին հետ են կանչելու. դիտարկվում է երկու տարբերակ Բրիտանական առաջընթաց. տիեզերական արևային էներգիան դառնում է իրականություն Վարչախմբի նպատակն արցախցիներին դեմոտիվացնելն ու հեռացնելն է. Ավետիք Չալաբյան Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը Տրանսպորտային միջոցը վարելու իրավունքը վերականգնվեց. Սոսե Չանդոյան
Ամենադիտված