Հայերեն


Կրակոցներ՝ Առինջ գյուղում․ կան վիրավորներ. Այդ ամենին ականատես է եղել հղի կին

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հուլիսի 29-ին ծեծկռտուք, վիճաբանություն և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ժամը 18։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Առինջ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ և կան վիրավորներ, հաղորդում է Shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ ժամը 16։30-ի սահմաններում Առինջ գյուղի Մաշտոցի փողոցում անձնական հարցերի շուրջ խոսակցություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է վիճաբանության Կոտայքի մարզ բնակիչներ 28-ամյա Աշոտ Բալյանի և 28-ամյա Սեյրան Աղամալյանի միջև, որի ընթացքում Ս․ Աղամալյանը իր վարած «Ford» մակնիշի ավտոմեքենայից ատրճանակներով կրակոցներ է արձակել Ա․ Բալյանի ուղղությամբ, այնուհետև Մաշտոցի փողոցի 44 տան ուղղությամբ, ինչի հետևանքով Ա․ Բալյանը ստացել է մարմնական վնասվածք։ Այդ ամենից հետո վիճաբանությունը շարունակվել է ապա Ա․ Բալյանն է ատրճանակով հարվածել ու մարմնական վնասվածք պատճառել Ս․ Աղամալյանին։

Դեպքի վայր մոտ 3 ժամ հետո են ժամանել Կոտայքի մարզի պարեկները:

Մինչ կժամաներ քննչական խումբը «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»-ից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «աջ ձեռքի հրազենային և դեմքի աջ թշային շրջանի վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Ս․ Աղամալյանն է, իսկ կարճ ժամանակ անց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքային աջ կեսի առաջային պատի ստորմրակային շրջանի հրազենագնդակային վիրավորում» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու։

Ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Վարդգես Բալյանն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ Ս․ Աղամալյանին վիճաբնության ժամանակ իր մոտ ապօրինի պահվող «Սայգա» տեսակի հրազենով կրակել և հրազենային վնասվածքներ է պատճառել Կոտայքի մարզի բնակիչ 48-ամյա Գոռ Բալյանը։

Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 166 հոդ. 2 մասի 8 կետով, 167 հոդ. 2 մասի 8 կետով, 297 հոդ. 2 մասի 1 կետով, 297 հոդվածի 3 մասով, 334 հոդվածի 1 մասով և 355 հոդվածի 1 մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի տեղեկություններով վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Առինջ գյուղի 25 փողոցում, ժողովրդին հայտնի «Օզոն»-ի գրասենյակի տարածքում և այդ ամենին ականատես է եղել նաև հղի կին։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Բայրամովը և Ֆիդանը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը Ավստրիայում սիրիացին, «Ալլահ աքբար» բղավելով, դանակով հարձակվել է անցորդների վրա. կա զոհ Ամերիկացի բլոգերը հայտնել է «Մասկի 13-րդ երեխային» լույս աշխարհ բերելու մասին Մեծ Բրիտանիան 2,5 միլիարդ ֆունտ ստերլինգ կներդնի պողպատի արդյունաբերության մեջ՝ ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի Կոմիտասի պողոտայում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան, Ford Fusion-ը և Mazda-նԿենդանակերպի խորագիր. ի՞նչ է ասցենդենտը եւ ինչո՞ւ է այն այդքան կարեւոր Զելենսկին ասել է, որ ԱՄՆ-ի հետ հազվագյուտ հանածոների մասին համաձայնագիրը չի պաշտպանում Ուկրաինայի շահերը «Ռեալ»-ը կբողոքարկի Բելինգհեմի կարմիր քարտը Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, կողքին՝ «Մակարով» տեսակի ատրճանակ Հրդեհ ԴիլիջանումԱՄՆ-ն Իսրայել է առաքել ավելի քան 900 կգ քաշով MK-84 ռումբերի խմբաքանակ Ավետիք Իշխանյանը այն հազվագյուտ իրավապաշտպաններից էր, որ մինչև վերջ հավատարիմ մնաց մեր ազգային նպատակներին. Չալաբյան«Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի անունից սոցիալական ցանցերում կեղծ հայտարարություններ են տարածվումՄաքուր էներգիայի աղբյուր, արևային էլեկտրակայաններ են հայտնվել Դնեպրի դպրոցներում Արարատի պատկերով դասագրքերը մրցույթներում չեն հաղթում. Ատոմ ՄխիթարյանՏե´ր ենք Հայոց ցեղասպանության պատմական հիշողությանը. «ՀայաՔվե»Պարագլուխը բացահայտ ստերից անցել է հասարակության անթաքույց ծաղրին. Դավիթ ՍարգսյանԴիդդիի դեմ նոր հայցում ասվում է, որ ռեփերը գերի է պահել մի կնոջ Խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները․ իրականացվում է ուժեղացված ծառայություն ՊԵԿ-ը հրապարակել է էլեկտրական տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Բեյրութում վիրավորվել է Լիբանանում ՄԱԿ ուժերի փոխհրամանատարը 14-ամյա տղան մեկ օրում 6 համաշխարհային մաթեմատիկական ռեկորդ է սահմանել 3,3 մլն դրամ՝ Փաշինյանի ԱՄՆ այցի համար. ում հաշվին է մեկնել Աննա Հակոբյանը (տեսանյութ)Թրամփն Ուկրաինային «կրկնակի հարված» է հասցրել. Financial Times ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդների Քիմ Քարդաշյանը կիսվել է իր լուսանկարով, որում 14 տարեկան է Ռուսաստանը կարող է Բելառուսն օգտագործել որպես պլացդարմ Ուկրաինայի կամ ՆԱՏՕ-ի երկրների վրա hարձակվելnւ համար․ Զելենսկի ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում էԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները որակազրկվել է 3 ամսով Գերմանիան պատրաստ է շարունակել աջակցել խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին․ Փաշինյանը հանդիպել է Շոլցի հետ Ի՞նչ մեղադրանքով պետք է պատժվի Փաշինյանը. «ՀայաՔվեի» հարցումը ԵրևանումԱրյունը ջուր է դառնում. Մհեր Ավետիսյան Վարչախումբը փորձում է նվաստացնել հայ ժողովրդին և հատկապես արցախցիներին. Արմեն ՄանվելյանՓաշինյանն Ադրբեջանի համար նոր էսկալացիայի դուռ է բացում. Ավետիք Չալաբյան Հանքարդյունաբության ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին. ԶՊՄԿՔՊ-ն Գյումրիում անցել է խուլիգանական մեթոդների Հերթական հակառուսական քայլը «Քաղպայմանագրից» Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին Ստավրոպոլում արտադրական ծախսերը նվազեցնելու համար մշակվում են նորարարական արևային մարտկոցներ՝ սապֆիրային ենթաշերտերով Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն. ՀայաՔվեՄյունխենում ԱՄՆ փոխնախագահի սենսացիոն հայտարարությունը վերաբերում էր նաև «ժողովրդավարության բաստիոն»-ի մեր տնաբույծ պարագլխին. Չալաբյան Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ» «Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ» Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ» Խոստումների և իրականության հակադրությունը. խոշոր հարկատուների ցանկի կառուցվածքը՝ տնտեսության փաստացի «հայելի». «Փաստ» Գույքահարկով ևս գրպանում են մարդկանց. «Փաստ» Նման դաշինքները կարող են զսպել թուրք-ադրբեջանական տանդեմին. «Փաստ» Նվազագույնը մի քանի տարով պետք է կասեցվի համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը. այս կառավարությունը ստում և մանիպուլացնում է. «Փաստ» Միասնական տոմսային համակարգի շրջանակում ձեռք է բերվել 123․293 տոմսային փաթեթ. Հայկ Կոստանյան Պուտինը հաստատ չի պատրաստվում բանակցությունների. Զելենսկին հայտնել է Չեռնոբիլի ատոմակայանի վրա ՌԴ-ի հարվածի մասին
Ամենադիտված