Հայերեն


Հարկավոր է հարկային ու բանկային ամինիստիա, միայն Երևանում բնակվողների 25 տոկոսը չունի որևէ սեփականություն կամ սեփականությունը գրավադրված է բանկերում․ Արշակ Կարապետյան

Քաղաքականություն

Հայաստանի բանկային համակարգն ամենակայացած համակարգերից մեկն է Հայաստանում։

2023 թվականի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 230 մլրդ ՀՀ դրամ, ինչը 32.5 մլրդ ՀՀ դրամով, կամ 12 %-ով պակաս է, քան 2022 թվականի ընթացքում գրանցած արդյունքը։ Բացի 2 բանկից, մնացած 16 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ: Ամենամեծ շահույթն արձանագրել է Արդշինբանկը՝ շուրջ 63 մլրդ ՀՀ դրամ։ Բանկային համակարգի ընդհանուր վարկային պորտֆելը 2023 թվականի ընթացքում աճել է 21 %-ով։ 2023 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ, ընդհանուր վարկային պորտֆելը հավասար է 5.036 մլրդ ՀՀ դրամի և կազմում է ընդհանուր ակտիվների 55 %-ը։

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող բանկերի ընդհանուր զուտ շահույթը կազմել է 83 մլրդ ՀՀ դրամ, ինչը 13 մլրդ ՀՀ դրամով կամ 19 %-ով ավել է, քան 2023 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում գրանցած արդյունքը։ Բոլոր 18 բանկերը նշված ժամանակաշրջանում գրանցել են շահույթ։

Միևնույն ժամանակ, բանկերի գերշահույթների, բարձր տոկոսադրույքների և հանրության՝ վարկերից կախված լինելու պայմաններում զգալի խնդիրներ են առաջանում, ինչը կարգավորելու համար մի շարք փորձառու և մտահոգ անձինք բանկային ամնիստիա հայտարարելու առաջարկ են անում։

Հայաստանում առկա աշխատավարձերը, հանրության եկամուտները բավական ցածր են, մարդիկ չեն կարողանում լավ ապրել՝ առանց վարկերի տակ ընկնելու։ Իսկ նման պայմաններում կորցնում են իրենց սեփականությունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի գնահատմամբ, ամսական մոտ 200 հազարական դրամ ստացող փոքր ընտանիքը բարդություններ ունի իր կարիքները հոգալու հարցում։ Աստված չանի, ընտանիքում մեկն էլ հիվանդանա, ծախսերը կարող են գերազանցել 600-700 հազար դրամը։

«Մարդը ստիպված բանկից վարկ է վերցնում, չի կարողանում փակել։ Ստիպված մեկ ուրիշ բանկից է վարկ վերցնում և հայտնվում տեղապտույտի մեջ։ Եվ մեր ժողովրդի մեծամասնությունը հայտնվում է վարկի տակ՝ գրավադրելով իր սեփականությունը»,- նշում է գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։ Նրա տվյալներով, միայն Երևանում բնակվողների 25 տոկոսը չունի որևէ սեփականություն կամ սեփականությունը գրավադրված է։ 2027 թ. այդ ցուցանիշը կարող է հասնել 50 տոկոսի, իսկ 2030 թվականին՝ արդեն 90 տոկոսի։

Նման պայմաններում մտահոգիչ են հայաստանյան որոշ բանկերի վաճառքի, միջազգային կոնսորցիումների սեփականությունը դառնալու տեղեկությունները։ Չի բացառվում, որ գնորդների մեջ թուրքական կամ ադրբեջանական կապիտալով ընկերություններ լինեն, որոնք գրավների միջոցով յուրացնում են ՀՀ քաղաքացիների հողն ու տունը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հարկային ու բանկային ամինիստիա է առաջարկում, խաղի նոր կանոնների մշակում, որոնք թույլ չեն տա արտաքին խնդիրներ հարուցել ՀՀ ֆինանսական համակարգի համար։

Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը. հայտարարություն Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել Իրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն հասել մակարդակին, որը թույլ կտա արդյունավետ բանակցել. ԱրաղչիՀավաքական անվտանգության հարցերն առանց Ռուսաստանի լուծելն ուտոպիա է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ. ԼավրովՊուտինն Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում Թրամփի հանդիպման մասին իր գնահատականովԹրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու «Սրտերը հանդիպում են քայլերից առաջ». Անի Երանյան Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցներըՄոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխաԱյս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան
Ամենադիտված