Հայերեն


Հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում հանդիպել են երկրպագուների հետ

Սպորտ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, հրաձիգ Էլմիրա Կարապետյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը հյուրընկալվել են Փարիզում գործող «Հայաստանի տանը», հանդիպել երկրպագուների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և այլք:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ողջունել է ներկաներին և կարևորել «Հայաստանի տուն» նախաձեռնության գործունեությունը՝ երկրպագու-մարզիկ կապերի ստեղծման և ամրապնդման համատեքստում: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Հայկական բարեգործական ընդհանուր միությանը, Fastex, «Յունիբանկ» և «Յուքոմ» ընկերություններին աջակցության համար:

Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը նշել է՝ հաճելի հիշողություններով է վերադառնալու Օլիմպիական խաղերից. «Հանդիսականների ներկայությունը շատ ոգևորիչ էր. երբ պատրաստվում էինք լողալու, լսում էինք նրանց վանկարկումները: Շատ տպավորիչ էր, անկեղծ՝ փշաքաղվել էի: Իմ մրցելույթից էլ եմ գոհ. արեցի այն, ինչ կարող էի»:

Հրաձիգ Էլմիրա Կարապետյանի համար ամենատպավորիչն օլիմպիական ջահի փոխանցումավազքն է եղել. «Ֆանտաստիկ փորձ էր: Այն, որ պետք է լինեմ ՕԽ ջահակիր, անակնկալ էր ինձ համար: Ամեն ինչ արվեց, որպեսզի մրցումներից առաջ լավ էմոցիաներ ունենամ ու ինձ հարմարավետ զգամ, ինչի համար շնորհակալ եմ Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը: Բառերով կդժվարանամ նկարագրել ջահը տանելու պահը. ամբողջ մարմինդ փշաքաղվում է, քանի որ բացի այն, որ քո պետությունն ես ներկայացնում, դու նաև մի փոքր մասն ես մի ամբողջ Օլիմպիական խաղերի: Շատ հետաքրքիր էր: Հրաձգության մրցումներն այլ քաղաքում էին կազմակերպված՝ բավական հեռու: Ինչ վերաբերում է իմ մրցումներին, ապա չեմ կարծում, թե որևէ բան ինձ խանգարել է: Աշխարհի մակարդակով ցածր արդյունք ցույց չեմ տվել: Հրաձգությունը շատ անկանխատեսելի մարզաձև է»,- նշել է Էլմիրա Կարապետյանը:

Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի խոսքով՝ Հայաստանի ներկայացուցչի մասնակցությունն Օլիմպիական ջահի փոխանցումավազքին պատահական չէր. Հայաստանը 2027 թվականին ընդունելու Է Ֆրանկոֆոնիայի միջազգային 10-րդ մարզամշակութային խաղերը. «Օլիմպիական ջահակիր լինելու պատիվն Էլմիրային վստահված էր՝ որպես Ֆրանկոֆոնիայի խաղերը հյուրընկալող երկրի ներկայացուցիչ: Այս անգամ միջոցառումը շատ մեծ հանդիսավորությամբ անցկացվեց: Շատ հուզիչ էր. բոլորս հպարտության և վայելքի մեծ պահեր ապրեցինք: Էլմիրային էլ շատ մեծ ջերմությամբ ընդունեցին»:

Հասմիկ Տոլմաջյանը նաև շնորհակալություն է հայտնել մարզիկներին մասնակցության համար և հետագա հաջողություններ մաղթել նրանց. «Հպարտ ենք ձեր մասնակցությամբ: Հուսով եմ՝ հետագայում մեծ հաջողություններ կգրանցեք, որոնք ձեզ մի օր նորից կբերեն Փարիզ, և այն ձեզ համար նաև հաղթանակի խորհրդանիշ կլինի»:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

«Նուբարաշեն» ՔԿՀ ծառայողները պայուսակի թաքստոցից հայտնաբերել են բջջային երկու հեռախոս2700 վկա հարցաքննվել է, Վազգեն Պողոսյանն է, մի քուր-ախպեր, մարդ ու կնիկ.Ծառուկյանը կդիմի Եվրադատարան Սպիտակում սանիտարահիգիենիկ խախտումների պատճառով կասեցվել է կաթնամթերքի արտադրությունըԱՄՆ-ում հրապարակվել են ավելի քան 230,000 էջ փաստաթղթեր` կապված Մարտին Լյութեր Քինգի uպանnւթյան հետԶՊՄԿ-ն հայկական ՏՏ ոլորտի արտադրանքի սպառողներից է և պատրաստ է փոխշահավետ համագործակցության․ Վարդան ՋհանյանԱնհրաժեշտության դեպքում նման գործողություններ կարող են կրկնվել. Թրամփը՝ Իրանի միջուկային օբյեկտներին hարվածելու մասինՀՀ-ում ավելի քան 860,000 քաղաքացուց միայն 82,000-ն է լրացրել հայտարարագիր՝ այն էլ պարտադրանքների և սպառնալիքների ֆոնին. Նաիրի ՍարգսյանԳազայում 1 օրում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 65 պաղեստինցի. Al JazeeraՍիրուշոն ընտանեկան հանգստից լուսանկարներ է հրապարակել Խոսելը քաղաքականության մեջ ամենակարևոր բանն է․ Մհեր ԱվետիսյանՀայտնի է «Բարսելոնա»-ի մրցակիցը Ժոան Գամպերի գավաթում «ՀայաՔվեն» նախաձեռնում է քաղաքական շաբաթօրյակ. Ատոմ ՄխիթարյանԹրամփը որոշել է ԱՄՆ-ն դուրս բերել ՅՈՒՆԵՍԿՕ-ից Հունիսին Հայաստան է այցելել 215,253 զբոսաշրջիկ ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլից որև հրաշք ակնկալելու համար հիմք չկա. Կրեմլ Եկեղեցու վարկանիշն աճել է. արձանագրել են ամերիկացիները Փաշինյանի վարկանիշը կրկին շեշտակի նվազել է Փաշինյանը փորձում է հետքայլ անել. Եկեղեցու դեմ արշավանքը կարող են չեղարկել Ամերիկյան առաջարկը նոր աղետ է դառնալու Պետք է խոսել ուժային կենտրոնների հետ և բացատրել` մեզ մի´ զոհաբերեք. Ավետիք Չալաբյան Fastex-ը հայկական սպորտի զարգացմանը տրամադրել է ևս 209 մլն 80000 դրամի չափով աջակցություն Մեզ են միանում բազմաթիվ անհատ քաղաքացիներ, որոնք իրենց խղճի պարտքն են համարում պաշտպանել մեր սրբությունները․ Ավետիք Չալաբյան Եկեղեցին գրոհողները հայ չեն, նրանք սրբություն չունեն. Գագիկ Հովհաննիսյան Վաղ առավոտից «ՀայաՔվեի» անդամները Մայր Աթոռում են` պաշտպանելու Վեհարանը սրբապիղծներիցԲերելու՞ են Արսեն Թորոսյանին, դնեն դրածո, ի՞նչ են անելու․ Սողոմոնյանը՝ եկեղեցին գրոհելու մասին Դիանա Տոնոյանի ֆոտոշարքը դստեր հետ «Կյանքը այս օրերին նոր իմաստ է ստացել». Մավր Մկրտչյանը՝ կրկին հայր դառնալու մասին Trina Solar ընկերությունը ներկայացնում է 841 Վտ հզորությամբ պերովսկիտ-սիլիցիումային տանդեմային արևային մոդուլի նախատիպը Հայաստանը մոլիբդեն արտադրող աշխարհի 10 երկրների շարքում է. ԶՊՄԿՍարդարապատ գյուղում այրվել է մեքենա Ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայի 3 քաղաքներում կան վիրավորներ և 1 զnh Ucom-ի աջակցությամբ «Արմդրոն Համայնք»-ը կիրականացնի FPV դրոնների վերաբերյալ կրթական ծրագիր Harmony Meetup 7 համաժողովին ներկայացվել են YoSpace-ի բոլոր պրոդուկտները Նիկո՛լ, բախտդ մի փորձիր. Ավետիք Չալաբյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Երևանում, Սևանում, Գեղարքունիքում հուլիսի 24-ին Որտե՞ղ են Հայաստանի տնտեսական շղթաների խաթարման արմատները. «Փաստ» «Ամեն ինչ անում է, որ հեշտությամբ տեղի ունենան «միջանցքը» հանձնելու և թշնամական օրակարգը սպասարկող այլ գործողությունները». «Փաստ» Կեղծավորության և բազմերեսության չափանիշներ. «Փաստ» Փաշինյանն ուզում է, որ իր հոգին «փառավորվի». «Փաստ» Աշխարհահռչակ կարատեիստ Արթուր Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀԱՕԿ-ի մեդալով Փաշինյանն աշխարհաքաղաքական «ռուսական ռուլետկա» է խաղում. «Փաստ» Ուզում են մարդկանց «աչքը վախեցնել». «Փաստ» Ի՞նչ գաղտնի պայմանավորվածություններ են եղել միջանցքի շուրջ. «Փաստ» Հակաեկեղեցական քաղաքականություն. ո՞ւր է տանում Փաշինյանի «հեղափոխությունը». «Փաստ» ՖՈՏՈՇԱՐՔ․ Ուզում ենք օր առաջ մեզ ազատեք այս իշխանություններից․ վանաձորցիները` ՀՃՇ անդամներին Որ դեպքում կարելի է բացել Թուրքիայի հետ սահմանը․ Նաիրի Սարգսյան Փաշինյանը հայ չէ, դրա համար էլ հարձակվել է եկեղեցու վրա. քաղաքացիներՆիկոլը վախկոտ է, բայց բռնապետություն է ստեղծել. Մենուա ՍողոմոնյանՀայաստանն ու Հունաստանը մշակույթի ոլորտում համագործակցության վերաբերյալ հուշագիր կստորագրեն Հայտնի է Իսպանիայի և Արգենտինայի միջև կայանալիք Ֆինալիսիմայի հավանական օրը
Ամենադիտված