Հայերեն


Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ելույթ է ունեցել «Հմտությունների լաբ»-ի մասնակիցների համար

Հասարակություն

Հայկական բարեգործական ընդհանուր միության «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը գործարկեց իր «Հմտությունների լաբ» նախաձեռնությունը, որի առաջին հյուրը Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն էր։

«Հմտությունների լաբը» մոտիվացնող հանդիպումների ու բաց զրույցների հարթակ է, որի նպատակն է հնարավորություն ստեղծել արցախցի մեր հայրենակիցների համար ծանոթանալու Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողության հասնելու բանաձևին՝ ապահովելով մասնակիցների համար անկաշկանդ միջավայր։

Օգոստոսի 7-ին կայացած առաջին հանդիպմանը մասնակցում էին  ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը և HEKS/EPER կազմակերպության Հարավ կովկասյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Սարգսյանը: 

«Մեր այս նախաձեռնությունների հիմքում ընկած է փախստականի դժվար ճանապարհ անցած մարդկանց օգնելու, ոտքի կանգնեցնելու նպատակը։ Մեզ համար կարևոր է, որ արցախցիները երկարաժամկետ նպատակներ սահմանեն Հայաստանում իրենց կեցությունն ապահովելու համար, որ յուրաքանչյուրն իրեն վստահ զգա, իր գիտելիքները լիարժեք ներդնի Հայրենիքում թե՛ մասնագիտական գործունեության մեջ և թե՛ համայնքում, հասարակական կյանքում», - ասել է ՀԲԸՄ գործադիր տնօրեն Մարինա Մխիթարյանը։

Արցախցիներին մտահոգող հիմնական խնդիրները վերաբերում էին իրենց զբաղվածությանը, ՀՀ շուկայում ներգրավվածությանը և համայնքային արժեքների պահպանմանը։

Ռալֆ Յիրիկյանի ավելի քան 30-ամյա գործունեությունը, նրա նորարարական մոտեցումները, ակադեմիական ու գործարար լսարանների հետ շփման մեծ փորձառությունը վստահաբար օգտակար էին արցախցի մեր հայրենակիցների համար։ 

«Կյանքն ու կարիերան զրոյից սկսելը հեշտ գործ չէ, դա մեծ աշխատանք ու նվիրվածություն է պահանջում անձից։ Բայց այսօրվա արագ փոփոխվող աշխարհում դա ծայրահեղ անհրաժեշտ հմտություն է բոլորի համար։ Այդ բարդ գործը հեշտացնելու համար այսօր կան շատ թվային գործիքներ, որոնք կարող են բազմապատկել ցանկացած գործողության արդյունավետությունը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել հյուրին, խոսեցին Հայաստանում գործատու-աշխատակից հարաբերությունների առանձնահատկությունների մասին։

Նախաձեռնությունը ՀԲԸՄ-ն իրականացնում է «Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագրի («Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ») շրջանակում՝ HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ։

Լուսագյուղում բախվել են «Kia»-ն, «Ford»-ն ու «ՎԱԶ 2106»-ը «Կաղամարի խաղը» սերիալն օգնել է Netflix-ին գրանցել եռամսյակային ռեկորդային եկամուտ Արմավիրում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Լեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Մասիսում բախվել են 2 «Mercedes». կա տուժած Աշտարակի համայնքային ոստիկանները հայտնաբերել են սուբուտեքսի հաբեր CNN-ը կանխատեսում է նավթի գների կտրուկ աճ՝ Թրամփի պատժամիջոցների պատճառով Էջմիածնում գործող կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԲանակցությունների նոր փուլ հնարավոր է միայն այն դեպքում, երբ մյուս կողմը պատրաստ լինի արդար միջուկային համաձայնագրի. ԱրաղչիՋոնի Դեփը Լոնդոնում բացել է արվեստի նոր ցուցահանդես՝ նվիրված ընտանիքին և անցյալին Յամալը գրառում է կատարել «Բարսելոնայի» 10 համարի մարզաշապիկը ստանալուց հետո Չինաստանը բացահայտել և կասեցրել է երկրից հազվագյուտ մետաղների անօրինական արտահանումըՎարչախմբի նպատակը մարդկանց վախի ու սարսափի մեջ պահելն է. Արմեն ՄանվելյանԼեբեդևը բացառել է Հայաստանի դուրս գալը ԱՊՀ-ից Դոլարն ու եվրոն թանկացել են Հայկական ազգային փառատոնին կցուցադրվի ԱրարատԲանկի «Ոտքի կանգնելու կամքը» ֆիլմաշարըՍպասվում է +38․․․+40 աստիճան տաքություն Սեր առաջին հայացքից. Միլենա Վարդանյանի և Էնդրյուի սիրո պատմությունը Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքներն ու նոր համագործակցությունը Ուսուցչի միջին աշխատավարձը ոստիկանի աշխատավարձի կեսն է. Ատոմ ՄխիթարյանԿուբայի կառավարությունը խաղադրույք է կատարում արևային պարկերի վրա Ռոմանոս Պետրոսյանը նշանակվեց ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Սյունիքի մարզում կրակոցները չեն դադարում․ մանրամասներ Հանքագործի և մետալուրգի տոնական միջոցառումների մեկնարկը տրվեց «Արամ Խաչատրյան» տրիոյի համերգով Հայաստանի զրոյական կետը. հիշողության զnhաբերումը խաղաղության պատրանքի համար. Արա Այվազյան Վրաստանի իշխանությունները չեն ցանկանում իրենց պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը փոխել վիզայի հետ․ Մհեր Ավետիսյան Պետդեպի խոսնակը ոչ միանշանակ պատասխան է տվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ դիրքորոշման վերաբերյալ «ՀայաՔվեն» տարածքային գրասենյակ բացեց Արաբկիրում Apple Pay-ով օնլայն վճարումների ընդունումը հասանելի է Ամերիաբանկի vPOS հաճախորդների համար Իշխանությունը սաստկացնելու է բռնաճնշումներն արցախցիների դեմ ԵՄ-ն հինգ տարի անց դեռ փող է խոստանում, բայց չի տալիս Փաշինյանը զգուշացրել է ՔՊ կլաններին Իշխանությունը մտադիր է չգրանցել Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը AKNEYE-ը՝ Harmony VII-ին Վթար է․ որոշ ժամանակ գազ չի լինի Շոյգուն ասել է, որ եթե Եվրոպան շարժվի դեպի ՌԴ, այնտեղ կգնի իր գերեզմանըՖասթ Բանկի հովանավորությամբ իրականացվել է տվյալագիտության և կիբերանվտանգության ամառային դպրոցՓաշինյանը ոչ մի լիազորություն չուներ և հիմա էլ չունի Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս. Ավետիք Չալաբյան Փաշինյանի արածները հակառակ են մեր պետությանը. քաղաքացի Բելգիայի Ներկայացուցիչների պալատը լիագումար նիստում Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել Եվրոպան մեզ առաջարկում է ոչ միայն տնտեսական հնարավորություններ, այլև արմատապես փոխել մեր հասարակության բարոյական կողմնորոշումը․ Մհեր Ավետիսյան Փաշինյանը մեկնում է արձակուրդ ՌԴ-ն Ուկրաինայում «կամավորների կոալիցիայի» բազմազգ ուժերի ստեղծման գաղափարն ընկալում է որպես ներխուժման ծրագիր․ ԶախարովաՄեծ Բրիտանիայում ծնվել են երեխաներ, որոնք կրում են 3 ծնողի ԴՆԹ Բրյուսելը չպետք է նմանվի խորհրդային Մոսկվային. Կոբախիձեն՝ ԵՄ-ից ուղարկված նամակի մասինՌԴ-ի և Չինաստանի միջև ճոպանուղի կկառուցվի Չկա դրական աճ դեպի Իրան արտահանման ծավալների մեջՅամալը երկարաձգեց պայմանագիրը «Բարսելոնայի» հետ 66-ամյա գյումրեցու տնակի կտուրում մարիխուանա է հայտնաբերվել Կոտայքում «Ford Fusion»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, ապա ծառին ու գլխիվայր շրջվել. կա տուժած
Ամենադիտված