Հայերեն


Իշխան Սիմոնյանի սպանությանը օժանդակել է նաև նրա կինը․ նոր մանրամասներ

Հասարակություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Իշխան Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել:

Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել:

Հիմք ընդունելով անձի անհետացման մասին առկա տվյալները՝ 2024 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քաղաքացու անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում:

Անմիջապես ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ անհետ կորած 36-ամյա Իշխան Սիմոնյանը սպանության զոհ է դարձել:

Վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի և վերջինիս օժանդակած ու հանցագործությունը կազմակերպած անձանց ինքնությունները, ովքեր հանդիսանում են տուժողի 31-ամյա կինը, ով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել, և սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձինք:

Իշխան Սիմոնյանի սպանություն

Իշխան Սիմոնյան սպանություն

Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Իշխան Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը:

Փաստվել է, որ հիշյալ անձինք տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու մտահղացումը կյանքի են կոչել՝ այն պլանավորելով և անհետ կորելու իմիտացիա ստեղծելով:

Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Իշխան Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել:

25-ամյա երիտասարդը, Իշխան Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Իշխան Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև, օգտվելով վերջինիս քնած լինելու և անօգնական վիճակում գտնվելու, իր ֆիզիկական վիճակով պայմանավորված դիմադրություն ցույց տալուց զրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև նպատակադրված լինելով վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից, 36-ամյա տղամարդու ներկայությամբ, ով երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Իշխան Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Համոզվելով, որ Իշխան Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ միասին, Իշխան Սիմոնյանի դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։ Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:

Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսը տեղափոխել այլ վայր:

Իշխան Սիմոնյան

Քննությամբ հիմնավորվել է, որ Իշխան Սիմոնյանի կինը, տեղեկացված լինելով 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդի կողմից ամուսնու սպանության և 36-ամյա տղամարդու կողմից սպանությանն օժանդակելու մասին, դեպքից երեք օր անց զանգահարել է վերջինիս և խնդրել ցույց տալ այն վայրը, որտեղ սպանվել է ամուսինը։

Ապա կինը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու, նշված անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգնելու, Իշխան Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր ներարկած ներարկիչը գտնելու վերաբերյալ 25-ամյա երիտասարդի խնդրանքը կատարելու և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, 36-ամյա տղամարդու հետ միասին ուղևորվել են դեպքի վայր, որտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել են:

Այնուհետև, որպես վկա հարցաքննվելիս, փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, 31-ամյա կինը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:

Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25 և 36-ամյա մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են: 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

 

Փաշինյանը պատերազմի սիմվոլ է, նա չի կարող խաղաղություն բերել. Ավետիք Չալաբյան Մեր երկրում գործող վարչախումբը, Անկարայի և Բաքվի ուղիղ հանձնարարությամբ, այսօր փորձում է Անկախության հռչակագիրը դուրս բերել մեր Սահմանադրության շրջանակից. «Հայաքվե»Մեզ պետք է մեկը, որն ուղղություն կտա հայոց աշխարհին. քաղաքացիԻնչպե՞ս են փորձում «պարզաջրել» շարունակական զիջումները. «Փաստ» «Ամեն ինչ իր գինն ունի, իսկ այս դեպքում գինը վճարում ենք միայն մենք». «Փաստ» Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի
Ամենադիտված