Հայերեն


Գյումրիում իրադարձությունները պայմանավորված են մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, իշխանությունները փորձում են քաղաքը վերահսկելի դարձնել. Համբարյան

Քաղաքականություն

Գյումրիի քաղաքապետարանում զարգացումների նպատակը մեկն է․ զավթել իշխանությունը՝ արհամարհած ունենալով հանրության և ժողովրդի ընտրության արդյունքները, Aysor.am-ի հետ զրույցում ասաց գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Գյումրիի քաղաքապետի հրաժարականին և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին։

«Բայց ամեն վայրում ուրույն ձևով է իշխանությունը զավթվում: Վանաձորում տեսաք, թե ինչ արեցին. ընտրված քաղաքապետին կալանավորեցին երկու տարուց ավելի։ Իսկ իրենց սպասարկող «Լուսավոր Հայաստան» կուսակցության բողոքի հիման վրա էլ ինչ-որ գործընթացներ սկսեցին, որի արդյունքում Վանաձորի ավագանին գրեթե չաշխատեց։ 

Լրիվ այլ գործընթաց տեղի ունեցավ Ախուրյանում, երբ ուղղակիորեն Ախուրյանի ընդդիմադիր ավագանու անդամներից մեկին պարտադրեցին իրենց կողմն անցնել: Իսկ մյուս անդամը, ով չէր ուզում անցնել, հրաժարական տվեց։ Անիում, Մարալիկում այլ մեթոդներով իշխանազավթում տեղի ունեցավ։ Գյումրիում ավելի լկտի մեթոդներով իշխանազավթում տեղի ունեցավ։ Ենթադրում եմ, որ Հայաստանի պատմության մեջ այդպիսի բան չի եղել, որ ապօրինի հող սեփականաշնորհելու համար մարդկանց տանեն կալանավորելու։ Առավել ևս՝ փորձեն կալանավորել նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանին, ով առողջական լուրջ խնդիրներով բուժում է ստանում ԱՄՆ-ում։ Ես Բալասանյանի կողմնակիցը չեմ, նրա վարած քաղաքականությունը հաճախակի եմ քննադատել։ Բայց ես առաջին անգամ եմ տեսնում, որ հող սեփականաշնորհելու համար մարդուն տանեն կալանավորման։ Սա գործող իշխանությունների հերթական անօրինական դրսևորումներից մեկն էր. ձերբազատվեցին այն մարդուց, ում թիմին գյումրեցին տարիներ առաջ վստահել էր՝ ձևավորելու քաղաքային իշխանությունը»,-ասաց Գագիկ Համբարյանը։

Քաղաքագետի գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է մոտալուտ խորհրդարանական ընտրություններով, որպեսզի իրենք կարողանան Գյումրին վերահսկելի դարձնել։

«Բայց ես նշեմ, որ նույնիսկ վարչապետ ունենալով՝ նույն քպ-ականներն ընդամենը երեք տարի առաջ պարտություն կրեցին Գյումրիում ՏԻՄ ընտրությունների արդյունքում։

Այնպես որ, նույն Նիկոլը 3 տարի առաջ էլ էր վարչապետ, նույն քպ-ականներն ավելի միահամուռ և ուժեղ թիմով հանդես էին գալիս իրենց թեկնածուով, բայց Գյումրիում ՏԻՄ ընտրությունների ժամանակ նրանք զբաղեցրին երկրորդ տեղը և չկարողացան քաղաքապետ ունենալ»։

Շիրակի մարզի քպ-ական թիմում, ըստ քաղաքագետի, կան բազում բևեռներ։

«Ամենաանհաջող թեկնածուին են ընտրել որպես քաղաքապետի թեկնածու: Տեսնենք, թե ինչ կլինի: Քաղաքապետի ընտրությունների արդյունքները նաև կախված են այն բանից, թե ինչ թիմեր են մասնակցելու դրան։ ՔՊ-ականների համար կարևոր է՝ անել ամեն ինչ, որպեսզի ՏԻՄ ընտրություններին մասնակցեն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք շատ թույլ են իրենց էությամբ, կամ էլ աֆիլացված կապ ունեն այս իշխանությունների հետ»։

Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերին, ապա Գագիկ Համբարյանի կարծիքով, ճիշտ կլինի, որ նրանք երկու կամ երեք թիմով հանդես գան։ Դա ավելի մեծ օգուտ կբերի, քանի մի ճակատով հանդես գալը։

«Այդ պարագայում ապագայում ընդդիմադիրների միավորումն ավելի հեշտ կլինի, քան ի սկզբանե մեկ թիմով հանդես գալը»,-ասաց քաղաքագետը։

Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասին Փաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Տեղի ունեցածը բոլորովին տարբերվում է նրանից, ինչ ենթադրաբար պետք է տեղի ունենար. Իրանի ԱԳ նախարարը՝ «Թրամփի ուղու» մասին Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նաիրի Սարգսյան․ Վաշինգտոնի հռչակագիրը Հայաստանի համար տնտեսական հեռանկար չի բացում Սամվել Կարապետյանի գործը՝ իշխանության իրական դեմքի բացահայտում970 դոլար՝ աղբի տոպրակ հիշեցնող ինչ-որ բանի համար. Balenciaga-ի հերթական անհեթեթ առաջարկըԵվրահանձնաժողովը հույս ունի սեպտեմբերին համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթըՆուբարաշենի թռչնաբուծարանի մոտակա տարածքում ապօրինի պահվող զենք-զինամթերք է հայտնաբերվել710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀուլիսի 15-ի դրությամբ Ստեփանակերտից անհետացել են բոլոր 25 արձաններն ու կիսանդրիները, որոնք կանգնեցված էին նշանավոր անձանց հիշատակին. հայտարարությունԹմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ) Այո, կա առաջարկ, այս անգամ ամեն ինչ շատ լուրջ է. Սպերցյանը հաստատել է տրանսֆերային լուրերըBitcoin-ը սահմանել է նոր ռեկորդ Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը, կյանքի կոչվելու դեպքում, շոշափելի օգուտներ է պարունակում նաև Իրանի և ՌԴ-ի համար. Փաշինյանը՝ Fox News-ինԺնևում չեղարկվել է հասարակական տրանսպորտի վճարը ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայից Իսրայելի զորքերը հետ քաշելու դիմաց․ Al Arabiya«Ամենուր ինձ հետ լավաշ եմ տանում»․ Սիրուշո Որոշ երկրներում տեղական ինտերնետային վերահեռարձակողների պատճառով առաջացել են տեխնիկական խնդիրներ, որոնք պատճառ են դարձել «Կենտրոն» ՀԸ տարբերանշանի ներքո ցուցադրել ոչ հայկական արտադրանքԶելենսկին և Սթարմերը քննարկել են անվտանգության երաշխիքները Էդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են կալանավորված Սերոբ Գասպարյանին «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Նախապես ստորագրված, այսպես կոչված «խաղաղության համաձայնագրի» լիակատար իրականացումից հետո մենք կարող ենք ակնկալել Հայաստանի ինքնիշխանության հետագա քայքայում. Օսկանյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր ԿամենդատյանՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան «Առաջին հայացքից սիրել եմ Նարինեին, գիտեի, որ իմ երեխաների մայրն է դառնալու»․ Ավո Ադամյան Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները կազատվեն Օմանի մուտքի արտոնագրի պահանջից Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիրՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասում են հենց նախաստորագրված համաձայնագրի կետերին. ադրբեջանագետ ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա» Ադրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր Կամենդատյան Ոսկին էժանանում է ապրանքային շուկաներում Գնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացի Կդադարեցվի մի շարք փողոցների ջրամատակարարումը Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համար
Ամենադիտված