Հայերեն


Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար է Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ

Տնտեսություն
Հրապարակվել է երրորդ եռամսյակի խոշոր հարկ վճարողների վերաբերյալ տվյալները։  ԿԲ խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը ներկայացրել  է վերլուծության հիմնական արդյունքները։  
  • 2024թ. հունվար-սեպտեմբերին 1000 խոշորագույն հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծությունը կազմել է 1,32 տրլն դրամ, ինչը միայն 4 տոկոսով է բարձր նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
  • 10 խոշորագույն հարկ վճարողների վճարած հարկերը աճում են առաջանցիկ տեմպով, ինչը մեծացնում է խզումը առաջատարների և ցանկը եզրափակողների միջև։ Մասնավորապես առաջին և վերջին 100-յակի ընկերությունների կողմից պետական բյուջե վճարված հարկերի մեծության հարաբերակցությունը 2024թ. 9 ամիսների համար կազմել է 30 անգամ, ինչը փոքր-ինչ բարձր է նախորդ տարվա համեմատ։ Առաջին և վերջին տասնյակի հարկատուների վճարած հարկերի հարաբերակցությունը 2024-ին 133 անգամ է, ինչը նախորդ տարվա համեմատ էլ ավելի բարձր է :
  • Մեկ այլ կարևոր միտում է 1000 հարկատուների ցանկում ընդգրկված ընկերությունների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի ընդհանուր մեծության կառուցվածքում ուղղակի հարկերի (շահութահարկ և եկամտային հարկ) տեսակարար կշռի փոփոխությունը՝ նախորդ տարվա համեմատ: 2024թ. հունվար-սեպտեմբերին 1000 հարկատուների վճարած հարկերի ընդհանուր մեծության 35,7%-ը կազմել են ուղղակի հարկերը: Նախորդ տարի այս ցուցանիշը մեկ տոկոսային կետով ցածր էր:
  • Միևնույն ժամանակ, 1000 հարկատուների ցանկի առաջին 100 ընկերությունների հարկային վճարումների ընդհանուր մեծության 33,8%-ը ուղղակի հարկերն են ինչը ցածր է նախորդ տարվա 35,1% մակարդակից։
  • 2024թ. առաջին 9 ամիսների արդյունքներով, 88 հարկատուի ուղղակի հարկի վճարումները գերազանցել են 1 մլրդ դրամը: Նախորդ տարի այդպիսի կազմակերպությունների թիվը 79 էր, իսկ 2022-ին՝ 61։
  • 2024թ. հաշվետու ժամանակահատվածում 100 մլն դրամը գերազանցող չափով ուղղակի հարկեր են վճարել 673 ընկերություններ, 2023-ին հանրապետությունում գործել է 603 այդպիսի կազմակերպություն:
  • Առաջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2024-ի առաջին երեք եռամսյակների արդյունքներով վճարել է 7,7 մլրդ դրամի հարկ (2023-ին` 7,1 մլրդ դրամ), որից շահութահարկը` 1,4 մլրդ դրամ (2023-ին` նույնչափ), եկամտային հարկը` 1,2 մլրդ դրամ (2023-ին` 1,1 մլրդ դրամ), ԱԱՀ-ն` 2,9 մլրդ դրամ (2023-ին` 2,8 մլրդ դրամ), ակցիզային հարկը` 812 մլն դրամ (2023-ին` 736 մլն դրամ):
  • Վերջին 100-յակի միջին վիճակագրական հարկատուն 2024թ. առաջին 9 ամիսների արդյունքներով վճարել է մոտ 260 մլն դրամի հարկ, նույնքան, ինչ նախորդ տարի, շահութահարկը` 37 մլն դրամ (2023-ին` 29 մլն դրամ), եկամտային հարկը` 58 մլն դրամ (2023-ին` 64 մլն դրամ), ԱԱՀ-ն` 123 մլն դրամ (2023-ին՝ 110 մլն դրամ):
  • Դիտարկվող ժամանակահատվածում նշանակալի կերպով փոխվել է նաև ցանկում ներառված հարկատուների տարածքային բաշխվածությունը։ Այսպես, Երևանում գրանցված հարկատուների թիվը ցանկում ներառվածների 82%-ն է, ինչը նախորդ տարվա համեմատությամբ փոքր-ինչ աճել է։ Մինչդեռ նրանց մասնաբաժինը վճարած հարկերի ընդհանուր ծավալում 2024-ին կազմել է 81,3%, ինչը 0,7 տոկոսային կետով ցածր է նախորդ տարվա մակարդակից։
  • Նախորդ տարվա համեմատությամբ վճարած հարկերի աճի ցուցանիշով առաջատար են Զանգեզուրի ՊՄԿ-ն՝ +31,3 մլրդ դրամ, ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ ԱՐԹԸ՝ +19 մլրդ դրամ, ԳՐանդ Տոբակոն՝ + 8,8 մլրդ դրամ, Ագարակի ՊՄԿ-ն՝ +5,8 մլրդ դրամ, Սոֆթ Կոնստրակտը՝ +5,2 մլրդ դրամ, Դիջիթեյնը՝ +5,1 մլրդ դրամ։
Հեղափոխություն չանելը դեռ համաձայնության նշան չէ. «Փաստ» Սկսվել է «խաղաղություն» բառը ժողովրդի վրա ծախելու գործընթացը. «Փաստ» Թիրախավորված է ողջ ժողովուրդը. քաղաքագետ Իսկապե՞ս ընտրությունները կլինեն հերթական. «Փաստ» Այն, ինչ վատ է անձամբ Փաշինյանի համար, կարող է շատ լավ լինել Հայաստանի համար և հակառակը. «Փաստ» Ապագա անվտանգության երաշխիքները պետք է լինեն այնպիսի մակարդակի, որ Պուտինը, Մոսկվայում նստած, անգամ չմտածի Ուկրաինայի վրա hարձակվելու մասին. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարՁկան վերամշակման, քացախաթթվի շշալցման արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել էԻրանում ոստիկանության վրա զինված հարձակում է իրականացվել, կա 5 զոհ Վեյգան «Չելսիից» տեղափոխվեց «Վիլյառեալ» Օգոստոսի 22-ը Ծովակալ Իսակովի ծննդյան օրն է Մենք նրանց հետ հարաբերություններ կկառուցենք, դրան ենք միտված. Լուկաշենկոն՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին88-ամյա կնոջ տնից գողություն կատարած 61-ամյա տղամարդը հայտնաբերվել է Իսկ դուք գիտեք՝ որտե՞ղ են Երևանի ստորգետնյա գաղտնի թունելները․ «Գողություն հայկական ձևով» ֆիլմը գուցե պատասխանի ձեր այս հարցին Հունգարիա նավթի մատակարարումը դադարեցվել է «Дружба» գազատարի վրա hարձակման պատճառով. ՍիյարտոԱրցախից տեղահանված անձինք կազատվեն ՀՀ քաղաքացիություն ստանալու պետական տուրքի վճարիցՄաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ. Պուտինը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեհրիբան ԱլիևայինՌուս-ուկրաինական hակամարտության խաղաղ կարգավորման հարցում պարզություն կլինի առաջիկա 2 շաբաթվա ընթացքում. ԹրամփԹամարա Պետրոսյանի ֆոտոշարքը Կիպրոսից «Կախիչ օպերացիայից» մինչև պետական պարտք․ Նարեկ Կարապետյանը` կառավարության աշխատանքի մասինՔաղաքական լիդերը, ով սիրում է սեփական երկիրը և ժողովրդին, չպետք է վախենա սեփական ժողովրդին ճշմարտությունը ասելուց․ Մհեր ԱվետիսյանՆիկոլին պետք է, որ դավաճանություն անելիս իր դեմ կուտակումներ չլինեն. Հովհաննես Իշխանյան Ալիևի հանձնարարությունը միջամտությու՞ն է, թե՞ ոչ. Նաիրի Սարգսյան «Ուսանողական ամառ - 2025» -ի շրջանակում քաջարանցի ուսանողները այցելել էին ԶՊՄԿ Փաստաթուղթն ավելի շատ անորոշություններ է ստեղծել, քան որոշակիություններ․ այն որևէ խնդիր չի լուծել․ Նաիրի Սարգսյան Մոսկվան պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել ուկրաինական կարգավորման հարցում. Լավրով Գազայում սովը որպես պատերազմի միջոց օգտագործելը ռազմական հանցագործություն է. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում երկրաշարժ է տեղի ունեցել Միանձնյա իշխանական շահով` երկիրը պահում են պատերազմի սպառնալիքի տակ. Արմեն Մանվելյան Պետք է Երևանից դուրս գալ, գնալ մարզեր, սոցիալական խնդիրներ լուծել. Ավետիք Չալաբյան Էդմոն Մարուքյան․ Փաշինյանը չի բացառել արտահերթ ընտրությունները, պատճառները հստակ են Արամ Վարդևանյան․ «Կարապետյանի կալանքի երկարաձգման բողոքի մակագրումը անհասկանալիորեն ձգձգվում է» «Մարդիկ կարոտել էին ինձ ու Մոսոյին միասին տեսնելուն». Անի Երանյանը՝ «Քեզանից հետո» ֆիլմի մասին Աֆրիկան կարող է դառնալ «վերականգնվող էներգիայի գերտերություն» Փաշինյանը Մակունցին նոր պաշտոնի է պատրաստում Օգոստոսի 18-ից 21-ը Վայոց ձորում անցկացվեց «Հայաքվեի» ուսումնամարզական ճամբարըՓաշինյանը չի գնա արտահերթի՝ խմբակցության պահանջով Դավաճանության մեխանիկա. ինչպե՞ս նվազեցնել ՀՀ պաշտպանունակությունը YoSpace խմբի Yo պրոդուկտները ներկայացվել են Սևան Ստարտափ Սամմիթ 2025-ինՆիկո´լ, դու առուծախի մասնագետ ես, հողատու և դավաճան. քաղաքացի «Խաղաղության» դիմակով՝ դեպի նոր պատերազմ. ինչ խոստովանեց Փաշինյանը Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից «ՀայաՔվեի» երիտասարդական ծրագրի շրջանակում Վայոց ձորի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում մեկտեղվել են Արմավիրի մարզի տասնյակ պատանիներ ու երիտասարդներ
Ամենադիտված