Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը (տեսանյութ)
LifeՄիլիարդատեր Ջասթին Սունը կերել է այն բանանը, որը նախկինում գնել էր աճուրդում 6,2 միլիոն դոլարով, հայտնում է Barron's ամսագիրը։
Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի «Comedian» կոչվող կոնցեպտուալ արվեստի գործը վաճառվել է ռեկորդային 6,2 միլիոն դոլարով։
Դրա գնորդը TRON կրիպտոարժույթային պլատֆորմի հիմնադիր Ջասթին Սունն է։ Գնումից անմիջապես հետո Սունը հայտարարել է բանանն ուտելու իր մտադրության մասին՝ որպես «եզակի գեղարվեստական փորձի» մաս՝ ընդգծելով դրա նշանակությունը ինչպես արվեստի աշխարհում, այնպես էլ պոպուլյար մշակույթում:
«Երբեք չէի մտածի, որ կասեմ այս խոսքերը՝ վեց միլիոն դոլար՝ բանանի համար», - կատակել է նա: Շուտով միլիարդատերը կատարել է իր խոստումը և կերել պատից ամրացված միրգը։
«Comedian»-ն առաջին անգամ ցուցադրվել է Art Basel-ում, Մայամի Բիչում 2019 թվականին: