Հայերեն


Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքի կամ սկզբունքի հիման վրա են ամենօրյա ստերը, թշնամանք ու ատելություն տարածելը, վերջապես՝ Արցախի ուրացումը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչ-ինչ, բայց կրոնի, հավատի հետ կապված թեմաների մեջ «խորանալու», Աստվածաշունչը կամայականորեն մեկնաբանելու հարցերում Նիկոլ Փաշինյանն առնվազն տարածաշրջանում և գործող ղեկավարների շարքում հավասարը չունի: Փաշինյանն այնպիսի պաթոսով ու ցուցադրական ինքնամոռացությամբ է տրվում այդ թեմաներին, որ կողմնակի դիտորդը լրջորեն կկասկածի՝ այս անձնավորությունը պետության վարչապե՞տ է, թե՞ ոչ կանոնիկ կրոնական կազմակերպության հովվապետ:

Ճիշտ է, երբ նա, որի ընդունած որոշումների և գործունեության հետևանքով հազարավոր տղաներ են զոհվել, սկսում է Աստվածաշնչից մեջբերումներ անել կամ սաղմոսներ արտասանել, այդ ամենից կիլոմետրերի հեռավորության վրա կեղծավորության հոտ է գալիս: Նրա «Աստվածաշնչյան ընթերցումները» նույնքան կեղծ, արհեստական ու վանող տպավորություն են թողնում, ինչպես Հայրենիքի համար զոհված մեր լուսավոր տղաների շիրիմներին նրա տեսանկարահանումային «խոնարհումները»:

Բայց տպավորությունները դնենք մի կողմ: Ի վերջո, դրանք տարբեր մարդկանց մոտ կարող են տարբեր լինել: Կենտրոնանանք բուն փաստերի, եղելությունների վրա:

Այսպես. հարկատուների հաշվին ԱՄՆ շրջագայելու մեկնած Նիկոլ Փաշինյանը Միջազգային կրոնական ազատության 5-րդ գագաթաժողովի ժամանակ ելույթ է ունեցել և ասել. «Ինձ համար շատ կարևոր են Սուրբ Աստվածաշնչի, Նոր Կտակարանի արժեքները, և իրականում իմ քաղաքական գործունեությունն ի սկզբանե հիմնված է եղել դրանց վրա»:

Սա ամենը չէ: Փաշինյանը նաև նշել է. «Երբ ես բանտում էի՝ որպես քաղբանտարկյալ, Աստվածաշունչն էր այն ուժը, որն օգնեց ինձ հաղթահարելու այս մարտահրավերը: Ինձ համար շատ կարևոր է ունենալ Աստվածաշունչը, Նոր Կտակարանը, որպես առաջնորդություն՝ առօրյա աշխատանքում վարվելու վերաբերյալ»:

Ինչ վերաբերում է Փաշինյանի բանտային կարճաժամկետ անցյալին ու այդ մարտահրավերները հաղթահարելուն, ապա իրոք հետաքրքիր է Աստվածաշնչին նրա արած հղումը: Իսկ հետաքրքիր է, քանզի հանրահայտ է, որ այդ մարտահրավերը հաղթահարելու հարցում Փաշինյանին ամենից շատ աջակցել են ԱՄՆ դեսպանատունը, արևմտյան այլ երկրների դեսպանատները, որոնք ուղղակիորեն ճնշումներ էին գործադրում օրվա իշխանությունների վրա՝ ամեն գնով ցանկանալով Փաշինյանին ազատել բանտարկությունից: Բայց սա՝ իմիջիայլոց:

Փաշինյանը հայտարարում է, թե իր քաղաքական գործունեությունը հիմնված է աստվածաշնչյան, նորկտակարանային արժեքների ու սկզբունքների վրա, քիչ չէ, դեռ մի բան էլ՝ առօրյա աշխատանքում էլ է առաջնորդվում դրանցով: Սա արդեն իսկապես հետաքրքիր լինելուց էլ այն կողմ է: Ինչո՞վ է աչքի ընկել Փաշինյանն իր գործունեության ընթացքում: Առաջինը՝ ստելով, անընդհատ ու անընդմեջ, այդ թվում՝ չստուգված տեղեկություններ տարածելով ու պնդելով, այդ թվում՝ եղելությունները նենգախեղելով ու խեղաթյուրելով, այդ թվում՝ իր իսկ խոսքերը պարբերաբար փոխելով, այդ թվում՝ սուտ խոստումներ տալով, այդ թվում՝ որպես կառավարության ծրագիր ամրագրված խոստումները դրժելով և այսպես շարունակ:

Հարց. թվարկված արատները Աստվածաշնչի, առավել ևս՝ Նոր Կտակարանի այդ ո՞ր արժեքը, պատվիրանը կամ սկզբունքն են արտացոլում (մեղա, Տեր):

Էլ ինչո՞վ է աչքի ընկել Նիկոլ Փաշինյանն իր գործունեությամբ: Ամենից շատ Նիկոլ Փաշինյանն աչքի է ընկել մեր հասարակության ներսում ատելություն, ներքին թշնամանք, անհանդուրժողականություն սերմանելով, այդ թվում՝ մարդկանց կյանքեր խլած բախումներ հրահրելով: Քրիստոնեական ուսմունքի գերխտացված բանաձևն այն է, որ Աստված Սեր է: Հարց. Փաշինյանի կողմից ատելության սերմանումը, մարդկանց սև սպիտակի բաժանելը ու նման դրսևորումները Նոր Կտակարանով առաջնորդվե՞լ է նշանակում, թե՞ աստվածաշնչյան արժեքների մերժում, ոտնահարում:

Շարունակենք: Փաշինյանի իշխանավարումը աչքի է ընկել քաղաքական հետապնդումներով, Հայ առաքելական եկեղեցու և նրա բարձրաստիճան հոգևոր հայրերի դեմ հալածանքներով, անշնորհք դրսևորումներով, դպրոցական ծրագրից «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դուրս նետելով: Այս դրսևորումները Նոր Կտակարանի արժեքներո՞վ են: Իհարկե՝ ոչ: Ու, իհարկե, ավելի շուտ ու ավելի շատ՝ հակառակը. դրանք նշված արժեքները ոտնահարելու դրսևորումներ են:

Թե՞ աստվածաշնչյան արժեքների հիման վրա է, որ Փաշինյանի պաշտոնավարումն աչքի է ընկել ու ընկնում մարդու իրավունքների զանգվածային ու կոպտագույն ոտնահարումներով, կալանավորվածների խոշտանգումներով, կալանքի տակ գտնվող ընդդիմախոսներին մահվան հասցնելով:

Իսկ երբ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին ու, անօգնական թողնելով Պարոնյան փողոցի ասֆալտին, ճողոպրեց դեպքի վայրից՝ մահվան մատնելով երիտասարդ կնոջն ու նրա չծնված երեխային, այդ ժամանա՞կ էլ էր Փաշինյանը Նոր Կտակարանի արժեքներով առաջնորդվում:

Ո՞ր Սուրբ գրքում, ո՞ր կրոնական ուսմունքի մեջ կարող եք նման բան գտնել:

Էլ ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք. ուրացել է Արցախը: Հազարամյակներով հայաբնակ ու հայաբնիկ Արցախը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թշնամապատկան տարածք ու գործնականում հանձնել է թշնամուն: Դե, թող աստվածաբանները, եկեղեցականներն ասեն, կամ մեկնումեկը հիմնավորի, թե Աստվածաշնչի այդ ո՞ր արժեքի վրա է հիմնված նրա այդպիսի «գործունեությունը»:

Թե՞ դա «սիրեցեք ձեր թշնամիներին»-ի խեղաթյուրված ընկալումն է:

Իրականում Փաշինյանը երևի «աջ այտիդ հարվածում են, ձախը դեմ տուր»-ն է վերցրել, այն էլ... ճիշտ չի հասկացել, այն էլ... ոչ թե իր անձնական օգտագործման այտերն է դեմ տալիս, այլ Հայաստանի տարածքները: Արցախն ուզո՞ւմ են, ԳորիսԿապան ճանապարհն էլ է տալիս, Շուռնուխի կեսն ուզո՞ւմ են, Սև լիճն էլ է տալիս, Կիրանցն ուզո՞ւմ են, Ոսկեպարն էլ է տալիս ու այդպես շարունակ:

Առհասարակ (և նույնը ձեզ կասի ցանկացած պարկեշտ աստվածաբան), Հիսուս Քրիստոսը եկավ, որպեսզի իր վրա վերցնի մարդկության մեղքերը, ու գնաց խաչելության...

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ապա նրա աչքերում ու նրա խոսքում բոլորը մեղավոր են, իր անվերջ աղետումների ու ձախողումների հարցում մեղավոր են ովքեր ասես՝ «նախկինները», ռուսները, զոհված զինվորների ծնողները, միջազգային իրավիճակը, բայց ոչ ինքը: Նա պատրաստ է խաչել Հայաստանն ու հայությանը, միայն թե անձամբ ինքը լինի կուշտ, ապահով, մեկմեկ էլ հեծանիվ քշի:

Իսկ կլինի՞ Նիկոլ Փաշինյանը վերցնի Նոր Կտակարանն ու առանձնանա մի հեռավոր, չգործող վանքում: Թե՛ կապաշխարի, թե՛ Աստվածաշունչը ավելի խոր կուսումնասիրի: Իսկ երկիրն էլ վերջապես նրա իշխանության չարիքից ազատվելու և վերականգնվելու հնարավորություն կստանա:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տասնյակ պատանիների հայաստանյան ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. «Փաստ» Փաշինյանի նոր «դիվանագիտությունը»․ հրաժարում ձգձգումներից և վստահության շեշտադրում «Դատավարությունները շրիշակի մակարդակը անցել են, սա իրավական խայտառակություն է». «Փաստ» Երևանում կա՞ն ստորգետնյա գաղտնի թունելներ, և որտե՞ղ են դրանք. «Փաստ» Ադրբեջանը Կենտրոնական Ասիայի համար դառնում է միջանցք դեպի Թուրքիա. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ» Իսկապե՞ս Հայաստանում տուրիզմն «ապրում է իր լավագույն ժամանակները». «Փաստ» Ներկա իշխանությունից ոչ մի ակնկալիք չունենք. քաղաքացիԳրանտակերների և արևմտամետների համար ժողովրդավարությունը և խոսքի ազատությունը արժեք չեն. Մհեր Ավետիսյան «Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու ակտիվիստները Գյումրիում ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությանՎարորդական վկայականն ու հաշվառման վկայագիրը հասանելի կլինեն նաև թվային տարբերակով 5․042․314 դրամ՝ Զարկ էկոճամբարին․ Մի դրամի ուժի օգոստոս ամսվա շահառուն Հույսի կամուրջ ՀԿ-ն էՆախագահը հրամանագրեր է ստորագրել Ուկրաինայի ԱԳՆ-ն դատապարտել է Վուդի Ալենին Մոսկվայի կինոփառատոնին հրավիրելը Քաջարանում նշվեց քաղաքի օրը Փաշինյանը մեր երկիրը դարձնում է Սիրիա և Ուկրաինա. Դավիթ Սարգսյան Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսեր Արցախի հանձնումն այն նպատակն էր, որով սրանք եկել էին իշխանության. Ավետիք Չալաբյան ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը հրաժարականի դիմում է ներկայացրել «Ես այդպես էլ չստացա տարվա լավագույն երգիչ մրցանակը». Արսեն Սաֆարյան Չինաստանը պատրաստվում է կառուցել աշխարհի ամենամեծ արևային էլեկտրակայանը «Խաղաղության պայմանագիրը» չպետք է լինի մեր արժանապատվության հաշվին. Արեգ Սավգուլյան Մակունցին այլևս դեսպան չեն նշանակի Տասնյակ պատանիների ամառը՝ տեխնոլոգիաների աշխարհում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Թումո ճամբար 2025-ը Փաշինյանը փակում է Ղարաբաղյան շարժման էջը Հանրային ճնշումը արդյունք տվեց Այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Փաշինյանի «Իրական Հայաստանը», և ինչու դա ոչ մի կապ չունի իրական հայ ազգի հետ. Ավետիք Չալաբյան Ոսկու գինը կտրուկ անկում է ապրել Նիկոլի օրոք մեր ժողովրդի համար միայն ձախողումներ են. քաղաքացի Նիկոլ Փաշինյանը դատական համակարգի հերն անիծել է. Մենուա Սողոմոնյան Երկու կոպեկի համար հայրենիքը ծախողները պիտի պատժվեն. Ցոլակ Ակոպյան Ի՞նչ խաղաղություն, եթե Ալիևը մեզ ցուցումներ ու հանձնարարություններ է տալիս. Արեգ Սավգուլյան Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի և Ալիևի քաղաքական պատանդ ՀՃՇ անդամները խափանել են բաբաջանյանականների ակցիան Արշակ Կարապետյան․ «Պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ՝ դա մեր այսօրվա ողբերգությունն է»«Վառեմ-Մարեմ» շենքի վերականգնումը ստանձնել է Սամվել Կարապետյանը Տիեզերքում հայտնաբերվել է ժամանակի պարկուճ, որը պարունակում է Արեգակնային համակարգի գաղտնիքներըԱդրբեջանը կշարունակի անհրաժեշտ մարդասիրական աջակցություն և օգնություն ցուցաբերել բարեկամ ուկրաինացի ժողովրդին. Ալիևը՝ ԶելենսկիինՈւկրաինան դեռ չի հաղթել, բայց անկասկած չի պարտվի. Զելենսկի Արցախը Հայաստանին կապողը ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿԱԳԻՐՆ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպացի առաջնորդները փոխել են մարտավարությունը՝ Թրամփի հետ «լեզու գտնելու» համար. Wall Street JournalՌուսական ՄիԳ-ն Արշակունյաց պողոտայում բախվել է երկաթե սյանը, ապա՝ ճաղավանդակինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած ձևաչափով Սանկտ Պետերբուրգը և Լենինգրադի մարզը ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման Էզենը հանդես կգա «Արսենալի» կազմում Այդին Ռախիմբաևը կառուցում է արևային էլեկտրակայան` 20 տարվա պայմանագրով Եղեգնաձորում բախվել են «Mercedes»-ը և «ՎԱԶ 2101»-ը․ 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս․ կան վիրшվորներ«Գյումրիում հնչեց հայ կոմունիստների ձայնը՝ ի պաշտպանություն պատմական հիշողության և ռուսական 102-րդ ռազմաբազայի»Հորոսկոպ. ինչպե՞ս է ձեր նշանի տարրը դրսևորվում առօրյա կյանքում Եվրոպան դադարեցնում է դեպի ԱՄՆ ծանրոցների առաքումները՝ Թրամփի կողմից հարկային արտոնությունների չեղարկման պատճառով
Ամենադիտված