Հայերեն


Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ

Հասարակություն

Տնտեսվարողներն այսօր էլի հավաքվել էին կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ, որով 5 տոկոս շրջանառության հարկը դարձել է 10 տոկոս, իսկ ավելի ցածր տոկոսով հարկվելու համար պետությունը պահանջում է փաստաթղթավորել իրենց ապրանքները։ Իսկ տնտեսվարողներն ասում են՝ փաստաթղթավորել չեն կարող, որովհետև, օրինակ, Թուրքիայից ներմուծված ապրանքների համար ոչ ոք իրենց հաշիվ-ապրանքագիր՝ ֆակտուրա չի տալիս։ Պետությունն էլ կարծում է, որ իրենք, եթե ուզենան, կարող են այդ ֆակտուրան ապահովել։ 

Մոտ մեկ ամիս է՝ այս մարդիկ ակցիաներ են անում կառավարության դիմաց, հանդիպումներ պահանջում պատասխանատու պաշտոնյաների հետ, անգամ խորհրդարանական լսումներ եղան, բայց այդպես էլ որևէ ընդառաջ գնացող քայլ կառավարությունը չարեց, որ տնտեսվարողները գոհ մնային։ Կառավարությունից մի պաշտոնյա իջավ՝ ինչ-որ դիմումների վարչության պետ, որի վրա գոռգոռացին տնտեսվարողները, հետո եկան այն հայտարարի, որ մինչև եկող հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, պետք է պատասխան ստանան։ Ակնկալում են, որ հենց նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարի օրենքը կասեցնելու մասին, հետո նոր նստեն բանակցելու։ Ու սկսեցին վանկարկել՝ «կասեցում, կասեցում»։

Իրականում, պետությունը՝ ի դեմս կառավարության, այստեղ մասամբ ճիշտ է, բայց ազնիվ չէ։ Ճիշտ է այն հարցում, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեության մեջ, իրականում, զգալի չափով ստվեր կա։ Բայց ազնիվ չէ, որովհետև կառավարությունում նստած «փայլուն ուղեղները», որոնք իրենց տաքուկ աշխատասենյակներում օրենքներ են մշակում, այդ մարդկանց կաշվի մեջ չեն մտնում, չգիտեն՝ ինչպես են նրանք բիզնես անում և երկու կոպեկ աշխատում։ Թեև, շատերի դեպքում այդքան էլ երկու կոպեկ չէ, և պետության կողքին առևտրականները նույնպես լիարժեք ազնիվ չեն։ Այդ նույն առևտրականների մեջ շատ կան այդ առևտրով հարստացած ու միլիոնատեր դարձածներ, և լացակումած տոնով իրենց նեղ վիճակի, պետության կողմից իրենց հացի վերջին փշրանքը խլելու վերաբերյալ զեղումներն, իրականում, մի քիչ չափազանցրած են։

Նույն ոսկերիչների մեջ մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ մաքսանենգ ճանապարհով 999 հարգի ոսկի են տարել Թուրքիա՝ որպես իբրև թե իրենց անձնական զարդ, այնտեղ դա թանկ գնով վաճառել, այդ փողով էժան զարդ են գնել, բերել են Հայաստան ու թանկ գնով վաճառել՝ դրանով կլորիկ գումարներ դիզելով։ Այդ ամենը, բնականաբար, պետությունից հարկեր, տուրքեր և մաքսազերծման գումարներ թաքցնելու հաշվին։ Դրա համար էլ այսօր նրանցից շատերը ենթևեկում են թանկարժեք մեքենաներով, կառուցել են շքեղ առանձնատներ և միլիոնավոր դրամներ են հետ գցել։ Նույնը հագուստի առևտրով զբաղվողների մասին է, որոնք տարիներ ի վեր կիլոյով հագուստ են ներկրել Թուրքիայից, և դա առանց փաստաթղթավորման հատով մի քանի անգամ թանկ վաճառել ու հարստացել։

Իհարկե, բոլորի մասին չի կարելի այսպիսի ընդհանրական դատողություններ անել, բայց հիմնական պատկերն այսպիսին է։ Եվ պետությունն այս մասին, բնականաբար, իմացել է ու հիմա էլ շատ լավ գիտե։ Բայց տարիներ ի վեր դրա վրա աչք են փակել, որովհետև լավ գիտակցել են, որ հարկային այսպիսի բարդ ընթացակարգերով և խրթին «ռեֆորմներով» ստվերն էլ ավելի են խորացնելու։ Դրա համար դեռ նախորդ իշխանության օրոք՝ 2015-16 թթ, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հերթական փոփոխություններից հետո, երբ ավելի շատ ուզում էին այն կարգոների և հայտնի «պապկաների» դեմն առնել, տնտեսվարողները նորից ոտքի ելան, և կարճ ժամանակ անց՝ կառավարությունը այսպիսի մի լուծում մտածեց․ այն տնտեսվարողները, որոնք կփաստաթղթավորեն իրենց ապրանքը, կվճարեն 1.5 տոկոս շրջանառության հարկ, իսկ որոնք առանց ֆակտուրայի կաշխատեն, կվճարեն 5 տոկոս շրջհարկ։

Տնտեսվարողներին սա ձեռնտու տարբերակ էր, և այսօր էլ կառավարության դիմաց այդ նույն տնտեսվարողները ակամա խոստովանեցին, որ Հովիկ Աբրահամյանն ավելի լավն էր՝ որպես վարչապետ, որովհետև մի օր միտինգ արեցին կառավարության դիմաց, և նա ընդունեց իրենց, լսեց և ընդառաջ գնաց իրենց պահանջներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ իրենց ծոցից է ելել, և, ինչպես իրենք նորից խոստովանեցին, Նիկոլին որպես ժողովորդի ծոցից դուրս եկած և «սոված» մեկին են բերել, որ իրենց՝ սովածների դարդ ու ցավը լավ իմանա, հիմա ավելի վատ է վարվում իրենց հետ, քան այն ժամանակ Հովիկ Աբրահամյանը, որը կուշտ էր, ու, թվում էր, պիտի սովածներին լավ չհասկանա։ Այսօրվա ակցիայի ամբողջ թեզը հենց սա էր, որը մի քանի անգամ է՝ կրկնում են, որ իրենք են Նիկոլին բերել ու փոշմանել են, որովհետև «սրանք նրանցից վատը դուրս եկան», որովհետև ասում են՝ նախկին «թալանչիներն» այսպես չէին քերթում իրենց։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, թեև լինելով կուշտ վարչապետ, նրանց հասկանում ու բարձրացրած խնդրին անմիջապես լուծում էր տալիս, որովհետև մի բիզնեսմեն էլ նա էր, նա էլ իր բիզնես շահերն ուներ, ու լավ գիտեր՝ շարքային առևտրականին ինչ է պետք, որտեղ է պետք օրենքը պահել, որտեղ՝ շրջանցել, որ ոչ շիշը վառի, ոչ՝ միսը։ 

Հիմա այս «սովածների» կառավարությունը այդ 5 տոկոսը 10 տոկոս են դարձնում, բայց ասում են՝ փաստաթղթավորման դեպքում դա կդառնա 1 տոկոս՝  նախկին 1.5-ի փոխարեն, բայց տնտեսվարողները պնդում են, որ դա միֆ է՝ 1 տոկոսից ավել է իրենց վրա նստելու։ Իրականում, կառավարությունը սրանով ուզում է իբրև թե խոշոր հարկ վճարողների մոտ եղած ստվերի դեմն առնել, բայց, իրականում, մանր ու միջին բիզնեսին է հարվածում, իսկ խոշորը շարունակելու է իր ստվերում ապահով մնալ։ Սրա լուծումն, իրականում, ոչ թե շղթայի վերջին օղակից սկսելն է, այլ սկզբից՝ ներմուծման և մաքսազերծման փուլում խիստ վերահսկողություն սահմանելը։

Հիմա կառավարությունը փոխանակ փոփոխություններ մտցնի Հայաստան մտնող ապրանքի և դրա մաքսազերծման հարցում, որ ամեն ինչ օրինական ու թափանցիկ արվի, արդեն տարբեր, այդ թվում՝ զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքն ուզում է կրկնակի հարկել և պահանջել, որ ամեն միավոր ապրանքն իր հաշիվ-ապրանքագիրն ունենա։ Իսկ որտեղի՞ց ունենա, եթե արտահանող երկիրն այդ ապրանքի համար ֆակտուրա չի տվել կամ, ասենք, կիլոյով են դա ներմուծել կամ էլ, ոսկու և հեռախոսների նման՝ հատով, որպես իրենց անձնական իր ներմուծելով։

Հիմա կառավարությունը պետք է կացինը դնի մի կողմ և հստակ որոշում կայացնի՝ թողնել, որ այս մարդիկ շարունակեն գործել ու հարկ վճարե՞լ, թեկուզ ոչ այն չափով, ինչ չափով ակնկալում են կառավարության «վունդերքինդ» ֆինանսիստները, թե՞ բոլորին ուղարկել փակման՝ դրանից բխող սոցիալական և տնտեսական լուրջ հետևանքներով։ Համենայնդեպս, այդ պարագայում իրենք բյուջեում առաջացած ճեղքվածքն էլ ավելի դժվարությամբ են կարողանալու փակել։ 

Վահե Մակարյան

Հակակոռուպցիոն դատարանի որոշումը եկավ ապացուցելու արդարադատության բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում. «Մեր ձևով»Իդրամի աջակցությամբ կայացավ STEM Acceleration Award 2025-ը 2 ամսով կալանքը երկարաձգելը սրիկայություն է. Ալեքսանյան Շարունակում ենք այցելել ՀՀ տարբեր համայնքներ՝ ծանոթանալու, արձանագրելու այնտեղ առկա խնդիրները, մշակելու դրանց լուծումները. Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանի կալանքը 2 ամսով երկարաձգվել էԹե բա՝ Էջմիածնում «կրել» ենք նաև Սամվել Կարապետյանի ուժին․ Նարեկ Կարապետյան Հայ գերիները խոշտանգումների են ենթարկվում Բաքվում Հայ-ամերիկյան խմբերի նպատակը Ռուսաստանին դուրս մղելն է Ի՞նչ է սպասվում լիցենզիայից զրկված ՀԷՑ-ին ՔՊ-ն հետապնդումներ է սկսել Վաղարշապատի ընդդիմադիրների դեմ Մի՞թե սա թալան չէ․ Հրայր ԿամենդատյանԻնչպե՞ս հաղթել անհավասար պատերազմում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Team Group-ը ներկայացրեց էներգետիկ ոլորտի զարգացման իր լայնածավալ նախագծերը․ կայացավ Robust Armenia կոնֆերանսը Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Սամվել Կարապետյանի խափանման միջոցի մասին որոշումը կհրապարակվի այսօր Խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք. Գագիկ Ծառուկյան Պետական պարտքի ճգնաժամի ահագնացող սպառնալիքը. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնի» թղթե տնակը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը փորձում է Վաղարշապատում բոնուսային մեթոդներով տարած հաղթանակը ներկայացնել որպես քարտ-բլանշ, որից օգտվելով՝ կարող է հարձակվել Եկեղեցու վրա». «Փաստ» «Սա չեզոքություն չէ, սա երեսպաշտություն է». Վահե Հակոբյանը՝ Եվրամիությանը. «Փաստ» Էջմիածնում քաղաքական հաշվեհարդարի նոր փուլ. իշխանության ճնշումների մեխանիզմը գործում է Վաղարշապատի ընտրությունները բացեցին իշխանության ճաքերը. սա վերջի սկիզբն է Եկեղեցու դեմ փաշինյանական պատերազմի «սերիաները». «Փաստ» Իսկ Վաղարշակ Հարությունյանին իրավապահները հարցեր չունե՞ն. «Փաստ» Կիրակնօրյա «դասերը». ինչե՞ր են հուշում Վաղարշապատի ընտրությունները. «Փաստ» Հստակ հիմնավորել ենք, որ չկա խափանման միջոցի պայման և պետք է միջնորդությունը մերժվի․ Արամ Վարդևանյան «Հայկական ժամանակ»-ն արդեն հրապարակել է վերդիկտըՍամվել Կարապետյանի աջակիցները սպասում են դատարանի որոշմանը Լուսանկարներ` Թբիլիսյան խճուղուց ու դատարանի հարակից տարածքից«Առաջարկ Հայաստանին» երիտասարդական մրցույթի նկատմամբ ցուցաբերվել է աննախադեպ մեծ հետաքրքրություն․ Իվետա ՏոնոյանSe. 2, ep. 2. Ռեժիմի չավարտվող սարսափն ազատ խոսքից․ Նարեկ ՍամսոնյանՄեր ղեկավարը պատրաստ է կալանավորված մնալ իր համոզմունքների համար․ Նարեկ ԿարապետյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա, սպասվում է կարճատև մառախուղ. ինչ եղանակ կլինի Ուղիղ․ Քննչականի կողմից ներկայացված՝ Ս․ Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդությունը Ուկրաինայում պատերшզմը կավարտվի 2026 թվականին. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Ռուսաստանում ՆԱՏՕ-ի հետ առճակատման կողմնակիցներ չկան. Պեսկով Թող իշխանությունը Սամվել Կարապետյանի արածի 2 տոկոսն անի, հետո համեմատվեն. Անաստաս Իսրայելյան Զինվшծ ավազակային hարձակում՝ Երևանում բանկերից մեկի մասնաճյուղում. հափշտակել են խոշոր չափի գումար և դիմել փախուստի 44-օրյա պատերազմի ընթացքը հնարավո´ր էր բեկել. Ավետիք ՉալաբյանՈչ մի նորմալ ներդրող արտերկրից չի կարող Հայաստանում ՀԷՑ-ի հետ կապված ներդրումներ անել. Ալիկ Ալեքսանյան Վերաքննիչի որոշումը 53 քննիչներից բաղկացած խումբը չի ներկայացրել դատարանին․ Արամ Վարդևանյան Իշխանության այդ խաղն այդքան էլ չստացվեց. Արեգա Հովսեփյան Դատապարտում եմ Սաթիկ Սեյրանյանի և Հայաստանի ժուռնալիստների միության դեմ իրականացվող հարձակումները․ Նաիրի ՍարգսյանՆիկոլը մեզ շրջապատել է ադրբեջանցիներով. Դավիթ ՍարգսյանՆորմալ է, որ ընդդիմադիր ուժերը ոչ միայն Նիկոլի, այլև իրար դեմ են մրցակցում. Հովհաննես ԻշխանյանԱնասնակե՞ր, թե՞ էժան հաց․ ինչ բերեց Բաքվից եկող «խաղաղության գնացքը»․ «Ուշադրությունից դուրս» Այսօր ուսանողության միջազգային օրն է․ Մենուա ՍողոմոնյանԻնչպե՞ս ապրել և դիմանալ գիշատիչ միջավայրում. «ՀայաՔվե հիմնասյուներ»Ադրբեջանը և Թուրքիան երբեք թույլ չեն տա, որ Հայաստանը զարգանա. Արմեն ՄանվելյանՆոյեմբերի 17-ը՝ Ուսանողների միջազգային օրն է. ԶՊՄԿ-ն շնորհավորում է բոլոր ուսանողներին օրվա կապակցությամբ
Ամենադիտված