Հայերեն


Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրերս քպական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օրենքը», չնայած իր մակերեսայնությանն ու օրենքի հետ որևէ առնչություն չունենալու հետ կապված մասնագիտական գնահատականներին, Հայաստանին դեռ լուրջ ու խորքային, ամենակարևորը՝ տհաճ անակնկալներ կմատուցի: Խոսքը, հասկանալի է, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգերին է վերաբերում: Շատ քաղաքագետների համոզմամբ, այն խնդիրներ է հարուցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում, որ առանց այդ էլ բավականին խաթարված են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած «քաղաքականության» հետևանքով:

Բայց հարցը միայն դա չէ: Առանցքային պահերից մեկն այն է, որ այդ, կներեք արտահայտության համար, օրենքի ու, առհասարակ՝ «ուռա՜, գնում ենք դեպի Եվրամիություն» տրամադրությունների գեներացիան ժամանակավրեպ են: Այդ «Եվրաքվեն» ու դրան շաղկապված քաղաքական «խաղերը» դուրս են մնում համաշխարհային մասշտաբով դիտարկվող ու արդեն ընթացող զարգացումների կոնտեքստից ու խորքային ուղղվածությունից:

Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը գերադասեց ընտրել «նախկիններին», ու Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ: Դոնալդ Թրամփը ընտրվեց այն պատճառով, որ աշխարհում ավարտվում կամ մարման նիշի վրա է, այսպես ասված, էքսպանսիոն լիբերալիզմի ժամանակաշրջանը: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի բազմաթիվ «ուղենիշային» պետություններում հասարակությունները, հարկատուները, էլիտաները հոգնել, ձանձրացել ու հիասթափվել են «համաշխարհային հեղափոխության» (վայրագ լիբերալիզմի, ազգությունները, սեռերը, կրոնական, ընտանեկան արժեքները լղոզող «գաղափարախոսության») տարածումից: Այն բերել է ու բերում է նորանոր ընդհարումների, աղետների, տնտեսական անկումների, սոցիալական վիճակի վատթարացման, նորանոր ներքին խնդիրների:

Խորհրդային Միությունում 1970-80-ական թվականներին ապրած ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ կարող են պատկերացնել ընթացիկ վիճակը: Զուգահեռները բավականին ցայտուն են՝ չնկատելու համար: Այն ժամանակաշրջանում (տեսածները կհիշեն, իսկ երիտասարդները կարող են «գուգլել») ԽՍՀՄ-ը բավականին լուրջ ծախսեր էր անում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արևելքի, առհասարակ՝ «երրորդ աշխարհի» երկրներում տարակերպ կոմունիստական շարժումների աջակցելու, պատկերավոր ասած՝ «Կորեայի որբերին կերակրելու» վրա: Դա հետագայում բավականին ծանր արձագանք ստացավ ԽՍՀՄ-ում՝ պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների տոտալ դեֆիցիտի ու, դրանով պայմանավորված, խորքային դժգոհությունների տեսքով: Չենք պնդի, որ ԽՍՀՄ-ն ու, այսպես ասած, «սոցիալիստական ճամբարը» հենց այդ պատճառով փլուզվեցին, բայց դա ազդող լուրջ գործոններից մեկն էր, անկասկած:

Հիմա մոտավորապես նույն բանը կատարվեց հավաքական Արևմուտքի հետ. սանձազերծելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն անխուսափելիորեն վերաճեց լայնածավալ պատերազմի, Արևմուտքը ահռելի միջոցներ ներդրեց այնտեղ կրակը թեժ պահելու վրա: Միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ: Այո, պատերազմների վրա հարստացող նեղ խմբակները հարստացան, բայց ժողովուրդներն ու հասարակությունները, յուրաքանչյուրն իր չափանիշներով, սկսեցին ավելի ու ավելի վատ ապրել, ավելի «ձգել գոտիները»: Ու այդ ամենը... հանուն տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ընթացող, իրենց համար անհասկանալի ինչ որ պատերազմի կամ դիմակայության համար:

Այնպես որ, երբ Թրամփը հայտարարում է, որ իր գերխնդիրը առաջին հերթին Ամերիկան է, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Էքսպանսիոն կամ, եթե կարելի է այդպես ասել, «տրոցկիստական մոտեցումներով» լիբերալիզմին փոխարինելու է գալիս «ներհայեցման» ժամանակաշրջանը: Նկատի ունենք, որ պետությունները, գերտերությունները, նրանց քաղաքական, տնտեսական էլիտաները հարկադրված են իրենց ուշադրությունը սևեռել ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, բարոյահոգեբանական, կրթական խնդիրների վրա:

Նույն Թրամփը, օրինակ՝ ասում է, որ Եվրոպան պետք է մտածի այն մասին, թե ինչպես ինքը իրեն պաշտպանի: Գործնականում ասում է, որ եթե ուզում են շարունակել ուկրաինական պատերազմը, ապա խնդիր չկա, թող շարունակեն, բայց... իրենց միջոցներով ու ռեսուրսներով: Իսկ Եվրոպան տնտեսապես բավականին արնաքամ է եղել: Եվրոպական տնտեսության երբեմնի առյուծ Գերմանիան, զրկված ատոմային էներգետիկայից ու ռուսական գազից, բավականին խեղճացել է: Ու, ի դեպ, թե՛ Գերմանիայում, թե՛ Ֆրանսիայում սպասվում են անխուսափելի իշխանափոխություններ:

Կանխատեսելի է, որ եվրոպական խոշոր տերություններում էլ իշխանության կգան «ազգային» ուժեր, որոնց հուզող առաջնային խնդիրները կլինեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը, իրենց տնտեսությունները նորմալ վիճակի բերելը, այլ ոչ թե այն, թե քանի սեռ կա, կամ սեռափոխված մարզիկները մասնակցե՞ն ինչ-որ մրցումների, թե՞ ոչ, կամ տրանսգենդերների գովազդային արշավ հովանավորեն:

Միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում Թրամփ – Պուտին սպասվող հանդիպումը փորձագետներն արդեն կնքել են «Յալթա-2» (ակնարկվում է Երկրորդ աշխարհամարտի վերջին մոտ՝ 1945 թ. փետրվարի 4-11-ը դաշնակից երեք տերությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ նրանք կայացրեցին հետպատերազմական աշխարհում ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները) կոնֆերանս: Եվ ահա, նման մի իրավիճակում, երբ գերտերությունների միջև ազդեցության գոտիների վերաճշտման գործընթացներ են սպասվում, երբ խոշոր տերությունները հարկադրված են կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա, մեկ էլ Հայաստանն է բացում դահլիճի դուռը, փուչիկներով կայտառ ներս է մտնում ու ասում. «Բարև ձեզ, ահա և՝ ես...»:

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է վազել արդեն մեկնած ճեպընթաց գնացքի հետևից, ըստ որում՝ հետապնդում է «կաղ էշ» հեծնած:

Դա, ի դեպ, վստահ ենք, որ շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում «դեպի Եվրամիություն» էժանագին բեմականացումը: Դրա հնարավոր նպատակներն էլ են, ի դեպ, անկհայտ. նախ՝ խաղում է ներքին լսարանի ու պարզունակ ընկալումներ ունեցողների տրամադրությունների վրա, երկրորդ՝ շարունակում է դրանով ազդել Ռուսաստանի նյարդերի վրա, ի լրումն՝ իրեն բնորոշ պարզունակ մոտեցումներով կարծում է, որ կարող է այդ «եվրոխաղը» ինչոր տեղ սաղացնել նույն Ռուսաստանի վրա: Կարճ ասած՝ էլի մակերեսային, պարզունակ մոտեցումներ ու ակնկալիքներ են, որոնք միգուցե (այն էլ՝ մեծ վերապահումով) կարող են պահի տակ ինչոր բան տալ անձամբ Փաշինյանին, բայց թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային առումներով բացարձակապես ոչինչ չեն տալու Հայաստանին: Հակառակը՝ եղած խնդիրներն էլ ավելի են խորացնելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Դեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն ՄարուքյանՑիվիլ թալանի մասին. Էդմոն Մարուքյան. (տեսանյութ) Այդ մարդիկ բանտարկյալ են, որովհետև պաշտպանում են մեր բոլորի իրավունքները․ Արսեն Գրիգորյան
Ամենադիտված