Հայերեն


«Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Օրերս կայացած ՊուտինԹրամփ հեռախոսազրույցը, կարծես, առաջին քայլն է երկու երկրների միջև գոյացած սառույցը կոտրելու իմաստով: Հարաբերությունները կընթանա՞ն դեպի կարգավորում, ցույց կտա ժամանակը: Բայց սա միանշանակ իր ազդեցությունը կունենա աշխարհաքաղաքական գործընթացների, նաև Հարավային Կովկասի վրա:

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանն ընդգծում է՝ այն փաստը, որ աշխարհի երկու ամենահզոր տերությունները նախընտրում են հակամարտությունը հաղթահարել և կուտակված բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով, չափազանց լավ և ուրախալի լուր է: «Սա հանդարտություն է բերում ընդհանուր միջազգային հարաբերություններում և, մասնավորաբար, առանձին տարածաշրջաններում: Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահն անմիջապես զանգահարել էր նաև Ուկրաինայի նախագահին, ու ևս մեկ կարևոր փաստ, ինչին քիչ ուշադրություն դարձվեց, նույն այդ հեռախոսազանգից անմիջապես հետո Պուտինը զանգահարել էր Սիրիայի ժամանակավոր կառավարության ղեկավարին: Ակնհայտ է, որ դրան զուգահեռ այլ տարածաշրջաններում նույնպես ինչ-որ գործընթացներ են սկսվում, որոնք վկայում են առնվազն հարաբերությունների՝ հակամարտությունից որպես հետքայլ ընթացքի մասին: Օրինակ՝ Թուրքիան փորձում է հարաբերություններ կարգավորել Միացյալ Նահանգների հետ: «Բլումբերգի» տեղեկություններով, Թուրքիան սկսել է գնել ԱՄՆ-ի պետական արժեթղթեր, ինչը վկայում է այն մասին, որ Անկարան իր հերթին փորձում է հարաբերություններ կարգավորել Ամերիկայի հետ, Անկարան նույնպես, ըստ էության, հրաժարվում է, հետ է կանգնում հակամարտության կամ սեփական շահերն ամեն գնով առաջ տանելու մարտավարությունից Ամերիկայի հետ հարաբերություններում: Ընդհանուր առմամբ, տեսնում ենք գլոբալ հարաբերությունների մտերմացման, ջերմացման փորձերի փնտրտուք: 

Սա շատ լավ լուր է թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կան ակտիվ հակամարտություններ, թե՛ այն տարածաշրջանների համար, որտեղ կա նման հակամարտությունների վտանգ, օրինակ՝ Հարավային Կովկասը: Բոլորս հասկանում ենք, որ վերջին տարիների բոլոր զարգացումները տեղի են ունեցել այն պայմաններում, երբ գերտերությունները մեր տարածաշրջանը վերածել էին միմյանց դեմ մրցակցության և ոչ թե համագործակցության գոտու: Այդ մրցակցության փաստից օգտվել են բավականին շատ տարածաշրջանային երկրներ, մեր պարագայում՝ հատկապես Թուրքիան և Ադրբեջանը: Հիմա, երբ կա հույս, որ հարաբերությունները կկարգավորվեն, կա նաև հույս, որ տարածաշրջանային զարգացումներն ավելի վերահսկելի կդառնան, և ավելի փոքր, բայց, միևնույնն է, հզոր երկրները, ինչպիսին Թուրքիան է, այս կամ այն քայլին դիմելուց առաջ արդեն ավելի երկար մտածելու, ավելի խորը հաշվարկներ անելու և մոտեցումները ճշտելու կարիք կունենան: Իմ տպավորությամբ, դա մեծացնում է անվտանգությունը ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև այլ տարածաշրջաններում: Մեզ համար, իհարկե, կարևորը մեր տարածաշրջանն է: Իսկապես լիահույս եմ, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների հակամարտային ընթացքի ավարտը կնշանավորվի նաև մեր տարածաշրջանում ավելի քաղաքակիրթ, քաղաքական, հաշվարկված զարգացումների ընթացքով»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Մելիք-Շահնազարյանը:

Աշխարհաքաղաքական փոփոխությունները, կարծես, իրենց ազդեցությունն են ունեցել նաև Հայաստանի իշխանությունների վարքագծի վրա: Փորձագիտական հանրույթը ցայտնոտային է համարում Նիկոլ Փաշինյանի այցերը ԱՄՆ և Ֆրանսիա, նշում են՝ նա ցանկանում էր հասկանալ, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս են ազդելու իր իշխանության վրա: «Դժվար է ասել՝ դրանք ցայտնոտայի՞ն այցեր էին, թե՞ ոչ: Հայաստանի իշխանությունները տեսնում և գիտակցում են, որ իրավիճակ է փոխվում: Ընդ որում՝ այդ իրավիճակը փոխվել է ոչ միայն արտաքին աշխարհում, այլ նաև երկրի ներսում: Երկրի ներսում էլ բազմաթիվ զարգացումներ կան, որոնք ցույց են տալիս՝ իշխանությունը չունի հանրային աջակցություն, ունի ներքին բազում տարաձայնություններ, իշխանական թիմը վաղուց արդեն բազում ճաքեր է տվել, դա բերում է ներսում հակամարտությունների: Մյուս կողմից՝ տեսնում ենք, որ Հայաստանում ընդդիմությունը կամացկամաց որոշակի նոր արդյունքներ է կարողանում արձանագրել, ամրագրել, ինչ-որ իմաստով բարելավում է իր դիրքերը թե՛ հանրային ընկալումների, թե՛ կազմակերպված գործողությունների արդյունավետության բարձրացման տեսակետից: Վստահ եմ, որ այս ամենն իրենք հասկանում են, հաշվի են առնում և փորձելու են հնարավոր բացթողումները կոմպենսացնել արտաքին աջակցության մեծացմամբ, բայց խնդիրը հենց այստեղ է, որ երբ աշխարհը վերադառնում է համագործակցության փուլ, հակամարտության «գործիքները» սկսում են ավելի և ավելի քիչ պահանջված լինել: Իսկ Փաշինյանը հենց այդպիսին է, նա հակամարտության գործիք է, որը մե՛կ Արևմուտքն է օգտագործում Ռուսաստանի դեմ, մե՛կ Ռուսաստանն է օգտագործում Արևմուտքի դեմ: Այսինքն՝ փորձում են քայլեր անել «գործիքով», որի «պիտանելիության ժամկետն» այլևս սպառվում է: Կոպիտ ասած՝ նման «գործիքների» կարիք աշխարհաքաղաքական կենտրոններում, հնարավոր է, այլևս չունենան:

Պարզ է, որ Փաշինյանի կառավարությունը փորձելու է ինչոր նոր առաջարկներ անել, ինքն իրեն նոր կերպ մատուցել այդ աշխարհին, որպեսզի իր «պիտանելիությունը» դեռևս լինի: Բայց խիստ կասկածում եմ, որ դա այլևս հնարավոր կլինի Փաշինյանի համար, որովհետև մեծ հաշվով Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական հակամարտության եզրագծում էր, կենտրոնում չէր դեռևս: Ավելի կարևոր կետեր կան, որոնց մասով պայմանավորվելու տրամադրություն և ցանկություն ունեն Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը: Հետևաբար՝ ոչ մեկը կենտրոնական շահը չի զոհելու ծայրամասի զարգացումներին կամ, այսպես ասած, նիկոլական փոքրիկ «շուստրիությանը»», -նշում է մեր զրուցակիցը:

Կարծում է՝ իշխանությունը զգում է, որ բան է փոխվել: «Զգում է, որ այլևս անպիտան է, բայց նաև չունի առաջարկներ, որոնումների և տվայտանքների մեջ է, փորձում է ինքն իրեն նոր կերպ մատուցել: Մեծ հավանականությամբ, կարծում եմ, որ դա իրենց չի հաջողվելու: Իրենք ներքին խնդիրները մշտապես կարողանում էին հաղթահարել: Իսկապես հանրային մեծ աջակցություն ուներ այս իշխանությունը, անգամ պատերազմում դավաճանական պարտությունից հետո, ցավոք, հանրության մեջ որոշակի շերտեր շարունակում էին աջակցել այս իշխանությանը: Հիմա էլ ինչոր չափով աջակցություն կա: Բայց հանրային շերտի աջակցությունը շատ մեծ արագությամբ է չեզոքանում, դա ակնհայտ է: Ըստ էության, այս իշխանությունները փառքից արբեցած, թե չգիտեմ ինչ ինքնավստահությամբ պատերազմի դուրս եկան իրենց հենարանի դեմ՝ մեկ «համբալ» ասելով «Օպելի» վարորդներին, մեկ տրանսպորտի ուղեվարձը թանկացնելով, հարկերը բարձրացնելով, բոլորին փորձելով հայտարարագրել և այլն: Սոցիալական ծառայություններն աղետալի վիճակում են, առողջապահությունը կործանված վիճակում է: Սրանք խնդիրներ են, որոնք սովորական մարդիկ ամեն օր զգում են իրենց վրա և չարձագանքել չեն կարող, որքան էլ շարունակեն սիրել Փաշինյանին կամ նրա կառավարությանը: Դրանք կենսական հարցեր են մարդկանց համար: Ըստ էության, Փաշինյանի կառավարությունը սկսել է կռիվ տալ իր վերջին հենարանի՝ հանրության այն հատվածի դեմ, որն իր հետ դեռ ինչ-որ հույսեր էր կապում: Վստահ եմ, որ հետևանքներ անպայման լինելու են, խուսափել այդ հետևանքներից հնարավոր չի լինի»,-հավելում է նա:

Ու մինչ Փաշինյանն ու նրա թիմը փորձում են հասարակության մեջ ներարկել ատելության հերթական չափաբաժինն Արցախի և արցախցիների հանդեպ, թե «չմնացիք, չկռվեցիք Արցախի համար», հասարակությունը, կարծես, վերականգնում է իր իմունիտետը և ասում՝ հերիք է, որքան կարելի է նույն բանն ասել: Հասարակությունը հոգնել է բոլորին ուղղված իշխանության մեղադրանքներից: «Հանրային ընդվզումը նաև այս հարցում է մեծացել: Մարդիկ հասկանում են, որ սրանք անընդհատ մեղքերն ուրիշի վրա բարդելով, ուշադրություն շեղելով՝ խնդիրներին լուծում չեն տալիս: Հանդուրժել դա հանրությունը ոչ միայն պատրաստ չէ, այլ նաև ֆիզիկապես չի կարող»,-եզրափակում է Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. Յունիբանկ Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանԴաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՎերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըՈ՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք ՉալաբյանԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր ԱվետիսյանԱյսօր «Համահայկական ճակատ» շարժումն ու համանուն կուսակցությունը ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսին հանձնեցին պաշտոնական նամակԴեղերի գները կարող ենք նվազեցնել․ Նարեկ Կարապետյան Պատրաստ են վտանգել ազգային պետական շահերը՝ իրենց իշխանությունը պահելու համար․ Արմեն Մանվելյան Վենսի այցն ու իրական նպատակները Մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցցանցեր կարող է արգելվել Թուրքիան արագացնում է հայ–թուրքական սահմանի բացման աշխատանքները Հետվճարը չարիք է. Հրայր Կամենդատյան ԶՊՄԿ գլխավոր տնօրենը` երկրաբանության զարգացման հեռանկարների մասինԱդրբեջանը զինվում է և ամրացնում իր դիրքերը Հայաստանի հետ սահմաններին․ Արեգ ՍավգուլյանՆերդրումների փլուզում․ երբ «բարեփոխումները» վանում են կապիտալը. Հովիկ Գրիգորյան Վրաերթ-ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կա տուժած Սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ժողովրդավարության դիմակի հետևում․ երբ ճնշումները դառնում են միջազգային հարց Երկու օր առաջ մաhացած պայմանագրային զինծառայողը՝ Դավիթ Մանուկյանը 22 տարեկան էր․ դեպքից երկու օր առաջ տանն է եղել Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այսօր կժամանի Հայաստան․ Կառավարություն Չինաստանը հինգ տարում կառուցել է ավելի շատ էներգահզորություններ, քան ԱՄՆ-ը՝ ողջ պատմության ընթացքում Այս իշխանությունների օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է, այլ բանի նրանք ունակ չեն․ Ավետիք ՔերոբյանԵկեղեցին է Հայոց պատմությունը գրի առել ու շարունակում է գրի առնել. Արշակ ԿարապետյանՖասթ Բանկն ու Visa-ն ամփոփել են գործակցության մեկ տարին Ծառուկյանը վաղը հայտարարությու՞ն կանիԵթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, Ռուսաստանը լիարժեք ռшզմական պատասխան կտա․ Լավրով ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Հայաստանը աշխարհաքաղաքական գործընթացների խաչմերուկում. ՀայաՔվե Մեծ Բրիտանիայի վարչապետը կարող է հրաժարական տալՈվ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ արշավի իրական պատվիրատուն, և ինչ նպատակով է այն իրականացվում. ՉալաբյանՀայ Առաքելական Եկեղեցին ճնշումների տակ․ ԱՄՆ փոխնախագահը կխախտի՞ լռությունը Հանկարծ մտածեցին, որ 80-90 տարեկան անձինք կարող են աշխատել․ Հրայր Կամենդատյան Թբիլիսիի հնչեցրած ահազանգը՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանը չի միջամտելու Հայաստանի ներքին գործերին, քանզի Ռուսաստանը հասկանում է, որ Հայաստանի պետական շահերը բացառապես Ռուսաստանի հետ են համընկնում. Մհեր ԱվետիսյանՈւժեղ Հայաստանի տեսլականով ու Հայաստանում իրական փոփոխությունների ծրագրով Սամվել Կարապետյանի գլխավորած ուժը Երևանի Շենգավիթ համայնքում էրԵրրորդ հնարավորություն մի՛ տուր նրանց, ովքեր երկու անգամ ձախողել են. Նարեկ ԿարապետյանԹույլ կառավարումը բերում է ռեպրեսիաներ. Աշոտ ՄարկոսյանԹրամփի կեղծված ստորագրության, գալստուկով մարդկանց չմիավորվելու ու սպասվող մսաղացի մասին․ Էդմոն ՄարուքյանԿաշառքն այսօր օրինականացվում է․ 1մլն դոլար ինչի՞ դիմաց ստացավ․ Արշակ Կարապետյան Ուժեղ Հայաստան լինելու է շատ շուտով` Սամվել Կարապետյանի հետ․ Գոհար ՂումաշյանՍամվել Կարապետյանը և եկեղեցաշինությունը. Վարուժան ԱրտենյանԻրատեսական և հիմնավորված ծրագիր ունենք. այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի ՍարգսյանըԵրևանում բшխվել են «Mercedes»-ը ու թիվ 7 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսըՉինաստանը սպառնացել է չեղարկել Թրամփի այցը, եթե ԱՄՆ-ն զենք վաճառի Թայվանին Աշխարհի ամենաթանկ ոտքը. Միքելանջելոյի նկարը վաճառվել է 27 միլիոն դոլարով
Ամենադիտված