Հայերեն


Բազմաբևեռության աշխարհակարգային դրսևորումները․ «Փաստ»

Աշխարհ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն իրողության հետ, որ միաբևեռ աշխարհակարգը մնում է փլատակների տակ, արդեն հաշվի են նստում խոշոր պետությունները, այդ թվում՝ ԱՄՆ-ը, որի ուսերին էր դրված միաբևեռ աշխարհակարգի ճարտարապետությունը։ Ջո Բայդենի վարչակազմը պայքարում էր միաբևեռության փլուզումը կանխելու ուղղությամբ, սակայն դեմոկրատների այս քաղաքականությունը երկարաժամկետ իմաստով արդյունք չունեցավ։ Դեմոկրատների վարած քաղաքականության նկատմամբ դժգոհությունների խորացման պայմաններում Դոնալդ Թրամփը առավել ուժեղացած դիրքերում վերընտրվեց նախագահի պաշտոնում։ Ու հիմա արդեն Թրամփի վարչակազմը առերեսվում է միջազգային հարաբերություններում առկա նոր իրողությունների հետ։ ԱՄՆ նոր իշխանությունների համար առաջնային է դարձել առաջին հերթին իրենց երկրի շահերի վրա կենտրոնանալը, փոխել գլոբալիստների վարած քաղաքականության ուղեգիծը՝ խուսափելով աշխարհում տեղի ունեցող բոլոր գործընթացներին միջամտելուց կամ, այսպես ասած, «ոստիկանի» դեր կատարելուց։

Բայց այնպես չէ, որ ԱՄՆ-ը հրաժարվում է միջազգային հարաբերություններում գերտերության իր կարգավիճակից, ընդհակառակը՝ Վաշինգտոնը ձգտում է մնալ առաջատար, բայց հաշվի նստել այլ խաղացողների հետ, որոնք կարող են լինել համաշխարհային կամ տարածաշրջանային ազդեցություն ունեցող ուժեր։ Փաստացի ստացվում է այնպես, որ միակ գերտերության կարգավիճակում մնալու համար ԱՄՆ-ը տարիներ շարունակ ահռելի ծախսեր է կատարել իր հարկատուների հաշվին, իսկ փոխարենն աշխարհն ավելի կայուն ու անվտանգ չի դարձել։ Օրինակ՝ 20 տարի շարունակ՝ 2001 թվականից մինչև 2021 թվականը, ամերիկյան ռազմական ուժերը գտնվում էին Աֆղանստանում։ Ու միայն Աֆղանստանի պատերազմի համար մոտավոր հաշվարկներով ԱՄՆ-ը 2 տրիլիոն դոլար գումար է ծախսել, չնայած նույնիսկ ահռելի ռեսուրսների օգտագործման արդյունքում այդպես էլ Աֆղանստանում ժողովրդավարություն չի հաստատվել։ Ընդհակառակը, ամերիկյան զինված ուժերն, ի վերջո, ստիպված եղան հեռանալ Աֆղանստանից՝ իշխանությունը փաստացի թողնելով թալիբներին, որոնց դեմ մինչ այդ պայքարում էին։

Նույնը վերաբերում է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ 2022 թվականի փետրվարից ամերիկյան հարկատուների հաշվին ֆինանսավորվել է Ուկրաինական պատերազմը, սակայն այդ միլիարդավոր դոլարների օգնության արդյունքում ոչ միայն Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չի դարձել, այլև իրավիճակն ավելի է սրվել, քանի որ հրահրել է Ռուսաստանին իր վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի արևելյան հատվածի տարածքները։ Չհաշված, որ պատերազմի անկանխատեսելիության աղեղի ձգումը ավելի ու ավելի է մոտեցնում միջուկային պատերազմի հավանականությունը։

Արդեն ԱՄՆ նոր վարչակազմի համար պարզ է, որ Ուկրաինայի համար 2014 թվականի սահմաններին վերադառնալն անհնար է, սակայն պատերազմը կանգնեցնելու համար որոշակի լուծումներ կարելի է գտնել։ Հիմնականում դրան է միտված ԹրամփՊուտին հեռախոսազրույցը։ Իսկ պատերազմների համար ծախսվող ահռելի գումարները ԱՄՆ-ը կարող է ներդնել իր տնտեսության մեջ ու կրճատել շռայլ ծախսերը՝ հատկապես այն պայմաններում, որ ԱՄՆ պետական պարտքի ծավալն արդեն անցել է 36 տրիլիոնի սահմանագիծը, ինչն էլ մոտեցնում է դեֆոլտի հավանականությունը, ինչից ամերիկյան ֆինանսական համակարգին հաջողվել է մի քանի անգամ խուսափել։ Միայն ամերիկյան պարտքի տոկոսների համար վճարվում է ավելի քան 1 տրիլիոն դոլար։ ԱՄՆ-ի կողմից կատարվող ծախսերի կրճատումը այնքան հրատապ է, որ այն չի շրջանցել նաև ՆԱՏՕ-ի շրջանակը։ Վաշինգտոնը պահանջում է, որ եվրոպական գործընկերները իրենց հաշվին վճարեն անվտանգության համար, այլ ոչ թե դա կատարի ԱՄՆ-ը։

Միջազգային հարաբերություններում նկատվող միտումներից է նաև այն, որ համաշխարհային ուժի ծանրության կենտրոնը Եվրոպայից տեղափոխվում է դեպի ասիական տարածաշրջան, որտեղ Չինաստանի մարշը անկասելի է թվում։ Եվ ԱՄՆ-ն իր ռեսուրսները կենտրոնացնում է Չինաստանին զսպելու ուղղությամբ։ Արդեն տեսնում ենք, որ ԱՄՆ-ը 10 տոկոսով բարձրացրեց Չինաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, դրան ի պատասխան էլ Պեկինը հայտարարեց ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը բարձրացնելու մասին։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի ռազմավարությունը կենտրոնանում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում չինական գերակայությունը բացառելու ուղղությամբ:

Այս գործընթացների հետ մեկտեղ կանխատեսվում է, որ բազմաբևեռ աշխարհն աչքի է ընկնելու մրցակցայնությամբ և տարաձայնությունների առկայությամբ, երբ միջազգային արենայի յուրաքանչյուր խաղացող առավելապես կենտրոնանում է միայն սեփական շահերի վրա, ինչի արդյունքում երկրորդական պլան են մղվելու անվտանգության մարտահրավերներն ու առկա սպառնալիքները, որոնց հաղթահարումը պետությունների միջև սերտ փոխգործակցություն է պահանջում։ Օրինակ՝ այդ սպառնալիքներից մեկը գոլբալ տաքացումն ու կլիմայական փոփոխություններն են։ Եթե պետությունները չկարողացան համատեղել իրենց ուժերը և մեկ օրակարգով առաջ շարժվել, ապա կլիմայական փոփոխությունները կարող են կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մարդկության համար։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ն պետք է անհապաղ դադարեցնի իր ֆինանսական աջակցությունը Հայաստանի կառավարությանը. Ռոբերտ ԱմստերդամԵս էլ ունեմ առաջարկ, թե ինչպես սկսել Կառավարության նիստերը․ Վահե ԴարբինյանՌիո մոլի բացումը 90-ականներից ավերակ մնացած տարածքը բարեկարգելուց ու այնտեղ տնտեսական գործունեության հնարավորություն ստեղծելուց բացի, նաև 500 աշխատատեղ ապահովեց․ Մարիաննա Ղահրամանյան«Եթե ճիշտ աշխատենք, ՔՊ-ն վերընտրվելու շանսեր չի ունենա». Ռոբերտ ՔոչարյանՏեղի է ունեցել «Պրազյանը» ֆիլմի պրեմիերան Եկեղեցին մնացել է միակ ազգային հենարանը, դրա համար էլ այսօր այն ենթարկվում է գրոհի․ Արմեն ՄանվելյանIDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովինԵրկրաշարժ Հայաստանում Ծափերով վերջին հրաժեշտը տվեցին հայտնի բժիշկ Արտավազդ Սահակյանին Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ,ու՞ր եք,ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ. Շարմազանով AxelMondrian-ը 2025թ ընթացքում արժանացել է երեք միջազգային հեղինակավոր մրցանակների՝ բրենդինգի, հանրային կապերի (PR) և կոմերցիոն ֆիլմերի արտադրության ոլորտներում«Հայաստան-Արցախ-Սփյուռք» 16-րդ մրցանակաբաշխությունն ընտրել է տարվա լավագույններին Անհանդուրժելի է կենսաթոշակառուների խնդիրները ուրանալը․ Հրայր ԿամենդատյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աջակցում է ավելի քան 7000 դիմորդ ու 900 շրջանավարտ ունեցող ծրագրին Թոշակառուները սոված են, քանի որ պետությունը ֆինանսավորում է ռեպրեսիվ համակարգը․ Ավետիք Չալաբյան Անտեսված գիտություն, ձախողված պետություն․ ինչպե՞ս կառավարել գիտությունըUcom-ը խթանում է տիեզերական ճարտարագիտության ուսուցումը Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ գեղեցիկ փաթեթավորմամբ Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ Փաշինյանը Բաքվից նավթ ու բենզին է ուզում գնել ԱրարատԲանկը ճանաչվել է 2025թ․ լավագույն ենթապահառու բանկ՝ ըստ Global Finance ամսագրիՉինաստանը բացել է էներգիայի պահեստավորման հսկայական կենտրոն Իմ առաջարկն է բոլորին. անենք միասնական գործ՝ բոլոր հնարավոր եղանակներով բացատրենք ժողովրդին՝ ինչի´ մասին են այս ընտրությունները. Վահե Հովհաննիսյան Խոստացված աշխատատեղերի փոխարեն՝ աճող աղքատություն ու թանկացումԵկեղեցու շուրջ թեման խայծ է, որպեսզի հանրությունը մոռանա սոցիալական հարցերը. Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագրի վտանգները․ ուր է գնում Հայաստանը իշխանությունների քաղաքական քայլերի հետևանքով Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն Գ. Ծառուկյանի հազարից ավելի թիմակից Գյումրիում հարգանքի տուրք մատուցեցին երկրաշարժի զոհերի հիշատակին«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամները այցելել են Գյումրի հարգանքի տուրք մատուցելու 1988-ի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակինՇնորհակալություն եմ հայտնում մեր խիզախ ընկեր Անահիտ Ղազարյանին, և կոչ անում եկեղեցու բոլոր նվիրյալ զավակներին հետևելու նրա օրինակին. Ավետիք ՉալաբյանՄոհամեդ Սալահը հայտարարություն է արել Լավ և վատ լուրեր կան. Էդմոն ՄարուքյանՏավուշի դպրոցներից մեկի հետնամասում 4-րդ դասարանի աշակերտները բռնnւթյшն են ենթարկել իրենց համադասարանցուն․ 10-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոցՆախավերջին M դասի կրկնակի արեգակնային բռնկում է տեղի ունեցել Ազգային ժողովի մոտ բախվել են նախագահի աշխատակազմում հաշվառված համարանիշերով «Renault»-ը և «Honda»-ն․ կա տուժածՄի մարդը չի կարող պառակտել մեզ երկարաժամկետ, հակառակության վերջը պետք է դրվի Հայաստանում․ Նարեկ Կարապետյան Գյումրիի ռեպետիցիան` Մայր տաճարը զավթելուց առաջ. Էդմոն Մարուքյան Թրամփը մեդալներ է հանձնել Ստալոնեին, Kiss ռոք խմբին և Գեյնորին «Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագիՀավայան կղզիներում գտնվող Կիլաուեա հրաբուխը ժայթքել է Ռուսաստանը բազմաթիվ պատճառներ ունի` ոչ մեկին չվստահելու․ Թուրքիայի ԱԳ նախարար «Անդառնալի կորստի և մեր ժողովրդի միասնության խորհրդանիշ»․ Աբրահամ Հովեյանը՝ Սպիտակի երկրաշարժի մասին «Ինտեր Մայամին» MLS-ի գավաթի եզրափակչում հաղթեց «Վանկուվերին»՝ պատմության մեջ առաջին անգամ հռչակվելով չեմպիոնԴեկտեմբերի 7-ը մեր ցավի, բայց նաև մեր միասնականության օրն է․ այն հիշեցնում է, որ վերքերից հետո մենք գտել ենք ուժ՝ կրկին կանգնելու ու շարունակելու․ Նաիրի Սարգսյան Մենք երբեք մեր հայրենակիցներին չենք թողնի միայնակ․ «Մեր ձևով» ժողովրդական շարժում Այսօր Սպիտակի երկրաշարժի 37-րդ տարելիցն է Սառցե դիմահարդարումը՝ ձմեռային թրենդ. ինչպե՞ս ստանալ այսպիսի արդյունք ԵՄ-ն պետք է վերացվի, և ինքնիշխանությունը վերադարձվի առանձին երկրներին. Իլոն Մասկ Կճոյանը Գյումրիում. Պահանջում եմ առնվազն պաշտոնանկ անել․ Էդմոն Մարուքյան Մենք ներկա էինք պատարագին, և մեր ներկայությամբ քաջալերում էինք մեր հոգևոր հայրերին
Ամենադիտված