Վահան Ավագյանն ընդդեմ Արիանա Հովսեփյանի գործով փաստաբանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին. Newspress.am
Հասարակություն
ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ն․Թորոսյան) վարույթում է գտնվում թիվ ԿԴ/1719/02/24 քաղաքացիական գործը: Երեւանի ավագանու անդամ Վահան Ավագյանը հայց է ներկայացրել ընդդեմ NEWSPRESS.am կայքի հիմնադիր Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի՝ պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման, ներողություն խնդրելուն պարտավորեցնելու, զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքելուն և փոխհատուցում վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին։
Նախնական դատական նիստը նշանակված էր 26․02․2025 թվականին, հարկ է արձանագրել, որ գործով պատասխանող Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի ներկայացուցիչ փաստաբան՝ Գարիկ Սահակյանը գործը քննող դատավորին ներկայացրեց պատճառաբանված բացարկի միջնորդություն, ինչի կապակցությամբ դատական նիստը մի քանի օրով հետաձգվեց: