Հայերեն


Դատախազությունը ՆԳՆ-ից պահանջում է անվավեր ճանաչել ոստիկաններին բնակարաններ հատկացնելու հրամանները

Քաղաքականություն

Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՆԳՆ-ի դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ գլխավվոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ ՀՀ ոստիկանության պետի 2017 թվականի մի շարք հրամաններ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին: Նշված հրամանների բովանդակության համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար հրամայել է բնակարաններ հատկացնել հրամաններում նշված անձանց:

Նշենք, որ նախկին ոստիկանապետին մեղսագրվող դրվագներից մեկն առնչվում է նրան, որ իր հրամաններով բնակարաններ են հատկացրել է դրա կարիքը չունեցող ոստիկանության ծառայողների՝ այդ թվում ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանին:

Նախորդ տարվա հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավճիռ է կայացրել, որում անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարուցված քաղաքացիական հայցի չափը՝ 35,000,000 ՀՀ դրամը կազմում է Քնարիկ Սասունյանին, Ռաֆայել Զաքարյանին և Գարեգին Գասպարյանին հատկացված անշարժ գույքերի ձեռքբերման արժեքի հանրագումարը, գտել է, որ հակակոռուպցիոն քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացնելու պայմաններում հնարավոր է գույքերի ձեռքբերման հիմքերը, այդ թվում՝ նվիրատվության գործարքներն առոչինչ (կամ անվավեր) ճանաչել և խնդրո առարկա գույքերը վերադարձնել ՀՀ ոստիկանության հաշվեկշիռ։

Այս հանգամանքը հաշվի առնելով դատախազությունը հայցացիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, որը սակայն մերժել է հայցադիմումը վարույթ ընդունել: Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության պետը, լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով արձակելու նորմատիվ կամ անհատական բնույթի հրամաններ, օժտված լինելով հանրային իշխանական լիազորություններով, հրամաններ է արձակել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատկացնելու մասին: Նշված իրավահարաբերությունները ծագել են հանրային շահի իրացման կապակցությամբ, այն է՝ պետական սեփականություն հանդիսացող բնակարանները, որոնք հանձնված են եղել ՀՀ ոստիկանությանը, տրամադրվել են վիճելի հրամաններում նշված անձանց, իսկ հայցադիմումով ներկայացված հիմնական պահանջները՝ ՀՀ ոստիկանության պետի՝ 2017 թվականի համապատասխան հրամաններն անվավեր ճանաչելու պահանջներն են:

Այսպիսով դատարանն արձանագրել է, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական դատավարության, այլ վարչական դատավարության կարգով, հետևաբար հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման:

Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում, որն էլ իր հերթին մերժել է բողոքը և օրինական ուժի մեջ թողել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի 2024թ. դեկտեմբերի 24-ի որոշումը:

Ինչո՞ւ աշխարհի այլ երկրներում հիմնականում չկա աղքատ հայ, բացի Հայաստանից. Նարեկ ԿարապետյանՈւժեղ է այն ղեկավարը, որը պատրաստվում է իր երկրին սպառնացող իրական վտանգներին ութ քայլ առաջ, և ոչ թե զբաղված է եգիպտացորեն ուտելով. ժամանակն է նոր և ուժեղ առաջնորդիՆարեկ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առթիվԻսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդԱյս օրը ևս մեկ առիթ է խոսելու հայ կնոջ ուժի, արժանապատվության և անսահման նվիրումի մասին․ Նաիրի ՍարգսյանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Սպահանի արտադրամասերի և ձիասպորտի ակումբի վրա. զոհվել է առնվազն 11 մարդԵրեկ՝ մարտի 7-ին, «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության «Բեկում» համաերիտասարդական ֆորումը համախմբեց շուրջ 350 երիտասարդների9 սովորություն, որոնք աննկատելիորեն «սպանում» են ձեր գեղեցկությունը Իրանը կարող է առնվազն կես տարի ինտենuիվ պшտերազմ վարել. ԻՀՊԿ Իրանը կպատասխանի ցանկացած պետության տարածքից իրականացվող hարձակումներին. ՓեզեշքիանԱռաջիկա ընտրությունների արդյունքում լինելու է հեղափոխություն-3, մեր նշաձողը 65 տոկոսն է. ՓաշինյանՉեմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում և հուսով եմ՝ դեռ կստանամ իմ հրավերը․ ՉանչարևիչՀորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար Պարտականություններն ամենօրյա ռեժիմով կատարման ենթակա են' և ոչ հայտարության մատերիալ․ Արշակ Կարապետյան Դիվանագիտական սխալ․ Հայաստանը հայտնվեց Ադրբեջանի աջակիցների ցանկումԱՄՆ-ը արդեն nչնչացրել է իրանական 42 ռազմանավ․ Թրամփ Իրանի վրա հшրձակումները կարող են վնասել տարածաշրջանային և համաշխարհային կայունությանը. Էրդողանը՝ ՍթարմերինՌուսաստանը կոչ է անում Թեհրանին և Բաքվին զերծ մնալ չմտածված քայլերից․ Զախարովա Փաշինյանի քաղաքականությունից հիասթափվածների թիվն աճում է․ Ավետիք Չալաբյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը սրտանց շնորհավորում է կանանց և աղջիկներինՍրտանց շնորհավորում եմ ձեր հրաշալի տոնը. Ավետիք ՉալաբյանԵրևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ. Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենԴո՛ւք ընտանիքի հոգատար մայրեր եք, հավատարիմ, սիրելի ընկերներ եք ու արժանի եք լավագույնին. Գագիկ Ծառուկյան «Համահայկական ճակատ» շարժմանառաջնորդի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-իկապակցությամբԱմռանը էժան էլեկտրաէներգիա, ձմռանը՝ թանկ. գների տատանումները խոչընդոտում են էներգետիկ նախագծերի իրականացմանըՄեր գեղեցկուհի կանանց և մայրերին լավագույն մաղթանքը խաղաղությունն է, որ ձեր սիրելի որդիները, սիրելի տղամարդիկ, հեռու լինեն պատերազմից, որ ձեր սրտերը երբեք չլցվեն ցավով․ Մհեր ԱվետիսյանZ սերնդի տղամարդիկ կարծում են, որ կանայք պետք է «ենթարկվեն» իրենց ամուսիններին Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ հիշողություններ չեն կարող «թափանցել» գիտակցության մեջԱՄԷ-ում հաշվել են Իրանից մեկ օրում արձակումների քանակը. առնվազն 16 բալիստիկ հրթիռ և 121 ԱԹՍ«Մեծ քաղաքականություն». Էպիզոդ առաջին Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմին Կոնսոլոդացիա՝ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շուրջ. դաշտը բյուրեղանում է Իրանն այլևս Մերձավոր Արևելքի բռնակալը չէ, այլ Մերձավոր Արևելքի պարտվողն է․ ԹրամփԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել էԳրեթե մերկ. Էմիլի Ռատակովսկին՝ Փարիզում կայացած Loewe-ի ցուցադրությանը «Ոչ Արևմտյան Ադրբեջանին» շարժումը ռեզոլյուցիա է ստորագրել. քաղաքական ուժերին բանաձեւ են առաջարկում Միջուկային զենքի տիրապետումը Կիևի ռեժիմի համար մոլուցք է․ Զախարովա «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով առաջարկվում է գրեթե կրկնակի նվազեցնել վարկերի տոկոսները. Նաիրի ՍարգսյանՔրիստոսի՝ աշխարհում ամենաբարձր արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցանդեսը Երևանում մեծ հաջողությունից հետո այժմ իր դռներն է բացել ԳյումրիումՍևան-Երևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բшխվել է «Shacman» մակնիշի բեռնատարին«Մեծ քաղաքականություն». անոնսԷդուարդ Սպերցյանը երկարաձգել է պայմանագիրը «Կրասնոդարի» հետ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է ԶՊՄԿ-ում երկարամյա աշխատանքային ուղի անցած կանանցՁորաղբյուրում բшխվել են «Chevrolet»-ն ու «Nissan»-ը. կան վիրшվորներ Մեծ բախում Իրանի շուրջ. Նախիջևանի միջադեպը և էներգետիկ պատերազմի մեկնարկըՄեր զինված ուժերը վրեժ կլուծեն ռազմական գործողությունների ընթացքում զոհված յուրաքանչյուր իրանցու համար․ Արաղչի«Հրապարակ»․ Որ հեռուստաընկերությունն ինչքան ռեյտինգ ունի Պետք է պայքարենք կիբերհանցագործությունների դեմ․ Հրայր Կամենդատյան.Մեկ անձի կողմից ջեռուցման վրա ծախսվող գումարը Հայաստանում կախված է մի քանի առանցքային գործոններից. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված