Հայերեն


ԶՊՄԿ-ում նախատեսում են կառուցել նոր պոչատար խողովակաշար

Տնտեսություն

Անցյալ շաբաթ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ԶՊՄԿ-ն երկու հանրային լսում է նախաձեռնել, որոնք կայանալու են հաջորդ շաբաթ Քաջարանում։ Լսումները վերաբերում են ԶՊՄԿ-ի արդիականացմանն ուղղված զգալի փոփոխություներին։ Այսպես՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախատեսում է մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում և Թիվ 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարի կառուցում և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունների  ներկայացում։

Ինչո՞ւ են ԶՊՄԿ-ում նախատեսում կառուցել նոր  պոչատար խողովակաշար և ի՞նչ նոր մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգի մասին է խոսքը։ Երեք տարի առաջ ԶՊՄԿ-ն հայտնեց պոչատար խողովակաշարի վրա տեղի ունեցած վթարի մասին։ Արդյո՞ք նոր պոչատար խողովակաշարի անհրաժեշտությունը պայմանավորված էր այդ միջադեպով։ Լսումների մասին մեր հարցերին ի պատասխան, ԶՊՄԿ լրատվական ծառայությունում առաջարկեցին զրուցել ընկերության կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հետ։

Արմեն Ստեփանյանը հաստատեց, որ պոչատար խողովակաշարերի մաշվածության պատճառով վթարների առաջացման ռիսկը բավական մեծ է, և դրանք հնարավոր վթարների կանխարգելման և դրանց հետ կապված ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման նպատակով որոշվել է կառուցել նոր պոչատար խողովակաշար, այլ ոչ թե իրականացնել հին խողովակաշարերի մասշտաբային վերանորոգման աշխատանքներ։

«Ներկայում ընկերությունը շահագործում է հիմնական խյուսատար խողովակաշար և 2 պահուստային խողովակաշարեր։ Ընկերությունը նախատեսում է կառուցել նոր պոչատար խողովակաշար դյուկերային անցումներում, որը կծառայի որպես հիմնական խյուսատար։ Այն կունենա արտահոսքի ռիսկից պաշտպանության լրացուցիչ բաղադրիչ։ Սա հենց այն համապարփակ բնապահպանական միջոցառումների և փոփոխությունների մասն է, որի մասին ազդարարել ենք»,– ասաց նա։

Ըստ Արմեն Ստեփանյանի, բնապահպանական ժամանակակից տեխնոլոգիաներում ավելի զգալի ներդրում է նախագծով նախատեսվող մեկ այլ ծրագիր՝ մասնակի շրջանառու ջրամատակարարման համակարգը, որը նույնպես ներկայացվելու է հանրային լսմանը։

«Համակարգը թույլ կտա կրճատել թարմ տեխնիկական ջրի ծախսը, ապահովելով նաև պոչամբար մղվող պոչանքի ծավալի կրճատումը։ Փորձեմ առավել մատչելի բացատրել։ Պոչանքի ընդհանուր ծավալի 50%-ի խտացման արդյունքում զանգվածից առանձնացված ջուրը կօգտագործվի տեխնոլոգիական պրոցեսներում՝ նվազեցնելով թարմ տեխնիկական ջրի օգտագործումը 20-30%-ով։ Ընդ որում, կարևոր եմ համարում նշել, որ սա ամենաժամանակակից տեխնոլոգիայով կառուցվելիք համակարգ է, որը տեղադրվելու է ամբողջովին փակ շենքում՝ կահավորված աղմուկից և այլ կողմնակի ազդեցություններից  առավելագույն պաշտպանության համակարգերով»,– նշեց ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենը։

Նրա խոսքով՝ այս ներդրումը կարևոր է մի քանի առումով։

«Կոնկրետ այս ծրագիրը  մոտ 35 մլն ԱՄՆ դոլար կապիտալ ծախս է ենթադրում։ Սակայն ինձ համար էականը մեր որդեգրած քաղաքականությունների շրջանակում այս նախագծի բնապահպանական, ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման, կլիմայական փոփոխություններին ադապտացիայի,  արտադրական պրոցեսի արդիականացմանը, միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն ուղղված ջանքերն են, որոնք, ինչպես և խոստացվել էր, իրականացվում են»,– նշեց Արմեն Ստեփանյանը։

Կասեցվել է «Biella»-ի մեկ արտադրատեսակի արտադրությունը Նոր C360 Matrix փաթեթ` Converse Mobile-ում Բիթքոյնը նոր ռեկորդ է սահմանել Միայն թուրքը նման կերպ կվարվի մեր եկեղեցու հետ. քաղաքացի Փաշինյանի ձեռքի տակ կան Թուրքիայի և Ադրբեջանի համար անցանկալի անձանց անունները. թիրախում նրանք են Աշխարհահռչակ ջութակահար Վադիմ Ռեպինը կժամանի Հայաստան` մասնակցելու Kapan Fest 2025-ին Երևանում մոտոցիկլի և բեռնատարի բախման հետևանքով մոտոցիկլը հայտնվել է «ԶԻԼ» բեռնատարի տակ, մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոցՈստիկանությունը սեփականության իրավունքով ինձ հատկացված միակ պարգևատրական զենքս արտադատական կարգով վերցրեց․ Հովհաննես ՔոչարյանԱֆրիկայի չորս ամենահարուստ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն, քան մայրցամաքի բնակչության կեսըԹայվանը ցուցադրում է ամերիկյան նոր Abrams տանկերի հզորությունը ԱՄՆ պետքարտուղարը Լավրովի հետ հանդիպումից հետո կոչ է արել Եվրոպային Կիևին ավելի շատ Patriot համակարգեր տրամադրելԿարծում եմ ՀՅԴ-ից հետո հաջորդը թիրախում են օրինական զենք ունեցող և զենքին տիրապետող «ազգային» հայերն ու ռազմամարզական կազմակերպությունները․ Աննա ԿոստանյանԲաց նամակ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանին․ Խաչիկ ԱբաջյանԳազայում իսրայելական նոր հարվածները 50-ից ավելի պաղեստինցու կյանք են խլել Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ. ՔԿՊրեմիերա. Սիլվա Հակոբյան-«Աշխարհս» Թմրանյութ տեղադրող երիտասարդը կալանավորվել էՇրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Զապորոժիեում գործարկվել է ևս մեկ հիբրիդային արևային էլեկտրակայան Հրապարակվել է ՀՀ օրհներգի նոր տարբերակը Այս վարչախումբն անգամ իր ներկայությամբ է պղծում եկեղեցին. Մենուա Սողոմոնյան «Ինտեր Մայամին» հաղթել է «Նյու Ինգլենդ Ռևոլուշնին». Մեսսին դուբլի և համաշխարհային ռեկորդի հեղինակԵս համոզված եմ, որ ձեր սերունդը կանի ամեն ինչ, որ չկորցնի Հայաստանի Հանրապետությունը․ Մհեր Ավետիսյան Ի՞նչ է տեղի ունեցել Աբու-Դաբիում․ Մենուա Սողոմոնյան «Բիզնես գործընթացների օպտիմիզացիա AI-ով» դասընթաց՝ ԱրարատԲանկի ղեկավար անձնակազմի համար Մնացական Սաֆարյանը հայ ժողովրդի անունից Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության սկզբունքը ոտնահարող հայտարարությամբ է հանդես եկել. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը, նրա կինն ու կուսակիցները խախտել են Քրեական օրենսգիրքը. Արամ Պետրոսյան Շրջանառության հարկի հաշվիչ՝ ՊԵԿ պաշտոնական կայքէջում Սամվել Կարապետյանի և Բագրատ Սրբազանի ուշագրավ մարտավարությունը Իշխանությունը վերացնում է դիմադրության օջախները Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ԶԼՄ-ները Հայաստանում ՍԴ-ն գրեթե լիովին անցավ Փաշինյանի ձեռքը Շուտով Փաշինյանը կսկսի պատմել, թե ինչ հրաշք բան է միջանցքը, թե ինչ անպետք, դարն ապրած բան է ինքնիշխանությունը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն աղաղակող հանցանքներ է գործում ընդդեմ Հայոց եկեղեցու. Ավետիք Չալաբյան Երեկվա որոշումը փաստացի ոչ թե պարզապես աշխատանքից մի քանի հոգու ազատման, այլ` ուսանողական կյանքի ապաազգայնացման մասին էր. Էդուարդ ԳալստյանԻնչո՞ւ է Նիկոլը նեղվում այս կարգախոսից. միգուցե Էրդողանն է վերջին հանդիպման ժամանակ հանձնարարել, որպեսզի այս թեման միանգամից փակվի. Արմեն Հովասափյան Համայն աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում ներդրում կատարելու դեպքում, ցանկացած պահի, կառավարության ղեկավարի ցուցումով, կարող են ունեզրկվել. Նաիրի Սարգսյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հայտարարում է բաց աճուրդ «դասական» փուլերով Մեզ ստիպում են սաբոտաժ անել Հայաստանի դեմ. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ է սպասում Նիկոլ Փաշինյանին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա անձնապես գրոհելու դեպքում․ Ավետիք Չալաբյան Մեզ պետք են կիրթ, բանիմաց, երիտասարդ քաղաքական գործիչներ. քաղաքացի Պաշտպանված էկոհամակարգ՝ բարձր տեխնոլոգիաների շնորհիվ. FPWC-ն և Ucom-ը միավորում են ուժերը Թրքահաճո վարչախումբը բոլոր ուղղություններով հուսահատ քայլեր է ձեռնարկում, փորձելով հնարավորն ու անհնարինն անել՝ փրկելու սեփական խորտակվող նավը. Ա. Չալաբյան«Գիշերվա կեսին զանգերից, նամակներից փոթորկվեցի՝ արշավ են նախաձեռնելու Մայր Աթոռի դեմ».Հայր Ասողիկ «Մարդ, որը հայկական Արցախը տվեց թշնամուն ու դա «մարսեց», ընդունակ է ամեն ինչի». «Փաստ» Կառավարման փողոցային մակարդակն ու պետական ինստիտուտների լեգիտիմության կորուստը. «Փաստ» «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ» Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետությունը կրկին հարվածում է բիզնեսին. թիրախում այս անգամ կառուցապատողներն են. «Փաստ»
Ամենադիտված