Հայերեն


Այսօրվա քպական իշխանությունները սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ հանգեցնում է թուրքադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանը դեռևս «տարածքային հավակնություններ» է պահպանում Ադրբեջանի նկատմամբ. «օդից» նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը: Նա նշել է, որ Հայաստանում նկատվում են «ռևանշիստական տրամադրություններ», և այս ամենը շարունակում է խոչընդոտ հանդիսանալ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը։

Թեմային անդրադառնալով՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Արցախն օկուպացնելուց և այնտեղ էթնիկ զտումներ իրականացնելուց հետո Ադրբեջանն այժմ տարածքային հավակնություններ է ներկայացնում արդեն Հայաստանին՝ ՀՀ-ն անվանելով «Արևմտյան Ադրբեջան» ու պահանջում է 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում։ Դրան զուգահեռ՝ Բաքուն պահանջում է փոխել ՀՀ Սահմանադրությունը, չգնել զինատեսակներ Արևմուտքից կամ այլ երկրներից՝ սահմանափակել հայոց բանակի թվաքանակն ու չվերազինել զինված ուժերը։

«Ադրբեջանը ցանկանում է Հայաստանը վերածել failed state-ի՝ ռազմական, տնտեսական, դեմոգրաֆիկ, քաղաքական առումներով։ Բաքուն ցանկանում է հսկողություն սահմանել հայոց բանակի թվաքանակի, վերազինման վրա, այսինքն՝ սահմանափակել Հայաստանի ռազմական հնարավորություններն ու ներուժը։ Իսկ 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» դեմոգրաֆիկ էքսպանսիա է Հայաստանի դեմ:

Ապագայում Բաքուն պահանջելու է, որպեսզի այդ ադրբեջանցիներն ինքնորոշվեն, օրինակ՝ Սյունիքում կամ այլ վայրում, և դա կլինի Ադրբեջանի լծակը ՀՀ-ի դեմ»,գրում են հեղինակները և հավելում, որ տնտեսական առումով հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացման պարագայում թուրքական և ադրբեջանական ներդրումները կլանելու են հայկական փոքր, աղքատ տնտեսությունն, ու դրանով հայկական շուկան վերածվի թուրքական մեծ տնտեսության կցորդի։

Ալիքի գնահատմամբ, Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հակառուսականությունն էլ հանգեցնելու է նրան, որ Հայաստանում ռուսական ներկայությունը, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում, փոխարինվի ադրբեջանական նավթով ու գազով։ Քպականներն արդեն իսկ հայտարարել են, որ նրանք դեմ չեն լինի Ադրբեջանից էներգակիրներ գնել։

«Թուրք-ադրբեջանական տանդեմը ցանկանում է կազմաքանդել հայոց պետականությունը՝ տնտեսական և դեմոգրաֆիկ մեթոդներով, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ռազմական։ Թուրքիան և Ադրբեջանը կառուցում են նոր թուրքական կայսրություն՝ Մեծ Թուրան, և Հայաստանը խոչընդոտ է այդ մեգածրագրի համար։ Այդ խոչընդոտը Անկարան և Բաքուն պատրաստ են վերացնել նաև ռազմական ուժով, սակայն ՀՀ-ում ռուսական ռազմաբազաների ներկայությունն ու Իրանի հայամետ դիրքորոշումը՝ զսպող գործոն են թուրք-ադրբեջանական տանդեմի համար»,-նշվում է վերլուծության մեջ: Միևնույն ժամանակ նշվում է, որ Հայաստանը թուրքական էքսպանսիային դիմագրավելու համար պետք է խորացնի ռազմաքաղաքական և տնտեսական կապերը ՌԴ-ի ու Իրանի հետ։

«ՌԴ-ն տասնամյակներ շարունակ ՀՀ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Իրանը պատրաստ է իր 80 միլիոնանոց շուկան բացել հայկական ապրանքների համար։ Վերջերս ԵԱՏՄ-ի ու Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Պանթուրքական ռազմավարությունն ազգային անվտանգության ու տարածքային ամբողջականության սպառնալիք է ՌԴ-ի և Իրանի համար։ Մոսկվան ու Թեհրանը ցանկանում են ունենալ հզոր բանակով ու տնտեսությամբ Հայաստան, որը չի դառնա հակառուսական և հակաիրանական պլացդարմ։

Հայաստանում պետք է տեղի ունենա իշխանափոխություն՝ այսօրվա քպական իշխանությունները դիլետանտ են արտաքին և ներքին քաղաքականությունում և սպասարկում են Արևմուտքի հակառուսական շահերը, ինչն էլ դե ֆակտո հանգեցնում է թուրք-ադրբեջանական տանդեմի դիրքերի ամրապնդմանը Հարավային Կովկասում»,գրում են հեղինակներն ու ամփոփում, որ դուրս մղել ՌԴ-ն և Իրանը Հարավային Կովկասից՝ նշանակում է դե ֆակտո կյանքի կոչել Մեծ Թուրանի ծրագիրը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան Ինչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը փակում է Արցախի էջը Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ»
Ամենադիտված