Հայերեն


«Քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը. իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը». «Փաստ»

Տնտեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայտարարագրման գործընթացը քաղաքացիներին այս օրերին անհանգստացնող ամենակարևոր հարցերից մեկն է: Ավաղ, ոչ միակը: Այն առնչվում է մեծ թվով մարդկանց. պետությունը նրանց «ներքաշում» է անհարկի թղթաբանության մեջ, գումարած՝ դրանից բխող հարկային պարտավորությունները: Շատ մասնագետների կարծիքով, սա այս իշխանությունների՝ մարդկանց գրպանը մտնելու հերթական քաղաքականությունն է:

Ցանկացած գործընթացի դեմ պայքարելու առաջին քայլն իրազեկումն է, ինչն էլ արդեն օրեր շարունակ իրականացնում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը, որի ղեկավար Նաիրի Սարգսյանը և իր գործընկերները հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ, ուղևորվում մարզեր և իրազեկման լայնածավալ հանդիպումներ իրականացնում այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այս գործընթացը և ինչ խութեր ունի: Իսկ ի՞նչ մտահոգություններ ունեն մեր քաղաքացիները, որոնք ի հայտ են եկել այս հանդիպումների ընթացքում:

«Բոլոր այն մարզերում, որտեղ այցելելություններ ենք ունեցել, քաղաքացիները համատարած դեմ են հայտարարագրմանը: Եթե կան մարդիկ, որոնք դեռևս հանրային հարցազրույցներից կամ մեկնաբանություններից կիսով չափ են հասկացել վտանգավոր հետևանքների մասին կամ լավ չեն ըմբռնել, տեղում քննարկման և հարցերի միջոցով շատ ավելի լավ են ըմբռնում դրանք, միանշանակ դեմ են արտահայտվում ու չեն ցանկանում հայտարարագրում իրականացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Ընդգծում է՝ մարդկանց շրջանում հիմնական մտահոգություններն առաջանում են լրացուցիչ ծախսերի, հարկերի, ընդ որում՝ չհարկվող գործարքներից հարկերի մասով, որոնք պետք է առաջանան, այդ թվում՝ օրենքների բացերի պատճառով: «Մտահոգությունները շատ են նաև բանկային գաղտնիքի՝ այլ անձանց տրամադրման մասով, որովհետև հայտարարագիրն ինքնուրույն լրացնելը բավականին բարդ գործընթաց է: Բարդությունը սկսվում է նախ տեխնիկականից, այսինքն՝ մարդ ամեն դեպքում պետք է ունենա օգնություն առաջին անգամ լրացնելուց, իսկ առաջին անգամ լրացնելուց հետո պետք է ունենա նաև հմտություն և գիտելիք: Օրինակ՝ գործարքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում արտահայտի, լրացնի հարկվո՞ղ, թե՞ չհարկվող մասում»,-նշում է նա:

Վերջին տարիներին հատկապես մի տեսակետ է շրջանառվում, թե ինչ էլ անի իշխանությունը, ինչ նոր օրենքներ ու նախագծեր էլ ընդունի, միևնույնն է, մարդիկ անտարբեր են: Սարգսյանն այս տեսակետի հետ չի համաձայնում՝ հաշվի առնելով նաև վերջին շրջանում իրենց նախաձեռնության անցկացրած հանդիպումները մայրաքաղաքում և մարզերում: Կարծում է՝ նման կարծիք հայտնող մարդիկ իրենք իրենց արդարացնելու համար են մեղքը գցում հասարակության վրա: «Համակարծիք չեմ տարածվող այն թեզի հետ, թե մեր հասարակությունն անտարբեր է: Բացարձակ նման բան չկա: Եթե հասարակությունն ունի հավատ գործողությունների հանդեպ, հաստատ անտարբեր չէ: Մենք տեղում ենք այս փաստն արձանագրում, բացարձակ անտարբերության չենք բախվում: Չի եղել դեռևս մարզային մեկ այցելություն, որի ժամանակ հասարակությունը հետաքրքրված չլինի առկա խնդիրներով, և իրենք չմասնակցեն իրականացվող միջոցառմանը: Նման դեպք չի եղել: Սա արդեն խոսում է հասարակության համընդհանուր ներգրավվածության մասին»:

Ի դեպ, քաղաքացիների հետ հանդիպումները շարունակվելու են, առաջիկա շաբաթ օրը հանդիպում տեղի կունենա Էջմիածնում, այնուհետև մյուս մարզերում: Դեռ շաբաթներ առաջ նաև Նաիրի Սարգսյանի հետ զրույցում էինք անդրադարձել այս գործընթացում իշխանության կատարած հետքայլերին՝ ժամկետի երկարաձգում, էլեկտրոնային ստորագրության վճարի չեղարկում, մինչև 300 հազար դրամ եկամտի չհարկում, որն, ի դեպ, ամենավիճելի հետքայլերից էր և, ըստ փորձագետների, իրականության մեջ ինչ-որ առումով թակարդ պարունակող:

Առաջացող խնդիրներին համարժե՞ք է պետական մարմինների արձագանքը, կա՞ ուղիղ կապ հասարակության և պետության միջև: «Չենք տեսնում այդ կապը, կամ այսպես ասեմ՝ շատ քիչ դեպքերում ենք տեսնում, երբ առաջանում է բողոքի զանգվածային ալիք: Նման դեպքերում իշխանությունները ստիպված կա՛մ հետքայլ են իրականացնում, կա՛մ հետադարձ կապ են ապահովում: Եկեք փորձարկված մեթոդներով ցույց տամ: Օրինակ՝ մեր՝ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը և տարբեր կազմակերպություններ պարբերաբար տարբեր պետական գերատեսչությունների ուղարկում ենք առաջարկներ, մտահոգություններ և այլն: Սովորաբար այս դեպքերում հետադարձ կապը չի լինում: Այո, պատասխանում են ինչ-որ մի բան՝ մենք գտնում ենք, որ այսպես է ճիշտ, ու վերջ։ Մինչև խնդիրը հասունանում է և բողոքի ալիք բարձրանում, այդ ժամանակ արդեն հաշվի են նստում քաղաքացու հետ: Դրանից հետո կամ պետք է հետադարձ քայլեր կատարեն, կամ արդեն որոշակի փոփոխությունների պայմանավորվածություններ ձեռք բերվեն, այն է՝ կոմպրոմիսային տարբերակով»,-ասում է նախաձեռնության ղեկավարը:

Ի դեպ, «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իր գործունեությունը սկսեց հետևյալով՝ «ստիպել» պետական գերատեսչություններին աշխատել՝ նրանց պարբերաբար ուղարկելով առաջարկ-պահանջներ, որոնց իրականացման պարագայում մեր երկրի տնտեսական պատկերում իրական փոփոխությունների մասին հնարավոր կլիներ խոսել: Այժմ այս գործընթացը ժամանակավոր դադարի փուլում է: «18 առաջարկ ներկայացրել ենք: 18 առաջարկի մի մասը դրական արձագանքի է արժանացել, որ, այո, կփոխենք, բայց որևէ բան չեն փոխում: Քանի որ հիմա կենտրոնացած ենք եկամուտների հայտարարագրի չեղարկման վրա, ժամանակավոր դադար ենք վերցրել: Հասնենք չեղարկմանը, հետո շարունակելու ենք նաև առաջարկների ներկայացումը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Գույքահարկի բարձրացում, եկամուտների հայտարարագրում, աղբահանության վճարի թանկացման քննարկում, օրենսդրական փոփոխություններ, որոնք վնասելու են բիզնեսի գործունեությանը: Շարքն անվերջանալի է: Բայց նույն այս գործողությունները վնասում են իշխանությունների՝ առանց այն էլ նվազող վարկանիշին: Ո՞րն է այս շտապողականության պատճառը: «Իրենք խնդիր ունեն բյուջեի պլան կատարելու: Միևնույն ժամանակ ունեն ստանձնած պարտավորություններ՝ պետական պարտք ներգրավելու ժամանակ՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ կատարելու: Չէին սպասում, որ այս նախագծերն այսպիսի դիմադրության կարժանանան, բայց քանի որ արդեն ստեղծեցինք այդ ալիքը, հիմա նրանք երկու քարի արանքում են: Մի կողմից՝ հասարակական ճնշումն է իրենց վրա, որ այս փուլում չպետք է իրականացնեն համատարած հայտարարագրում, երկրորդ կողմից՝ իրենց փողատու միջազգային կազմակերպություններն ու երկրներն են, որոնք պարտադրում են անպայման դա կատարել: Երրորդ կողմից՝ ունեն բյուջեի եկամտային մասն ապահովելու խնդիր, տեսնում են, որ այլ ներուժ չկա, որևէ տեղից չեն կարողանում այլևս, բառիս բուն իմաստով, փող «քերել», մտնում են հասարակության գրպանը։

Մոտավորապես մեկ ամիս առաջ էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հայտարարագրումը մինչև նոյեմբեր ամիսը հետաձգելու մասին, բայց առարկայական քայլ չի կատարվել: Ինչպես տեսնում ենք, զգուշավոր ու վախեցած են այս հարցում: Եթե երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը, որ օրենքի տեսք ստանա, հասարակության հետ միասին շատ ավելի ենք ճնշումը մեծացնելու: Նրանք սպասում են՝ տեսնեն, թե ինչի է հասնում ալիքը, ըստ դրա որոշեն՝ մինչև նոյեմբերի 1-ը, թե՞ ավելի երկար ժամանակով հետաձգում կատարեն: Բայց, միևնույն ժամանակ, չեն կարողանում պատասխան տալ միջազգային գործընկերներին»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Յունիբանկը դարձել է Հայ-բրիտանական գործարարության պալատի A-մակարդակի անդամ Այս օրինագիծը միայն «ՀայաՔվե»-ի դեմ չէ, այն ուղիղ հարված է ժողովրդավարությանը․ Ավետիք ՉալաբյանՁմեռային արկածները շարունակվում են Myler-ում․ Idram&IDBankԱրարատԲանկի աջակցությամբ նոր ձևաչափով կկայանա ԿարդաLove 5-րդ հոբելյանական փառատոնը Գործող ռեժիմը կախվածության մեջ է Բաքվից և Անկարայից․ Արմեն ՄանվելյանՀամապարփակ անվտանգության հայեցակարգը թույլ կտա բանակը դարձնել խաղաղության երաշխիք․ Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չարաշահելու է «խաղաղության» խոսույթը Վենսը հայտնվել է քննադատության ներքո՝ գրառումը ջնջելու համար Փաշինյան-եկեղեցի հակամարտությունը նոր փուլ է մտնում Հայաստանը 2025-ին գերազանցել է էներգետիկ սպասումները Ucom-ի ծառայությունների դիմաց այսուհետ կարելի է վճարումներ կատարել IDBank-ի հավելվածի միջոցով Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը Նիկոլ Փաշինյանին շահավետ չէ եկեղեցու հարցի արագ հանգուցալուծումը. Նաիրի Սարգսյան Այսօր մեր կարևորագույն խնդիրներից մեկը ինքնության հարցն է․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին համեմատում է ծայրահեղական իսլամի հետ. Էդմոն Մարուքյան «Միջանցք» կա, փոխադարձություն չկա. ի՞նչ է շահում Հայաստանը. Վահե Հովհաննիսյան Ես համարում եմ, որ մեր հողերը հանձնելու դիմաց ինքը կաշառք է ստացել. Արշակ ԿարապետյանԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ Կապանի ԲԿ-ում 10 բարձրորակ մասնագետ է աշխատում«ՀայաՔվեն» Գյումրիում բացեց արդեն երկրորդ տարածքային գրասենյակըՀրապարակա՛վ պաշտպանել Հայաստանի բարեկամ Իրանին․ ահա՛ Հայաստանի իշխանության այսօրվա անելիքը. Խաչիկ ԱսրյանԲռնաճնշումներ Վաղարշապատում. տեղի են ունենում խուզարկություններ և ձերբակալություններ. Սևակ Խաչատրյան Վենսի տարածաշրջան այցը ֆիքսվեց ու կհիշվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կատարած այցի տհաճ դրվագով՝ գրառում անելու, այն ջնջելու և անչափ տհաճ խմբագրումով կրկին տեղադրելու հանգամանքով․ Աբրահամյան Fun Fruit ընկերությունը «Gulfood 2026» ցուցահանդեսին ներկայացրել է իր մրգերը 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա փետրվարի 12-ինՄիայնակ բնակվող յուրաքանչյուր տարեց պետք է ունենա հարկային արտոնություն. Հրայր ԿամենդատյանՈրն է մեր և Փաշինյանի պատկերացրած խաղաղության իրական տարբերությունը. Ավետիք ՉալաբյանՔաղաքացիները Վենսին կոչ են արել պաշտպանել քրիստոնյաներին բռնապետությունից Երևանում Վենսին բողոքներ են փոխանցվել անլար ցանցով` wi-fi-ով ՀՀ որոշ շրջաններում ձյուն է տեղում Ուգոչուկվու Իվուն վիրահատվել է Մի անհանգստացի Փաշինյան, քո աշխատավարձը 1 դրամ չի լինի, բայց հաջորդ Վարչապետինը կլինի. Նարեկ ԿարապետյանՀայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը Կանադան մտադիր Է 10 հազար Բրաունինգի ատրճանակ փոխանցել Ուկրաինային․ Ottawa CitizenԱՄՆ-ը Լեհաստանին է մատակարարել Abrams տանկերի նորագույն տարբերակի խմբաքանակըՎենսը եկավ Հայաստան 9 միլիարդի գործարք կնքեց ու գնաց. Արթուր ՄիքայելյանՀարսնացուն՝ Birkenstocks-ով. 1300 դոլար արժողությամբ դիզայներական կոշիկները համացանցը բաժանել են երկու ճամբարի«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն այսօր հանդիպում է ունեցել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների հետՍկսել են վճարել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը Կրեմլը Թուրքիային հիշեցրել է միջուկային uպառազինnւթյան չտարածման ռեժիմի մասին Խաբել, խաբել, սենց էլ խաբել․ Ալիկ ԱլեքսանյանԱՄՆ-ի փոխնախագահ Ջեյ Դի Վենսը միակ բարձրաստճան ամերիկացին չէ, որի խոսքերը Փաշինյանի հետ հանդիպմանը «պատահաբար» սխալ են թարգմանվել․ Մարիաննա ՂահրամանյանԴավաճանության 8 անսպասելի նշանները Թրամփը պահանջել է ԱՄՆ-ն և Կանադան միացնող կամրջի կեսի սեփականությունը Մի քանի եվրոպացի գործընկերոջ առաջարկել եմ վերսկսել երկխոսությունը Ռուսաստանի հետ․ ՄակրոնԱՄՆ-ի արտաքին քաղաքականության տրամաբանության վերաբերյալ իմ զրույցի անոնսը ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի հետ․ Մենուա ՍողոմանյանԻ վերջո, մարդիկ պետք է իմանան իրականությունը․8 տարի տևած կեղծիքի ժամանակաշրջանը ավարտվելու է ՇՈւՏՈՎ․ Արեգա ՀովսեփյանԲա թե 9 մլրդ ներդրում. Լենա Մաթևոսյան Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր․ ՌԴ փոխարտգործնախարարՍտախոսությունը ամենավատ բան ա, որ պաշտոնյան կարող է ունենալ, բայց Նիկոլ Փաշինյանի թիմը պաշտոն բառի հերը անիծել ա․ Գառնիկ ԴավթյանՌաֆինյան նշել է, թե ինչից կախվածություն ունի Յամալը
Ամենադիտված