Հայերեն


Փաշինյանի ընտրական նրբերանգները. «բորդյուր լիզելուց» մինչև «պադվալի առնետ». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը չափից շատ է սիրում հպարտ-հպարտ հայտարարել, թե իր իշխանավարման շրջանում, իբր թե, Հայաստանում ընտրություններ չեն կեղծվում, ամեն ինչ ըստ կարգի է արվում, մի խոսքով՝ հրաշալի է: Ինչպես այլ դեպքերում, այս հարցում էլ Փաշինյանը, բնականաբար, կեղծում է իրողություններն ու իրականությունը:

Առհասարակ, ընտրությունների հետ կապված, կոնկրետ վերջին 7 տարվա առումով կան մի շարք առանձնահատկություններ և բնութագրական ընդհանրություններ, որոնք արժե թեթևակի ի մի բերել, մանավանդ որ Փաշինյանն ինքը դրա առիթը տվեց՝ օրերս Գյումրիում իր քպականների առաջ ունեցած «պադվալա-բոցաշունչ» ելույթով:

Տեսեք, 2018-ի ապրիլից ի վեր, սկսած այդ տարվա սեպտեմբերից (Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ), Փաշինյանը միշտ անձամբ է մասնակցել քարոզարշավներին, նախընտրական հավաքներին, մշտապես ելույթներ է ունեցել, հայտարարություններ ու բացականչություններ արել: Անխտիր բոլոր դեպքերում Փաշինյանը դիրքավորվել է ծայրահեղ ագրեսիվ, աչքի է ընկել վիրավորական արտահայտություններով՝ ընտրության մյուս մասնակիցների հասցեին, հնչեցրել է սուր մեղադրանքներ, որոնք գրեթե երբեք սահմանված կարգով չեն հաստատվել: Ավելին, իր ենթակայության ներքո գտնվող ոստիկանական և ուժային կառույցներին տվել է ակնհայտորեն սադրիչ ու ծայրահեղական հրամաններ ու հրահանգներ:

Թեթևակի արժե հիշեցնել նրա ինչպես նախկին, այնպես էլ վերջին ելույթների ագրեսիվ, հասարակության ներսում ատելություն ու թշնամանք սերմանելու նպատակ հետապնդող բառամթերքը և մոտեցումները: Տեսեք, Փաշինյանը հասարակությանը բաժանեց «սևերի» և «սպիտակների», խոսեց «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», «բորդյուր լիզելու» և նմանօրինակ ֆրազներով: Նկատենք, բոլոր այդ դեպքերում նա եղել է ՀՀ վարչապետի պաշտոնում, իսկ նրա այդ սպառնալիքները նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանական, աածական ուժերը դիմակավորված («մասկի-շոու») ցուցադրություններով, կաշվից դուրս գալով ձգտել են իրականացնել:

Բոլոր ընտրարշավների ժամանակ Փաշինյանը շարունակ խոսել է «նախկիններից», «թալանածը հետ խլելուց», «քաբաբ առ քաբաբ» վերադարձնելուց ու նման բաներից՝ «մոռանալով», որ ինքը վաղուց արդեն իշխանություն է, այլ ոչ թե ծայրահեղ կամ ավտոտնակների տանիքների վրայով քայլող արմատական ընդդիմադիր: Կան դիտարկումներ, որ Փաշինյանը «ջարդեմ-փշրեմ», «ծեփեմ-փռեմ», «պադվալի առնետ», «թալանչի նարկոկարտել» ու նման դրսևորումներով է առանձնացել, փոխարենը՝ երբեք ծրագրային որևէ բան չի ասել:

Աչքի ընկնելու պահով՝ այո, ու դրա մասին արդեն նշեցինք: Բայց պետք է նկատել, որ հիշատակված թե՛ համապետական, թե՛ ՏԻՄ ընտրություններում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն (2018-ին՝ իրենց «Իմ քայլը») նաև ծրագրեր են ներկայացրել: Դե, ընտրարշավին որևէ բան պիտի ներկայացնեին որպես «նախընտրական ծրագիր», ներկայացրել են:

Ինչն է բնութագրական. թե՛ 2018-ի դեկտեմբերի, թե՛ 2021-ի հունիսի ընտրության պաշտոնական արդյունքներով «հաստատված» այդ ծրագրերը գերազանցապես չեն կատարվել, իսկ վերջինը արդեն չի էլ կատարվի: Ավելին, 2021-ին ՔՊ-ի ներկայացրած նախընտրական ծրագիրը, որ նույն թվականի օգոստոսին ամրագրվել է որպես «ՀՀ կառավարության 2021-25 թթ. գործունեության ծրագիր», ոչ միայն չի կատարվել ու չի կատարվի, այլև առնվազն Արցախի, ՀԱՊԿ-ի, հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ կետերով «կատարվել» է տրամագծորեն հակառակ ուղղությամբ: Փաշինյանը խոստացել է Արցախի հայության ինքնորոշման իրավունքի իրացում, արել է առավել քան հակառակը՝ հայաթափել է Արցախը, ուրացել է այն և հանձնել է թշնամուն: Փաշինյանը խոստացել է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, բայց ծայրահեղորեն փչացրել է դրանք, և այդպես շարունակ: Ցանկը չափազանց երկար է: Այսինքն, բնութագրականն այն է, որ Փաշինյանը ընտրություններում ագրեսիվ հայտարարություններ անելուց բացի, ներկայացրել է նաև ինչ-ինչ ծրագրեր, որոնք սակայն չեն կատարվել, ավելին՝ գործնականում արել է «ծրագրածի» տրամագծորեն հակառակը:

Արդեն հպանցիկ նշեցինք, բայց այստեղ հատուկ ու ևս մեկ անգամ ընդգծենք. 2018 թվականից մինչ օրս տեղի ունեցած բոլոր ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է վարչապետի պաշտոնում: Նա, իհարկե, կարող է ասել, թե 2021-ին իբր հրաժարական էր տվել, բայց դա պարզամիտ-դյուրահավատների համար նախատեսված էժանագին «կուտ» է: Իրականում բոլորն էլ լավատեղյակ են, որ նա այդ ամբողջ ընթացքում, բացառությամբ թերևս 2020 թ. նոյեմբերի լույս 10-ի գիշերվա, մշտապես տիրապետել է իր պաշտոնի ընձեռած բոլոր հնարավորություններին ու լծակներին: Անգամ... պաշտոնի չընձեռած հնարավորություններին, նկատի ունենք՝ դատավորների ու դատական իշխանության վրա ամենաուղղակի ճնշումները:

Այնպես որ, վերջին 7 տարվա անխտիր բոլոր ընտրություններում ամենավայրագ ու գռեհիկ ձևով շահագործվել ու չարաշահվել է վարչական ռեսուրս ասվածը: Հիմա էլ է չարաշահվում ու չարաշահվելու է: Մյուս կողմից՝ հատկապես ՏԻՄ ընտրությունների հետ կապված՝ անհնար է դուրս չբերել փաշինյանական իշխանության համար բնութագրական այն հանգամանքը, որը կարելի է բնորոշել որպես ընտրողների կամքի և կատարած ընտրության բռնաբարում՝ այլասերված եղանակներով: Մի ամբողջ շարք խոշոր համայնքներում Փաշինյանն ու նրա ՔՊ-ն պարտվել են ընտրություններում: Սակայն դրանից հետո, Փաշինյանի գլխավորությամբ, պետական մարմիններն օգտագործվել են ընտրություններում հաղթած թեկնածուների նկատմամբ ամենաիսկական տեռոր ու բռնաճնշումներ իրականացնելու նպատակով:

Ամենից ցցուն օրինակը Վանաձորում կատարվածն էր: Չնայած, նմանօրինակ դրսևորումներ եղան մի քանի այլ համայնքների դեպքում ևս, իսկ Գյումրիում էլ որոշվեց իշխանությունը գրավել՝ քաղաքապետի որդու դեմ քրեական հետապնդմամբ ճնշում գործադրելու միջոցով:

Այսինքն, եթե նույնիսկ ընտրությունների միջոցով, չնայած բոլոր կեղծիքներին, սպառնալիքներին, ճնշումներին, վարչական ռեսուրսների չարաշահմանը, որևէ մեկ այլ թեկնածու կամ ուժ կարողանում է ընտրվել, Փաշինյանն ու նրա ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը, դատախազությունը, ԱԱԾ-ն, քննչական մարմինները, դատարանները, իրենց «պատառոտելով», ամեն ինչ անում են, որ ոտնահարեն ընտրողների կամքի արտահայտությունը: Սա է փաշինյանական իշխանության ու, այսպես կոչված, «ժողովրդավարական բաստիոնի» իրական բնութագիրը:

Այո, հնարավոր է՝ դեռ ինչ-որ անձինք կան, որ էքստազի մեջ են ընկնում, երբ Փաշինյանը արտաբերում է «պադվալի առնետ» կամ նման մի բան: Բայց ակնհայտ է, որ Փաշինյանն ու նրա ՔՊ-ն գնում են դեպի համակողմանի «պռավալ», այն է՝ տապալում: Վատն այն է, որ նրանք իրենց հետ դեպի այդ կողմ են քարշ տալիս նաև պետությունը:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Քաջարանցի ուսանողները ծնողների աշխատավայրում էին` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ալիևին խաղաղություն պետք չէ, նա այն որպես զիջում է ընկալում. Մենուա Սողոմոնյան Հայաստանում կա քրեաօլիգարխիա, այն պետք է քանդել. Արմեն Մանվելյան Դատական դեպարտամենտը արձագանքում է լրագրողների դժգոհություններին Շենգավիթի դատարանում Մեծ Բրիտանիայի բնակիչները գումար են վաստակում արևից շնորհիվ Tesla-ի նոր ծրագրի Ի՞նչ է իրականում կատարվում թիվ 109 մանկապարտեզում. Հայկ ԿոստանյանՆիկոլը ժպիտով, ուրախ` կապիտուլյացիա ստորագրեց Վաշինգտոնում. Արսեն Սարգսյան Ֆասթ Բանկը թողարկել է Visa Infinite պրեմիում դասի մետաղական քարտՈւշացած նախաձեռնություն արցախցիների կողմից «ՀայաՔվեի» երիտասարդական ծրագրի շրջանակում Վայոց ձորի «Արշակունի» ռազմամարզական ճամբարում մեկտեղվել են Արմավիրի մարզի տասնյակ պատանիներ ու երիտասարդներ Թորոսյանին նախարար կնշանակեն, բայց՝ պայմանով Դպրոցական գնումները՝ ավելի շահավետ․ Idram&IDBank Միլիարդներ ունեն, մեր թոշակը մի 5000-ով չեն ավելացնում. քաղաքացի Օվերչուկն իր հետ կոշտ զգուշացումներ է բերել Իշխանությունը կրկին ձախողել է հայտարարագրման համակարգը Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն արևային կայան են տեղադրել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում Կա'մ հայ ես, կա'մ՝ Փաշինյան. սա' է լինելու ընտրությունների երկընտրանքը, Նիկոլի մոտ չի' ստացվելու. Ավետիք Չալաբյան Բռնաճնշումների շղթան․ Սամվել Կարապետյանի և ընդդիմադիրների կալանքը որպես քաղաքական հաշվեհարդար Կոշտ դիրքորոշումներից դեպի ավելի պրագմատիկ ու գործարարական մոտեցում. արդյո՞ք մոտ են լուծումները. «Փաստ» Հասարակությունն ավելի ու ավելի վատ է ապրում, իսկ իշխանավորները «փթթում» են. «Փաստ» «Հայաստանը լիարժեք չի վերահսկելու ճանապարհը. իշխանությունները չեն նշում, թե կոնկրետ ինչն է լինելու Հայաստանի իրավասության ներքո». «Փաստ» Քարոզչական նախաթուղթ... զրոյական կետով «խաղաղության» մասին. «Փաստ» Պայուսակը ուսապարկին վնա՞ս է. «Փաստ» «Ծափ տվեք, արա՛...»-ից՝ «բուռն, երկարատև ծափահարություն» և «օվացիա». «Փաստ» Փաշինյանը ՀՀ կյանքի ճանապարհները տրամադրելու է Ադրբեջանին. «Փաստ» Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը. հայտարարություն Երևանում բախվել են «Mazda»-ն և մոտոցիկլը Ferrari F50-ն աճուրդում գնի ռեկորդ է սահմանել Իրանն ու ԱՄՆ-ն դեռ չեն հասել մակարդակին, որը թույլ կտա արդյունավետ բանակցել. ԱրաղչիՀավաքական անվտանգության հարցերն առանց Ռուսաստանի լուծելն ուտոպիա է և ոչ մի տեղ չտանող ճանապարհ. ԼավրովՊուտինն Էրդողանի հետ կիսվել է Անքորիջում Թրամփի հանդիպման մասին իր գնահատականովԹրամփը հրամայել է սև ներկել Մեքսիկայի հետ սահմանային պատը. հայտնի է՝ ինչու «Սրտերը հանդիպում են քայլերից առաջ». Անի Երանյան Իրանի նախագահը կարծում է` Բելառուսի հետ համագործակցությունը կօգնի չեզոքացնել պատժամիջոցներըՄոհամեդ Սալահը ճանաչվել է Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն խաղացող Դիլիջանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Աֆղանստանում ավտոբուսը բախվել է մոտոցիկլետին և բեռնատարին. զոհվել է 71 մարդ, այդ թվում՝ 17 երեխաԱյս կործանարար ընթացքը կանխելու համար պետք է օր առաջ ազատվել Նիկոլից. Դավիթ ՀամբարձումյանԿրթության հարցերում մասնագիտական հանրության ձայնն անտեսվում է. Ատոմ Մխիթարյան Որքան զիջումները շարունակենք, իրավիճակը վատթարանալու է. Արմեն Մանվելյան Նիկոլի հանձնածը ոչ այլ ինչ է, քան միջանցք. Դավիթ Սարգսյան Հնդկաստանը հասել է 100 ԳՎտ արևային մոդուլների արտադրության հզորությունների Հայաստանի և Իսպանիայի ԱԳ նախարարները քնննարկել են գործընկերության զարգացմանն ուղղված աշխատանքները ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված