Հայերեն


Ֆինանսապես գրագետ՝ Իդրամ Ջունիորի հետ

Հասարակություն

Շարունակվում է Իդրամի ֆինանսական գրագիտության արշավը Հայաստանի կրթական հաստատություններում։ Օրերս հերթական սեմինարն է կայացել Օհանյան կրթահամալիրում, որի ընթացքում դպրոցականներին ներկայացվեց կարևոր ու անհրաժեշտ տեղեկատվություն ֆինանսների գրագետ տնօրինման, խնայելու կարևորության մասին։

Առանձին ու մանրամասն երեխաներին ներկայացվեցին ֆինանսական զեղծարարությունների ամենատարածված տեսակներն ու տարբերիչ մեխանիզմները, դրանցից պաշտպանվելու կանոնները։

Իդրամի և IDBank-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի կարծիքով՝ ֆինանսական գրագիտության թեման ոչ միայն կարևոր ու օրակարգային է, այլ նաև շատ հետաքրքիր է երեխաների համար․ «Ինչպես արդեն տեղյակ եք, Հայաստանի Հանրապետությունում դպրոցականների ֆինանսական գրագիտության ուղղությամբ իրականացվում են մի շարք պետական ծրագրեր և նախաձեռնություններ։ Հատկապես կարևոր ու արդյունավետ են ՀՀ ԿԳՄՍ և ՀՀ ԿԲ-ի ջանքերը՝ Հայաստանի դպրոցականների շրջանում ֆինանսական գրագիտության զարգացման ուղղությամբ։

Իդրամ ընկերությունը, որպես շահագրգիռ կողմ,  առաջնորդվելով ՀՀ կառավարության Ֆինանսական կրթության ազգային ռազմավարության դրույթներով, իր կողմից ևս համեստ ներդրում է կատարում բնակչության, այդ թվում՝ դպրոցականների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման գործում։ Պետք է նշեմ, որ մեր Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ռազմավարության ուղղություններից մեկը հենց ֆինանսական գրագիտությունն է, և մենք այն համարում ենք կայուն ու պաշտպանված հասարակություն ունենալու գրավականներից մեկը։  Այսօրվա միջոցառումը հերթականն է, և այս շարքը շարունակական է լինելու։ Վստահ ենք, որ երեխաներին փոխանցված գիտելիքները կունենան կարևոր նշանակություն իրենց հետագա կյանքում»,- նշեց Տաթևիկ Վարդևանյանը։

Հանդիպման գլխավոր հյուրերից էր Իդրամ Ջունիորը, ում հետ երեխաները միշտ սիրով են շփվում։ Հայաստանում առաջին ու միակ մանկական ֆինանսական հավելվածը, որը ստեղծվել է երեխաների շրջանում ֆինանսական գրագիտությանը նպաստելու նպատակով, արդեն հասցրել է դառնալ երեխաների սիրելի ու վստահելի ընկերը ֆինանսների աշխարհում։

Դուք ևս կարող եք միանալ Ջունիորի հետաքրքիր ու զվարճալի ճամփորդությանը՝ պարզապես ներբեռնելով հավելվածը Ձեր երեխաների սմարթֆոններում։ Idram Junior հավելվածի միջոցով երեխաները հնարավորություն կստանան անկանխիկ գումար ունենալ, անհպում վճարումներ կատարել, խնայել և ֆինանսական գրագիտություն սովորել, իսկ ծնողները՝ վերահսկել երեխաների ֆինանսական գործողությունները ժամանակակից և անվտանգ գործիքի միջոցով։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ԶՊՄԿ կողմից իրականացվող սոցիալական ծրագրերից մեկով ՆյուՄեգ-ի լավագույն ընտրանին հասանելի է դառնում մեր համայնքներում Հայաստանը կարիք ունի պետական մտածողությամբ սոլիդ իշխանության, որը կարողանա պահանջել և գտնել Հայաստանի համար իրական անվտանգության իրական մեխանիզմներով երաշխիքներ. Վահե Հովհաննիսյան Իրանի կասկածները չեն թոթափվել Կգնա՞ Փաշինյանը արտահերթ ընտրությունների Իդրամ Ջունիոր․ երեխայի ամենալավ ուղեկիցը Դեսպանների հավաքին ուշագրավ զարգացումներ են սպասվում Արցախի էջը կենդանի է մեր արյան մեջ, մեր հիշողության մեջ, մեր անեծքի ու հավատքի մեջ. Հրայր Կամենդատյան Իսրայելը Գազա քաղաքի գրավումից առաջ զորակոչելու է 60,000 պահեստազորային Նիկոլը կատարում է հայակործան ծրագիր. քաղաքացի Երևանում` ավտոմեքենայի մեջ, հայտնաբերվել է տղամարդու մարմին Խաչմերուկը փակուղի է․ ինչու Վաշինգտոնի հռչակագիրը չի բերում տնտեսական օգուտ Ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերվել է խարդախության մեղադրանքով հետախուզվող 59-ամյա օտարերկրյա քաղաքացինԵՄ-ն սկսել է շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ 2022 թվականին նա հրաժարվել է միանալ Ռուսաստանի դեմ ռազմական hակամարտությանը. ԿոբախիձեՌԴ-ն Ուկրաինային է հանձնել զինծառայողների 1,000 մարմին Պակիստանում ջրհեղեղները խլել են առնվազն 340 մարդու կյանք Ուկրաինան պատրաստվում է շարունակել Ադրբեջանից գազ ներմուծելը. էներգետիկայի նախարարՌԴ-ն երբեք նպատակ չի ունեցել պարզապես գրավել տարածքներ, լինի դա Ղրիմ, Դոնբաս, թե Նովոռոսիա, այլ ձգտել է պաշտպանել ռուսներին. ԼավրովChatGPT հավելվածը 30 անգամ ավելի գումար է վաստակել, քան մրցակիցները միասին վերցրածԼևոն Արոնյանը հաղթանակ է գրանցել «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարումՓորձ է արվել ՀՀ ներկրել «բուպրենորֆին», «կոկաին», «հաշիշ» տեսակի թմրամիջոցներ (տեսանյութ)Վայոց ձորում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը Չինաստանն ու Հնդկաստանը վերսկսում են սահմանային հարցերով երկխոսությունը Դիանա Մալենկոյի ամառային հանգիստը Հայաստանին նոր քաղաքական մշակույթ և նոր առաջնորդներ են պետք. Արմեն ՄանվելյանՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցում է մարզային գրադարանների գրքային ֆոնդերի նորացման նախաձեռնությանը«Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը ճանաչվել է հաղթող «Լավագույն լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում Այս իշխանության բերածը ոչ թե խաղաղություն է, այլ «խաղաղ թույն». Ավետիք Քերոբյան Ադրբեջանը իր օրենսդրական թատրոնը վերածել է հայերի դեմ ահաբեկչական գործիքի․ Հրայր Կամենդատյան Կապանի ակումբագրադարանային միավորմանը՝ 500 կտոր գիրք Հայաստանում գյուղատնտեսությունը շատ հանգիստ կարելի է մի քանի տարում զարգացնել, բայց դա չի արվել և չի արվում․ Նաիրի Սարգսյան Փորձում են մատաղ սերնդին հետ պահել Արցախի մասին նույնիսկ երազելուց. Մենուա Սողոմոնյան Կրկնակի օգուտ. Գոլանի բարձունքներում սկսել է գործել անսովոր էլեկտրակայան «Երաժշտություն հանուն ապագայի» կրթաթոշակառուները բարդ ու պատասխանատու կատարումներով փայլեցին և՛ երևանյան, և՛ բեռլինյան բեմերում Իշխանությունը հրաժարվում է կատարել արբիտրաժի որոշումը Ռուսների մեղմ արձագանքը Վաշինգտոնյան հանդիպմանը. ո՞րն է պատճառը Աննա Ախմատովա և Լև Գումիլյով. «Աննա և Լև» ներկայացումը` Երևանում Փաշինյանը տվեց նախընտրական քարոզչության մեկնարկը Այս խաբեբա ցինիկին ու նրա հանցակիցներին դատելու ենք ժողովրդի իշխանությունը յուրացնելու և բազում այլ հոդվածներով․ Մենուա Սողոմոնյան Այս կառավարությունից ոչ մի լավ բան չի կարելի սպասել. քաղաքացի Սեպտեմբերից տասնյակ դասագրքեր չենք ունենա դպրոցներում. Ատոմ Մխիթարյան Հերթական մանյովրով, ժողովրդի վրա պատասխանատվություն գցելով, արեց իր սև գործը․ Աննա Կոստանյան Ադրբեջանը որպես «համբուրգեր»՝ ճզմված Ռուսաստանի և Իրանի միջև․ Հրայր Կամենդատյան Ինչի մասին էր երեկ բարբաջում անփառունակ քաղաքական գաճաճը, և ինչու դա որևէ կապ չունի իրական խաղաղության հետ․ Ավետիք Չալաբյան Փաշինյանը փակում է Արցախի էջը Փաշինյանի «խաղաղության ուղերձը»․ նախընտրական մանիպուլյացիա և պետականության քայքայման վտանգ Հայաստանի հեղինակությունը «բարձրացնելու» քարոզչական փուչիկն ու մեջքից հարվածը. «Փաստ» Թվայնացումը նվազեցնում է տնտեսվարողների ծախսերը. հայաֆիկացումը՝ արդեն Դատա մատրիքս ծածկագրում. «Փաստ» «Այս փաստաթուղթն իրենից որևէ արժեք չի ներկայացնում, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են ուժեղացնել իրենց գործընկեր Նիկոլ Փաշինյանի ներքաղաքական դիրքերը». «Փաստ» Բացասական ու քայքայիչ իմպուլսների գլխավոր գեներատորը. «Փաստ» Ո՞ւմ դեմ է իշխանությունների կռիվը. «Փաստ»
Ամենադիտված