Հայերեն


Ամեն ինչ զիջելու և չքմեղանալու «արվեստը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը հակասական ու իրողությունները խեղաթյուրող բազմազան պնդումներով հագեցած հերթական հարցազրույցն է տվել Հ1-ին: Մենք հասկանում ենք, իհարկե, որ անշնորհակալ գործ է Նիկոլ Փաշինյանի հարցազրույցները, ելույթները մեկնաբանելը, քանզի չկա ոչ մի երաշխիք, որ մի որոշ ժամանակ անց նույն անձը չի հայտարարի, թե ինքն այլ բան է նկատի ունեցել կամ, ընդհանրապես, ինքը նման բան չի ասել: Հետո ինչ, որ տեսագրություն կա, ձայնագրություն կա: Մեկ անգամ չէ, որ այդպես է եղել, երբ նա, այսպես ասած, աչքերը կլորացնելով, «զարմանք» է ցուցադրել, թե՝ «ես նման բա՞ն եմ արել (ասել)»: Այդ հնարքը կարող է մեկ-երկու անգամ աշխատել, բայց երբ շարունակաբար կրկնվում է, արդեն ունկնդրին, առհասարակ՝ հանրությանը հիշողությունից ու դատողականությունից զուրկ (մեղմ ասած) մարդկանց տեղ դնելու տպավորություն է թողնում և արդեն այդպես էլ ընկալվում է:

Գանք բուն հարցազրույցին:

«...Առավել ևս հիմա էսկալացիայի որևէ հիմք և հիմնավորում չկա, որովհետև Հայաստանը և Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, քաղաքական անկախությունը, ըստ էության, Խորհրդային Միության հանրապետությունների սահմաններով»,-հայտարարում է Նիկոլ Փաշինյանը:

Այո, ինքը՝ Փաշինյանը, բազմիցս է հայտարարել, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ավելին՝ նշել է կոնկրետ չափով տարածք՝ 86600 քկմ-ով: Ավելին՝ հատուկ ընդգծել է, որ ինքը՝ Փաշինյանը, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմում, ադրբեջանական, ադրբեջանապատկան: Հարկավ, դրանից հետո Հայաստանի որևէ ղեկավար պետք է վայրկենապես դադարեր այդպիսին լինելուց, բայց Փաշինյանը, ինչպես տեսնում եք, ոչ միայն նստած է վարչապետի աթոռին, այլև հարցազրույցներ է տալիս, դեռ մի բան էլ՝ իր արածը հանրությանը մատուցում է որպես մի մեծ լավություն կամ սխրանք:

Բայց չշեղվենք: Բուն հարցը՝ որտե՞ղ, ե՞րբ, ինչպե՞ս են Ադրբեջանը, Ալիևը հայտարարել (ու քանի անգամ), որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Այնպես են «ճանաչում», որ Հայաստանի Հանրապետության տարածքը պաշտոնապես հայտարարում ու կոչում են «արևմտյան Ադրբեջան», բացահայտորեն դրսևորում են Հայաստանը զավթելու և ադրբեջանական հրոսակով բնակեցնելու նպատակադրումներ, որոշակի քաղաքական, կազմակերպչական ու դիվանագիտական աշխատանքներ են իրականացնում այդ ուղղությամբ:

Ավելին, Ադրբեջանն այնպես է «ճանաչում» ՀՀ տարածքային ամբողջականությունը, որ Հայաստանի սուվերեն տարածքի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք շարունակում է օկուպացված պահել...

Հաջորդը. երբ Փաշինյանը օրերս իրարահաջորդ ստատուսափոթորիկ արեց՝ անդադար պնդելով, թե պատրաստ է ստորագրել Ադրբեջանի հետ, այսպես կոչված, «խաղաղության համաձայնագիրը», մեկնաբաններն ու ընդդիմախոսները հեգնեցին, որ Փաշինյանը կարող է նույնիսկ միակողմանիորեն այն ստորագրել: Այդ կսմիթների վերաբերյալ հարցին արձագանքելով՝ Փաշինյանը ձևացրեց, թե ինքը հեգնանքը չի նկատել ու փորձեց իր հերթին հեգնել, թե հանձնարարել է, որ ստուգեն՝ արդյոք եղե՞լ է այդպիսի պրակտիկա պատմության մեջ:

Բայց ինչո՞ւ շատ հեռու գնալ: Օրինակ՝ 2023 թվականի հոկտեմբերին՝ արդեն Արցախը էթնիկ զտման աղետի ենթարկելուց հետո, Փաշինյանը Գրանադայում, ըստ էության, միակողմանի հայտարարություն ստորագրեց: Ի սկզբանե նախատեսվում էր, որ Ալիևին էլ պետք է մեկնի Գրանադա, ու ենթադրվում էր, որ դա կլինի հնգակողմ հայտարարություն՝ Փաշինյանի, Ալիևի և ԵՄ քաղաքական ղեկավարության կողմից: Բայց Ալիևը չմեկնեց այնտեղ, այնպես որ, տարածաշրջանից միայն Փաշինյանը ստորագրեց, մի անգամ էլ... ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Հարցազրույցում Փաշինյանը նորից ու նորից վկայակոչել է Ալմա Աթայի 1991 թվականի տխրահռչակ հռչակագիրը, որով իբր Արցախը էն գլխից ճանաչվել է ադրբեջանական, նորից պնդել է այն խախուտ թեզը, թե՝ «ողջ միջազգային հանրությունը փաստաթղթավորված ձևով Լեռնային Ղարաբաղը ճանաչել է և ճանաչած է եղել ողջ ընթացքում՝ որպես Ադրբեջանի մաս»:

Փաստորեն, «միջազգային հանրությունը» պարապ-սարապ, կներեք, հիմարնե՞ր էին, որ 1992-ից ի վեր ու նույնիսկ աղետաբեր պատերազմից հետո խոսում էին ազգերի ինքնորոշման իրավունքի՝ որպես բանակցային կարևոր կետի ու հակամարտության կարգավորման առանցքային մոտեցման մասին: Էլ ի՞նչ էին տասնամյակներով բանակցում ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության շրջանակներում՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ, եթե «փաստաթղթավորված» կերպով Արցախը ճանաչում էին ադրբեջանական:

Ինչ վերաբերում է Ալմա Աթայի հռչակագրին, ապա դա ԽՍՀՄ-ի անցնցում լուծարման ու փոխարենը ԱՊՀ ձևավորելու մասին է: Եթե այն հակամարտություններ կարգավորելու համար պիտանի մի բան լիներ, ապա վաղուց արդեն «Սաղմոսագրքի» վերածված կլիներ նախկին ԽՍՀՄ տարածքում՝ բազմաթիվ հակամարտությունների կարգավորման առումով (Մերձդնեստրյան, վրաց-օսական, վրացաբխազական, ռուս-ուկրաինական և այլն): Բայց ո՛չ անցած բանակցային տասնամյակներում, ո՛չ էլ հիմա ոչ ոք, բացի Փաշինյանից, դրա մասին չի նշում, չի խոսում: Ի՞նչ է, Փաշինյանը միակ խելացի՞ն է, թե՞ տասնյակ ու տասնյակ բարձրակարգ դիվանագետները, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիայի նախագահների խորհրդատու փորձագետները, մի խոսքով՝ բոլորը այդ հռչակագրի տեղը չգիտեին:

Պարզապես Փաշինյանը մի ինչ-որ թուղթ է գտել, որով փորձում է գտնել հայ ժողովրդի, Արցախի դեմ կատարված աններելի ավերի գոնե մի ինչ-որ արդարացում: Բայց չի անցնում այդ հեղհեղուկ արդարացումը: Հենց ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էր, որ հայտարարեց, թե Փաշինյանը Հայաստանի առաջին ղեկավարն է, ով ընդունել է Արցախը՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: Առաջինն ու միակը: Դե, միակի մեջ ներառում ենք նաև ՔՊ-ն՝ «ես որ ասում եմ ես...» տարբերակով:

Հաջորդը: Փաշինյանը, իրեն բնորոշ «չքմեղացող»-ագրեսիվ ոճով հակադարձում է, թե ինքն ի՞նչ է զիջել: Այս առնչությամբ մի շարք գործիչներ արձագանքել են՝ երկար թվարկելով, թե ինչեր է թշնամուն զիջել Փաշինյանը, կետ առ կետ՝ սկսած Ամարասից, վերջացրած՝ Ոսկեպարի ու Կիրանցի հայկական դիրքերով: Ի՞նչ է զիջել: Արցախն է զիջել, նաև՝ ուրացել: Հայաստանի ինքնիշխանությունն է զիջել: Հայաստանի, մեր զավակների ու հաջորդ սերունդների ապագան է զիջել: Մեր հաղթանակներն ու տոներն է զիջել: Մի քանի սերնդի զոհողությունների, կյանքի ու արյան գնով նվաճած, պահպանած ու պաշտպանածն է զիջել: Մեր պետականության հեռանկարն է զիջել ու շարունակում է զիջել:

Ի՞նչ է զիջել: Նայեք քարտեզին ու տեսեք, թե ինչ է զիջել: Հայաստանի հարյուրավոր բնակավայրերի բնակչության անվտանգ կյանքն է զիջել՝ դնելով նրանց թշնամական նշանառուների թիրախի տակ:

Հա, ու Փաշինյանի խոսքով ստացվում է, որ... կորցնելով Արցախը, պարտվելով պատերազմում՝ Հայաստանը... անկախություն ձեռք բերեց: Ավելի ապշելու բան երևի մեկ էլ... հենց միայն ինքը կարող էր ասել: Այսի՞նքն: Եթե պատերազմում հայոց բանակը հաղթեր, ի՞նչ էր լինելու, Հայաստանը կորցնելո՞ւ էր իր անկախությունը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ ԿարապետյանԻսրայելը վերացրել է Իրանի կողմից uպառնացnղ միջnւկային Հոլnքnuտի վտանգը. ՆեթանյահուԱդրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում nչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին․ հայտարարություն
Ամենադիտված