Հայերեն


Ո՞վ է շահագրգիռ, որպեսզի դրոշմապիտակների ոլորտում կիրառվեն նախկին մեթոդները

Հասարակություն

Տաս տարի շարունակ, Ալբերտ Թառոյանի ընկերությանը (տպարանին) պետության կողմից տրամադրվում է տարեկան շուրջ 6 մլրդ. դրամ, դրոշմապիտակներ տպագրելու համար։ Ի դեպ, այդ դրոշմապիտակների վրա ներկայացված QR կոդի ծրագիրը, որի օգնությամբ կարելի է հետևել ապրանքաշրջանառությանը, հանդիսանում է ոչ թե պետական, այլ մասնավոր սեփականություն և պատկանում է այդ դրոշմապիտակները տպող կազմակերպությանը կամ նրա սեփականատիրոջը։ Այդպես, օրինակ, կարելի է օրինականացնել մաքսանենգ ճանապարհով ներմուծված ապրանքները այս դրոշմապիտակների միջոցով։ Բացատրենք. Ներմուծողը, օրինակ, փաստաթղթավորված ճանապարհով ՀՀ է ներմուծում 500 միավոր դեղամիջոց և ևս 500 միավոր ներմուծում է մաքսանենգ ճանապարհով։ Այնուհետև դիմում է ՊԵԿ-ին ստանում 1000 հատ դրոշմապիտակ, փակցնում դեղամիջոցին և դնում խանութում վաճառքի։ Հարկայինն տեսուչը և քաղաքացին տեսնում են փակցված դրոշմապիտակը և կարծում, որ ապրանքը օրինական ձևով է ներմուծվել ՀՀ։ Սակայն դա բացարձակապես այդպես չէ։

Ի դեպ, 2013-2023թթ. Ալբերտ Թառոյանի տպարանը պետությունից ստանում է ավելի քան 60 մլրդ դրամի պատվեր, որից շահույթը ըստ տարբեր գնահատականների կազմել է ավելի քան 40 մլրդ դրամ։ Այս դրվագով առկա է քրեական գործ և, որքանով մեզ հայտնի է, Ալբերտ Թառոյանին ձերբակալել են 2024 թվականի օգոստոսին և բաց թողել 250մլն դրամ պետական բյուջե վերականգնելու պայմանով։

Այս պատմության մեջ ամենահետաքրքիրը ՊԵԿ ներկայիս նախագահի շահագրգռվածությունն է։ Հարց է առաջանում․ ինչո՞ւ է ուզում ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը սառեցնել թվային դրոշմավորման ներդրմանն ուղղված բոլոր քայլերը և օգնության հասնել տպարանի Ալբերտին։ Մի գուցե ուզում է օգնել պարոն Թարոյանին, որպեսզի վերջինս պետական բյուջեից ստանա գումարներ, և կարողանա փակել պետության առջև իր պարտավորությունները։ Բայց պետության առջև պարտականություններ ունեն շատերը։ Ինչո՞ւ հենց Թարոյանին է ուզում օգնել ՊԵԿ բարեգութ նախագահը։ Մեր տեղեկություններով ՊԵԿ ներկայիս նախագահը, նշանակվելով այդ պաշտոնում, մոռանալով իր բոլոր այլ պարտականությունների մասին և  լծվել է Ալբերտին և վերջինիս տպարանին փրկելու «սուրբ գործին»։ Նա կանգնեցրել է թվային դրոշմավորման նախագծի ներդրման բոլոր իրավական ակտերի նախագծերի ընթացքը։ Այս համատեքստում ազատել է աշխատանքից ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, ով ունի ավելի քան 30 տարվա աշխատանքային փորձ հարկային մարմնում, և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին, ով համակարգում էր ՊԵԿ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։ Բայց սա դեռ ամենը չէ։ Առանց որևէ գնման ընթացակարգի, չկիրառելով պետական գնումների օրենսդրության որևէ դրույթ հանձնարարում է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանին, գրության հիման վրա, Ալբերտից խնդրել և ստանալ 60մլն. հատ դրոշմապիտակ, դիմացը խոստանալաով հետագայում գնում կատարել։ Այս ամենը ձևակերպվում է գրավոր նամակագրությամբ։ Պետական մարմինը գրավոր ստանձնում է պարտականություն հետագայում գնում կատարել և վճարել մատակարարման համար, չկիրառելով անգամ ուղիղ գնման ընթացակարգ։ Սա նոնսենս է ՀՀ պետական գնումների համակարգում։ Կարելի զարմանալ, բայց սա էլ դեռ ամենը չէ։ ՊԵԿ ներկայիս նախագահը բոլոր հնարավոր ձևերով ապատեղեկատվություն է տալիս ՀՀ վարչապետին և բոլոր հնարավոր կեղծ միջոցներով փորձում հիմնավորել, որ ինչքան կարևոր և անփոխարինելի է Ալբերտի տպարանից ստացված դորշմապիտակները և այդ համակարգը։ Փորձում է հիմնավորել, որ հարկային տեսուչների միջոցով կարող են վերահսկել ամբողջ շուկայում առկա ապրանքները, խանութներում ստուգելով Ալբերտի դրոշմապիտակների առկայությունը ապրանքների վրա։

Իսկ հիմա, երկու խոսք դրոշմավորման նոր թվային համակարգի մասին.

  • Այն թվային համակարգ է, և հնարավորություն է տալիս հետագծել ապրանքների ամբողջ շարժը։ Թղթային դրոշմապիտակների համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմապիտակը պարտադիր չէ տպել թղթային եղանակով, այն կարելի է լազերային տպիչի միջոցով տպագրել տուփի վրա։ Այս մեթոդը ներկայումս ակտիվ կիրառում են ծխախոտ արտադրողները։ Թղթային դրոշմավորումը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ունենալ փոխճանաչելիություն ԵԱՏՄ երկրների հետ, այսինքն արտադրողը (ներմուծողը) փակցնում են մեկ դրոշմապիտակ և դրանով կարողանում իրենց արտադրանքը վաճառել ինչպես ՀՀ, այնպես էլ ԵԱՏՄ շուկայում։ Ալբերտի թղթային դրոշմավորման համակարգը չի տալիս այդ հնարավորությունը։
  • Պետական բյուջեից գումարներ չեն ծախսվում թվային դրոշմավորման համակարգի համար։ Ինչը լրիվ հակառակն է թղթային դրոշմավորման համար։
  • Թվային դրոշմավորման համակարգի դեպքում բացառվում է կեղծ դրոշմապիտակը, քանի որ յուրաքանչյուր միավոր ապրանք վաճառվելիս դուրս է գալիս շրջանառությունից երբ համապատասխան տեղեկատվությունը ՀԴՄ-ի միջոցով փոխանցվում է ՊԵԿ։ Թղթային դրոշմապիտակը կեղծելու պարագայում պրակտիկորեն հնարավոր չի այն հայտնաբերել։
  • Թվային դրոշմավորման համակարգը հնարավորություն է տալիս ձևավորել տվյալների բազա, որը աջակցում է տեսչական այլ մարմինների իրենց գործառույթների համար։ Թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։
  • Թվային դրոշմավորման համակարգի միջոցով ստեղծվում է ապրանքների ազգային կատալոգ, որը մշտապես թարմացվում է և կարող է կիրառվել բազմաթիվ ոլորտներում։ Ալբերտի թղթային համակարգը չունի այդ հնարավորությունը։

Նոր թվային դրոշմապիտակաների համակարգի այս առավելությունների կողքին պետք է նշել, որ հին թղթային դրոշմավորման համակարգի պայմաններում չի բացառվում տպագրել կեղծ դրոշմապիտակներ, քանի որ, ինչպես արդեն նշել էինք, դրոշմապիտակի QR կոդի ձևավորման ալգորիթմը Ալբերտի ընկերության սեփականությունն է և պետությունը չի տիրապետում դրան։ Այս պարագայում ստացվում է, որ պետական հսկողության գործիքը տրամադրվել է մասնավոր մի ընկերության և պետությունը չունի որևէ ազդեցություն այդ համակարգի վերահսկողության համար։ Ավելին դրա մասին է խոսում այն փաստը, որ ներկայումս առանց որևէ իրավական գործողության ՊԵԿ նախագահի և գլխավոր քարտուղարի ձեռքերով շրջանառությամ մեջ է դրվել 60մլն. հատ դրոշմապիտակ, հետևաբար ինչը կխանգարեր Ալբերտին նույն ձևով շրջանառության մեջ դնել այլ խմբաքանակներ։ Միաժամանակ կարևոր է այն հանգամանքը, որ Ալբերտի տպարանը գործել է միայն դրոշմապիտակների պատվերների հաշվին, քանի որ իր շրջանառության ավելի քան 80%-ը ձևավորվել է այդ պատվերներից։

Եվ հիմա ամենակարևոր հարցը․ եթե մեր արտահանվող ապրանքների ճնշող մեծամասնությունը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, որտեղ թվային դրոշմապիտակները պարտադիր են, ինչ շահագրգռվածություն ունի ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը,  փոխել դրոշմապիտակավորման առաջադեմ մոտեցումները  և վերադառնալ նախկին  մեթոդներին։

ՀԳ․ Ի դեպ, ՖՆ ԾԻԳ-ի նախկին ղեկավար Էդգար Ավետյանը, որը ներկայումս զբաղեցնում է պաշտոն ՏՄՊՊՀ-ում, նույնպես մտերիմ հարաբերությունների մեջ է AMPG գրուպ տպարանի սեփականատիրոջ՝ Ալբերտ Թառոյանի հետ։

Նավթամթերքից մինչև թռչնամիս․ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց գործարանների կառուցման ծրագիրը Ինչ գործարաններ պիտի կառուցվեն Հայաստանում ու ինչուԴեղորայքի գինը կիջեցվի, տատիկների, պապիկների կյանքը կփոխվի․ Կարապետյան Երկրում կա աշխատատեղերի խնդիր, շրջաններում գործ չկա․ Նարեկ Կարապետյան Առաջարկում ենք Իրանի հետ ստեղծել խոշոր էներգետիկ համակարգ․ Նարեկ Կարապետյան Պետք է լուծենք բնակարանային խնդիրները, որ հնարավոր լինի խթանել մեծ ընտանիքների ձևավորումը․ ԿարապետյանՀայաստանը տարեկան աղքատանում է 4 միլիարդ դոլարով․ Նարեկ ԿարապետյանՋերմուկի մոտակայքում օկուպացված տարածքները թողնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ․ Ավետիք ՔերոբյանԳեղեցկության սրահներ, փոքր կրպակներ, հացի փռեր, ձեր հարկերը լինելու են 0%. Նարեկ Կարապետյան Առաջին քայլով ստեղծելու ենք 300 հազար նոր աշխատատեղ Հայաստանում. Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը Երբ դատարկագլուխները խոսում են «գլուխներից» «Ազատություն քաղբանտարկյալ Արամ Քոչարյանին». ակցիա՝ Էջմիածնում Հնդկաստանը պատասխանում է Ադրբեջանի սադրանքներին Գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսը (ուղիղ) Եպիսկոպոսաց ժողովը կանեն Ավստրիայում Արցախի օկուպացիայից հետո Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում ՀՀ տարածքների նկատմամբ․ Աննա ԿոստանյանՈրտեղ արևային վահանակները բացարձակապես հարմար չեն տեղադրման համար. Մասնագետները նշել են 5 պատճառ Պետք է գործենք խելամիտ, չեզոք և շահախնդիր, այլ ոչ թե` զգայական, միամիտ կամ ճակատագրական սխալներով պայմանավորված. Արշակ Կարապետյան Ազատվե՛ք ձեր միջի ատելությունից, դա շատ հեշտ է անել. «Փաստ» Հեղուկ գազի շոկը՝ առկա վիճակի «լակմուսի թուղթ». «Փաստ» Քաղբանտարկյալների կյանքը վտանգի տակ․ դիտավորյալ ստեղծվող անմարդկային պայմաններ` այլախոհների համարՏնտեսական ճգնաժամի ֆոնին՝ նոր քաղաքական խաղացող․ «Մեր Ձևովը» ընդդեմ գործող իշխանությանԲրատիսլավայից հնչած պահանջը․ միջազգային արձագանք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ճնշումներին Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ» Ժողովուրդը միշտ ապացուցել է՝ հասարակության հոսանքը իշխանությունները չեն կարող շրջել. «Փաստ» «Հայաստանի գործող իշխանությունների վարած քաղաքականությունը սպասարկում է թուրք - ադրբեջանական շահերը. միակ նպատակը իշխանությունը պահելն է». «Փաստ» Ո՞վ կգլխավորի փորձառու կուսակցությունն, ու ի՞նչ հավակնություններ ունի նա. «Փաստ» Բրատիսլավայում ձևավորվել է Հայ առաքելական եկեղեցու պաշտպանության միջազգային ճակատը. «Փաստ» Իշխանություններն ամեն կերպ խոչընդոտել են «Մենք կանք» միջոցառման անցկացմանը. «Փաստ» 2018-ից առաջ մի կոպեկ չունեին, հիմա ուզում են «բիրդան աղա» դառնալ, այս մարդիկ քանդում են երկիրը․ Հրայր Կամենդատյան Ալիևի պահանջն է կատարվել. Մարուքյանը՝ «Թրիփփ»-ի շրջանակային փաստաթղթի մասին2016-ին Արցախը հայկական էր․ Հայաստանը ուներ մարտունակ բանակ և ուժեղ դիվանագիտություն․ Հենրիխ ԴանիելյանՎաղը մենք ցույց կտանք, թե ինչպես է փոխվելու բոլորիս կյանքը Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՆարեկ Սամսոնյանը 11 օր է, ինչ հրաժարվել է սննդից․ Մենուա ՍողոմոնյանՍտրատեգիական խնդիրների լուծումը և պոպուլիզմը․ Վահե ՀովհաննիսյանՍամվել Կարապետյանի գործը զուտ քաղաքական է, իսկ այսպիսի անօրինությունները ձեռնտու են միայն Հայաստանի թշնամիներին․ Ռոբերտ ԱմստերդամԱրմեն Փամբուխչյանը հանդիպել է Թբիլիսիի քաղաքապետի առաջին տեղակալ Գեորգի Թկեմալաձեի հետ ՀԷՑ ՓԲ ընկերությունը 2016 թ.-ին կառավարումը Տաշիր խմբի կողմից ստանձնելու պահին, աշխատել է վնասով և ունեցել է 34 մլրդ ՀՀ դրամ կուտակված վնաս ՀԷՑ-ը պարտվում է դատարաններում. աշխատանքից ազատումներ՝ առանց վերաբերելի հիմքերիՀայաստանի պետական պարտքը 2025-ի վերջի դրությամբ 14.5 միլիարդ դոլար է․ Էդմոն Մարուքյան Վաղը Հաջիևը կարող է Սյունիքով Նախիջևան անցնել, ու ոչ ոք չի հարցնի՝ ի՞նչ ես տանում․ Սողոմոնյան Պատահական չէ, որ Թրամփը քարոզարշավի ժամանակ առաջնորդվում էր «Նախևառաջ Միացյալ Նահանգներն են», «Ամերիկան դարձյալ դարձնենք հզոր» կարգախոսներով. Մհեր Ավետիսյան Ըստ իշխանությունների՝ պետք է ենթարկվենք թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջներին․Ավետիք ՉալաբյանՀանդես ենք եկել թոշակների ավելացման և ինդեքսավորման նախաձեռնությամբ․ Հրայր ԿամենդատյանCMSI-ի ստանդարտների ներդրումը կարող է նպաստել Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտի միջազգային մրցունակության բարձրացմանըՍամվել Կարապետյանի քաղաքական ուժը կկոչվի «Ուժեղ Հայաստան» Մհեր Ավետիսյանը՝ Գրենլանդիայի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասինՓաշինյանը ոչ թե վերադարձրել, այլ փոխանակել է հայ գերիներին սիրիացի վարձկանների հետ․ Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-ն ուզում է վերցնել Գրենլանդիան, սա հարված է միջազգային հարաբերություններին․ ինչ է տեղի ունենում. Էդմոն Մարուքյան
Ամենադիտված