Հայերեն


Ամեն ինչի մասին կխոսի, բացի իր աղետաբեր պաշտոնավորումից. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Յուրաքանչյուր ղեկավարի գործունեությունն ու կառավարման ժամանակահատվածը գնահատելու համար հարկավոր է կիրառել համակողմանի և բազմաշերտ վերլուծություն, որը ներառում է ինչպես քաղաքական, տնտեսական, սոցիալական և արտաքին քաղաքական արդյունքները, այնպես էլ հասարակության ընկալումն ու պատմական համատեքստը։ Այս տեսանկյունից հատկապես կարևոր է դիտարկել, թե տվյալ ղեկավարն ինչ ժառանգություն է ստացել, և ինքն ինչ ժառանգություն է թողել հետագա սերունդներին կամ առնվազն հետագա իշխանություններին։

Նիկոլ Փաշինյանն արդեն 7 տարի պաշտոնավարում է, ու հաջորդ ընտրությունների շեմին նա և իր թիմը փորձում են իրենց կառավարման ժամանակահատվածը ներկայացնել որպես աննախադեպ ձեռքբերումների փուլ։ Նման հերթական «թատրոնի» ականատես եղանք ապրիլի 15-ին, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ներկայացնում էր կառավարության 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։ Ընդ որում, նա անդրադառնում էր ոչ միայն անցյալ տարվա արդյունքներին, ինչպես ակնկալվում էր, այլև հետ էր գնում դեպի 2018 թվական։ Օրինակ՝ նա նշում էր, որ 2018-2024 թվականներին Հայաստանի տնտեսությունն աննախադեպ աճ է գրանցել, իսկ բյուջեի եկամուտներն էլ դրան համապատասխան ավելացել են։ Բայց պետք է նկատել, որ Հայաստանի գրանցած աճի մեջ ոչ մի արտառոց հանգամանք չկա, դա ընդամենը ենթադրում է բնականոն զարգացում։ Դեռ ավելին՝ ներկայիս տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում Հայաստանը կարող էր ավելի բարձր տնտեսական արդյունքներ գրանցել։ Ավելին, տնտեսության ներուժն ամբողջովին չի օգտագործվել, ու տնտեսական աճի առյուծի բաժինը գրանցվել է ուղղակի արտաքին գործոնների ազդեցության պայմաններում։ Ստացվում է, որ ձեռքբերում պետք է համարել անգամ այն, որ հետընթաց չենք ունեցել։ Այսինքն, պետք է գոհ լինենք, որ դեռ տնտեսություն ունենք։ Մյուս կողմից էլ՝ թանկացումներն այն աստիճանի են, որ այս տարիների ընթացքում մարդկանց եկամուտների ավելացումը, եթե դրանք կան էլ, ընդհանրապես չի զգացվում։ Նույնիսկ հակառակը: Հարկերի ու տուրքերի ավելացումն էլ ընկնում է հասարակ սպառողի ուսերին, քանի որ տնտեսվարողներն ավելացնում են ապրանքների գները, որպեսզի իրենք նույն շահույթն ունենան։

Զավեշտալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե վենդետա չեն արել։ Իսկ ընդդիմադիրների նկատմամբ քրեական հետապնդումները, ընդդիմադիր հայացքներ ունեցող գործարարների նկատմամբ իրականացվող տեռորն ինչի՞ արդյունք են՝ նամանավանդ ընտրական գործընթացներին զուգահեռ։ Առավել ևս՝ այդ գործերն այնքան փնթի էին կարված, որ որոշ ժամանակ անց քանդվում են, ինչն ինքնին խոսում է դրանց քաղաքական բաղադրիչի մասին։ Նման դեպքերն այնքան շատ են, որ դժվար է անգամ թվարկելը։

Հասկանալի է, որ Փաշինյանը չի խոսում այն ամենի մասին, ինչի արդյունքում ստեղծվել է առկա ծանրագույն վիճակը: Չի խոսում այն մասին, որ մեր հանրային դաշտ է ներմուծել բոլորովին նոր բացասական երևույթներ, որոնցից ամենացայտունը հանրության տարբեր հատվածների միմյանց դեմ հանելը, թշնամացնելն ու ատելություն սերմանելն է։ Եվ առաջին անգամ է, որ քաղաքական դաշտի շարժիչ ուժը դառնում է հենց ատելությունն ու թշնամությունը։ Դրա վկայությունն է նաև այն, որ իր քաղաքական շահերն առաջ տանելու համար Փաշինյանը ոչ թե ներկայացնում է իր չափելի ձեռքբերումներն, այլ միացնում է «նախկիններին» մեղադրելու հին սկավառակը՝ անընդհատ պոպուլիզմի դոզան ավելացնելով և ջղաձգումների մեջ հայտնվելով։

Բայց միայն ատելության քարոզիչ լինելով չէ, որ Փաշինյանը կմնա պատմության մեջ, շատ ավելի մեծ բացասական երևույթներ ու կորուստներ կան։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ հենց իր կառավարման ժամանակաշրջանում էր, որ պատերազմում շատ ծանր պարտություն կրեցինք, հազարավոր զոհեր ու վիրավորներ ունեցանք, լիովին կորցրեցինք Արցախն իր բոլոր ռեսուրսներով։ Նա, իհարկե, չի խոսում այն մասին, որ իր անունը պատմության էջերում կդրոշմվի նրանով, որ միակ ղեկավարն է, ով ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, որի արդյունքում Հայաստանի անվտանգությունը դարձել է մեծապես խոցելի, թշնամին զավթել է Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Նա խոսում է և կխոսի այն մասին, որ իր օրոք անընդհատ քանդվող ճանապարհներ են ասֆալտապատել կամ նորոգել: «Ափսոս», բայց արդեն դրա մասին ոչ ոք չի հիշի։ Ահա այսպիսին է Փաշինյանի գլխավոր «ձեռքբերումը»։

ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը կչեղարկի Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները. սիրիացիները ցնծությամբ են ընդունել լուրըՅոթ տարվա ընթացքում հանցագործությունները կրկնակի աճել են ՝ 22 հազարից 42 հազար են դարձել. Նաիրի Սարգսյան Ղրիմի ղեկավար Ակսյոնովի դեմ մահափորձի գործով ամբաստանյալը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՓարիզի Օրսե թանգարանը Գուստավ Կուրբեի հայտնի կտավը վերականգնում է այցելուների աչքի առաջ«Ռեալի» դարպասապահը վնասվածք է ստացել Տավուշում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը. բժիշկը, բուժքույրն ու վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՔիմ Քարդաշյանը ընտրել է գլամուրային հանդերձանք Փարիզում ընթրիքի համար՝ դատարանում ցուցմունքներ տալուց հետո Պակիստա՛ն, թուրքի ընկեր, թե՛ լավ, և թե՛ վատ օրերին մենք շարունակելու ենք լինել ձեր կողքին. Էրդողանը՝ Պակիստանի վարչապետին«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել են արգելված իրեր և կասկածելի զանգվածներԳազայի 2,1 մլն բնակիչներին սով է սպառնում. ՄԱԿ-ի համակարգողը դիմել է Իսրայելին Ռոբերտ դե Նիրոն Կաննում «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակ է ստացել՝ կինոյում ավանդի համարՈւկրաինան գիտակցում է, որ չի կարող վերադարձնել 2014-ից ի վեր կորցրած բոլոր տարածքները. ՄակրոնԹրամփը Սաուդյան Արաբիայում հայտարարել է, որ խոշոր գործարքների միջոցով ԱՄՆ-ն կներգրավի ավելի քան 1 տրիլիոն դոլարի ներդրումներՀաճելի է տեսնել, որ երիտասարդներին համախմբում է ազնիվ մրցակցության ու պայքարի ոգին․ Հովհաննես ԾառուկյանԴահլիճի ներսում կեղծ խիզախություն բեմադրելու, բայց դրսերում, պատերի տակով լուռ ու մունջ, վախվորած քայլելու, ախրանաներով պաշտպանվելու պատկերները հեչ համադրելի չեն. Շիրազ Խաչատրյան Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունները ԱՊԼ-ի ուղեգրի փլեյ-օֆֆ․ հայտնի է եզրափակչի երկրորդ մասնակիցը Ռուսաստանցի գեղասահորդները հանդես կգան Հայաստանի հավաքականում Լոռիում վերացվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը. ՍԱՏՄ Ե´վ Նիկոլը, և´ ռուսները մեղավոր են Արցախի անկման համար. Արմեն ՄանվելյանԹիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետի խոսնակը՝ Մանուկյանին և Չախոյանին Ռուսաստանը Հայաստանին ատոմակայանի էներգաբլոկների զանազան տարբերակներ է առաջարկել․ Կոպիրկին Պաշտպանը դատապարտում է ուսուցչի նկատմամբ դրսևորված ատելության խոսքը և երեխաների թիրախավորումը Թրամփը Սաուդյան Արաբիայից ժամանել է Կատար «Նամակ զավակիս». Լյոկան նոր երգ և տեսահոլովակ է ներկայացրել «Ես կտեսնեմ, կլսեմ և կօգնեմ ձեզ». հիվանդներին բժշկող Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը Հայաստանում է «ՀայաՔվեն» համայնքներում զարգացնում է մարդկանց առաջնորդական կարողությունները. Մենուա Սողոմոնյան ԱԺ «վակխանալիա» կամ «դուխովների» անդաստիարակությունն ամենաբարձր մակարդակից սկսած. Աննա Կոստանյան Հայհիդրոմետից զգուշացնում են Սուրբ Մատրոնա Մոսկվացու մասունքը բերվել է Հայաստան Հայաստանի Հանրապետությունը շարունակում է հաստատակամորեն նվիրված լինել Հարավային Կովկասում կայուն խաղաղության և բարօրության առաջմղմանը. ՀՀ ԱԳՆ Ավելի լավ է՝ գnղացած լինեն, քան թե ջրում լինի, գոնե հույս է. մարմարիկցի Տիգրանի որոնողական աշխատանքները շարունակվում են Փաշինյանի ջղաձգումները մտահոգել են մերձիշխանական օլիգարխներին ՔՊ-ում խիստ զայրացած են Սասուն Միքայելյանի հայտարարությունից Արծրունի շուրթերով այս վարչախումբն արդարացնում է նացիզմը. Ավետիք Չալաբյան Առողջ սերունդ, ամուր պետություն. Հովհաննես Ծառուկյանը պարգևատրել է ֆուտզալի մրցաշարի հաղթողներին Խփում են մեր ինքնությանը, սպառնում՝ «սաղին լցնել ԱԱԾ պադվալները». նոր տարածքներ տալու նախերգա՞նք է Ադրբեջանն ակտիվացնում է կեղծ բնապահպանական ուղղությունը. թիրախում կրկին ԶՊՄԿ-ն է Մեծ Բրիտանիայում պարտադրելու են արևային վահանակներ տեղադրել Հայտարարություն՝ կապված հայկական ալկոհոլային խմիչքների արտահանման խոչընդոտների հետ․ «Նոր պրոյեկտ.Տնտեսական ալիք» նախաձեռնություն Ես Արծրուն Հովհաննիսյանի հետ վաղուց որևէ առնչություն չունեմ, իսկ իր վերջին հայտարարություններն էլ արդեն խստորեն դատապարտել եմ․ Ավետիք Չալաբյան Ակբա բանկը կներկայացնի իր փորձը նորարարական տեխնոլոգիաների ոլորտում ՀՖՖ-ին պահնորդական ծառայություն մատուցող ընկերության ղեկավարներից մեկը հարվածում է անչափահասի դեմքին Պլանային անջատումներ՝ մի շարք հասցեներում Ֆասթ Բանկ և Fastex Exchange հաշիվների միջև այժմ հնարավոր է փոխանցումներ կատարելՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Փաշինյանն ու կինը միայն վատացրել են ժողովրդի վիճակը. քաղաքացի Վերցրեք ամեն ինչ և թույլ տվեք ապրել. Քիմ Քարդաշյանը վկայություն է տվել Փարիզի դատարանում աղմկահարույց կողոպուտի գործովԷրդողանն Անկարայում փակ բանակցություններ է վարում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետԱշտարակում 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք (տեսանյութ)
Ամենադիտված