Հայերեն


Դիանա Գրիգորյանի անմոռանալի տարեդարձն ու անհիմն բամբասանքները. պրոդյուսերը պարզաբանել է

Life

Վերջին օրերին համացանցում քննարկումների առիթ է դարձել սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի ծննդյան տարեդարձը:

Համացանցում տարածված տեսանյութից որոշ կայքեր ենթադրություններ են արել, որ Դիանա Գրիգորյանի և դերասան Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա:

Ծննդյան անմոռանալի տարեդարձի, անակնկալների, հետաքրքիր դրվագների ու անհիմն մեկնաբանությունների մասին Tert.am Life-ը զրուցել է Դիանա Գրիգորյանի հետ:

«Յուրաքանչյուր տարեդարձ լի է հիշողություններով: Այն տարբերվում է մյուս օրերից, որովհետև այդ օրն ամենամտերիմ մարդիկ են քեզ շրջապատում և օրդ տոնի վերածում, ինչի համար շնորհակալ եմ:

Ինձ համար ամեն հյուր հատուկ է, քանի որ ես հատուկ վերաբերմունք ունեմ յուրաքանչյուրին, թե՛ ստեղծագործական թիմի անդամներին, թե՛ դերասանական անձնակազմին, թե՛ իմ մտերիմներից յուրաքանչյուրին:

Հատուկ ուզում եմ շեշտել մեր ռեժիսորի օգնական Գայանե Չոբանյանին, ով ճիգ ու ջանք չխնայեց, որպեսզի իմ օրը տոնի վերածվի:

Նա ամեն ինչ արեց օրս գեղեցիկ անակնկալներով լցնելու համար: Այդ անկեղծ մթնոլորտը, որ տիրում էր սրահում, ինձ երջանկացնում ու ապրեցնում է»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց Դիանա Գրիգորյանը:

Նա նշեց, որ շնորհակալ է իր մայրիկից, ով յուրաքանչյուր տարեդարձին միշտ հուզվում ու ավելի շատ է սպասում այդ օրվան, քան ինքը:

«Նա իմ ամեն հաջողությամբ ու ամեն քայլով երջանկանում է»,- նշեց մեր զրուցակիցը:      

Անդրադառնալով որոշ կայքերում հրապարակված բամբասանքներին, թե իբրև Դիանա Գրիգորյանի և Ստեփան Ղամբարյանի միջև սիրավեպ կա, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ամենին փորձում է ժպիտով նայել:

«Մասնավորապես այս օրերին աշխատում եմ չչարանալ, որովհետև աստվածավախ ու աստվածապաշտ մարդ եմ, չեմ էլ ուզում անդրադառնալ չարամիտ ու չարախոս մարդկանց գրառումներին:

Ինձ համար շատ զարմանալի է: Այն մարդիկ, ովքեր նման բաներ են գրում, նրանց չեմ կարող լրագրող անվանել, որովհետև անհասկանալի նվնվոցով ներկայացնում են բաներ, որոնք նույնիսկ չեմ կարող նկարագրել, վերծանել կամ մեկնաբանել:   

Քանի որ Ստեփան Ղամբարյանն իմ «Վերջին զանգը» հեռուստասերիալում մարմնավորում է գլխավոր հերոսներից մեկին, նա նաև հրաշալի հանդիսավար է, ծննդյանս արարողության կարևոր կենացները խնդրեցի, որ ինքն ասի:

Ինքը դա անում է շատ պրոֆեսիոնալ, հումորով ու թեթև: Տորթի արարողության պահը ևս ինքը պիտի ներկայացներ, բայց քանի որ ծննդյանս տոնին ներկա էր նաև ռուս հայտնի լրագրող, շոումեն, պրոդյուսեր,  երգիչ, երաժիշտ Դմիտրի Դիբրովը, նա տորթը կտրելու արարողության ժամանակ խոսափողը վերցրեց ու ներկայացրեց այդ պահն իր գեղեցիկ շնորհավորանքով:

Այն մարդիկ, ովքեր ներկայացրել էին այդ անհիմն բամբասանքները, ասում էին՝ «հյուրերից մեկը», նրանք անգամ չգիտեն, թե ով է Դմիտրի Դիբրովը:

Ես հասկանում եմ, որ մտքի սով է, որ մարդիկ ունեն աղքատ միտք, խավարում լույս չեն կարողանում փնտրել, որովհետև այդքան իմաստուն չեն, բայց թող գոնե ուրախության մեջ տոն տեսնեն:  

Պետք չէ դառնալ պիղծ երևակայության զոհ և մի քանի ավել դիտում ունենալու համար թակել դժոխքի դուռը»,- նշեց նա:

Ամփոփելով՝ Դիանա Գրիգորյանը հորդորեց, որ մարդիկ փորձեն ճիշտ ու ազնիվ ապրել:

«Թող ինչ-որ կերպ կարողանան իրենց գումարն արդար վաստակել: Այս կամ այն մարդուն սևացնելով գումար վաստակելն ու սնվելը ճիշտ չէ: Մարդու ուրախությունը փորձել պղծել, կարծում եմ, անմարդկային է»,- եզրափակեց նա:

Արդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՍտամբուլում արգելվել է Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակի միջոցառում անցկացնել40 միլիոն դոլարի հիմնադրամը ցանկանում է «վերացնել մահը». Միլիարդատերերն ու գիտնականները բարձրացնում են անմահության համար պայքարըԾառուկյանը բացահայտել է, թե ինչ գերթանկարժեք գնում կկատարի UFC-ի չեմպիոն դառնալու դեպքումՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՎանաձորում կասեցվել է ալրային հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեությունըԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԵլենա Վարդանյանը նշում է ծննդյան 42-ամյակը Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Ուսումնավարժական թռիչքի ժամանակ կnրծանվել է Թուրքիայի ՊՆ-ին պատկանող ուղղաթիռըԻրանը ուզում է, որ Հորմուզի նեղուցը բաց լինի, և իրենք կարողանան օրական 500 միլիոն դոլար աշխատել. ԹրամփԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnh Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս«Կենտրոն» հեռուստաընկերությունն ուղիղ հեռարձակում կապահովի Ծիծեռնակաբերդից. Բեթղեհեմ ԱրաբյանՀասարակությունը հիասթափված է և չի ստանում իրեն հուզող հարցերի պատասխանը․ Մենուա ՍողոմոնյանՀերթական ապտակը Փաշինյանին` միջազգային կազմակերպություններից Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ ԿարապետյանԱրծվաշենի, Բաքվի, Սումգայիթի, Շահումյանի, Կիրովաբադի հայերի վերադարձի հարցը ինչի՞ չես դեմ տալիս. Արշակ ԿարապետյանԴիտորդականի փոխարեն հիբրիդային առաքելություն կլինի Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Մայր տաճարը, իսկ ՀՀ իշխանությունները լուռ են Գյուղերում դպրոցների փակումը ունի ավելի շատ բացասական, քան դրական կողմեր․ Ատոմ ՄխիթարյանԱրևային էներգետիկան առաջին անգամ դարձել է համաշխարհային էներգաաճի առաջատարը Մարդկանց ուղարկում էին ռազմադաշտ, երբ պարտությունն արդեն արձանագրված էր․ Հրայր ԿամենդատյանՓորձում են ոչնչացնել մեր մշակույթը, հոգեկերտվածքը, դարավոր արժեքները․ Արսեն ԳրիգորյանՄեր նպատակն է շահավետ հարաբերություններ կառուցել ուժային բոլոր կենտրոնների հետ․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը և մյուս փաստաթղթերը ներկայացվեց ԿԸՀԲնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրիԴաշինքի օգտահաշվի անվանումն է «Ուժեղ Հայաստան». ԿԸՀ-ն բավարարել է Գոհար Մելոյանի դիմումը ՈւՂԻՂ. «Ուժեղ Հայաստանը» ԿԸՀ է ներկայացնում իր ընտրական ցուցակը Դատարկ տարածքներից դեպի աշխատատեղերի ստեղծում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ) Շատ շուտով փոփոխությունները գալիս են Սամվել Կարապետյանի հետ. Ալիկ ԱլեքսանյանFIP-ը կոպիտ սխալ է թույլ տվել, Ծառուկյանը ճիշտ է ասել. դոկտոր պրոֆեսորը բացատրում է հաշվարկի ձևը 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցըUcom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Մենք ենք լուծելու Հայաստանի Հանրապետության անվտանգության հարցը` առանց վնասելու մեր ինքնիշխանությանը. Արշակ Կարապետյան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Փաշինյանն արդեն անկեղծ է՝ ցույց է տվել իր երկրի հակառակ կողմը. մեծ է ճգնաժամի հավանականությունը. Աննա Կոստանյան Ուժեղ պետություն հնարավոր է կառուցել միայն համախմբված հասարակության և պրոֆեսիոնալ կառավարման միջոցով. Նարեկ ՄանթաշյանԻսրայելցի զինվորի կողմից կոտրված Խաչը վերականգնվեց, իսկ Ադրբեջանը մեր եկեղեցիները հողին է հավասարեցնում, և Հայաստանից՝ ոչ մի արձագանք. Էդմոն ՄարուքյանԷս «կռվում» բոլորի ճակատագիրն է որոշվում, այդ թվում՝ նրանց, ովքեր առաջին հայացքից միայն «թամաշա» են անում. Վահե Հովհաննիսյան Արտաքին ցուցադրությո՞ւն, թե ընտրական հաշվարկ․ երևանյան գագաթնաժողովի քաղաքական գինը Ահա թուրքական պարտքի նոր հաշվարկը. Հրայր ԿամենդատյանՄեր անվտանգության երաշխավոր ադրբեջանցիներն ավերել են Ստեփանակերտի Սբ Աստվածամոր Հովանի եկեղեցին, սակայն ադրբեջանական բենզինն էժան է լիտրը 30-40 դրամով. Մ. ՍողոմոնյանՔաղաքական դաշտի նոր բևեռը․ «Ուժեղ Հայաստան»-ի արագ աճն ու վերաձևվող ընտրական տրամաբանությունը Հայաստանը պատրաստ է ընդլայնել Իսրայելի հետ կապերը. ՀՀ ԱԳՆ Շնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԿրակոցներ Թեոթիուականի բուրգերի մոտ. զբոսաշրջիկ է մահացել, կան վիրավորներ 15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված