Հայերեն


Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը

Հասարակություն

Orer.am-ը գրում է.

Օրաթերթերից մեկն այսօր հրապարակում է արել, որտեղ, ի թիվս այլոց, որպես նորօրյա իշխանության օրոք ձևավորված օլիգարխի, առանձնացրել է Նարեկ Նալբանդյանի անունը։ Հավանաբար լրատվամիջոցը չի տարբերակում, թե ինչ է նշանակում օլիգարխ, հակառակ պարագայում գործարարի և օլիգարխի միջև հավասարության նշան չէր դնի։

Եվ այսպես, օլիգարխիան դա խմբի իշխանությունն է, որը պետության մեջ ձևավորում է իր սեփական իշխանությունը, վեր է դասում իրեն օրենքից, հետևաբար դրսևորում է հակապետական վարքագիծ։

Հիմա մի պահ վեր կանգնենք անձերից, մի կողմ թողնենք անձնական նախասիրությունները և խոսենք փաստերով` պարզապես թերթելով մամուլը։ Ինչո՞վ է աչքի ընկել լրատվամիջոցի կողմից օլիգարխ հռչակված Նալբանդյանը։

Եվ այսպես, նա հիմնել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, հենց այդ ընկերությունն էլ համարվում է Ծաղկաձորի հայտնի հյուրանոցային համալիրի գնորդը։ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն նաև ալյուրի ու ձվի արտադրությամբ է զբաղվում:

Ըստ մամուլի` Նալբանդյանը բազմաթիվ այլ ընկերությունների սեփականատեր է: Մասնավորապես, նրան է պատկանում «Շիրակ» թռչնաֆաբրիկան, «Նոր Լուսակերտ» թռնչաֆաբրիկայի 50 տոկոս բաժնետերն է:
Բացի ալյուրի արտադրությունը՝ Նարեկ Նալբանդյանը նաև անասնակերի, այսպես ասած կոմբիկերի արտադրություն ունի` «Եղվարդի համակցված կերերի» գործարանը:

Նալբանդյանը նաև խոշոր ներկրող է. մի քանի հարյուրի հասնող ապրանքներ է ներկրում Հայաստան, հետաքրքրված է նաև ավոտապահեստամասերի առքուվաճառքով, նաև ցեմենտի գործ է անում ու ակտիվ կապեր ունի այդ շրջանակներում:

Ի դեպ, նույն այդ լրատվամիջոցն իր նախորդ հրապարակումներից մեկում պնդում է, որ քաղաքական հայացքների առումով բավական չեզոք մարդ է Նալբանդյանը: 2021-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ որևէ մեկին չի սատարել, կամ, այսպես ասած, որևէ մեկի համար չի աշխատել: «Մեզ նաև վստահեցրին, որ Նալբանդյանն ինչի հասել է, ինքնուրույն է հասել: Շեշտեցին՝ «մեջք չի ունեցել», ամեն ինչ սեփական, արդար քրտինքով ու աշխատասիրությամբ է ձեռք բերել»,- գրել է նույն թերթը:

Մամուլի հրապարակումներին հետևելով հայտնի է դառնում, որ հետագայում ևս Նալբանդյանը նոր բիզնեսներ է հիմնել` սուպերմարկետների ցանց և այլն։ Ուշադրություն դարձրեք` ոչ մի հրապարակում նրա վատ վարքագծի, կռիվների, սկանդալային պահվածքի մասին, ամբողջը՝ բիզնեսներ հիմնելու կամ ձեռք բերելու մասին է։ Հետևաբար` ի՞նչն է խնդիրը։

Խնդիրը միայն նա է, որ 2000-ականներից բիզնես գործունեություն ծավալող անձն ինչ-որ ժամանակահատվածում առավել հայտնի՞ դարձավ։ Գործարարն իր գործով է զբաղվում, ով էլ որ լինի իշխանության ղեկին։ Ուզում եք ասել, որ երկրում երբեք նոր բիզնես միջավայր չի՞ ձևավորվելու։ Երկիրը միշտ ունենում է որևէ իշխանություն, իսկ նոր բիզնեսների ձևավորումն օդ ու ջրի նման է անհրաժեշտ։

Հատկապես, երբ խոսք է գնում ավերակները գործարանների վերածած մարդու մասին։

Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր «Զզիջումների շղթան միայն Տավուշով չի սահմանափակվելու»․ մտավորականներն արձագանքում են Բագրատ Սրբազանի կոչին Ողբերգական դեպք՝ Արարատում․ 24-ամյա ծննդկանի պտուղը կեսարյան վիրահատումից հետո ծնվել է մահացած Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի «Past.am». Մաքսայինը անցել է գործի. ակնհայտ քաղաքական պատվեր` Միհրան Պողոսյանի դեմ Աշոտյանի պաշտպանները գլխավոր դատախազից հերքում են պահանջում Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Հզոր փոշու փոթորիկը պատել է Ռուսաստանի Իրկուտսկի մարզը (տեսանյութ) 36 ժամ գազ չի լինի Կիրանցի բնակիչները վրդովված են Փաշինյանի հետ հանդիպումից Կարևոր․ սողանք է եղել Լծեն-Տաթև ճանապարհին Անչափահասները սարսափելի ավտովթարի զոհ են դարձել. նրանք սթափ չեն եղել Քեմփինգի համար ոչ ակնհայտ լուծում. արևային մարտկոցներ, թե՞ ավանդական գեներատորԻ՞նչ կտան բանակցությունները Ղազախստանում Քաղաքական բովանդակություն հաղորդեք ձեր պահանջին՝ գնացեք տեղական հանրաքվեի. Հ. Կամենդատյան Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանի հետ համագործակցել 2 կողմից անհայտ կորածների որոնման գործում 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել. նրան ողջ են հայտնաբերել ՔՊ-ում արշալույսները խաղաղ չեն 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՓաշինյանը ջուրը թափեց վրան, երբ փորձում էր ներկայացնել, թե որն է քաղաքացու իրավունքը ԱՄՆ-ը Փաշինյանից պահանջել է չմասնակցել Պուտինի երդմնակալությանը Տեղեկություն՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի մասին Քաջարանի մշակույթի պալատում հյուրընկալված դերասանական խումբը տպավորված էր հանքավայրի մասշտաբներից ու Ընկերության տարածքում կիրառվող միջոցառումներիցԱրտակարգ դեպք՝ Արարատում. «Opel»-ը բախվել է իր առջև հայտնված ձիուն, վիրավորներ ու զոհ կան Դիմադրելու դեպքում պատերազմ է լինելու, և պատերազմի բեռը մնալու է կիրանցիների վրա. մանրամասներ՝ կիրանցիների հետ փակ հանդիպումից Ճշմարտությունը հաղթելու է, չի կարող ամբողջ ժողովուրդը լինել 5–րդ շարասյուն. Մենուա ՍողոմոնյանԳիշերը Երասխում արտակարգ է եղել 36 ժամ ջուր չի լինի Անօրինական սահմանազատման հեռահար վտանգները. «Փաստ» 5 զnհ, 32 վիրավnր. հրթիռային հարվածների հետևանքը Հայաստանի դատական համակարգը չունի բավարար չափով անկախություն, Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի ստեղծումն այօրվա հրամայականն է. Արշակ Կարապետյան Ծիծեռնակաբերդի միջադեպի գործով 62 տարեկան պապիկի է մեղադրանք առաջադրվել. Աննա Հակոբյանը եւս կհարցաքննվի. «Ժողովուրդ»Անդրանիկ Գրիգորյան. Թվային փոխակերպումն առաջին հերթին մտածողության փոփոխությունն է Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի. Արտակ ԶաքարյանՍա ամբողջ երկրին ու մեզանից յուրաքանչյուրին անձնապես վերաբերող խնդիր է. «Փաստ» Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել «Եկեղեցու դեմ բոլոր հարձակումները պայմանավորված էին եկեղեցին թուլացնելու և նրա միավորիչ ուժը կասեցնելու և կանխելու հանգամանքով». «Փաստ» Ջուր չի լինի Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ» Ի՞նչ «սիգնալներ» են տալիս եվրոպացիները քաղբանտարկյալների հարցով. «Փաստ» Հերթը հասավ կուսակցությունների՞ն. «Փաստ» Ի՞նչ են ուզում անել ամերիկացիները Հայաստանում առանց որևէ փորձի. «Փաստ» Խնձորի չափ կարկուտ Չինաստանում. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ըստ տեղեկությունների, հակառակորդն ադրբեջանական Մազամ գյուղի կողմից մուտք է գործել Ներքին Ոսկեպար «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը կդառնա՞ համազգային պայքարի միասնականության հարթակ. «Փաստ» Ռուբլին էժանացել է. ինչպիսին են տարադրամի շուկայի օրվա փոփոխությունները Տասնյակ հասցեներում լույս չի լինի Օդի ջերմաստիճանը կհասնի +30 աստիճանի Եկեղեցին մեզ մեր երկրի հետ կապող ամենակարևոր օղակներից է. Սիրուշո (լուսանկարներ) 24 ժամ ջուր չի լինելու
Ամենադիտված