Հայերեն


Զոհաբերողն ու ժպիտը դեմքին զոհաբերվողը

Քաղաքականություն

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«Նիկոլ դավաճան», «Նիկոլ թուրք», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով  այսօր «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրում դիմավորեցին Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին, և դստերը՝ Արփիին։

Սա ժողովրդի ցասո՞ւմ էր, թե՞ հերթական, լավ մտածված PR արշավը Փաշինյանի ընտանիքի կողմից։ Հարցը կարևոր է, հատկապես Կառավարության գլխի վերջին հայտարարությունից հետո, թե ինքը «փրկիչ» է, որը պատրաստ է հանուն հայրենիքի «զոհաբերել» ամեն ինչ, անգամ իր ընտանիքի հոգեկան անդորրը։ 

Այսպես, օր օրի փոքրացող և իր հայրենի Տավուշում բնակիչների հետ վերջին հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Գալիս ա պահ, որ դու քեզ պետք ա զոհաբերես հանուն քո հայրենիքի, քո երկրի։ Քո հարգանքն էլ զոհաբերես, ընտանիքիդ անդորրն էլ զոհաբերես, երեխեքիդ հոգեկան վիճակն էլ զոհաբերես․․․ Ես գիտեմ, թե ինչի համար եմ անում, ես անում եմ, որ ՀՀ-ն լինի անկախ պետություն»։

Եվ այսպես, այսօր իր ասածն ապացուցելու ժամանակն էր․ փոքրիկ Արփիի հոգեկան վիճակն էր այսօր զոհաբերվում։ Ինչպե՞ս․ շատ պարզ ու հստակ մեխանիզմով։ Փաշինյանի ընտանիքը վստահաբար գիտեր, որ վերջին շրջանում հանրության նյարդերը բավականին պրկված են, Տավուշում կատարվողը շատ-շատերին հասցրել է այն գիտակցման, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե փրկիչ, այլ՝ դավաճան է։ Եվ այս ֆոնին պարզ էր, որ նման դեպքն ուղղակի անխուսափելի է։ Ուստի հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Աննա Հակոբյանը դստեր հետ ամուսնուց առանձին գնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և այն ժամին, երբ մարդկանց հոսքը բավականին մեծ է, իսկ ԶԼՄ-ներն ակտիվ աշխատում են։ Հատկապես վերջին մասը նախկին խմբագիր Աննա Հակոբյանը պիտի որ շատ լավ իմանար։  

Բացի այդ, Հակոբյանն ու դուստրը թեև թիկնապահների ու ոստիկանների կողմից պաշտպանված էին, պարզ երևում էր, որ այս անգամ ամեն ինչ հատուկ մշակված է․ լրագրողները թե՛ մոտենալու, թե՛ հարց ուղղելու հնարավորություն ունեին։ Հակոբյանն ու դուստրը և՛ հարցերն էին լսում, և՛ հնչող մտքերին արձագանքում։ Օրինակ, հնչող վանկարկումներին ի պատասխան Աննա Հակոբյանը ժպտում էր՝ ցույց տալով, որ հենց այսպես էլ պետք է լիներ։ Չէ՞ որ սա ամենաշահեկան պահն էր մի քանի բան ցույց տալու․ նախ, որ Հայաստանը ժողովրդավար երկիր է, որտեղ առաջին տիկնոջը կարող են նման ձևով դիմավորել, և երկրորդ, որ Փաշինյանը՝ որպես փրկիչ, իրոք զոհաբերում է անգամ ամենաթանկը՝ դստեր հոգեկան հանգիստը։ 

Ավելին, սցենարն առավել հուզիչ դարձնելու համար Հակոբյանը դստեր ականջին ասում է՝ «քո բոլոր ընկերները սա են նայում, իրենց ընտանիքները սա են նայում, պատկերացնո՞ւմ ես»։ Մոր այս խոսքից հետո Արփին սկսում է լացել․․․։ Վարագույր։ Ըստ էության, միսիան կատարված է։ Փաշինյանը «զոհաբերում է», Աննա Հակոբյանը՝ ժպիտով «զոհաբերվում»։


Առավել մանրամասն` այստեղ.

 https://t.me/arm24live

Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ իրականացվող «Հայաստան-Արցախ» Համահայկական եիտասարդական ֆորումի առաջին 20 մասնակիցների անունները հայտնի ենԵրևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած ՇարժմանըԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Բագրատ Սրբազանը հայտարարեց ՝ տավուշցիների հետ գալիս են Երևան Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան17-ամյա պատանին և նրա 41-ամյա հայրը ձերբակալվել են Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Երևանում տեղատարափ անձրևի հետևանքով տեղի են ունեցել հեղեղումներ, փլուզումներ և ջրալցումներ Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայովՀնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Ապահովագրության կարևորությունը և ԶՊՄԿ փորձը Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին Նշված հասցեներում ջրանջատումներ կլինեն Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ ՊետրոսյանԵթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Նշված հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Աճ տարադրամի շուկայում. փոխարժեքն՝ այս պահին Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեքՄի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռումԿամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էրԱրցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան«Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂՄի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանըՄոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. դատախազՄեծ Բրիտանիան և Ուկրաինան բանակցում են 100-ամյա գործընկերության շուրջ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ամենադիտված