Հայերեն


Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել «օրիգինալ» թեզերով, որոնք, ըստ էության, արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն, ըստ նրա, արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։ «Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները»,– ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոնները», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Փաշինյանը շարունակեց նույն գիծը։ Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց, փոխարենը հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»՝ բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ, սա կլինի հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին՝ «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ, իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։

Իսկ այս տարվա հունվարին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբն «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը՝ որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական Ջահերով երթը կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։

Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով, քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Նա նույնիսկ դատապարտեց Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ՝ ի տարբերություն հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Անշուշտ, լավ կլիներ, որ հենց Ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր ներողություն անգամ չեն խնդրել։

«Բարի» հարևանները մերժում են Ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, ստացվում է՝ մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ստացվում է՝ Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ ճանաչման և փոխհատուցման փոխարեն հայերին առաջարկվում է «կառուցել թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացության և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ո՛չ հաշտություն, ո՛չ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ ԱմստերդամՀունգարիայի խորհրդարանը բանաձև է ընդունել Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրելու դեմ Պետք է կառուցենք ազգային շահի վրա հիմնված կառավարություն․ Արմեն ՄանվելյանԻնչ զարգացումներ տեղի ունեցան վերջին օրերին Ադրբեջանի և Իրանի միջև, ու ինչպես մեզ կրկին օգտագործեցին. Էդմոն ՄարուքյանԻ՞նչ է պատրաստում Արտաքին հետախուզության ծառայությունը Իշխանությունն ամեն ինչ անում է՝ ընտրություններին մասնակցողների թիվը պակասեցնելու համար Փաշինյանը մեկուսացել է ՔՊ-ում Փաշինյանը յուրովի է օգտվելու Բալասանյանի «նվերից» IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին Ինչպե՞ս է պետությունն աջակցել, որպեսզի վարչապետի ընտանիքի մտերիմը «քցի» բանկերին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու ընտրությունից առաջ անհրաժեշտ է համախմբվածություն և փողոցային պայքար․ Արտակ Զաքարյան ՀՀ զինված ուժերի հրամանատարությունը իրավիճակին անհամարժեք որոշումներ է կայացրել․ Ավետիք Քերոբյան Ինչպե՞ս կառավարել հանուն ժողովրդի. երկպալատ պառլամենտ. Արմեն ՄանվելյանԿարգախոս ընտրելու համար պետք է պարզապես լսել մարդկանց, իսկ արտագրված արհեստական-սիրուն բառերը ոչինչ չեն փոխելու․ Գագիկ Ծառուկյան Կրթության համակարգում կոռուպցիան սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը․ Ցոլակ ԱկոպյանՀայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ում ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի ներուժն ու համագործակցության հնարավորություններըԻ՞նչ ենք առաջարկում մանկավարժներին «Հայաստանը ես եմ» նախաձեռնության քաղաքական ծրագրով. Նաիրի Սարգսյան Փակվող դպրոցների «սև ցուցակը». փակե՞լ, թե՞ վերակառուցել. ՀայաՔվեԳույքահարկը 2025-ից դառնալու է 600-800 հազար դրամ. ի՞նչ է սպասվում Կենտրոնի, Արաբկիրի բնակիչներին. Հրայր Կամենդատյան Այն մասին, թե ինչն է միջազգային հարաբերություններում ծնում իրավունքը, և ինչ է պետք անել այդ իրավունքը նվաճելու համար. ՉալաբյանՄատչելի բնակարաններից մինչև էժան դեղորայք․ «Ուժեղ Հայաստան»-ի տնտեսական ծրագիրը սոցիալական օրակարգի կենտրոնում Նախիջևանը ո՞ր կողմում է. Էդմոն Մարուքյան Ի՞նչ է թաքնված հակաեկեղեցական արշավի «պաուզայի» տակ. «Փաստ» Ոչ միայն ռազմական կամ քաղաքական, այլ նաև տնտեսական լուրջ հետևանքներ. «Փաստ» Սոցիալական լարվածության աճ և բևեռացման խորացում. «Փաստ» «Թողեք աշխատեն»-ից՝ «թողեք, թո՛ղ ջղայնանա...». «Փաստ» Կառավարության կողմից հատկացված գումարը ծածկելու է ծախսերի միայն մի մասը, իսկ հոնորարի չափը գաղտնիք է. «Փաստ» Սպառման հաշվին աճող տնտեսություն և նոր գնաճային վտանգներ. «Փաստ» Անակնկալներ՝ «Լուսավոր Հայաստանի» ընտրական ցուցակում. «Փաստ» Ժամկետից շուտ նախընտրական քարոզարշավ՝ լիազորությունների գերազանցումով. «Փաստ» Պատերազմի ստվերը Հայաստանի սահմաններին․ արդյո՞ք երկիրը պատրաստ է փախստականների հնարավոր ալիքին «Ալյանս» կուսակցությունը խոստանում է վերականգնել մահապատիժը ՀայաստանումԳուցե դու ես հաջորդ չեմպիոնը. Նարեկ Կարապետյան10000 դրամը քիչ է, շատ քիչ. ահա մեկ անձի համար հաշվարկված կոմունալ ծախսերի մանրամասն պատկերը Հայաստանում (միջինացված տվյալներով)․ Հրայր ԿամենդատյանՕպտիմալացման անվան տակ հանրապետությունում 230 դպրոց փակելու հարցը ոտքի է հանել հանրության տարբեր շերտերի. Մենուա ՍողոմոնյանՍամվել Կարապետյանի քաղաքական հետապնդման, հեռախոս նվիրելու մեծ ծախսին - կոնտր առաջարկի, ստերի ու վախերի մասին. Արամ ՎարդևանյանՓաստաբանների խուզարկության վերաբերյալ հայտատարությամբ է հանդես եկել Դավիթ ԹումասյանըՓոքրիկ խմբակ ականջներիդ օղ արեք. Ալիկ ԱլեքսանյանԷդ ինչների՞դ վրա եք ուրախանում, որ նավթի գինը օրեցօր թանկանում է ու Ադրբեջանն ավելի է հզորանալու՞․ Արշակ Կարապետյան«Ուժեղ Հայաստան»-ը Էջմիածնում և Արմավիրում բացեց կուսակցության առաջին երկու մարզային գրասենյակները Մի տրվեք իշխանական մանիպուլյացիաներին․ Ագնեսա ԽամոյանՆոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինիՌոբերտ Ամստերդամի հայտարարությունը Մենք չենք ուզում պատերազմ, բայց պետք է պատրաստ լինենք մեր երկիրը պաշտպանելուն․ Ավետիք Չալաբյան «Կամուրջ» նախաձեռնությունն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրել ԱրարատԲանկը յոթերորդ տարին անընդմեջ արժանացել է Ria Money Transfer-ի Հայաստանում «Տարվա գործընկեր» մրցանակինՆոր ուժեղ առաջնորդություն Հայաստանի համար. սա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի ծրագիրն է
Ամենադիտված