Հայերեն


«Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը հասկանում են, որ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը»․ «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վատագույն երազում հնարավոր չէր պատկերացնել, որ անկախ Հայաստանի պետական որևէ պաշտոնյա շահարկումների առարկա կդարձնի Հայոց ցեղասպանության փաստը: Ցավով պետք է արձանագրել, որ ինչպես վերջին տարիներին, այս տարի ևս, Հայոց ցեղասպանության փաստի հիշատակման միակ միջոցառումը, կարծես, դարձավ Ջահերով երթը: Պետական մակարդակով որևէ միջոցառում չանցկացվեց, պաշտոնյաներն առհասարակ կարծես սարսափեն այս թեմայի մասին Թուրքիային ուղղված սուր դիտարկումներ անելուց: Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ասում է՝ Հայոց ցեղասպանությունը և Արցախյան հիմնախնդիրն այն երկու թեմաներն էին, որոնց շուրջ կար ազգային միասնականություն, միակարծություն: «Դրանք ազգային գաղափարներ էին, որոնց շուրջ չկային տարակարծություններ: Ավելին, «Արցախը հայկական է և չի կարող լինել Ադրբեջանի կազմում», իսկ «1915 թվականին տեղի է ունեցել ցեղասպանություն օսմանյան Թուրքիայի կողմից, և պետք է ամեն ինչ անել դրա միջազգային ճանաչմանը հասնելու համար» թեմաների շուրջ կար գրված և չգրված տաբու: Օրինակ՝ եթե որևէ մեկը մինչև 2018 թ. այս երկու թեզերը կասկածի տակ դներ և առաջ տաներ այն կերպ, ինչպես դա անում է Նիկոլ Փաշինյանն ու իր խումբը, միանգամից «իզգոյ» կդառնար: Այդ մարդիկ ոչ միայն չէին կարող ունենալ քաղաքական ապագա, այլ նրանց համար փողոց դուրս գալը բավականին պրոբլեմատիկ կարող էր լինել: Այն, ինչ տեղի է ունենում հիմա, երևի թե կոչվում է պետության, հանրության, քաղաքական դաշտի ու մտքի այլասերում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:

Նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում հայ ազգի բոլոր հատվածների համար այս երկու անժխտելի թեզերը կասկածի տակ դնելով կամ ժխտելով, դրա հիման վրա ուզում է կառուցել իր, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մոդելը՝ դա հակադրելով իր իսկ հնարած «պատմական Հայաստանի» մոդելին: «Ե՛վ իրական Հայաստանն է հնարել, և՛ պատմական Հայաստանը, որովհետև կա միայն հայրենիք, Հայաստան, երկիր: Դրանք միասնական գաղափարներ են: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած «իրական Հայաստանն» Ալիևի հռչակած «Արևմտյան Ադրբեջանն» է: Թե՛ Ալիևի, թե՛ Փաշինյանի մոտեցումները Հայաստանի ներկայի և ապագայի շուրջ համընկնում են, առայժմ անվան մեջ է հարցը: Եթե Ալիևը դա անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Նիկոլ Փաշինյանն այն առայժմ անվանում է «իրական Հայաստան»: Բնականաբար, եթե Հայաստանի երրորդ հանրապետությունից հանում ես Արցախի պատկանելիության, ստատուսի հարցերը, իրենց բնօրրանում ապրելու արցախցիների իրավունքը, նրանց ինքնորոշման իրավունքը, մեղմ ասած, կասկածի տակ ես դնում Հայոց ցեղասպանության փաստը և այդ խնդիրը բարձրացնելու նպատակահարմարությունը, ապա արմատախիլ ես անում Հայաստան պետությունը և առաջ բերում «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարախոսությունը: Քեզ կասեն, թե որքան տարածք, կենսական նշանակության, գոյատևման հնարավորություններ կտան քեզ, այդքանն է քոնը, որովհետև դուք թույլ եք, տկար եք, տգետ եք: Նիկոլ Փաշինյանը գալիս ու կառավարության նիստում նույնն ասում է՝ թույլ ենք, տգետ ենք: Խնդիրն այն չէ, որ սա իր մասին է ասում, նա բոլորիս է տգետ անվանում, և ամենաաբսուրդն այն է, որ ասում է՝ մեր տգետ հալով ձեզ պետք է կրթենք: Խնդիր է նաև այն, որ քաղաքական ու տնտեսական այն էլիտան, որ նստած է կառավարությունում և խորհրդարանում, ծպտուն չի հանում՝ իրենց աթոռը պահելու մոլուցքից ելնելով»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այնքան այլասերված են հարաբերություններն այս երկրում և իշխանական համակարգում, որ ինչ-որ մեկը կարող է, իբր իր մեղավորությունը ճանաչելով, որպեսզի վաղը մարդկանցից ձայներ ստանա, «փչացնել» մնացածներին, մասնավորապես՝ կառավարության, իր խմբակցության անդամներին:

«Որևէ մեկը չի հանդգնում որևէ բառ ասել: Սա բնորոշում է ոչ միայն երկրում տիրող իրավիճակը, այլ նաև իշխանության մեջ տիրող ստրկատիրական համակարգը: Կառավարության որևէ անդամ կամ ԱԺ պատգամավոր չի կարողանում այդքան խիզախություն ունենալ և իր ներսից հանել իր ստրկատիրոջ նկատմամբ վախը»:

Բայց իշխանության ներսում ջղաձգումներ կան: Որպես վկայություն՝ պատգամավորների վարքագիծը և Նիկոլ Փաշինյանի գերէմոցիոնալ ելույթները: «Վերջին երկու տարում ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ իշխանությունը չի կարողանում ինքնուրույն մեծամասնություն ունենալ: Որոշ դեպքերում քաղաքական անասնագողությունների, ռեպրեսիաների շնորհիվ կարողացավ աթոռին տիրանալ: Բայց միտումները ցույց են տալիս, իսկ Գյումրու ու Փարաքարի ընտրությունները դա հաստատեցին, որ «նախկինների», «թալանը վերադարձնելու» վերաբերյալ թեզերը, կամ, ինչպես ասում է դասականը, «փլեյ-լիստը», այլևս չեն աշխատում: Այն արդյունքը, որն ունենք Գյումրիում, ցույց է տալիս, որ լավ էլ «նախկին» է եկել իշխանության: Սա ցույց տվեց, որ Գյումրիում նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի կողմից հնչեցված թեզերն այլևս չեն աշխատում: Ստացվում է, որ մարդիկ պատրաստ են ընտրել ամենակարկառուն «նախկինին», որի նկատմամբ վերաբերմունքը, մեղմ ասած, միանշանակ չէ, քան Փաշինյանի հովանավորյալներին և իր քաղաքական խմբակի բրենդի տակ հանդես եկող ցանկացած մեկին: Այս ընտրությունների արդյունքում իրենք արձանագրեցին դա: Ամենավտանգավոր արձանագրումը, որ ունեցան Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի ադեկվատ, փորձված հատվածը, որոնք փոխանցիկ դրոշի պես մի իշխանությունից մյուս իշխանություն են փոխանցվում, հասկանում են միտումը, որ այլևս այդ մեխանիզմը չի գործում, և շատ վտանգված է ընտրությունների եղանակով իշխանությունը վերարտադրելու հարցը: Այդ իսկ պատճառով հիմա փորձում են ինչ-որ չափով վերադառնալ 2018 թվականից հետո առաջ քաշած թեզերից մեկին՝ ամեն ինչում մեղավոր են արցախցիները: Հիմա ո՛չ «նախկիններն» են մեղավոր, ո՛չ «թալանչիները», ո՛չ Պուտինը, ո՛չ Լուկաշենկոն և այլք, հիմա մեղավոր են այն արցախցիները, որոնք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության և կապիտուլ յացիայի արդյունքում հայտնվել են Հայաստանում, այն էլ՝ էթնիկ զտման հետևանքով: Հիմա փորձում է իր 10- 12 տոկոս ընտրազանգվածին կոնսոլիդացնել հակաարցախյան տրամադրությունների, հայաստանցի-արցախցի հակապետական, հակահայկական թեզի շուրջ: Նրան չի հաջողվում ավելացնել իր ընտրազանգվածը, փորձում է գոնե եղածը պահպանել, մինչև տեսնի, թե ինչ կլինի: Ֆիքսել է, որ ընտրություններով որևէ բան անել չի կարող, իր թեզերն այլևս չեն աշխատում: Պատմականորեն վատ տրամադրված լինելով արցախցիների նկատմամբ՝ նաև շատ է վախենում կազմակերպված արցախցիներից: Այդ իսկ պատճառով ուզում է երկրում այնպիսի մթնոլորտ ձևավորել նրանց շուրջ, որ շատերը թողնեն, հեռանան Հայաստանից»,-շեշտում է քաղտեխնոլոգը:

Հանրության մեջ նաև ատելություն է տարածում, թե «արցախցիները փողի կռիվ են անում»: «Այն, որ այսօր մարդիկ թողել են իրենց տները ու եկել այստեղ, դրանում մեղավոր է Հայաստանի իշխանությունը, որի ղեկավարը 2023 թ. սեպտեմբերին, երբ Ադրբեջանի կողմից սկսվեց ագրեսիան Արցախի նկատմամբ, հայտարարեց՝ մեզ սադրում են, որ մտնենք պատերազմի մեջ, բայց չենք մասնակցելու: Ուղղակի մեսիջ ուղարկվեց արցախցիներին, թե՝ մեր ձեռքերը լվանում ենք, մենակ եք: Ուղղակիորեն արցախցիները հանձնվեցին Ադրբեջանի յաթաղանին: Տեղի ունեցածում մեղավոր է որքան Ալիևը, նույնքան Նիկոլ Փաշինյանը: Հիմա «մուննաթ» գալ մարդկանց վրա, որոնք իրենց սոցիալական հարցերի համար են պայքարում, աբսուրդ ու ցինիզմ է, ինչը բնորոշ է այս իշխանության բոլոր ներկայացուցիչներին: Բայց Նիկոլ Փաշինյանի համար խնդիր կա: Իր էությամբ լինելով հակաարցախցի՝ հասկանում է նաև, որ արցախցիները կազմակերպված համայնք են: Կյանքն է նրանց դա ստիպել: 1988 թվականից սկսած պահում են Հայաստանի սահմանը, անվտանգային ֆորպոստն են եղել մինչև 2023 թվականը: Փաշինյանը հասկանում է՝ եթե անտեսանելի բարոյական գիծ անցնի, դա կարող է արցախցիների կազմակերպված կոնսոլիդացիայի բերել, և նրանք կարող են սոցիալական և իրենց իրավունքների համար պայքարի ծիրից տեղափոխվել ուղղակի իշխանափոխության պահանջների գոտի: Հասկանում է՝ դա կարող է խնդիրներ առաջացնել, ինչպես հասկացավ, որ Գյումրիում ընտրությունների արդյունքների բռնի վերանայումը կարող էր տրիգեր հանդիսանալ այնտեղ բավականին լուրջ պրոցեսների համար, որոնք կարող էին տեղափոխվել մայրաքաղաք: Չգիտեմ՝ հասկանում է, թե ոչ, բայց տրիգեր կարող է լինել նաև արցախցիների դեմ այս արշավը: Իշխանությունների կողմից քարոզչական ամբողջ մեքենային հրահանգված է արցախցիների դեմ հիբրիդային պատերազմ սկսել: Ամեն ինչ անում է, որ մարդիկ հեռանան նաև Հայաստանից»,- եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՇուտով կմեկնարկի Ավո Ադամյանի նոր հեռուստասերիալը․ նկարահանումների մեծ մասը կանցկացվի Լոս Անջելեսում (լուսանկարներ)Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էԺամանակը ցույց տվեց, որ նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը ոչ միայն արդարացված էր, այլ այսօր էլ փաստացի չունի իրական այլընտրանք… Շարմազանով Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանՄեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանԿյանքից հեռացել է Գառնիկ Մարգարյանը Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան Պուտինի և Ալիևի հեռախոսազրույցը եղել է ջերմ և բովանդակալից․ Պեսկով Հայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՍեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՎիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում Բանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողՖասթ Բանկն ընդլայնում է իր միջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան Հանքարդյունաբերությունն այսօր աշխարհի ամենագիտատար և տեխնոլոգիապես հագեցած ոլորտներից էՍկսվելու է ամենականխատեսելին՝ սեփական թիմի ներսում մեղավորների փնտրտուքը․ Հրայր ԿամենդատյանՀուլիսի 28-ին, 30-ին, 31-ին, օգոստոսի 4-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում«Ռեալի» ղեկավարությունը պատրաստում է իր առաջին պաշտոնական առաջարկը «Մանչեսթեր Սիթիին»՝ իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էռնանդեսի տրանսֆերի վերաբերյալՀուլիսի 28-ին և 29-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԿանխվել է Բելառուսից Ռուսաստան կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկների ներմուծումը«Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ ԱմստերդամԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիԻրանը հանդիպում է խնդրել միջնորդների միջոցով և ուղղակիորեն․ մենք կհանդիպենք․ ԹրամփՀութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերինԱմուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցելԱյսօրվանից հայկական կաթնամթերքը չի մտնի ռուսական շուկա1․5 տարում պարեկների մասնակցությամբ 570 պատահար է արձանագրվել, որի հետեւանքով ավտոմեքենաների վերանորոգման համար ծախսվել է շուրջ 260 մլն դրամՆարեկ Կարապետյանը համեմատել է Հայաստանի, Վրաստանի և Էստոնիայի տնտեսական քաղաքականություններըԿոլումբիան կփակի Ադրբեջանում իր դեսպանատունըՌԴ-ում ուկրաինական հարվածներից 86 խաղաղ բնակիչ է զոհվել հուլիսի 15-24-ը. ԶախարովաՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն. Իվետա ՏոնոյանՎրաստանում սողանքից տներ են վնասվել, կառավարությունը աղետից տուժած 10 ընտանիքի կփոխհատուցիՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկա«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է․ 11 գյուղում ջուր չի լինիԱրարատ Ավետիսյանը կիսաեզրափակչում 1:4 հաշվով պարտվել է ղազախստանցի ըմբիշին«Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավ. հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել էՊուտինը համոզված է, որ Արևմուտքին չի հաջողվի իր գործողություններով պառակտել ռուս հասարակությունը«Թույլ տվեք` զանգի կնոջը». հայ գերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը դիմել է ԱլիևինՀՀ ընտրություններում այսպիսի զանգվածային ընտրախախտումներ շուտվանից չէին արձանագրվել․ Ավետիք ՉալաբյանԱկնհայտ է Զվարթնոց օդանավակայանի ուղևորահոսքի աճի դինամիկան, ինչը ենթադրում է, որ եթե աճի այս տեմպերը շարունակվեցին, շուտով երկու ժամ հերթերում սպասելուն երանի ենք տալու. Ա. Կոստանյան
Ամենադիտված