Հայերեն


Սենսացիաների պակաս չկա. ի՞նչ են «պատմում» հարկային ցուցանիշները. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պետական բյուջե վճարվող հարկերի ցուցանիշները՝ թե՛ եռամսյակային, թե՛ տարեկան կտրվածքով, միշտ էլ հետաքրքիր «վայրիվերումներ» են ի ցույց դնում, որոնք որոշակի պատկերացում են տալիս տվյալ ժամանակահատվածում երկրի տնտեսության իրական վիճակի, ինչպես նաև միտումների մասին:

Հայաստանի խոշոր հարկատուների այս տարվա առաջին եռամսյակի ցուցանիշները ևս բացառություն չեն՝ այն տարբերությամբ, որ արտաքուստ որոշակի «սենսացիաներ» կամ առնվազն փոփոխություններ են պարունակում: Առաջինը, որ աչքի է զարնում, առաջատարի փոփոխությունն է. բանն այն է, որ Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առավելապես գլխավորում է այս ցանկը, ոչ միայն առաջին տեղում չէ, այլ ընդհանրապես բացակայում է 1000 խոշորների ցանկից: Ընկերությունից, սակայն, պարզաբանեցին, որ դա նախորդ տարի վճարված ռոյալթիի կանխավճարների առաջին եռամսյակում հետվերադարձի արդյունք է։ ԶՊՄԿ-ն կազմակերպություն է, որի վճարած հարկերի զգալի մասը ուղղակի հարկերն են՝ շահութահարկ և ռոյալթի, ի տարբերություն խոշոր հարկատուների զգալի մասի, որոնց դեպքում վճարվող հարկերի զգալի մասն ավելացված արժեքի հարկն է։

2024 թ. արդյունքներով հաշվարկված և վճարված ռոյալթիի կանխավճարներն առաջին եռամսյակում վերադարձվել են ընկերությանը, ինչի արդյունքում հանրագումարում առաջին եռամսյակում ստացվել է 19.5 մլրդ դրամի տարբերություն»,նշել են ընկերությունից և հավելել, որ հաջորդ եռամսյակում, այսինքն՝ արդեն կիսամյակային կտրվածքով ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կարտացոլվեն, իսկ տարեկան կտրվածքով ընկերությունը նորից կգրավի առաջնային դիրքեր 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Այս անգամ առաջին հորիզոնականում «Գազպրոմ Արմենիան» է, որին հաջորդում են «Մոբայլ սենթրն» ու «Գրանդ տոբակոն»: Ի դեպ, վերջինս Հայաստանի արտադրողների ցանկում փաստացի առաջինն է: Նկատենք, որ, ըստ վիճակագրության, Հայաստանում այս տարվա առաջին եռամսյակում արտադրության ծավալները նվազել են 19,4 %–ով։ Իհարկե, կան կազմակերպություններ, որոնք կայունություն են ապահովում, ու պատահական չէ, որ հիմնականում նրանք տեղ են գտել լավագույն հիսնյակի մեջ. խոսքն, ընդհանուր առմամբ, յոթ ընկերության մասին է, որոնցից ամենամեծ աճն արձանագրել է «Ջերմուկ գրուպը»: Նշյալ յոթի մեջ սննդամթերքի արտադրությամբ զբաղվում են ընդամենը երկուսը՝ մսամթերքի ոլորտի առաջատար «Աթենք» ընկերությունը, որը, փաստացի, նաև Հայաստանի սննդամթերքի արդյունաբերության առաջատարն է, և «Գրանդ քենդին»: Ի դեպ, այս ընկերությունները և 63-րդ հորիզոնականում գտնվող «Բաղրամյանը», որպես կանոն, ապահովում են սննդամթերքի արտադրության ոլորտի ընկերությունների վճարած հարկերի գրեթե կեսը:

Հետաքրքիր ցուցանիշներ է արձանագրել «Սպայկա» հոլդինգը: Եթե 2024 թ. առաջին եռամսյակում այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում 96-րդ տեղում էր, իսկ 2024 թ. տարեկան արդյունքներով՝ 75-րդը, ապա այս տարվա առաջին եռամսյակի վճարած հարկերով 30-րդն է: Ոչ պակաս տպավորիչ է ընկերության վճարած եկամտահարկի ցուցանիշը, որն ինքնին բավական խոսուն է. անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մոտ 600 տոկոս ավելի եկամտահարկ է վճարվել: Մոտ 280 տոկոսով ավելի են եղել վճարված ընդհանուր հարկերը (մոտ 2,1 միլիարդ):

Ինչպես վերջին մի քանի հաշվետու ժամանակաշրջաններում, 2025 թ. առաջին եռամսյակում ևս առաջատարների թվում հայաստանյան բանկերն են: Այս փուլի հիմնական առանձնահատկությունն այն է, որ լավագույն քսանյակում միանգամից 4 բանկ է, ընդ որում՝ գրեթե իրար «հարևանությամբ». խոսքը «Ամերիաբանկի», «Արդշինբանկի», «Այդի» բանկի և «Ակբա» բանկի մասին է: Եվս երեք բանկ՝ «Արմսվիսբանկը», որը ամենազգալի առաջընթաց գրանցածներից է, «Էվոկաբանկը» և «Ինեկոբանկը», լավագույն հիսնյակում են:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի են դրամաշնորհային մրցույթի արդյունքները Դանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ ԱդամյանՈ՞վ է այս ամենի պատասխանատուն․ Էդմոն Մարուքյան Արևային էներգիան համակցված գյուղատնտեսական արտադրության հետ Կրթությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սոցիալական ներդրումների առաջնահերթ ուղղություններից էԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՃապոնիայում 7,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. կան վիրավnրներ «Առաջանալու է գործազրկություն և աղքատություն. առաջիկայում ևս ականատես ենք լինելու հարկերի բարձրացման». «Փաստ» Անվտանգային անդունդ և պետականության փրկության հրամայականը. Արշակ Կարապետյանի ահազանգը. «Փաստ» Սոթքից մինչև Դրմբոն. ինչպես է Ադրբեջանը յուրացնում հայկական հարստությունն ու էկո-շանտաժի ենթարկում Հայաստանին. «Փաստ» Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. ընտրությունները՝ նաև յուրատեսակ հանրաքվե. «Փաստ» Ինչու՞ է Ավետիք Չալաբյանը կրկին հայտնվել իշխանությունների թիրախում. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Ուրբաթ օրը՝ 13:00-ին հանդիպում տեղի կունենա մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ. Նարեկ Կարապետյան ԱՄՆ-ն կխստացնի Չինաստանից ռոբոտների մատակարարման սահմանափակումները․ PoliticoComex բորսայում ոսկու գինը հունիսի 11-ից ի վեր առաջին անգամ նվազել է 4100 դոլարիցՌուսաստանը կսկսի բենզին գնել Հնդկաստանից«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան
Ամենադիտված