Հայերեն


106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը․ Մենուա Սողոմոնյանի շնորհավորական ուղերձը

Blog
Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

106-րդ տարեդարձը Մայր բուհը դիմավորում է հայագիտությանը հասցվող նոր հարվածներով և ակադեմիական ավտորիտարիզմի նոր դրսևորումներով։ ԵՊՀ գիտխորհրդի ընդունած նոր կարգի գործողության հետևանքով Համալսարանի այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր զբաղվում են հայագիտության ոլորտի այնպիսի թեմաներով, որոնք հետաքրքիր չեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններին, չեն կարող դասավանդել մեկ ամբողջական դրույքով։ Փաստորեն այն սահմանափակումները, որոնք անցած տարվանից սկսեցին կիրառվել գիտաշխատողների հանդեպ, կկիրառվեն նաև դասախոսների նկատմամբ։

Համաձայն ԵՊՀ «Պրոֆեսորադասախոսական կազմի թափուր պաշտոնները համալրելու և տվյալ պաշտոնի գիտամանկավարժական գործունեության տեսակները սահմանելու մասին» կարգի՝ պրոֆեսորի պաշտոնի կարող է հավակնել այն անձը, ով վերջին հինգ տարիների ընթացքում միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ունի հրապարակված առնվազն 3 հոդված, իսկ դոցենտի պաշտոնի հավակնորդը պետք է ունենա 2 հոդված։

Այն, որ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում դասախոսների և գիտաշխատողների հրապարակումները պետք է խրախուսվեն, անվիճելի է, ոչ ոք դրա դեմ չի խոսում։ Խնդիրն այստեղ այն է, որ հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության և հայագիտության որոշ այլ բնագավառներում ստեղծագործող դասախոսները պարտավոր են գրել այնպիսի հոդվածներ, որոնք ընդունելի կլինեն միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ընդգրկված հանդեսների համար։ Այսինքն հայագիտության բնագավառի այն դասախոսները, ովքեր ստեղծագործում են, օրինակ՝ հայերեն բարբառների, հայ գրողների, հայոց պատմության առանձին շրջանների վերաբերյալ, ստիպված են լինելու իրենց գիտական հետաքրքրությունը մի կողմ դնել, նախ և առաջ գրել այնպիսի թեմաներով, որոնք կտպագրվեն դրսի հանդեսներում, հետո նոր միայն, բավականաչափ ժամանակ և էներգիա ունենալու դեպքում կարող են ստեղծագործել իրենց հուզող թեմաներով։

Կարգը ոչ միայն տարբերակում չի դնում բնագիտական և հումանիտար-հասարակագիտական ուղղությունների միջև, այլև միտումնավոր անտեսում է հայագիտության առանձնահատկությունները։ Միտումնավոր, քանի որ պրոբլեմի մասին ԵՊՀ ղեկավարությունը քաջատեղյակ է։

Նոր կարգը լրացուցիչ լիազորություններ է վերապահում ռեկտորին՝ ազատվելու անցանկալի դասախոսներից։ Նախ՝ բոլոր այն պրոֆեսորները և դոցենտները, ովքեր չեն համապատասխանի այս չափանիշներին, ստիպված են լինելու դասավանդել առավելագույնը կես դրույքով՝ ամեն տարի թարմացվող պայմանագրերով։ Իսկ պայմանագիր նորոգելու որոշման հարցում ԵՊՀ ներկայիս ղեկավարությունը կարմիր գծեր ունի սահմանած, որոնք տարեց տարի փոխվելու են, և եթե անցնող տարում այդ կարմիր գծերը վերաբերում էին ակտիվ քաղաքական գործունեություն ծավալելու հանգամանքին, ապա կարգը ուժի մեջ մտնելու պահից այդ կարմիր գծերը շատ ավելի են խստացվելու։

Երկրորդ՝ մրցույթն անցած դասախոսին աշխատանքից ազատելու մեխանիզմներ են ներդրվում։ Ռեկտորն իրավասու է դառնում ընտրված դասախոսի՝ իր պաշտոնին համապատասխանության հարցը բարձրացնել ֆակուլտետային գիտական խորհրդում, ստեղծել համապատասխան հանձնաժողով, դրանում իր հայեցողությամբ ընդգրկել արտաֆակուլտետային և արտահամալսարանական փորձագետների, հանձնաժողովի եզրակացությունից հետո էլ գիտխորհրդի փակ, գաղտնի քվեարկությամբ ազատվում է անցանկալի մարդկանցից։

Այս ֆոնին և հաշվի առնելով, որ երեկ ԵՊՀ հանդիսությունների մեծ դահլիճի բեմում Համալսարանի շրջանավարտների, դասախոսների և ուսանողների առջև ելույթներ էին ունենում այնպիսի անձինք, ինչպիսիք Պետրոս Ղազարյանն է կամ Մխիթար Հայրապետյանը, թեև դժվար է շնորհավորական խոսք ասելը, այդուհանդերձ չեմ կարող չհիշել, որ 106 տարի առաջ այս օրը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում ընդունեց ստեղծել Երևանի պետական համալսարանը։

Տոնդ շնորհավոր, իմ հարազատ կրթօջախ։

«Գուշակ» կատուն ճշգրտորեն կանխատեսել է Աշխարհի գավաթի բոլոր 19 խաղերի հաղթողներին Ընտրություններից հետո՝ արտադրողը մենակ իր խնդիրների դեմ․ Գոհար ՂումաշյանԱվետիքին իզոլացնում են. հեռախոսը վերցրեցին, ձերբակալեցինՆԱՏՕ-ի գագաթնաժողովից Թուրքիայի տնտեսական օգուտը կարող է տարեկան կազմել 1,7 միլիարդ դոլար․ DünyaՄեր և այլ ուժերի կողմից ընտրությունների վերաբերյալ դիմումների դատաքննությունը Սահմանադրական դատարանում մեկնարկում է՝ հունիսի 26-ին. Արամ ՎարդևանյանՄադոննան պատմել է, թե ինչպես է կարողացել վերականգնել հարաբերությունները ավագ դստեր՝ 29-ամյա Լուրդեսի հետՖրանսիայում հայտնաբերվել է Էբnլայnվ հիվանդացnւթյան առաջին դեպքը Մի ձեռքով անհիմն մեղադրում են, իսկ մյուս ձեռքով բյուջեի հաշվին ձայն «գնում»․ Արթուր ՄիքայելյանՅունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸԱՄՆ-ին մեկ շաբաթից պակաս ժամանակ է հարկավոր Իրանի հետ պшտերազմի վերսկսման դեպքում գործն ավարտելու համար. ԹրամփԿոնվերս Բանկ. Թիմային աշխատանքը՝ հաջողության երաշխիքՌուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան. Պեսկով Մինչև 20% idcoin միջազգային գնումների համար IDBank-ի Visa քարտերով վճարելիսԹուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը և խաղաղ բանակցությունների ընթացքում ձեռք բերված առաջընթացը. Թուրքիայի ԱԺ նախագահՌոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Ավետիք Չալաբյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց կիրառեց կալանք` 2 ամիս ժամկետովԿասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱվետիքը ազգային իրավունքների համար պայքարող է, այս ամենը դրա պատճառով է. Արսեն ԳրիգորյանՄի անգամ անմեղ մարդուն որսացել են, հիմա նորից են անում. ո՞վ պետք է պատասխան տա իր կորցրած ամիսների համար. Հովհաննես ԻշխանյանԱլիևի կողմից Հայաստանին նոր Սահմանադրություն պարտադրելու դեմ խոսողներին մեկուսացնում են. Մենուա ՍողոմոնյանAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԿԸՀ-ի նիստի օրը Հաջիևը Հայաստանում էր. ես էլ կարծում եմ՝ ազդեց ԿԸՀ որոշման վրա. Արամ ՊետրոսյանԱվետիք Չալաբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության հարցի քննարկումը ավարտվեցԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին
Ամենադիտված