Հայերեն


Նվեր տված ձիու ատամները չեն հաշվո՞ւմ, թե՞, ամեն դեպքում, հաշվում են. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» թերթը մի շարք ահազանգեր է ստանում, որ վերջերս պոլիկլինիկաներում քաղաքացիներին տրամադրում են ոչ թե իրենց հասանելիք անվճար դեղերը, այլ երբեմն այլ դեղամիջոցներ: Մտահոգությունն այդքան մեծ չէր լինի, եթե դրանք լիարժեք փոխարինողներ լինեին:

Մասնավորաբար, մեզ դիմած քաղաքացիներից մի քանիսը օրինակ էին բերում շաքարային դիաբետով հիվանդներին տրամադրվող դեղերը: Խոսքն այն մասին է, որ վերջին անգամ նրանք ստացել են ոչ թե «Մետֆորմին» կամ «Դիաբետոն», այլ «Նովոնորմ»: Բոլորն էլ, իհարկե, նշանակվում են 2-րդ տիպի շաքարային դիաբետի դեպքում, սակայն եթե առաջին երկուսը երկարաժամկետ ազդեցության դեղամիջոցներ են, ապա վերջինը՝ կարճաժամկետ, «աջակցող», այսինքն, պարզ հայերենով ասած, եթե մարդը օրական պետք է ընդուներ, ենթադրենք, 1 հաբ «Դիաբետոն» կամ «Մետֆորմին», ապա հիմա ստիպված է յուրաքանչյուր սնունդ ընդունելուց առաջ ընդունել «Նովոնորմ», ընդ որում՝ դա էլ երաշխիք չի տալիս, որ ամբողջ օրվա ընթացքում հնարավոր կլինի ապահովել գլ յուկոզայի թույլատրելի քանակ: Արդյունքում շատ բուժառուներ դժգոհում են, որ իրենց «շաքարի մակարդակը» կտրուկ տատանումներ է ունենում:

Մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ի պատասխան իր հարցի, թե ինչու է փոխվել դեղամիջոցը, պատասխանել են, որ երկիրը ինչ-որ այլ երկրից նվեր է ստացել «Նովոնորմի» որոշակի քանակ, և դա պետք է սպառել: Հետո նորից կվերադառնան նախկին դեղերին: Ավելին, պարզվել է, որ այդ խմբաքանակի պիտանելիության ժամկետը սպառվում է այս մայիսին, այսինքն՝ մոտ 5 տարվա վաղեմության դեղորայք է: Ապրիլին դեղորայք ստացած քաղաքացու դժգոհությանն էլ, թե գուցե առաջիկա մեկ ամսում տրամադրված դեղը չօգտագործվի, պատասխանել են, թե խնդիր չկա, ցանկացած դեղորայք պիտանելիության ժամկետից հետո կարելի է օգտագործել ևս վեց ամիս:

Ի դեպ, մեզ դիմած քաղաքացիները նաև դժգոհում էին, որ պոլիկլինիկաներում էնդոկրինոլոգները ոչ իրենց մեղքով փաստացի բուժմամբ չեն զբաղվում. այնպիսի վիճակ է ստեղծել առողջապահության նախարարությունը, որ նրանք հազիվ կարողանում են զբաղվել միայն դեղ տրամադրելով ու «թղթաբանությամբ»: Ընդունելության 15 րոպեի ընթացքում նրանք չեն կարողանում նույնիսկ լսել, հասկանալ բուժառուի հիվանդության ընթացքի մասին, որպեսզի կարողանան համապատասխան խորհուրդներ տալ կամ բուժում նշանակել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սահմանային նոր բացահայտումներ և իշխանության արձագանքը․ Թաթոյանի հայտարարությունը կրկին սրում է քննարկումները Կենսաթոշակների շուրջ խոստումներ և նախընտրական ակտիվություն․ իշխանության հաշվարկներն ու հասարակական սպասումները Հիմնական երկու ընտրազանգվածները. ո՞վ կհաղթի. Վահե Հովհաննիսյան Ընտրություններից առաջ իշխանության գլխավոր մտահոգությունը՝ Սամվել Կարապետյանի գործոնը Այն մասին, թե որն է իրական խաղաղության բանաձևը. Ավետիք ՉալաբյանԱնկարևոր ամեն ինչի համար փող կա, բայց ռազմավարական նշանակություն ունեցող հարցերի համար փող չկա՞. «Փաստ» Ձուկը՝ գլխից. չարության ու ագրեսիայի տարածման գլխավոր աղբյուրը. «Փաստ» Ազատությունից զրկված անձանց՝ ընտանիքի հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը պետք է կիրառվի բացառիկ դեպքերում. նախագիծ. «Փաստ» Յուրաքանչյուր քաղաքացու ուսերին դրված պարտքը շարունակաբար ավելանում է. «Փաստ» Երբ ընտրություններին մասնակցության մակարդակը դառնում է առանցքային գործոն. «Փաստ» Ո՞ւմ են ուզում վստահել. «Փաստ» Գնացել ու «դրսում» բողոքում է Եկեղեցուց և ընդդիմությունից. յուրատեսակ «հաշվետվություն». «Փաստ» Դա, վնասից բացի, այլ բան չի տալիս. «Փաստ» Իսրայելը ցանկանում է բազա կառուցել Սոմալիլենդում․ Bloomberg Բանակը մեզ համար ոչ թե անվտանգության գործիք է, այլ անվտանգության ռեզերվ է. ՓաշինյանՏանք հնարավորություն` փոքր բիզնեսը կայանա. Նարեկ ԿարապետյանԼիբանանում էսկալացիայի սկզբից ի վեր զnհերի թիվը հասել է 570-ի Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինՍամվել Կարապետյանը իր կառավարչի ունակություններով կարող է Հայաստանին ուժ ու կորով լինել․ Գառնիկ ԴավթյանԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համարՇնորհավոր ծնունդդ` իմ սիրելի զորամաս. Արտյոմ Սիմոնյան«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահինՓոշեկուլի և հեռուստացույցի վարկերով իշխանության եկածներն այսօր տարբեր տեղեր դղյակներ ունեն. «Համահայկական ճակատ» Շարժում«Այլընտրանքային նախագծեր» խումբն ու Համահայկական հասարակական դաշինքը հուշագիր են ստորագրելՄենք պետք է մեր եկեղեցին պաշտպանենք մեր ձևով․ Լիլիա Շուշանյան«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք․ հարցում Իսկ Ձեզ դո՞ւր է գալիս, թե ինչպես է Փաշինյանը թմբուկ նվագում, որի տակ ՔՊ-ականները պարում են Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԵս միանում եմ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը ․ Արման ԳալստյանԳյումրիում եկեղեցու իբր բարենորոգման պլան է մշակել Փաշինյանը, ի՞նքն է այն մարդն, ով դրանով զբաղվելու իրավունք ունիՄեր գլխավոր նպատակն է ունենալ ուժեղ բանակ և ուժեղ Հայաստան․ Արման ՊետրոսյանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է
Ամենադիտված