Հայերեն


«Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն՝ նպաստելով աղքատության ավելացմանը». «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վիճակագրական կոմիտեի՝ գնաճի մասով պաշտոնական տվյալները տարակուսելի են հանրության համար։ Քաղաքացին սեփական գրպանի պարունակությամբ է զգում գնաճի չափը։ Սննդամթերքի շարունակական գնաճը ամենօրյա ռեժիմով նվազեցնում է նրա եկամուտները։ «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասում է՝ երբ խոսում ենք գնաճի մասին, դա վերաբերում է 400 և ավելի ապրանքների ընդհանուր միջին գնին։

«Վստահաբար, դրա մեծ մասը Հայաստանի բնակչության կեսից ավելին ձեռք չի բերում, չի օգտվում դրանցից։ Հետևաբար՝ 3,5 տոկոսի շրջակայքում ընդհանուր գնաճն այն կեղծիքն է, որը յուրաքանչյուր ոք ամեն օր տեսնում է. այդքան չէ գնաճն իրականում։ Բարձր գնաճի են ենթարկվել թե՛ ներկրվող սառեցված, թե՛ Հայաստանում բուծվող ձկնամթերքը՝ 20ից 22 տոկոսով (ընդհանուր գումարային հաշվարկով), գնաճի են ենթարկվել կարագը՝ 13, մրգերը՝ 8, բանջարեղենը՝ 10 և ավելի, կարտոֆիլը՝ 47, շոկոլադեղենը՝ 13, սուրճ-թեյը՝ 15 տոկոսով (վերջինը գումարային հաշվարկով)։ Յուրաքանչյուրի պատճառները տարբեր են՝ սկսած ապաշնորհ կառավարումից վերջացրած ապաշնորհ կառավարման արդյունքում վաճառողների կամ տնտեսվարող սուբյեկտների անորոշություններով պայմանավորված։ Երբ կառավարությունն անընդհատ հարկադրույքների բարձրացում է իրականացնում, դա միանշանակ հանգեցնելու է գնաճի, այսինքն՝ 2025 թ. հունվարից սկսած հարկադրույքների բարձրացումները չէին կարող ուղղակի ազդեցություն չունենալ։ Երբ առևտրի դեպքում 5 տոկոս դրույքաչափը դառնում է 10 տոկոս, անկախ նվազեցումների չափից, հաշվարկ ունեինք, որ տրամաբանական հավելագնի պայմաններում առևտրի դեպքում հարկային բեռը մոտավորապես 33 տոկոսով ավելանում էր։ 33 տոկոսի ավելացումը տարբեր ապրանքների վաճառքների գնաճի վրա տարբեր կերպ կարող է ազդել։ Օրինակ՝ ներկրվող բանջարեղենի կամ մրգի վրա կարող է ազդել 50-ից մինչև 80 տոկոսի շրջանակներում և այսպես շարունակ։ Այսինքն՝ այն, ինչը խանութում տեսնում ենք, դրա մի մասը պայմանավորված է հարկային դրույքաչափերի բարձրացումով»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը։

Ընդգծում է՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտում պետական վերահսկողություն և ճիշտ մեսիջներ կառավարության կողմից չեն տրամադրվում։ «Օրինակ՝ սպառման շուկայի ծավալների հետ կապված. ներկրման կամ արտահանման սահմանափակումներ չեն կիրառվում, պայմանականորեն, կարտոֆիլ արտադրողը արտադրում է մի տարի որոշակի քանակի, շուկայում առաջանում է դեֆիցիտ, դեֆիցիտի պայմաններում գնաճի է ենթարկվում։ Ժողովուրդն ունի նման վարքագիծ, որ տեսնում է՝ կարտոֆիլի գինը ավելացավ, կամ հարևանը կարտոֆիլ ցանեց և լավ շահույթ ստացավ, հաջորդ տարի բոլորը սկսում են կարտոֆիլ ցանել։ Շուկան այդ պարագայում գերհագենում է, գերհագեցման պարագայում տեղի է ունենում գների նվազում։ Շատ դեպքերում ասում են, որ գների կարգավորման ֆունկցիոնալ պարտականությունն իրավական առումով դրված է Կենտրոնական բանկի վրա, բայց գիտական, ակադեմիական աշխարհում դեռևս որևէ մեկը չի հիմնավորել, որ Կենտրոնական բանկը կարողանում է ազդել գնաճի վրա կամ զսպել այն։ Նման բան ասում են և՛ պաշտոնյաները, և՛ տարբեր մասնագետներ, բայց դրանք ընդամենը միֆեր են, որոնք տարբեր դասագրքերում կարդացել և նույնությամբ արտաբերում են։ Կրկնում եմ՝ այդպիսի բան աշխարհում չի եղել, որ որևէ մեկը հիմնավորի։ Գնաճի հիմնական պատճառը հարկաբյուջետային քաղաքականությունն է, այսինքն՝ դա կառավարության գործողությունների տիրույթում է, երբ անընդհատ հարկերը բարձրացնում են, պետական ծախսերը կատարում են սխալ, անընդհատ անորոշություններ են ստեղծում տնտեսվարողների համար, շուկայի վերահսկողություն չեն իրականացնում, չեն պլանավորում, բնական է՝ սա պետք է հանգեցնի գնաճի»,-նշում է մեր զրուցակիցը։

Հայաստանում ամեն երրորդ երեխան աղքատության մեջ է ապրում։ Այս ցուցանիշը պարբերաբար հիշեցնում է իր մասին։ Մյուս կողմից՝ իրականացվող այս հարկաբյուջետային քաղաքականության «ջանքերով» աղքատությանը վերաբերող ցուցանիշներն էլ ավելի ահագնացող չե՞ն դառնալու։ 2018 թվականին իշխանության եկածներն ասում էին, թե պայքարելու են նաև աղքատության դեմ։ Ի՞նչ արվեց այս ուղղությամբ յոթ տարվա ընթացքում։ «2018 թվականից հետո աղքատության ավելացման քաղաքականություն է տարվել, բայց նվազեցման գեթ 1 գործողություն չի իրականացվել։ Սկսենք աշխատավարձերից։ Եթե տնտեսական զարգացում չկա, դրանից հետո չի առաջանում աշխատավարձերի բարձրացման ներուժ։ Եթե չի առաջանում բարձրացման ներուժ, նշանակում է՝ աշխատավարձերի բարձրացում տեղի չի ունենում։ Եթե վերլուծում ենք Հայաստանում աշխատավարձի կառուցվածքը, միջին աշխատավարձի բարձրացումը պայմանավորված է բացառապես պետական հատվածի շատ հավելավճարների տրամադրմամբ։ Նաև մի քանի ոլորտում՝ բանկային, ապահովագրական, կապի օպերատորներ, հանքարդյունաբերություն, գազ և էլեկտրաէներգիա, բարձր պաշտոնյաների, այսինքն՝ ղեկավար անձնակազմի բարձր աշխատավարձով պայմանավորված։

Որոշակի ժամանակահատվածում ՏՏ ոլորտում ղեկավար անձնակազմում՝ մենեջերների մակարդակում եղել է բարձր աշխատավարձ։ Մնացած ոլորտներում աշխատավարձի բարձրացում շատ չնչին է տեղի ունեցել, նույնիսկ շատ դեպքերում եղել է գնաճին ոչ համահունչ, այսինքն՝ նույնիսկ ինդեքսացիա չի ապահովել։ Աշխատավոր հատվածի համար աշխատավարձի բարձրացման ներուժը ոչնչացրել է կառավարությունը, միևնույն ժամանակ ամեն ինչ արել է հարկաբյուջետային քաղաքականությամբ գնաճը շատ ավելի բարձր տեմպով պահելու համար։ Հետևաբար, եկամտի բացակայության կամ չնչին աճի պայմաններում ծախսերի շարունակական ավելացումը հանգեցնում է աղքատության։ Հաջորդ հատվածը թոշակառուներն են։ Օրինակ՝ 2000 դրամ թոշակի բարձրացում է տեղի ունենում, սոցիալական նպաստի բարձրացում կա՛մ տեղի չի ունենում, կա՛մ ևս 2000 դրամով է տեղի ունենում, բայց նրանց ամսական ծախսերն ավելանում են նվազագույնը 50 տոկոսով։ Նման մի հաշվարկ ունեիք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին բրինձը, բուսական յուղը, կարագը և այլն 50 տոկոսից ավելի համընդհանուր համախառն գնաճի են ենթարկվել, բայց թոշակը և նպաստն ավելացել են ընդամենը 2000 դրամով»,-հավելում է նա։

Այնուհետև անդրադառնում է իշխանության կողմից սահմանված և աղքատությանը նպաստող առարկայական և միջնորդավորված ծախսերին։ «Բոլորի համար գույքահարկը բարձրացրեցին։ 42 տոկոսից ավելի աղքատություն ունեցող երկրում այդպիսի բեռ սահմանելն անամոթություն է։ Տրանսպորտի սակագինը բարձրացրեցին, հիմա էլ մարզերում են այդ գործընթացը սկսել։ Կարմիր գծերը՝ մի կողմ։ Աղբի վճարը թանկացրեցին, ակցիզային հարկը պարբերաբար բարձրացրեցին։ Բոլոր տեսակի այսպիսի հարկային ավելացումները հանգեցրեցին տվյալ ոլորտի ապրանքների սակագների բարձրացման։ Օրինակ՝ մրգօղու ինքնարժեքը, այդ թվում՝ ակցիզային հարկի հետ միասին, կարող էր լինել 1000 դրամ, այժմ 1 լիտրի համար ակցիզային հարկի դրույքաչափը 3800 դրամ է։ Բանկային տոկոսադրույքների շարունակական ավելացում տեղի ունեցավ, որն, իհարկե, նորից աղքատացնելու է հասարակությանը, որովհետև սպառողական վարկերը, օրինակ՝ տրամադրում են 24 տոկոսով, վարկային կազմակերպությունների կամ բանկերի տարբեր ժամանակներում տարբեր ծրագրերով փաստացի տոկոսադրույքը հասնում է մինչև 30 տոկոսի։ Մարդը 30 տոկոսն իր աշխատավարձով, եկամուտով չի կարողանում սպասարկել, դրա համար էլ նորից աղքատությունը խորանում է։ Երիտասարդ ընտանիքները ցանկանում են բնակարաններ ձեռք բերել, և եթե նրա կառավարման ժամանակահատվածի սկզբում հնարավոր էր 10,5-11 տոկոսով հիփոթեքային վարկ ստանալ, հիմա տոկոսադրույքը 14 է, այսինքն՝ նույնիսկ երկարաժամկետ վարկերի տոկոսադրույքներն են բարձրացել։ Բարձրացել են բիզնես վարկերի տոկոսադրույքները, որն էլ, ըստ էության, պետք է ապրանքների սակագնի վրա ազդեցություն թողնի։ Բոլոր ոլորտներում արժեք կամ եկամուտ ձևավորող բոլոր բաղադրիչների վրա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը թողել է բացասական ազդեցություն, որով նպաստել է աղքատության ավելացմանը»,-ընդգծում է տնտեսագետը։

Սարգսյանը գործողությունների մի շղթա է ձևակերպել՝ գնաճ, որը հանգեցնում է աղքատացման՝ աշխատավարձերի չբարձրացման պարագայում, սա էլ իր հերթին հանգեցնում է արտագաղթի և երկրի դատարկման։ Դեռևս 2018 թվականին այս գործողությունները կատարողներին անփորձ էին որակում, հետո սկսեցին հղում անել նրանց տգիտությանը, բայց հատկապես 44-օրյա պատերազմից հետո քաղաքացիների մեծամասնությունը իշխանության կողմից կատարվող բոլոր քայլերում դիտավորություն նկատեց։ Մեր զրուցակիցը փիլիսոփայական հայտնի խոսքն է մեջբերում՝ եթե ցանկանում եք երկիրը քանդել, իշխանության ղեկը վստահեք տգետներին։ «Սա, իհարկե, Հայաստանի ապամոնտաժման գործարկված ծրագիր է։ Այս մարդիկ, այո՛, դիտավորյալ կատարում են այդ հանցագործությունը, բայց շատ են նաև դեպքերը, որ առանց հասկանալու են անում։ Միշտ խուսափում եմ վիրավորանքներ հասցնելուց, չեմ կարող իջնել այդ մակարդակի, վիրավորել Նիկոլ Փաշինյանին ինչ-որ բառով, որը նրա իրական էությունը նկարագրի։ Նրա իրական էությունն այնքան կեղտոտ, ցածր ու վատն է, որ այդպիսի բառ չեմ կարող հնչեցնել։ Բայց մի բառ էի ինձ համար գտել, որը որոշակի չափով մի քիչ բնութագրում էր։ Միշտ ասում էի՝ տգետ են սրանք։ 7 տարի հետո կառավարության նիստի ժամանակ նա ասաց, որ իրենք տգետ են։ Սա այն միակ բառն է, որը լեգալ և լեգիտիմ իրավունք է տալիս բոլորիս օգտագործելու, որովհետև նա էլ է, այսպես ասած, ընդունում, որ տգետ է։ Նա գնում է որոշակի ծրագիր իրականացնելու՝ դրսից պարտադրված, թե նրան թելադրված, թողնենք այդ ձևական կողմը, թե ինչպես է տեղի ունենում, շատ բաներ նրանք տգիտությունից ելնելով են իրականացնում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ԵՄ-ի «բարեկամության» գինը. պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ, թե՞ տնտեսական կորուստներ Հայաստանի համար. «Փաստ» Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ» Շերը հերքել է 39-ամյա ընկերոջ հետ ամուսնության մասին լուրերը Դատարանի հրապարակած վճռով անվավեր է ճանաչվել ԵՊՀ ռեկտորի՝ աշխատակիցներից մեկին աշխատանքից ազատելու հրամանը. Խաչիկ Աբաջյան Գիտության համակարգ. ինչպե՞ս կանխել փլուզումը. ՀայաՔվե հիմնասյուներ Bloomberg-ը 1,1 տրլն դոլար է գնահատել «Ոսկե գմբեթ» ՀՀՊ համակարգի ստեղծման ծախսերըՓաշինյանի առաջարկն Ալիևին ծիծաղելի է․ ՀՀ–ն ինքն է փակել այդ հարցը․ 2026-ին իշխանություն փոխել է պետք Ամբողջ Դոնբասը ռուսական տարածք է. ՌԴ նախագահի օգնական Սյունիք կատարած այցի ընթացքում Նարեկ Կարապետյանը ցույց է տվել այն դպրոցները, որոնք իշխանությունները մտադիր են փակելԱնօդաչուները հարվածել են ամենամեծ ՆՎԳ-ներից մեկին կենտրոնական Ռուսաստանում Հայտնի մոդել-հաղորդավարուհի Սյուզաննա Սեդրակյանի «պրովոկացիոն» come back-ը․ նա անակնկալ ունի Սիսիանում և Գորիսում բացվեցին «Մեր Ձևով» շարժման նոր մարզային գրասենյակներԳիտնականներն առաջին անգամ որսացել են Արեգակի գերհազվադեպ միջուկային ռեակցիանԲեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկում (տեսանյութ)Ադրբեջանի և Հայաստանի խաղաղության հռչակագրի համատեղ ստորագրումը պատմական նշանակություն ունի. Տոկաև«Երբ սոված եմ լինում, դառնում եմ աշխարհի ամենավատ մարդը». Ռաֆայել Երանոսյանը՝ վատ սովորությունների մասինԵթե բոլորը շարունակեն խաղալ այս խաղերը, կհայտնվենք Երրորդ համաշխարհային պատերшզմում. Թրամփը՝ Ուկրաինայի հակամարտnւթյան մասինՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծ․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանին պետք են նոր մարդիկ, նոր գաղափարներ, նոր մտքեր, նոր թարմ օդ և դրա հեղինակը հենց այս երիտասարդներն են․ Իվետա ՏոնոյանՔոբայրավանք վանական համալիրի վերականգնման էսքիզային նախագիծը համարվել է ընդունելիՓաշինյանը հատեց վտանգավոր սահմանագիծը․ Ռուսաստանի թեմը՝ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու միացյալ կենտրոն Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների միջև ապրանքաշրջանառության ծավալները կայուն աճ ունեն․ ԵՏՀՍնուփ Դոգը դարձել է ԱՄՆ-ի հավաքականի պատվավոր մարզիչ Ձմեռային օլիմպիական խաղերումԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Գլոբբինգի պարտատոմսերը Պլեխանովի Երևանյան մասնաճյուղը ունեցավ իր առաջին ինժեներական լաբորատորիան (տեսանյութ) «Ինթելլիջենթ Մենեջմենթ» հոլդինգը հայտարարում է պարտատոմսերի առաջին թողարկման մասին. տեղաբաշխողն է ԱմերիաբանկըԱրվում են թշնամու հետ համատեղ քայլեր՝ Հայաստանը ոչնչացնելու համար․ Արմեն Մանվելյան Ինչպե՞ս ընտրել մասնագիտական ուղին և ո՞ր հմտություններն են ամենակարևորը․ ԱրարատԲանկը GoTeach հարթակում Տնտեսական ինքնիշխանության կամ քաղաքական մանրադրամ. որն է ԵՄ-ի հետ մերձեցման գինը Տաղանդավոր և հզոր պատմություն ունեցող մեր ազգին խեղճությունը հարիր չէ. Գագիկ ԾառուկյանՀարցնում ենք՝ ինչու այս մարդուն չեք հարցաքննում, քննչական խմբի ղեկավարը ասում է՝ մտավախություն ունենք, որ հնարավոր է ի օգուտ ձեզ ցուցմունք տա. Սամվել Կարապետյանի պաշտպան Հայաստանին անհրաժեշտ է ստեղծել գիտության դիվանագիտության կենտրոն․ Մենուա ՍողոմոնյանԱԺ-ի ընթացակարգը վտանգում է ՄԻՊ ինստիտուտի անկուսակցական բնույթը․ Հովհաննես ԻշխանյանԻմ հանրային գործունեության միակ և անշեղ նպատակը անկախ Հայաստանի հարատևումն ու պետականության պահպանումն է. Մհեր ԱվետիսյանՓորձագետները պնդում են` այդտեղ կոչ չկա, առավել ևս` բռնության կոչ. Արշակ Վարդանյան Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանությունների իրավասու մարմինների կողմից, նա 177 օր բանտում է Հայաստանում. Արամ Վարդևանյան Կոչ եմ անում` դադարեցնել այս աբսուրդային ապօրինությունները. Փաստաբան Սամվել Կարապետյանն Արցախի հետ կապ ունի այնքանով, որ Ադրբեջանի կողմից հետախուզվում էր․ Արամ Վարդևանյանի ասուլիսը՝ կետերովԴատարանների նկատմամբ անասելի ճնշումներ կան. Արմեն Ֆերոյան Քամու ուժգնացում, թույլ անձրև և մառախուղ․ եղանակն այս օրերին Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում հարցվածների գերակշիռ մասը. GALLUPՔննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է անում․ չի հարցաքննում հօգուտ Ս. Կարապետյանի խոսողներին 53 քննիչներից կազմված խումբը չի կարողանում Սամվել Կարապետյանի գործը կարի. Վարդեւանյան (տեսանյութ) Եթե որևէ դատավոր վկայակոչի, թե Սամվել Կարապետյանի գործով ճնշումներ են եղել, զրո նշանակություն է ունենալու․ պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը կա, լինելու է և գործելու է. փաստաբան Հորդորում ենք՝ խորհրդակցեք սակագնային քաղաքականությունից տեղյակ մասնագետների հետ․ հայտարարությունՍամվել Կարապետյանի խայտառակ կալանքը հակասում է գրված ու չգրված նորմերին. Արամ Վարդևանյան (տեսանյութ) Սամվել Կարապետյանը քաղաքական պատանդ է, 177 օր նրան անհիմն կերպով կալանքի տակ են պահում «Քննչականն ու դատախազությունը չեն կարողանում մեկ փաստարկ ներկայացնել, թե ինչու Կարապետյանը պետք է լինի կալանավորված». Արամ Վարդևանյան Երկու զգուշացում Մոսկվայից Հակապետական արշավի շրջանակում Եկեղեցին վերջին ազգապահպան կառույցն է, որին փորձում են վնասել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
Ամենադիտված