Հայերեն


Իշխանությունների զիջողականության թեթևությունն ու ադրբեջանական պահանջների աճող ծանրությունը. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հատկապես Արցախի հայաթափումից հետո Ադրբեջանը որդեգրել է առավելագույն ճնշման ռազմավարություն՝ փորձելով ոչ միայն սահմանափակել Հայաստանի արտաքին հնարավորությունները, այլև ազդել երկրի ինքնիշխանության, պետականության խորհրդանիշների և ազգային ինքնության վերաիմաստավորման գործընթացների վրա։ Ակնհայտ է, որ թշնամական երկրի պահանջները գնալով ավելանում են և վերաճել են համակարգային վերաձևման ճնշումների՝ ուղղված Հայաստանի ներքին ինստիտուցիոնալ հիմքերի կազմաքանդմանը։

Վերջին շրջանում շրջանառվող մտահոգիչ նորությունն այն է, որ Ադրբեջանը բացահայտ կերպով սկսել է պահանջել Հայաստանի պետական զինանշանի փոփոխություն՝ արդարացնելով, թե դրա վրա պատկերված են իր տարածքային ամբողջականությանը «սպառնացող» խորհրդանիշներ։ Այս պահանջը սոսկ աբսուրդային չէ, այլ շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում։ Եթե որևէ այլ պետություն իրեն թույլ է տալիս նման պահանջ ներկայացնել այլ ինքնիշխան պետության պետական խորհրդանիշների հետ կապված, ապա այն արդեն իսկ սպառնալիք է տվյալ երկրի ինքնության հիմքերի համար։ Ու քանի որ ՀՀ զինանշանի վրա առկա խորհրդանիշներն անբաժան մաս են կազմում մեր ազգային պատմության, մշակութային ժառանգության և ինքնության, որոնք հազարամյակների թոհուբոհով են անցել, ապա զինանշանի փոփոխությունը կարող է ազդարարել արտաքին պահանջով Հայաստանի ինքնիշխանության լուծարում։

Հայաստանի այսօրվա իշխանությունների՝ տարիներ շարունակ շարունակվող զիջողական դիրքորոշումը նոր հնարավորություն է տվել Ադրբեջանին ոչ միայն էքսպանսիոնիստական պահանջներ առաջ քաշել, այլև դրանք բարձրաձայնել միջազգային հարթակներում՝ առանց հետևանքների։ Բայց ամենից սարսափելին այն է, որ Հայաստանը նման պահանջների նկատմամբ ոչ միայն չունի համարժեք արձագանքային մեխանիզմ, այլև ՀՀ իշխանություններն իրենք գործողություններով հիմք են նախապատրաստում այդ նկրտումների լեգիտիմացման համար։

Հիշում ենք, թե ինչպես է Փաշինյանը պարբերաբար քննադատել Սահմանադրությունը՝ նշելով, որ Անկախության հռչակագրի բովանդակության հիման վրա Հայաստանը չի կարող գոյություն ունենալ, մեր զինանշանը 1991 թվականից հետո հիմնված պետության հետ կապ չունի և այլն։ Կարելի է անընդհատ թվարկել, բայց եթե ժամանակի մաղի միջով ենք անցկացնում իշխանությունների կողմից Սահմանադրությանը, ազգային խորհրդանիշներին, պատմության դասագրքերին ու, ընդհանրապես, պատմությանը տրված գնահատականները՝ դրանք ներկայացնելով որպես «խնդիրների աղբյուր», ապա տեսնում ենք, որ դրանք այսօր սինխրոն են Ադրբեջանի կողմից ներկայացվող պահանջների հետ։

Սա նշանակում է, որ իշխանության քաղաքական օրակարգը ձևավորվում է ոչ թե ազգային շահերի վրա հիմնված ռազմավարությամբ, այլ հակառակորդի թելադրանքով։ Այս ուղղությամբ քայլերը նախօրոք են արվում՝ հետագա զիջողականությունն արդարացնելու նպատակով։ Սա ոչ այլ ինչ է, քան ինքնիշխանության գաղափարական կազմաքանդում։ Երբ պետությունը սկսում է վերանայել սեփական խորհրդանիշները ոչ թե իր ինքնության, պատմական իրավունքի կամ սոցիալական համախմբման շրջանակում, այլ հակառակորդի պահանջների հիման վրա, դա բացում է մի վակուում, որն իրենց օրակարգով կարող են լցնել արտաքին ուժերը, այդ թվում թշնամական տրամադրված երկրները։

Պատահական չէ, որ նման պահանջների ֆոնին մտահոգություններ կան, թե Ադրբեջանից կարող են պահանջներ հնչել Հայոց պատմության դասագրքերի հետ կապված։ Սա ընդամենը հերթական համընկնումը լինել չի կարող։ Պատմական գիտակցության վերաձևումը ներազգային մտածողությանը հարված հասցնելու ամենաազդեցիկ միջոցն է։

Երբ մի պետություն ստիպում է մյուսին հրաժարվել իր պատմական հիշողությունից, կեղծ «խաղաղության» անվան տակ վերաշարադրել պատմագիտական նարատիվը՝ չեզոքացնելով տարածքային իրավունքի կամ պատմական արդարության բոլոր արմատները, դա ոչ թե խաղաղ գործընթաց է, այլ գաղութարարական տիպի հոգեբանական հարձակման ձև։ Երբ այս ամենին գումարվում են արտաքին քաղաքականության սահմանափակումների վերաբերյալ Ադրբեջանի պահանջները, մասնավորապես Հիքմեթ Հաջիևի այն հայտարարությունը, թե տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ներկայության կարիք չկա, արդեն հասկանալի է դառնում ընդհանուր ռազմավարությունը։ Այսինք, Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում որոշել, թե Երևանը ում հետ կարող է ռազմական կամ ռազմավարական համագործակցություն ունենալ։

Բայց այս պարագայում ամենամեծ վտանգներից մեկն այն է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում ամբողջ գործընթացը ձևավորվում է մի մթնոլորտում, երբ Հայաստանն ընդունել է «խաղաղության օրակարգ», որը չունի իր համար ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու ո՛չ տեսլական, ո՛չ երաշխիքներ, ո՛չ էլ անվտանգության կառուցակարգեր։ Այսպես կոչված՝ խաղաղության պայմանագիրը, որին ձգտում է Հայաստանի ղեկավարությունը, աստիճանաբար վերածվում է պարտադրված մանիպուլյատիվ փաստաթղթի, որի ամեն հաջորդ կետը գրեթե միակողմանի կերպով թելադրվում է Բաքվից։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Նոր պրոյեկտ․ Տնտեսական ալիք» նախաձեռնությունը միանում է «Առաջարկ Հայաստանին» ծրագրին «Ալյանս» կուսակցության համագումարում կոշտ քննադատության ենթարկվեց իշխանությունը» (տեսանյութ) ՀայաՔվեն ներկայացնում է ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը. Արմեն ՄանվելյանԱդրբեջանցիները մտել են ՀՀ տարածք և դիրքավորվել․ Ավետիք ՔերոբյանՆիկոլ դու չես լինելու վարչապետ․ Սամվել Կարապետյանը կհաղթի քեզ Մենք չենք դնելու տարաբաժանում․ Մենք դատավոր չենք և չենք հավակնում լինել այդպիսին. Իվետա ՏոնոյանՏղա եք՝ բաց թողեք, տեսնենք ընտրություններով կկարողանա՞ք հաղթել. Գառնիկ ԴավթյանՓաշինյանը վախենում է մարդկանցից, վախենում է իր աթոռը կորցնելուց, այդ իսկ պատճառով փորձում է զրկել մարդկանց խոսելու իրավունքից. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամՍամվել Կարապետյանը ապօրինի կալանքի տակ է, պայքարելու ենք, որ ՔԿ-ն օրենքի տառին համապատասխան աշխատի Սամվել Կարապետյանի աջակիցները նվեր են պատրաստել Նիկոլ Փաշինյանի համար Փոքրիկ խմբակի ու ՀՀ-ի վերջին 8 տարվա դառը իրականության պատմությանը մնացել է 86 օր. Արթուր Միքայելյան Փոքրիկ խմբակի ղեկավարը փակի տակ է պահում խիզախ խոսք ունեցողներին․ «Ազատությու’ն Սամվել Կարապետյանին» Սա մեր վերջին պայքարն է, ՀՀ-ի խնդիրները լուծող միակ մարդը Սամվել Կարապետյանն է․ Դավթյան Առանց փողոց իշխանափոխություն չի լինի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան ՀՀ–ն այլևս, ըստ էության, կառավարվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից. Էդմոն ՄարուքյանՀունիսի 8-ից հետո Հայաստանի քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում. Արթուր Միքայելյան (Տեսանյութ) «Վե՛րջ տվեք զանգովի արդարադատությանը». Սամվել Կարապետյանի աջակիցները՝ Նիկոլ ՓաշինյանինՉեղարկե՛լ «Թրամփի ուղի» հայաստանակործան ադրբեջանա - թուրքական ծրագիրը․ միշտ պահե՛լ և պաշտպանե՛լ է պետք Հայաստան - Իրան պետական սահմանն ու բարեկամությունը. Խաչիկ Ասրյան Մեր պահանջն է, որ Սամվել Կարապետյանի գործը քննեն անաչառ․ Ալեքսանդր Սարգսյան Բնագիծ 50| Եթե ուզում ես Ալիևին շնորհակալություն հայտնես, ընտրիր քպ. Արշակ ԿարապետյանՀայ կանայք միշտ առանձնանում են իրենց աշխատասիրությամբ, նվիրվածությամբ և ուժեղ կամքով. Գագիկ ԾառուկյանԲողոքի ակցիա ՔԿ շենքի մոտ` ի պաշտպանություն Սամվել ԿարապետյանիՄենք ամբողջությամբ ոչնչացնում ենք Իրանի աhшբեկչական ռեժիմը․ Թրամփ ՀՀ-ի եվրոպական ապագան միֆ է, հեքիաթ, որի անվան տակ մեզ վաճառում են թրքացnւմ. Արմեն Աշոտյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ազատություն Սամվել Կարապետյանին. բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ. տեսանյութԿազմաքանդում են ազգային իրավունքները պաշտպանող ինստիտուտները․ Մենուա ՍողոմոնյանՊատերազմի իշխանությունը բողոքում է պատարագներից. Վահե Հովհաննիսյան Հայաքվեի հանձնարարականները քպ հեռացող խմբակին. Հրայր ԿամենդատյանԱնանիա Շիրակացին իր «Աշխարհացույց» մատյանում նկարագրում է Արցախ աշխարհի տեղադրությունը, որը համընկնում է «միջազգայնորեն ճանաչված Ադրբեջանի տարածքի» հետ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչ է պետք անել, որպեսզի մեզ նորից հարգեն ու ընկալեն որպես արժանապատիվ գործընկեր. Ավետիք Չալաբյան«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին». Ֆլեշմոբ` Երևանի ողջ տարածքովՈւժեղ Հայաստանի կառուցման գործում իր դերն ու նշանակությունն է ունենալու Սամվել Կարապետյանը. Արմեն Եզեկյան20 հազար մատչելի բնակարան․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի սոցիալական առանցքը Վարկանիշի անկման ուղին. ինչու է Փաշինյանի երկրորդ ժամկետը վերածվել քաղաքական ճգնաժամի Ճապոնիան իր պահուստներից բաց կթողնի 80 միլիոն բարել նավթ Իրանում ավելի քան 3 միլիոն մարդ ներքին տեղահանված է դարձել․ ՄԱԿ Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե իր վրաԾառուկյանը մարտահրավեր է նետել Օլիվեյրային Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին, ազատություն Սամվել Կարապետյանին, ազատություն Հայաստանին․ Ալիկ ՍարգսյանԵրբ արդարադատությունը լռում է, հասարակությունը պետք է խոսի․ Մարիաննա ՂահրամանյանBirkin՝ բաժնետոմսերի փոխարեն․ նորաձևության սիրահարները 25,000 դոլար են ծախսում պայուսակների վրա և երդվում, որ դա ավելի լավ է, քան S&P-նԱշխարհի առաջատար իրավապաշտպաններից կազմված պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ, սակայն իշխանությունները նախընտրել են «փակ դռների» քաղաքականությունը. Ռոբերտ ԱմստերդամՌԴ ԱԻՆ-ը Իրանի համար նախատեսված 13 տոննա հումանիտար օգնություն է հասցրել ԱդրբեջանԻնչու հեռացվեց Ցեղասպանության թանգարանի տնօրենը. մեզ հիմա կառավարում է Ադրբեջանը. Էդմոն ՄարուքյանՄոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկմանԹիմոթի Շալամեն կարող է զրվկել «Օսկար»-ից՝ «ոչ ոքի չի հետաքրքրում օպերան և բալետը» մեկնաբանության համարՔՊ-ական Ռ. Ռուբինյանը կրկին խոսեց. ցավոք, այս մարդիկ նորմալ համակեցության կանոններ, մարդավայել խաղի նորմեր չեն պատկերացնում․ ստիպված պատասխանում եմ․ Արման ԱբովյանԻՀՊԿ-ն հաստատել է Պարսից ծոցում Safesea տшնկերի վրա իրականացված hարձակումը Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն Մարուքյան
Ամենադիտված