Հայերեն


Ներդրումներ երկրորդային շուկայում Superra-ի օգնությամբ, Կոնվերս Բանկի մասնակցությամբ

Հասարակություն

Ներդրումներ երկրորդային շուկայում. ինչո՞ւ և ինչպե՞ս առևտուր անել պարտատոմսերով ու բաժնետոմսերով

Այսօր ավելի շատ մարդիկ են սկսում մտածել ներդրումների մասին՝ որպես եկամտի այլընտրանքային աղբյուր կամ ապագայի ֆինանսական ապահովության հավելյալ բարձիկ։ Եթե Դուք էլ եք սկսել հետաքրքրվել այս ոլորտով, ուրեմն այս հոդվածը հենց Ձեզ համար է։

Այս հոդվածում կխոսենք մի կարևոր թեմայի մասին՝ ինչ է երկրորդային շուկան, ինչպես են պարտատոմսերն ու բաժնետոմսերը վաճառվում, և ինչ է պետք իմանալ նախքան այդ շուկա մուտք գործելը։

Երկրորդային շուկան՝ հասկանալի լեզվով

Պատկերացնենք, որ ընկերությունը թողարկում է բաժնետոմսեր կամ պարտատոմսեր՝ բիզնեսի զարգացման համար նոր միջոցներ ներգրավելով։ Առաջին ներդրողները գնում են դրանք հենց թողարկման պահին։ Սա կոչվում է առաջնային շուկա։

Այնուհետև, երբ այդ մարդիկ ցանկանում են վաճառել իրենց արժեթղթերն այլ ներդրողների, այս փոխանակումը տեղի է ունենում երկրորդային շուկայում։ Հենց այստեղ է սկսվում իրական առևտուրը․ գներն իջնում ու բարձրանում են, վաճառողներ ու գնորդներ հայտնվում են ամեն պահի։

Պարտատոմսեր կայունության կողմնակիցների համար

Պարտատոմսը կարելի է պատկերացնել որպես պայմանագիր. Դուք տալիս եք մեկին փող (ասենք՝ պետությանը կամ ընկերությանը), նա էլ պարտավորվում է որոշ ժամանակ անց այն վերադարձնել՝ ավելացնելով տոկոսային եկամուտ։

Եթե պարտատոմս եք գնում երկրորդային շուկայից, դա նշանակում է՝ այն գնում եք ոչ թե թողարկողից, այլ մեկ ուրիշ ներդրողից, ով արդեն ունի այդ պարտատոմսը և դրա որոշ քանակը պատրաստ է վաճառել։ Պարտատոմսի գինը կախված է բազմաթիվ գործոններից՝
- Տոկոսադրույքի (կուպոնի) չափից,
- Տնտեսական պայմաններից,
- Վարկային ռիսկերից։

Պարտատոմսերը համարվում են համեմատաբար կայուն ներդրումային գործիք, հատկապես, երբ դրանք թողարկված են պետության կամ մեծ կազմակերպությունների, ինչպես նաև վստահելի ապրանքանիշերի կամ խոստումնալից բիզնեսների կողմից։

Ինչո՞ւ առևտուր անել երկրորդային շուկայում

- Արագություն և շարժունակություն – կարող եք հեշտությամբ գնել կամ վաճառել,
- Դիվերսիֆիկացիա – միաժամանակ կարող եք ներդրում կատարել տարբեր ոլորտներում,
- Արդյունավետություն – եթե վերլուծությունը ճիշտ է, կարող եք գնել էժան ու վաճառել թանկ,
- Եկամտաբերություն – բաժնետոմսեր՝ գնի աճով, պարտատոմսեր՝ տոկոսային եկամուտով։

Ինչի՞ց սկսել

Եթե նոր եք այս աշխարհում, ահա մի քանի քայլ, որ կարող են օգնել՝
1. Սկսեք փոքր քայլերով։ Նախ ուսումնասիրեք շուկան, հնարավոր է փորձարկել վիրտուալ պորտֆելով։
2. Ընտրեք վստահելի բրոքեր կամ ներդրումային հարթակ (Հայաստանում՝ ԱմՔս, բանկերի հարթակներ կամ ներդրումային ընկերություններ)։
3. Սովորեք՝ ինչ է ռիսկը, եկամտաբերությունը և ինչպես կշռադատել տարբեր ներդրումային գործիքներ։
4. Մի սպասեք արագ հարստացման․ լավ ներդրումները արդյունք են համբերության, վերլուծության և մի քիչ հաջողության։

Superra հավելվածը ստեղծվել է հենց երկրորդային շուկայում առևտուր անելու համար։

Այն ստեղծվել է ոչ թե խոշոր ներդրողների, օրինակ՝ ներդրումային ընկերություն, բանկ, ներդրումային ֆոնդ, այլ քաղաքացիների՝ ֆիզիկական անձանց համար։

Superra-ն ազատականացնում, բացում է երկրորդային շուկան ներդրողների համար՝ հնարավորություն տալով հասանելիություն ունենալ երկրորդային շուկային, որտեղ ոչ միայն պետական պարտատոմսերն են, այլև մասնավորի կողմից թողարկված արժեթղթերը։

Superra-ն բացառիկ ֆինտեք ստարտափ է, որն արժեթղթերի երկրորդական շուկայում առևտուրը պարզեցնում է և հասանելի դարձնում ֆիզիկական անձանց համար։ Superra-ի բանկային գործընկերը Կոնվերս Բանկն է․ Բանկ, որը հանդիսանալով մի շարք կազմակերպությունների արժեթղթերի թողարկող՝ կարևորում է հայկական իրականությունում արժեթղթերի շուկայի զարգացումը։

Superra հավելվածի գործընկեր Կոնվերս Բանկը հանդիսանում է նաև Superra-ի միջոցով գնվող և վաճառվող արժեթղթերի բրոքերային հաշիվների թղթակիցը։

Հաջորդ հոդվածում կբացատրենք բաժնետոմսի և պարտատոմսի տարբերությունը, ինչպես նաև կծանոթացնենք, թե ինչպես է աշխատում Superra հավելվածը։

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

Հայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավԿոնվերս Բանկը IV Conference Capital Markets Armenia-ում ներկայացրել է իր փորձըՄիանում եմ «Առաջարկ Հայաստանին» նախագծին. Ատոմ Մարգարյան Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է Հայաստանը կարող է դառնալ Չինաստան–Հնդկաստան հարաբերությունների կարևոր կամուրջ․ Ավետիք Քերոբյան
Ամենադիտված