Հայերեն


Ի՞նչ է կատարվում ԱՄՆ-ում, և ի՞նչ սպասել Եվրոպայում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացում սահուն անցում է կատարվում դեպի բազմաբևեռ համակարգ։ Բայց ժամանակի ընթացքում ինչքան էլ կարևորվում է միջազգային տարբեր խաղացողների դերակատարությունը, միևնույնն է, ԱՄՆ-ի դերակատարությունը միջազգային ասպարեզում շարունակում է մնալ առաջնային։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ աշխարհի թիվ 1 տնտեսությունը և ամենահզոր ռազմական ուժերն ունեցող պետությունը։ Ուստի, ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձություններն իրենց արձագանքն են գտնում աշխարհով մեկ։

Հասկանալի է, որ այս տարվա համար ամենադրամատիկ իրադարձությունը Դոնալդ Թրամփի պաշտոնավարումն է, իսկ նա հռչակել է «Ամերիկան՝ առաջինը» կարգախոսը, որը ենթադրում է առավելապես ամերիկյան ներքին խնդիրների վրա կենտրոնանալու ձգտումը։ Այս համատեքստում Թրամփի վարչակազմի համար առաջնային է ամերիկյան ներքին արտադրական ներուժի վերականգնումը և ոչ անհրաժեշտ ծախսերի կրճատումը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ Թրամփի պաշտոնավարման սկիզբն աչքի ընկավ նրանով, որ տեխնոլորտի միլիարդատերերը սկսեցին հարել ամերիկյան կառավարությանը ու մեծ ազդեցություն ունենալ նրա վրա։ Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխարհի ամենահարուստ մարդու՝ Իլոն Մասկի ունեցած դերակատարությանը։ Նա անգամ զբաղեցնում էր կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավարի պաշտոնը։ Ու այս գործոնը հաշվի առնելով՝ խոսվում էր այն մասին, որ բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, իսկ Մասկը քաղաքականությունը կարող է ծառայեցնել իր բիզնես շահերին։ Մի շարք լրատվամիջոցներում անգամ խոսակցություններ էին շրջանառվում այն մասին, թե Մասկը զբաղեցնում է ստվերային նախագահի դերակատարությունը։

Նա կառավարության արդյունավետության դեպարտամենտի շրջանակներում այնպիսի կամայական կտրուկ քայլերի ու կրճատումների էր դիմում, որոնց արդյունքում տպավորություն էր ստեղծվում, թե պետական համակարգի հետ վարվում է այնպես, կարծես իրեն պատկանող հերթական ընկերություններից մեկն է։ Մասկի գործունեությունը վարչակազմի ներսում դժգոհությունների պատճառ դարձավ, ու չնայած այն հանգամանքին, որ նա հեռացավ իր պաշտոնից, այդ ամենն ի վերջո հանգեցրեց Թրամփ-Մասկ հեռակա վեճին։ Այդ ֆոնին Հանրապետական կուսակցության ներսում սկսեցին կոչեր հնչել Մասկի՝ ԱՄՆ ներգաղթելու մանրամասները ստուգելու և անգամ արտաքսելու հնարավորության մասին։ Ճիշտ է՝ Մասկը չի կարող դուրս գալ կառավարության դեմ, սակայն նա հսկայական ազեցություն ունի՝ հաշվի առնելով, որ կրիտիկական նշանակություն ունեցող այնպիսի ընկերություններ է ղեկավարում, ինչպիսիք են Tesla-ն, SpaceX-ը և Starlink-ը, թեկուզ և դրանց բաժնետոմսերի գներն ընդամենը մի քանի օրում կտրուկ նվազեցին՝ լուրջ վնասներ պատճառելով:

ԱՄՆ-ում տեղի ունեցող մյուս կարևոր իրադարձությունը կապված է ապօրինի ներգաղթյալների խնդրի հետ, քանի որ Դոնալդ Թրամփը խոստացել է անհապաղ դադարեցնել ապօրինի ներգաղթյալների մուտքն ամերիկյան տարածք և սկսել միլիոնավոր միգրանտների արտաքսման գործընթացը: Լոս Անջելեսի՝ գերազանցապես լատինամերիկյան շրջանում Ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) դաշնային գործակալների կողմից անօրինական միգրանտների հայտնաբերմանն ուղղված խուզարկությունները բողոքի ակցիաների պատճառ են դարձել, որոնց ընթացքում բախումներ են տեղի ունենում։ Նշվում էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է այնտեղ Ազգային գվարդիայի 2 հազար զինվորական ուղարկել՝ ակցիաները ճնշելու համար։ Անկարգությունները տարածվել են նաև Նյու Յորքում։ Պարզ է, որ Թրամփին ձայն են տվել բազմաթիվ քաղաքացիներ, որոնց շրջանում կոնկրետ դժգոհություններ կան ապօրինի ներգաղթյալների հոսքի հետ կապված, քանի որ այդ մարդիկ իրենց հետ բերում են նաև հանցագործություններ և այլ վատ երևույթներ։ Ուստի, ԱՄՆ վարչակազմը հաստատակամություն է ցուցաբերում ապօրինի ներգաղթյալների ու սահմանային պաշտպանվածության հարցի ուղղությամբ։ Որոշ վերլուծաբաններ այն կարծիքին են, որ առաջիկայում ներգաղթի խնդրին բախվելու է նաև Եվրոպան, որտեղ գնալով աճում են հականերգաղթային տրամադրությունները։ Բացառված չէ, որ ԱՄՆ-ից արտաքսված միգրանտները կարող են հայտնվել հենց եվրոպական երկրներում։ Բայց, ի տարբերություն ԱՄՆ-ի, Եվրոպայում խնդիրն ավելի լուրջ է ու նույնիսկ քաղաքակրթական նշանակություն ունի, քանի որ ժամանակի ընթացքում Եվրոպա են տեղափոխվել մեծ քանակությամբ մահմեդական արժեհամակարգ կրող մարդիկ, որոնք չեն մերվել տեղական հասարակության մեջ ու կարող են խնդիրներ ստեղծել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հայաստան–Արցախ» Համահայկական երիտասարդական միությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագրինՑավակցում եմ մեր բարեկամ վրացի ժողովրդին իր հոգևոր առաջնորդի կորստյան կապակցությամ. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ստիպված կլինի համակերպվել, որ Հայաստանի հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանը կստեղծի հզոր տնտեսություն, նոր աշխատատեղեր և կապահովի ամուր խաղաղություն. Արման ԳալստյանՀայաստանի ճակատագիրը ընտրությունների շեմին․ ինչ է սպասվում քաղաքական դաշտում. Էդմոն ՄարուքյանՀասարակությանը պիտի վերջապես բացատրվի, որ սա հերթական, պաշտոնի կամ ցուցակի ընտրություն չէ, սա պատմական- քաղաքակրթական ընտրություն է․ Վահե Հովհաննիսյան Արդյո՞ք ազատության մեջ են 18 արդարների գործով մեղադրյալներըԸնդդիմությունն ունի հավասարակշռված տնտեսական ծրագրեր․ Տնտեսագետ Մարտի 20-ին ՀԲԸՄ-ում (AGBU) պանելային քննարկում՝ Հայաստանն ավելի լավը դարձնող, հաջողակ կանանց հետ. Աննա ԿոստանյանՏնտեսական զարգացման նոր օրակարգ Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Զանգվածային սպորտի զարգացում և առողջ ապրելակերպի խթանում՝ որպես ազգային ռազմավարություն. Հրայր ԿամենդատյանՆոր բնակելի թաղամասերի միասնական չափորոշիչներ՝ որակյալ և կայուն քաղաքային միջավայրի համար. Հրայր ԿամենդատյանՆոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Շրջանաձև տնտեսության ներդրում՝ որպես մթնոլորտային արտանետումների և թափոնների կառավարման համակարգային լուծում. Հրայր ԿամենդատյանԱրսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Ես միանում եմ «Ուժեղ Հայաստան» թիմին․ Մամիկոն ԱսլանյանԴեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը` «Ուժեղ խաղաղություն»-ը, ապահովելու է մեր երկրի համար մնայուն և կայուն խաղաղություն․ Աշոտ ՄարկոսյանՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Ռոբերտ Ամստերդամի հայտարարությունըԴրսից տղա ես բերում երկրիդ անվտանգությունն ապահովող ինստիտուտների դեմ․ Արշակ ԿարապետյանԱյս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱյսօր ստացանք Դատարանի որոշումը Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի (տնային) մեկ ամսով երկարաձգելու վերաբերյալ․ Արամ ՎարդևանյանԲա չիմացաք…արևմուտքը խոստովանեց՝ Հայաստանը բռնապետանում է․ Արմեն ԱշոտյանԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԵթե մենք ճիշտ և առանց էմոցիաների վերլուծենք մարդկության պատմությունն ու քաղաքական միտքը, մենք կկարողանանք ճիշտ հետևությունների հանգել և վերլուծել մեր պետության և տարածաշրջանի անվտանգության խնդիրը․ Մհեր ԱվետիսյանԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամը և «ՖԼԵՇ» ընկերությունը ստորագրեցին հուշագիրՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալԵթե այս անսկզբունք կառավարումը շարունակվի, անվտանգային ճգնաժամը կխորանա․ Ավետիք ՉալաբյանԱնապահով ընտանիքների երեխաները պետք է ապահովված լինեն մսուրներով․ Հրայր ԿամենդատյանԻշխանությունը շարունակում է պնդել, թե իբր թոշակի ավելացումն ընտրակաշառք չէ․ Արեգ ՍավգուլյանՏիրադավների շարքերը ճաքեր են տալիս IDBank-ը թողարկել է պարտատոմսերի 2026 թվականի 2-րդ և 3-րդ տրանշերըԵվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը Էժան վրեժխնդրություն առաջին նախագահի նկատմամբ «Հայաստան» դաշինքի համար մեր ինքնությունը, պատմությունը և հայրենասիրությունը շարժիչ ուժ են. Քոչարյան Մենք տրամադրված ենք վճռական, մեր նպատակը հաղթանակն է. Ռոբերտ Քոչարյան Թույլ չե՛նք տալու նախընտրական աճուրդի հանել մեր ինքնությունը. Աննա Գրիգորյան Չնայած Վաշինգտոնի գերազանցությանը՝ Թեհրանին կարծես հաջողվում է նրան ուղղորդել դեպի երկարատև ռեսուրսատար հակամարտության. Արտակ ԶաքարյանUcom-ը զգուշացնում է հեռախոսային խարդախությունների նոր ալիքի մասին Մեր ինքնությունը ջնջել չի լինի. Անաիս Սարդարյան Հայաստանի անկախությունը վտանգի տակ է․ Արցախի էջի անվան տակ Հայաստանի էջն են փակում DDF26-ը չորրորդ անգամ Հայաստանում կհյուրընկալի թվային աշխարհի առաջատար փորձագետներին. Արդյունաբերական փոխակերպման գործընկերը ԶՊՄԿ-ն է IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
Ամենադիտված