Հայերեն


«Երրորդ ուժը» Հայաստանում. կա՞, արդյոք, այլընտրանք. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն մի քանի տարի է, ինչ հայաստանյան քաղաքական դաշտում կա, այսպես կոչված, «երրորդ ուժի» պահանջարկ։ Հասարակությունը վրդովված է Փաշինյանի թիմի թուրքամետ քաղաքականությունից, որն ավելի ու ավելի հստակ նշմարվում է որպես բացահայտ հակահայկական։

Սակայն, կարդալով Բաքվի պահանջներին հերթական զիջման մասին հերթական լուրը և հասկանալի դժգոհություն զգալով, Հայաստանի քաղաքացիներից շատերը հասկանում են, որ ստիպված են լինելու կրկին համակերպվել` «թավշյաներին» ընկալելի այլընտրանք չտեսնելով։ Հանրապետության նախկին առաջնորդների շուրջ համախմբված ընդդիմադիր ուժերը Հայաստանի քաղաքացիների մի մասի մոտ առանձնապես խանդավառություն չեն առաջացնում։ Ինչպես ասվում է, նախորդ իշխանությունը... նախորդ իշխանություն է, անկեղծ լինենք՝ նրանից բաժանվելու պատճառներ կային: Ու այնպես է ստացվում, որ մեր քաղաքացիների մի մասը ստիպված է լինում ընտրել երկու տարբերակներից ՝ Փաշինյանը կամ ավանդական ընդդիմությունը, և զարմանալի չէ, որ շատ քաղաքացիներ որոշում են պարզապես քաղաքականությունից հեռու մնալ։

Բայց ոչ պակաս հետաքրքիր հարց է, թե ինչու երկար ժամանակ Հայաստանում ոչ մի ընկալելի «երրորդ ուժ» այդպես էլ չառաջացավ։ Փնտրվող «երրորդ ուժին» փորձում էին տեսնել մարգինալ կամ քիչ հայտնի շարժումներում, որոնք չարդարացրին սպասելիքները։ Որոնում էին այն գործիչների շրջանակում, որոնք հետո միանում էին տիտղոսային ընդդիմությանը, իսկ եթե նույնիսկ չէին էլ միանում, ապա, միևնույնն է, իշխանությունն ուղղակի հաշվեհարդար էր տեսնում նրանց հետ, այսպես ասած ՝ «հատ-հատ բռնելով և մեկուսացնելով»։

Որպես «երրորդ ուժ» էին պատկերացնում նաև Եկեղեցին, բայց տխուր պարադոքսն այն է, որ Եկեղեցին քաղաքական հալածանքների կարող է ենթարկվել, իսկ, ահա, քաղաքական ուժ իր բնույթով չի կարող լինել, ուստի այն առավելապես անպաշտպան է իշխանությունների կամայականությունների դեմ:

Ընդհանուր առմամբ, այստեղ արդեն կարելի է տեսնել որոշակի միտում. որպես «երրորդ ուժ» հանդես գալը սովորաբար բացահայտում է դերակատարների թուլությունն ու անպաշտպանությունը, ինչի արդյունքում նրանց գլխատում է իշխանությունը, կամ նրանք ստիպված են աջակցության որոնման մեջ միանալ ավանդական ընդդիմությանը՝ կորցնելով «այլընտրանք» լինելու հնարավորությունը: Նա, ով հանդես է գալիս որպես «երրորդ ուժ», պետք է իսկապես բավականաչափ ուժեղ և ինքնուրույն լինի (ռեսուրսների, ժողովրդականության և ազդեցության առումով), որպեսզի դիմադրի իշխանության ճնշմանը և չգնա գայթակղության՝ միանալու արդեն իսկ ձևավորված նախկին-ներկա ընդդիմադիր հոսանքներին։

Բացի դա, նա պետք է հստակ պատկերացում ունենա, թե կոնկրետ ինչպես է տեղավորվելու գոյություն ունեցող քաղաքական կառուցվածքներում։

Հայաստանում ինչ-որ պահից սկսած մարել է նման դերակատարի հայտնվելու հույսը…

Եվ, ահա, կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանը՝ ուժեղ և ինքնուրույն գործիչ, հուլիսի 14-ին հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Փաստաբանների միջոցով փոխանցված իր համառոտ հայտարարության մեջ Կարապետյանը սկսում է հենց նրանից, թե որն է իր շարժման տեղը հայկական քաղաքականության ընդհանուր կառուցվածքում: Նա հստակ տարանջատվում է ավանդական ընդդիմությունից. հարգալից վերաբերմունք է արտահայտում նրա աշխատանքի նկատմամբ, բայց և ընդգծում. «Մենք ապագայի մեր տեսլականն ունենք Հայաստանի համար»: Այսինքն, հենց սկզբից հայտարարում է, որ լինելու է այլընտրանք, այլ ոչ թե կրկնելու է նախկին «երրորդ ուժերի» ճակատագիրը:

Իսկ այժմ՝ ամենահետաքրքիրը: Կարապետյանը հայտարարում է, որ իր շարժումը կմերժի արհեստական բաժանումները, որոնք իշխանությունները պարտադրել են հասարակությանը։ Ի շարունակություն այս մտքի՝ նշվում է, որ նույնիսկ պետական ապարատի օղակներում աշխատում են մարդիկ, ովքեր գոհ չեն իշխող խմբակի գործողություններից, սակայն առայժմ ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր չեն տեսնում։ Այսինքն, Կարապետյանը նախ՝ անմիջապես հասկացնում է, որ իր շարժումն առաջարկելու բան կունենա նույնիսկ Փաշինյանի «օրիգինալ» լսարանին։ Եվ երկրորդ՝ ցույց է տալիս հաշվեհարդարի ցանկության բացակայությունը նրանց հանդեպ, ովքեր աշխատում են ռեժիմի ներքո։ Ռեժիմ, որը հիմա Կարապետյանին անազատության մեջ է պահում։

Պատահական չէ, որ շատ են հույս-կարծիքները, թե Հայաստանում վերջապես հայտնվել է մի քաղաքական գործիչ, որի ողջախոհությունը գերակշռում է էմոցիաներին։

Այսպիսով, Կարապետյանի քաղաքական շարժումը միանգամից հայտարարում է, որ կոնսոլիդացնող դեր է խաղալու՝ համախմբելով տարբեր քաղաքական ճամբարների մարդկանց, ինչպես նաև ներգրավելով նրանց, ովքեր հիասթափված են քաղաքականությունից: Այդ դեպքում այն իսկապես կդառնա «երրորդ ուժ»։ Եվ գուցե Հայաստանում կարող է կայանալ միայն այն «երրորդ ուժը», որն իր մեջ կներգրավի առաջինը և երկրորդը։ Չէ՞ որ քաղաքական ճամբարները պայմանականություն են։ Շատ ավելի կարևոր է արդարությունը և բանականությունը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վախեցած իշխանության ջղաձգումները. Սուրեն ՍուրենյանցՍահմանամերձ գյուղերի դպրոցները չպետք է փակվեն․ Մենուա ՍողոմոնյանՈրպեսզի ունենանք դինամիկ զարգացող երկիր, պետք է ունենանք համաչափ զարգացում. Նարեկ ԿարապետյանԸստ Բաքվի բարբարոսական վարչախմբի աղբյուրների՝ արհեստածին Ադրբեջանը հավանաբար լրացուցիչ զnրակազմ է տեղակայել Իրանի հետ սահմանին․ Վարդան Ոսկանյան Իրանում զnհվել է 1,097, վիրավnրվել՝ 5,402 խաղաղ բնակիչ. Human Rights Activists in Iran Իրանը ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքերի ուղղությամբ hարվածների նոր ալիքի ընթացքում արձակել է ավելի քան 40 hրթիռ 18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա մարտի 5-ինՆոր մարտավարությունը և նախընտրական դաշինքը. Վահե Հովհաննիսյան Իրանի դեպքերը մեզ տվեցին մեկ դաս. Նարեկ Կարապետյան«ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» միավորվել են՝ Հայաստանի պետական շահով առաջնորդվելով․ Աննա Կոստանյան LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ինՍամվել Կարապետյանի ուշադրության կենտրոնում մշակույթը մշտապես է եղել. տեսանյութԱրդյունաբերությունը Հայաստանում այսօր մեռնում է. Նաիրի Սարգսյան Այն մասին, թե ինչու գործող վարչախումբը որոշեց հապճեպ կերպով ավելացնել թոշակները. Ավետիք Չալաբյան20 հազար մատչելի բնակարան․ ինչպես կարող է Սամվել Կարապետյանի ծրագիրը փոխել բնակարանային շուկան Երբ այլակարծությունը դառնում է հանցանք. ինչպե՞ս է սրվում ճնշումների մթնոլորտը Հայաստանում Թրամփն աշխարհի ամենաուժեղ առաջնորդն է. Բենիամին Նեթանյահու Աբու Դաբիի կառավարությունը կհոգա Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով արգելափակված զբոսաշրջիկների հյուրանոցային ծախսերըԵս էլ եմ ծխել, հայրս էլ է ծխել, բայց շատ էի նեղվել, երբ իմացա, որ թոշակառուների շրջանում ծխախոտի ծախսը մեծ է. Նիկոլ ՓաշինյանԿկարողանանք լավ կյանքի հույսը հետ բերել Հայաստան, կստանանք հասարակության աջակցությունը․ Կարապետյան Պլանավորում ենք 5 տարում 300,000 աշխատատեղ ստեղծել՝ արդյունաբերության, շինարարության, ՏՏ ոլորտներում, ինչը կակտիվացնի տնտեսությունը․ Նարեկ ԿարապետյանԵրկու և ավել երաշխավորի դեպքում, մենք կկարողանանք ունենալ երկարաժամկետ խաղաղություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկիրը այսքան տարիների ընթացքում չի լուծել տեղում աշխատատեղ ստեղծելու խնդիրը. Նարեկ ԿարապետյանԵս ամենևին վստահ չեմ, որ կառաջադրվեմ. Զելենսկին՝ Ուկրաինայում հնարավոր ընտրությունների մասինԻրանի դեպքերը մեզ տվեցին դաս, որ խաղաղության հասնելու համար պետք են երաշխավորներ․ Նարեկ Կարապետյան Իրանը Սիրիա կամ Իրաք չէ. ինչպե՞ս է պահպանվում կառավարման համակարգը Խամենեիի մահից հետոԴառնալով ՀՀ վարչապետ՝ Սամվել Կարապետյանը կստեղծի զարգացող տնտեսությամբ, երաշխավորված խաղաղությամբ Ուժեղ Հայաստան․ Գոհար ՄելոյանԱՄՆ-ը չի սահմանափակվի Վենեսուելայով, Կուբայով և Իրանով. Լավրով «Ընտրության Ժամը». Նարեկ Կարապետյանի հարցազրույցը «Ժամը» լրատվականի եթերումՊԵԿ-ը բացահայտել է խոշոր չափի` շուրջ 3.1 կգ քաշով թաքցված ոսկու ներմուծման դեպք Սագրադա Ֆամիլիան այժմ աշխարհի ամենաբարձր կառույցն է Իսրայելը հшրվածել է իրանական ևս մեկ հիվանդանոցի Ձեզ համար նույնիսկ պատարագ ու քահանա են ընտրում․ դուք խոսելու իրավունք ունե՞ք․ Արման ԱբովյանԵվրոպայում գազի գինը գերազանցել է 650 դոլարը՝ հազար խորանարդ մետրի դիմաց «Կարմիր գորգին կոշիկս պոկվեց և սոսինձներով փորձում էինք ամրացնել, որ կարողանամ անցնել». Սոնա ՌուբենյանԱնվճար ինտերնետ ռոումինգում Team-ի՝ Մերձավոր Արևելքում գտնվող բաժանորդներինԱրման Ծառուկյանը բացահայտել է UFC-ի ղեկավարության հետ տիտղոսային մենամարտի շուրջ բանակցությունների մանրամասներըՍամվել Կարապետյանն ամրապնդել է դիրքերը Forbes-ի վարկանիշում «Մոսադի» գործակալները սպшնությունից առաջ տարիներ շարունակ լրտեսել են այաթոլլա Ալի Խամենեիին. Daily mailՍամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդման աբսուրդը և վախերն այլևս տևում են շուրջ 9 ամիս. Վարդևանյան Արցախում պայթյnւնի հետևանքով կորած մարդիկ կհամարվեն անհետ կորած. նախագիծ Պետք է միավորվել և խախտել քաղաքական դաշտում ձևավորված ստատուս քվոն․ Ավետիք ՉալաբյանՀամլետ Մանուկյանը ճանաչվել է Եվրոպայի 2025 թվականի տարվա լավագույն տղամարդ մարմնամարզիկ Հայ և իրանցի ժողովուրդները դարերով ապրել են փոխադարձ հարգանքի և բարիդրացիության մթնոլորտում, կիսել են պատմական փորձություններն ու ձեռքբերումները. «Համահայկական ճակատ» ՇարժումԻրանում զոհերի թիվը զգալիորեն ավելացել է Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Դպրոցների դերը համայնքների կյանքում չի կարելի թերագնահատել․ Ատոմ ՄխիթարյանԻրանը հայտարարել է Բահրեյնում ԱՄՆ-ի կառավարման կետերին հարվածներ հասցնելու մասին Ֆասթ Բանկը տեղաբաշխում է միաժամանակ երկու տեսակի դոլարային պարտատոմսեր Ցավակցություն երկու օր անց
Ամենադիտված