Հայերեն


Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, Հայաստանում ստեղծվել է տարօրինակ իրավիճակ. գործող իշխանության վարկանիշի կայուն անկումը (նվազել է մինչև 13%) չի հանգեցնում ընդդիմության վարկանիշի բարձրացման։ Հետևաբար, Փաշինյանը իր համար վտանգավոր հակառակորդ է փնտրում այլ ուժերի մեջ, որոնք ունակ են ներշնչել հայ հասարակության վստահությունը, որը հիասթափված է թե՛ «թավշյաներից», թե՛ «նախկիններից»։

Փաշինյանն իր համար այդպիսի վտանգավոր ուժերից մեկը համարում է Հայ առաքելական եկեղեցին, որն, ըստ էության, ապաքաղաքական սոցիալական ինստիտուտ է: Սադրանքների օգնությամբ Փաշինյանին հաջողվեց հոգևորականությանը ներքաշել բանավեճի մեջ, իսկ հիմա՝ գրեթե բաց բախման, որում, ինչպես հույս ունի վարչապետը, Եկեղեցին կզիջի և իրեն առիթ կտա այն ոչնչացնելու համար՝ այնտեղ ամեն ինչ փոխելով իր «թավշյա-հեղափոխական» ճաշակին համապատասխան։

Փաշինյանի մտավախություններից մեկ այլ ուժ են Հայաստանի ազդեցիկ և ժողովրդականություն վայելող անձինք՝ խոշոր գործարարներ, բարեգործներ և հասարակական գործիչներ։ Գաղտնիք չէ, որ նրանց հիմնադրամները հաճախ ավելի շատ բան են անում երկրի բարեկարգման ու քաղաքացիների կյանքի որակի բարելավման համար, քան պետությունը։ Այդ գործիչները քաղաքական չեն դիտարկվում, քանի որ իրենց նախագծերի մասշտաբները պահանջում են համագործակցություն պետական մարմինների հետ։

Նրանք նախընտրել են ներդրումներ անել երկրի ապագայում։ Սակայն Փաշինյանի համար ակնհայտ է, որ նման գործիչների ժողովրդականությունը թույլ կտա նրանց արագորեն բարձր վարկանիշներ ձեռք բերել, եթե որոշեն մտնել քաղաքականություն: Այն փաստը, որ Փաշինյանը ձերբակալել է այդ շերտի ամենաակնառու ներկայացուցչին՝ Սամվել Կարապետյանին, ենթադրում է, որ նա որոշել է բավականին լուրջ վերաբերվել այս հարցին։

Սամվել Կարապետյանը՝ աշխարհի ամենաազդեցիկ հայերից մեկը, հանրապետությունում լայնորեն հայտնի է որպես գործարար և բարերար:

Նրա «Տաշիր» հիմնադրամի կողմից իրականացված նախագծերից են հայկական ճարտարապետության հուշարձանների վերականգնումն ու պահպանումը, հասարակական նշանակության կազմակերպությունների շենքերի հիմնանորոգումը, ինչպիսիք են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կամ Կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռում, նաև չունևոր ընտանիքներին բնակարանով ապահովումը, աշխարհի լավագույն բուհերում հայ ուսանողների համար կրթական ծրագրերի ստեղծումը, հասարակական բժշկական հաստատությունների բացումը, հանրային նշանակության բազմաթիվ կառույցների ու շինությունների կառուցումը և այլն: 2015 թվականին իրականացված Հյուսիսային պողոտայի վերակառուցումն ու բարեկարգումը, որը դարձել էր երևանցիների հպարտությունը, նույնպես «Տաշիրի» աշխատանքն է։ Ցանկը չափազանց երկար է՝ դրանց թեկուզ մի փոքր մասին մեկ հրապարակման մեջ նույնիսկ թռուցիկ անդրադառնալու համար:

Եվ այս ամենից հետո Փաշինյանը ձերբակալում, ապա և կալանավորում է Կարապետյանին՝ նույնիսկ չմտածելով փոքր-ինչ համոզիչ պատրվակ:

Իշխանությունների այս հնարքի՝ Կարապետյանի կալանավորման հետևանքն այն էր, որ «Տաշիրի» ղեկավարը հայտարարեց Հայաստանում նոր քաղաքական ուժի ստեղծման մասին։ Վերջին տեղեկությունների համաձայն, Սամվել Կարապետյանն անձամբ կգլխավորի այս քաղաքական ուժը, ինչը ենթադրել է տալիս, որ դա կլինի հենց այն «երրորդ ուժը», որին հայկական քաղաքական դաշտը վաղուց է սպասում։

Իր հայտարարություններում Կարապետյանը բազմիցս ընդգծել է, որ իր քաղաքական ուժի ակտիվը պետք է լինեն պրոֆեսիոնալ մարդիկ, ինչն ինքնին նորություն է հայկական քաղաքականության համար, որտեղ ընդունված է պաշտոններ բաժանել «քավորսանիկական» սկզբունքով՝ անկախ նրանց կարողություններից և մասնագիտություններից: Այսպիսով, Կարապետյանը քաղաքականությանը մոտենում է որպես բիզնեսի (չմոռանանք՝ նա համաշխարհային մակարդակի գործարար է): Հնարավոր է, որ այս մոտեցումը նույն «մեր ձևովն» է, որը հայտարարել է Կարապետյանի թիմը և այնքան վախեցրել «թավշյաներին», որ նրանք շտապել են պաշտպանության համար առաջ քաշել իրենց ջղաջրգիռ «ձև չունեքը»։

Հազիվ թե երկար ժամանակ պահանջվի, որ ապացուցվի՝ գործող իշխանությունը սխալվում է, և Կարապետյանն ու նրա թիմը բավականաչափ «ձևեր» ունեն։ Ամեն դեպքում, Փաշինյանի համար ավելի դժվար կլինի կանգնեցնել նոր քաղաքական շարժումը, քան վիրավորել և բանտարկել քահանաներին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռոնալդուն հրաժարվել է պատասխանել Մեսսիի մասին հարցին Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄAI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները «Այս գործը հատկանշական է նրանով, որ անմեղաորսության բնույթն ավելի է ընդգծում». Հովհաննես ԻշխանյանՈվքե՞ր են իրական թալանչիները․ հարցում ԵղեգնաձորումԱվետիք Չալաբյանը սպասում էր սրան, երբ խոսում էինք, ասում էր՝ հաջորդը ես եմ. Արմեն ՄանվելյանՔաղաքական հետապնդում է. ոչ մի բանական մարդ այլ բան չի կարող պնդել. Արսեն Գրիգորյան «ՀայաՔվեին» ճնշելու համար համակարգողին անհիմն կերպով ուզում են տանել կալանքի. Ատոմ Մխիթարյան Ընդդիմադիր դաշտը կայուն է. ճնշումներն օգուտ չեն տալու. Սայիդա Պողոսյան Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան Չալաբյանի հանդեպ քաղաքական հետապնդումը տեղավորվում է ՀՀ-ին Ալիևյան սահմանադրություն պարտադրելու մեջԸնտրությունների ընթացքում շուրջ 80.000 անձնագրեր չեն նույնականացվել համապատասխան սարքերով. Շիրազ Մանուկյան Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը «ՀայաՔվեն» կազմալուծելու փորձ է, բայց չի ստացվելու. Դավիթ Սարգսյան Ավետիքը պինդ է, նա գիտի՝ ինչի համար է պայքարում. Ցոլակ ԱկոպյանԱդրբեջանը նոր նախապայման է դնում. դա, այսպես կոչված «վերադարձի իրավունքի» հարցն է. Մարիաննա Ղահրամանյան Գործի են դրել ահաբեկումների մամլիչը, փորձում են խուճապ առաջացնել ընդդիմադիր դաշտում. Արեգ ՍավգուլյանԴանիել Իոաննիսյանը ՔՊ-ի վստահված անձն է ու գործում է իշխանության հետ համատեղ. Անահիտ Ադամյան Ազգի մտածելակերպի և հիշողության ապամոնտաժման գործընթացի մեկնարկը տրված է․ Արեգա ՀովսեփյանՎստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ հարցում ՎանաձորումԱսել որ Չալաբյանը չէր սպասում այս սցենարին, սխալ կլինի. «ՀայաՔվեն» գլխատելու փորձ է. Դավիթ ՍարգսյանՄենք չենք ուզում պատերազմ, Նիկոլն է ուզում. Արշակ ԿարապետյանՈչ մի ղեկավար Փաշինյանի պես բռնապետ չի եղել․ քաղաքացի Վարչախումբը «ՀայաՔվեի» համակարգող Ավետիք Չալաբյանին տանում է կալանքի. ՈւՂԻՂ ՄԻԱՑՈւՄ ԴԱՏԱՐԱՆԻ ԲԱԿԻՑԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ Կասեցվել է «Շիրակ Վելլի» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ Քաղաքացիները շարունակում են միանալ ստորագրահավաքին, դու ևս կարող ես միանալ Ավետիք Չալաբյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել` որակելով այն «ծայրից ծայր» սուտՀարցում․ գյուղմթերքի արտահանման խնդիրների համար քաղաքացիները մեղադրում են իշխանությունների արտաքին քաղաքականությանը ՀՀ մարզերի շուրջ 70 աշակերտ մասնակցել է առաջնորդության համաժողովին Շուտով Կիևի համար ռազմաճակատnւմ իրավիճակը դառնալու է անշրջելի. Պեսկով «Մարդ պետք է խղճով ապրի». խեղդված քույրերին հայտնաբերած ջրասուզակը չկարողացավ զսպել արցունքները (տեսանյութ) Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը բիրտ քաղաքական բռնաճնշում է«ՀայաՔվե» միավորումն իր առաջնորդի ձերբակալությունը որակում է որպես բիրտ քաղաքական բռնաճնշում և ընդդիմախոսության լռեցման կոպիտ փորձ, որը չի´ հաջողվելուԱվետիք Չալաբյանի կինը` Անահիտ Ադամյանը, մանրամասներ է ներկայացնում ամուսնու ձերբակալությունիցԲանկինգն ու թվային տրանսֆորմացիան․ հարցազրույց Ֆասթ Բանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Տիգրան Սարգսյանի հետԱվետիք Չալաբյանի հորդորը` իրեն ձերբակալած «իրավապահներին»Սյունիքում ծայրահեղ աղքատ երեխաներ չկանՆոր քաղաքական խոսքի և համակարգային փոփոխությունների պահանջ. Հանրային դաշինք Ուշքի եկե՜ք, քանի հողը ոտքներիս տակից ամբողջովին չի գնացել. Աննա ԿոստանյանՀերթական դատական նիստը տեղի կունենա հունիսի 25-ինՎաղ առավոտյան ձերբակալել են Ավետիք Չալաբյանին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 6 վարչական շրջաններում և 9 մարզերում Ոստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Բելառուսն ունի ամեն ինչ՝ բնակչությանը ագրեuորից պաշտպանելու համար. Լուկաշենկո Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. ԹրամփՄոտ 2,5 միլիարդ դոլարի վնաս են կրելու գյուղմթերք արտադրողները․ Հրայր ԿամենդատյանՀրապարակված են ընտրության մասնակիցների ստորագրված ցուցակները․ ստուգեք Ձեր հասցեները․ Գոհար ՄելոյանԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում Ես վայելում եմ այս պահը. Մեսի
Ամենադիտված