Հայերեն


Կրթության էութաբանական հիմքերը. ո՞ւր ենք գնում. «Փաստ»

Քաղաքականություն

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեխան կանգնած է գրասեղանի առաջ՝ ձեռքին մատիտ, աչքերը լի նոր գիտելիքի հանդեպ հետաքրքրությամբ: Ուսուցիչը կողքին է՝ ոչ միայն բացատրելով դասը, այլ նաև զրույցի և հարցերի միջոցով կապ ստեղծելով իրական կյանքի հետ։ Այդ պահը, երբ աշակերտը սկսում է զգալ գիտելիքի ու իր ներքին աշխարհի կապը, հենց կրթության իսկական իմաստն է։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ ձևավորելով աշակերտի մտածողությունը, վերաբերմունքը և արժեքային կողմնորոշումը։

Կրթությունը գիտելիքի փոխանցում չէ միայն. այն մարդու էության ձևավորման ընթացք է։ Հին մտածողներն ասում էին, որ կյանքը առանց ինքնաքննության չարժե ապրել: Կրթությունը պետք է սովորեցնի մարդուն մտածել, հասկանալ իր գործողությունների իմաստը և ձգտել հոգևոր հասունության։ Այս իմաստով կրթությունը հոգու առաջնորդությունն է դեպի իդեալների ճանաչում ու ինքնաճանաչում։ Էութաբանորեն կրթությունը տեխնիկական գործընթաց չէ, այլ ինքնաճանաչման և ստեղծագործ մտքի զարգացման ուղի։ Գիտելիքը պետք է ծառայի մարդու ներքին աճին, ոչ միայն մասնագիտական հմտություններին։ Ըստ էության, կրթության արժեքը որոշվում է ոչ թե գիտելիքի քանակով, այլ մտածելու կարողությամբ։

Հոգեռեալիզմը հիշեցնում է, որ կրթությունը միաժամանակ հոգևոր և նյութական գործընթաց է. այն ձևավորում է ամբողջական մարդ՝ բանականությամբ ու բարությամբ առաջնորդվող։ Ուսուցիչը դառնում է ուղեցույց՝ բացելով դուռը, որի միջով աշակերտը պետք է քայլի ինքնուրույն։ Եթե մարդը ստեղծված է Աստծո պատկերով, ապա կրթության նպատակը այդ պատկերի վերականգնումն է՝ հոգևոր հիմքի և ստեղծագործ մտքի միջոցով։

Այսօր ճգնաժամ ապրող մեր կրթական համակարգը կտրված է իր էութաբանական արմատներից։ Գիտելիքը դարձել է գնահատման միավոր, ոչ թե արժեք։ Արդյունքում ձևավորվում է տեղեկացված, բայց ոչ իմաստուն սերունդ՝ տեխնիկական հմտություններով, սակայն առանց ներքին ուղղության։ Իրական կրթությունը պետք է ձևավորի մտածողություն, հոգևոր հիմք և ինքնաճանաչողություն՝ միավորելով բանականն ու հոգևոր զարգացումը։

Կրթությունը յուրաքանչյուր ժողովրդի հոգևոր և քաղաքակրթական հիմքն է։ Երբ հարցնում ենք՝ ինչ է կրթությունը, իրականում հարցնում ենք՝ ով է մարդը և ինչի համար է ապրում։ Էութաբանությունը սովորեցնում է դիտարկել կրթությունը՝ որպես էության ձևավորման ընթացք, իսկ հոգեռեալիզմը՝ որպես հոգևոր ու ֆիզիկական իրականությունների միասնություն։ Այս երկու մոտեցումների համադրությամբ կրթությունը դառնում է մարդու ամբողջական ձևավորման, ինքնագործունեության և ինքնության ճանաչման ուղի։

Հայաստանի կրթական համակարգը, ինչպես շատ երկրներում, աստիճանաբար հեռացել է այս հիմքերից։ Գիտելիքը դարձել է շուկայական պահանջարկի գործիք, ոչ թե հոգևոր զարգացման միջոց։ Այս իրավիճակում կրթությունը հաճախ կորցնում է իր նպատակը՝ ձևավորել մարդ, ով գիտի ոչ միայն «ինչ անել», այլև «ինչու անել»։ Ուստի, կրթական բարեփոխումների հիմքում պետք է լինի էութաբանական վերաիմաստավորումը՝ կրթությունը դարձնելով հոգևոր և մարդկային կատարելության ճանապարհ։

Մասնագիտական կրթությունը պետք է դիտարկել ոչ միայն աշխատանքի շուկայի, այլև մարդու ինքնաիրացման տեսանկյունից։ Այն պետք է միավորի երեք առանցք՝ գիտելիք՝ որպես բանական հիմք, հմտություն՝ որպես գործնական կարողություն, և արժեք՝ որպես հոգևոր ուղղություն։ Միայն այս համադրությամբ մասնագիտական կրթությունը դառնում է ոչ թե պարզապես տնտեսական, այլ քաղաքակրթական ներդրում։ Կարևոր է նաև, որ մեր կրթությունը հնարավորություն տա աշխարհի հետ հաղորդակցվելու գիտական, կրթական և մշակութային ոլորտներում։ Դա ենթադրում է տարբեր երկրների հետ միջազգային հարթակներում գիտական համագործակցության հմտությունների ընդլայնում, կարողություն ընդգրկվելու միջազգային գիտական ծրագրերում, մասնակցելու ակադեմիական փոխանակումներին և համատեղ հետազոտությունների իրականացմանը։ Մեր կրթությունը պետք է համահունչ լինի համաշխարհային կրթության միտումներին՝ պահպանելով արդիականություն և նորարարական մոտեցումներ, միաժամանակ ամրապնդելով ազգային ինքնությունը, մշակութային և հոգևոր արժեքները։

Աշխարհի հաջողված կրթական համակարգերը ցույց են տալիս, որ կրթությունը արդյունավետ է միայն այն ժամանակ, երբ կառուցված է արժեքների վրա։ Ֆինլանդիայում այն հիմնված է վստահության ու համագործակցության վրա, Ճապոնիայում՝ կարգապահության և հանրային պատասխանատվության, Գերմանիայում՝ տեսության և պրակտիկայի միասնության, Կորեայում՝ ազգային ինքնության և նորարարության համադրության վրա։

Հայաստանում ճգնաժամային վիճակում գտնվող կրթությունը պետք է վերադառնա իր էութաբանական հիմքերին՝ մարդու հոգևոր և մտավոր ձևավորմանը։ Բարեփոխումների հաջողությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ վերականգնվի ուսուցչի հեղինակությունը, գիտելիքի իմաստը և կրթության արժեքային բովանդակությունը։ Միայն այդպես կրթությունը կդառնա ինքնաճանաչման, ազատության և ստեղծագործության աղբյուր։

Մեր կրթության ապագան կախված է նրանից, թե որքան կկարողանանք վերագտնել նրա էութաբանական արմատները՝ միավորելով ազգային ինքնությունը, գիտական առաջընթացը և հոգևոր խորությունը։ Կրթությունը պետք է ձևավորի ոչ միայն գիտելիք, այլև բարություն, ստեղծագործություն և ծառայություն՝ դառնալով պետականության ու հասարակության ամուր հիմքը։ Կրթությունը մեր գոյաձևն է, և այն, թե ինչ ու ինչպես ենք սովորեցնում, որոշում է, թե ով ենք դառնալու որպես ժողովուրդ։ Վերադառնալով կրթության էությանը՝ դեպի մարդու հոգևոր զարգացումը, մենք կարող ենք փոխել ոչ միայն կրթական համակարգը, այլև մեր ապագան։

ՌՈԼԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ,
Տնտեսագիտության թեկնածու

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Սիրով ներկայացնում եմ ձեզ մեր հանդիպման հակիրճ դրվագները՝ ձեր աջակցության անմիջական ակնկալիքով․ Ավետիք Չալաբյան Ավտոբուսում զվարճացող խմբակը հեռանում է, մարդիկ մերժում են նրանց, Փաշինյանի ձեռքից քաշում, բղավում Չի կարող խաղաղությունը կախված լինել մեկ մարդու բարի կամքից․ Ռոբերտ Քոչարյան«Ուժեղ Հայաստանի» անդամներով Քաջարանում էինք՝ լեռնագործների քաղաքում. Արթուր ՄիքայելյանԽաղաղ Հայաստանում գիրք նվիրելը հանցանք է. Փաշինյանը կատարում է Ալիևի և Էրդողանի պահանջները. Էդմոն Մարուքյան Անցյալ տարվա առաջին 11 ամիսներին ԱՄՆ-ում շահագործման է հանձնվել 690 արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայանՍամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ իշխանությունները սարսափում են նրանից. Գրիշա Թամրազյան2025 թվականին 768 կգ թմրամիջոց է դուրս բերվել ապօրինի շրջանառությունից․ ՆԳ նախարարԼիբանանը պատրաստ է Իսրայելի հետ ուղիղ բանակցությունների. Փարիզը կարող է ծառայել որպես հարթակ․ ՄակրոնԻսրայելի և ԱՄՆ-ի կողմից Թեհրանի հարավին հասցված ավիահшրվածների հետևանքով վնաuվել է մանկապարտեզ և կրթական կենտրոնԻշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, վախենում են Սամվել Կարապետյանից և նրա մասնակցությունից առաջիկա ընտրություններին. Մարիաննա ՂահրամանյանԻսրայելի պաշտպանության ուժերը Թեհրանում nչնչացրել են իրանական տիեզերական կենտրոն և հակաօդային պաշտպանության գործարանԱյսօր տեղի ունեցավ «Առաջարկ Հայաստանին» ծրագրի երիտասարդական պլատֆորմի ներկայացուցիչների հանդիպումը Գագիկ Ծառուկյանի հետ. Իվետա ՏոնոյանԲահրեյնը երկու շաբաթվա ընթացքում nչնչացրել է Իրանից արձակված ավելի քան 200 ԱԹՍ Հրազդան քաղաքում հայտնի «Ծովինար» ջրամբարից 4-րդ օրը հայտնաբերվել է ջրաhեղձ եղած կնոջ մարմինըՇնորհակալություն երեկ դատարանի մոտ եկած մեր բոլոր հայրենակիցներին. «Ուժեղ Հայաստան»Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է ձեռք բերել Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Դավիդ ՌաումինԱյսօր կեսգիշերին դատարանի կողմից կայացված հերթական ապօրինի որոշումը կրկին ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի վախը Սամվել Կարապետյանից. Արթուր ՄիքայելյանՀակակոռուպցիոն դատարանի երեկվա որոշումից հետո բազմաթիվ զանգեր եմ ստանում. Ալիկ Ալեքսանյան«Մեծ քաղաքականություն». էպիզոդ երկրորդ500-ամյա առեղծված. Կույս Մարիամի աչքերում հայտնաբերված հրաշքի փոքրիկ վկաներ Իրանը լիովին պարտված է և գործարք է ցանկանում, բայց ոչ այնպիսի գործարք, որը ես կընդունեի․ ԹրամփՀյուսիսային Կորեան шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Այս իշխանությունը սպասարկում է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգը․ Ավետիք ՉալաբյանLoud luxury և 11,000 դոլար արժողությամբ կերպար. Օքսի Ավդալյանի շքեղ զգեստապահարանն ու ոճըՄեծ գումարներ՝ «Ակադեմիական քաղաք» հիմնադրամին, սակայն արդյունքը դեռ չի երևում․ Ատոմ ՄխիթարյանՄսուրների մասին. Հրայր ԿամենդատյանՎերադառնալու´ ենք մեր տները. արցախցիներն անկոտրում են, «ՀայաՔվեն»` նրանց կողքին Այսօր հրամցվող խաղաղությունը մանիպուլյացիա է և շանտաժ. քննարկում 85 օր հետո Հայաստանը կունենա իրական ժողովրդավարություն. Աշոտ ՄարկոսյանԱրևմտամետները հրաժարվել են միավորվել մեկ ցուցակում Էլցանցերը զավթեցին Սամվել Կարապետյանի ձեռքից, որ ի՞նչ անեն. տեսանյութԲարերար Սամվել Կարապետյանին կալանքի տարան եկեղեցուն պաշտպանելու համար. տեսանյութՎովային կգործուղեն Սահմանադրական դատարանԻշխանությունը բացահայտ ռեպրեսիաների է դիմում, այդ եղանակով. տեսանյութ Նիկոլ Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով. Շիրազ ՄանուկյանՆոր բաժանում է արվել, սա այլեւս սեւ-սպիտակի խնդիր չէ. Մարուքյան Իրենց պատգամավորներից մեկն էլ ասում էր, որ ժողովրդը իրավունք ունի այցելելու ռազմական նշանակություն ունեցող վայրեր. Արեգ ՍավգուլյանՀաղթելու ենք ոչ թե մրցակցությամբ, այլ միասնականությամբ. Սամվել Կարապետյանի թիմի համար սա ռազմավարական հրամայական է. Արթուր Միքայելյան Ժողովրդին մեղադրում եք 5000 դրամի համար, ինքներդ էլ բացում եք երկրի դարպասները․ Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ահաբեկում է հանրությանը՝ խաղաղության դիսկուրսով Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»» շարժումը ուժեղացնում է հասարակական մոբիլիզացիան․ Սյունիքը՝ ուշադրության կենտրոնում (տեսանյութ) Սամվել Կարապետյանը՝ լինելու է Հայաստանի հաջորդ վարչապետ. Ռուբեն ՎելիցյանԸնտրակաշառք՝ պետական բյուջեի հաշվին Խոշոր հարկատուները՝ պետբյուջեի կայունության հիմքում Առողջ քաղաքական ուժերը պետք է միավորվեն՝ երկրի ապագան պաշտպանելու համար․ Աննա Կոստանյան36 հազար թոշակի գնողունակության մասին. Հրայր ԿամենդատյանԻնչքան շատ գնան հեռու վայրեր, այդքան ազգակործան որոշումներ չեն իրականացնի. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված